Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

« » _____________ 2025 թվականի

N - Ն

ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է 2026 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
____________ ___-ի N ___-Ն որոշման

ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում է դրամագլխին հատկացումներ կատարելու ընթացակարգը:
2. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով (այսուհետ՝
Օրենք) սահմանված նշանակությունները:

2. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

3. Դրամագլխին միջոցների հատկացումը կարող է իրականացվել պետական բյուջեից և օրենքով չարգելված
այլ աղբյուրներից։

3. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4. Ազգային մարմինը յուրաքանչյուր տարվա մինչև առաջին ամսվա 15-ը Լիազորված պետական մարմնին է
ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական
բյուջեով նախատեսված և նախորդ տարում չօգտագործված միջոցների մասին հաշվետվություն՝ նշելով դրանց
չօգտագործման հիմնավորումները:
5. Լիազորված պետական մարմինը, սույն որոշման 4-րդ կետով սահմանված  կարգով Ազգային մարմնի
կողմից ներկայացված հաշվետվությունը հիմք ընդունելով, շրջանառում է «ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում
և լրացում կատարելու և պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման
նախագիծ՝ նախորդ տարի պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար
նախատեսված, նախորդ տարում չօգտագործված և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը պետական բյուջե
վերադարձված միջոցների չափով:

6. Կարգի 5–րդ կետով հաստատված Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցները փոխանցվում են
դրամագլխին մինչև ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը:
7. Կառավարության որոշմամբ պետական բյուջեից դրամագլխին կարող են հատկացվել նաև այլ
ֆինանսական միջոցներ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով սահմանված գործառույթները իրականացնելու
համար:
4. ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ
ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8. Ազգային մարմինը իրավասու է Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ազգային ֆիլմի
հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված
եկամուտների մասին տեղեկատվության առնչությամբ իրականացնել մոնիթորինգ` անհրաժեշտության դեպքում
համագործակցելով այլ պետական կառավարման մարմինների հետ։
9. «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն Ազգային մարմնի
կողմից ստացված եկամուտները կուտակվում և դեպոնենտացվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամիսը
ներառյալ։

5. ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

10. Դրամագլխին կարող են անհատույց ֆինանսական միջոցներ փոխանցվել նաև Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից /այսուհետ՝ այլ աղբյուր/:
11. Բոլոր աղբյուրներից անհատույց ֆինանսական միջոցները բաշխելու համար Ազգային մարմինը
Լիազորված պետական մարմնին համաձայնեցման է ներկայացնում Ազգային մարմնի Հոգաբարձուների խորհրդի
կողմից հաստատված ծրագիրը՝ նշելով գումարի ծախսման նպատակային ուղղությունները:
12. Լիազորված պետական մարմինը, մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է Կարգի 11–րդ կետով
սահմանված ծրագիրը և այն կինեմատոգրաֆիայի ոլորտի քաղաքականությանը համահունչ լինելու դեպքում տալիս
է համաձայնություն:
13. Կարգի 11–րդ կետով սահմանված ծրագրի շուրջ Լիազորված պետական մարմնի հետ
տարաձայնությունների առկայության դեպքում, այն վերադարձվում է Ազգային մարմնին և տրամադրվում է

երկշաբաթյա ժամկետ Լիազորված պետական մարմնի ներկայացրած դիտարկումներին համապատասխանեցնելու և
կրկին համաձայնեցման ներկայացնելու համար:
14. Դրամագլխին այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցները կարող են բաշխվել միայն Կարգի
12–րդ կետով սահմանված ձևաչափով և ընթացակարգով:

  • Քննարկվել է

    09.10.2025 - 27.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1152

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: