Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

   1․ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առկա վիճակը

   «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված է պետական տուրքի հասկացությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Հիշյալ հասկացության մեկնաբանության արդյունքում կարելի է եզրահանգել, որ պետական տուրքն ինքնին վճար է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների կամ իրականացվող գործողությունների համար, ուստի պետական տուրքն իր մեջ ընդգրկում է նաև վճար հասկացությունը։ Գործող իրավակարգավորումներով անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները տարանջատված են 2 իրավական ակտերով՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքներով, ընդ որում գրեթե բոլոր գործառույթների իրականացման համար սահմանված է ոչ միայն պետական տուրք, այլև «ծառայության վճար», որոնք ամրագրված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի առանձին հոդվածով։ Այս կարգավորումների գոյությունը ներկայումս ժամանակավրեպ է, քանի որ վճարվող բոլոր գումարները ուղղվում են են պետական բյուջե և գործնականում որպես արդյունք չեն տարանջատվում։ Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարելու հիշյալ օրենքներում, համախմբելով այդ 2 իրավական ակտերում առկա իրավակարգավորումները մեկ ակտի ներքո։ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև գործող վարչարարության՝ քաղաքացիների համար առավել պարզեցման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից վճարների դիմաց տրամադրվող տեղեկությունների խմբավորման և հստակեցման հանգամանքով։

   Միջազգային փորձի[1] ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պետկա  տուրքի սահմանման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել նետևյալ 6 սկզբունքերով․

  • Արդյունավետություն․ տուրքերի կառուցվածքը պարզ է և կառավարման տեսանկյունից դյուրակատար,
  • Թափանցիկություն տուրքի բնույթը և այն ծառայությունը, որի դիմաց գանձվում է պետական տուրքը, շահառուների համար հստակ է,
  • Համաչափությունվճարների չափը համարժեք է տրամադրված ծառայությանը՝ ապահովելով վճարված գումարի և ստացված ծառայության հարաբերակցության հավասարությունը․
  • Հստակություն․ շահառուները ունեն հստակ պատկերացում վճարման ենթակա գումարի, ժամկետների և դրանց կիրառման մասին․
  • Հավասարություն․ վճարները սահմանված են բոլորի համար հավասար պայմաններով՝ առանց խտրականության,
  • Էթիկա․ հատուկ կարիքներ ունեցող շահառուների նկատմամբ ծառայության մատուցման կապակցությամբ հավելյալ վճարումներ չեն կիրառվում։

   Բացի այդ, պետական տուրք սահմանելիս անհրաժեշտ է հիմքում դնել այն հանգամանքը, թե պետական մարմինը կոնկրետ ծառայության մատուցման համար ինչ ռեսուրսներ է օգտագործում և ինչ գործողությունների համախումբ է իրականացնում տվյալ տեսակի ծառայությունը մատուցելու համար։ Հետևաբար, եթե մատուցվող ծառայությունները ստանդարտացված են, ապա պետական տուրքի հաշվարկը պետք է լինի հնարավորինս հստակ և պարզ, իսկ դրա չափի տարբերակումը պետք է բխի բացառապես տվյալ տուրքի դիմաց մատուցվող ծառայությունների բովանդակային տարբերությունից։ Հետևաբար, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայությունները մատուցելիս պետական տուրքի հաշվարկման հիմք պետք է լինի ոչ թե անշարժ գույքի տեսակը, այլ տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ռեսուրսները և դրա իրականացման համար պահանջվող ժամանակահատվածը։

   2․ Կարգավորման առարկան և բնույթը.

   Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝

   1) անշարժ գույքի պետական ռեգիստրի մատուցած ծառայությունների դիմաց վճարները միավորել տվյալ ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքերի հետ,

   2) նեկայումս գործող որոշակի նույնաբովանդակ ծառայությունների համար առկա տարբերակված վճարները նույնացվում են՝ հիմքում դնելով պետական տուրքի հասկացությունը, օրինակ՝ անկախ այն հանգմանքներից, թե գործարքի առարկայի  ներքին մակերեսն ավել է 200 քառակուսի մետրից, թե հանդիսանում է բնակարան, անշարժ գույքի պետական ռեգիստրն իրավունքների պետական գրանցում իրականցանելիս կատարում է միևնույն գործառույթները, ուստի եթե պետական տուրքը գործառույթների իրականացման դիմաց վճարման ենթակա պարտադիր վճար է, ապա առկա չէ որևէ հիմնավորում այդ վճարների տարբերակման համար։

   3) սահմանվում է, թե դիմումի որ տեսակով ինչ տեղեկատվություն է տարամդրվելու և այն ինչ է ներառելու,

   4) նպատակ ունենալով առավել ակտիվացնել էլեկտրոնային եղանակով իրականացվող հարցումները՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել թղթային պատճենների տեսքով կադաստրային գործից փաստաթղթերի տրամադրման համար գանձվող պետական տուրքը,մասնավորապես՝ A4 ֆորմատով մեկ էջի համար 100 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 200 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, միաժամանակ նախատեսելով նաև A3 ֆորմատով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը՝ մեկ էջի համար 200 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 400 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։

   Հաշվի առնելով, որ պետական տուրքի նկատմամբ կիրառվող արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքով, նպատակահարմար է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված՝ անշարժ գույքի պետական գրանցման, ինչպես նաև դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված արտոնությունները մեկտեղել՝ «Պետական տուրքի մասին» օրենքում որպես ինքնուրույն հոդված։

   Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծերով նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ պետական տուրքի վերադարձման կարգն արդեն իսկ սահմանված է «Պետական տուրքի մասին» օրենքի 39-րդ հոդվածով՝  անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի գործող խմբագրության 73․1-րդ հոդվածը, որով կարգավորվում են պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձված վճարների վերադարձման հարաբերությունները։ Միաժամանակ 73․1-րդ հոդվածի առանձին դրույթներ ներառվում են «Տարածական տվյալների մասին» օրենքում՝ նոր հոդվածի  տեսքով, հաշվի առնելով, որ նույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և հարակից ծառայությունների դիմաց գանձվող վճարները «Պետական տուրքի մասին» օրենքով չեն կարգավորվում, ուստի նշված 73․1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու պարագայում անհրաժեշտ է պահպանել տվյալ վճարների վերադարձման իրավական ընթացակարգը «Տարածական տվյալների մասին» օրենքի շրջանակում։

   3․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող որոշակի նույնաբովանդակ ծառայությունների համար առկա տարբերակված վճարները վերանայել և նույնացնել, լրամշակել և սահմանել տեղեկատվության տրամադրման վերաբերյալ ներկայացվող դիումները և դրանցով տրամադրվող տեղեկությունները, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի մատուցած ծառայությունների դիմաց վճարները միավորել տվյալ ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքերի հետ՝ ամրագրելով մեկ միասնական իրավական ակտում՝ իրավական հստակություն ապահովելու նպատակով։

   4․ Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.

   Նախագծի ընդունումը, ըստ նախնական ֆինանսատնտեսական հաշվարկների, կհանգեցնի պետական բյուջեի մուտքերի ավելացման՝ մոտ 4 մլրդ ՀՀ դրամի չափով։

   5․ Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․6-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։

 

 

  • Քննարկվել է

    09.10.2025 - 29.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1229

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: