Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«..........» «..........................» 2025թ. N……-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
- Որոշման N 4 հավելվածի 3-րդ կետում ««Արտահանում»» բառից առաջ լրացնել «ԵԱՏՄ անդամ պետություններ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ» բառերը.
- Որոշման N 4 հավելվածի 8-րդ կետում «և Իրանի Իսլամական Հանրապետությունից» բառերը փոխարինել «, Իրանի Իսլամական Հանրապետությունից և ԵԱՏՄ անդամ պետություններից» բառերով.
- Որոշման N 4 հավելվածի 10-րդ կետում ««Արտահանում»» բառից առաջ լրացնել «ԵԱՏՄ անդամ պետություններ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
13.10.2025 - 28.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 779
Տպել