Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման հարաբերությունները կարգավորվում են հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։ Նշված կանոններով, ի թիվս այլնի, սահմանված են նաև էլեկտրական ցանցին միացման ժամկետները։ Հաշվի առնելով նոր միացման դիմումների քանակի աճը՝ հանձնաժողովը 2023 թվականին սահմանել էր էլեկտրական ցանցին միացման անցումային ավելի երկար ժամկետներ, որը հնարավորություն կտար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ներկայացված մեծաքանակ դիմումների պարագայում ապահովել սպառման համակարգերն էլեկտրական ցանցերին միացումները։ Նշված ժամկետների սահմանումից հետո էլեկտրական ցանցերին միացման ուշացման դեպքերը կտրուկ նվազեցին, ինչն, ըստ էության, թույլ տվեց միացման գործընթացը կարգավորել։ Սակայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ևս մեկ անգամ դիմեց հանձնաժողով՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել անցումային ժամկետների գործողությունը, հաշվի առնելով, որ դեռևս ընկերություն են ստացվում մեծաթիվ դիմումներ, ինչպես նաև ներկայումս ընթանում է նոր կապալառուների ընտրության գործընթացը, և ավելի երկար միացման ժամկետների առկայությունը թույլ է տալիս ընկերությանը ճշգրիտ պլանավորել իր ռեսուրսները։


2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարաձգել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման անցումային ժամկետների գործողությունը։ Նշվածը թույլ կտա ավարտին հասցնել վերջին տարվա ընթացքում ընկերություն ներկայացված միացման դիմումների շինմոնտաժային աշխատանքները՝ ուշացման վտանգի տակ չդնելով ապագայում ներկայացվելիք դիմումների պատշաճ ընթացքը։


3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կնվազեն սպառման հակարարգերն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ուշացման դեպքերը, ինչպես նաև սպառողների մոտ կստեղծվի ողջամիտ ակնկալիք իրենց սպառման համակարգերի՝ էլեկտրական ցանցին միացման աշպատանքները սահմանված վերջնաժամկետին ավարտին հասցնելու առումով։

 

  • Քննարկվել է

    10.10.2025 - 26.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 878

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: