Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը անխափան կազմակերպելու անհրաժեշտությամբ։

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի 1950-Ն որոշման 3-րդ կետի 2026 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնի 21.2՝ «անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ» կետը, այն նկատառումով, որ դրանից հետո նշված մասնագետների վարձատրությունը կկազմակերպվի գործավճարի սկզբունքով։

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը գործավճարի սկզբունքով սահմանելու հարցը տարեբեր ձևաչափերով տևական ժամանակ քննարկվել է։

Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը գործավճարի սկզբունքով կազմակերպելը չի կարող արդյունավետ լինել, մասնավորապես՝

1.               Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների գրանցման ռեեստրը համալրված չէ մասնագետների այնպիսի քանակով ապահովելու համար մասնագետների պատահական ընտրությունը: Դա ապահովելու համար յուրաքանչյուր տարածքի համար անհրաժռշտ է յուրաքանչյուր մասնագետից առնվազն 3-ը։

Սկսած 2022 թվականի նոյեմբեր ամսից Սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում վերապատրաստվել են 352 մասնագետ, որոնցից հավաստագիր են ստացել 257-ը: Հավաստագրված 257 մասնագետից, որպես գնահատող մասնագետներ ներկայումս աշխատում են 118-ը:

Անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնող մասնագետների քանակը գրեթե համեմատական է մարզերի  քանակին, օր. վիրաբույժների քանակը 13-ն է, ովքեր աշխատում են 11.5 հաստիքով և սպասարկում են 10 մարզ և Երևան քաղաքի 5 տարածքային կենտրոններ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարածք սպասարկում է լավագույն դեպքում 1 մասնագետ և համակարգը այլ ընտրություն չունի:

Պատահական ընտրությունն ապահովելու համար, անհրաժեշտ է ունենալ առնավազն հետևյալ քանակը՝

Մասնագետներ

գործող

անհրաժեշտ

վիրաբույժ

16

50

թերապևտ

20

60

նյարդաբան

11

30

հոգեբույժ

3

10

էրգոթերպիստ

9

30

կինեզիոլոգ

6

30

վերականգնողաբան

3

10

այլ

42

80

Ընդամենը

109

300

 

   Մի կողմից, ռեեստրը համալրված չէ բավարար քանակի մասնագետներով (յուրաքանչյուր տարածքի համար յուրաքանչյուր մասնագետից առնվազն երեք), հատկապես ցածր տոկոս են կազմում առավել անհրաժեշտ մասնագետները՝  հոգեբույժներ, վիրաբույժներ, նյարդաբաններ, էրգոթերապիստներ, կինեզիոլոգներ և վերականգնողաբաններ, ինչի արդյունքում հնարավոր չէ ամբողջ ծավալով ապահովել պատահականության սկզբունքի կիրառմամբ գնահատող հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Սա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, հանրապետությունում նման մասնագետների թիվը խիստ սակավ է։

Մյուս կողմից, Միասնական սոցիալական ծառայության հաստիքների թիվը հաստատված է ՀՀ վարչապետի 2018 թվականի  հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ, և հնարավորություն չի ընձեռում Ռեեստրը համալրելու համար:

Նեղ մասնագիտություններ ունեցող մասնագետները, որոնք հիմնականում աշխատում են 0.5 դրույքաչափով, ամսական կտրվածքով աշխատում են շաբաթական 2 կամ 3 ամբողջական օրեր, և գործուղվում են ամբողջ օրով, վարձատրվում են 0.5 դրույքաչափով, իսկ գործուղման ընթացքում քանի գնահատման մեջ էլ ներգրավված լինեն՝ միևնույն է աշխատում են 8 ժամ, իսկ գործավճարի պարագայում օր. 2-5 գնահատում ունենալու պարագայում ամսական 10 օր աշխատելու դեպքում կիրականացնեն  20-50 գնահատում (հանած նվազագույն 16 գնահատում )։

Արդյունքում, մասնագետների համար նման աշխատանքը գրավիչ չի լինի:

2. Գործավճարով վարձատրվելու պարագայում, այն մասնագետները ովքեր իրենց բնակության վայրից կամ աշխատավայրից բավականին հեռու գտնվող տարածքից կստանան 1-2 գնահատում իրականացնելու ծանուցում, մասնագետի կողմից խնդրո առարկա գնահատումը իրականացնելու համար ծախսվող ռեսուրսի և ակնկալվող ստանալիք գումարի համեմատության արդյունքում հնարավոր է մերժվի գնահատում իրականացնելու ծանուցումը, ինչը լրացուցիչ խոչընդոտ կառաջացնի անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացման համար, հաշվի առնելով նաև այն կարևոր փաստը, որ համակարգում գուցե այլ մասնագետներ ներգրավված չլինեն:

3.              Քիչ չեն դեպքերը, երբ գնահատող մասնագետները ներկայանում են գնահատման վայր՝ ՄՍԾՏԿ, իսկ քաղաքացին չի  չներկայանում տարբեր պատճառներով։ Արդյունքում անարդյունավետ ծախս է կատարվում մասնագետի կողմից և բնականաբար չի վճարվում, քանի որ գնահատումը տեղի չի ունեցել, սակայն ծառայության կողմից կամ մասնագետի կողմից ռեսուրս է ծախսվել:

4. Գործավճարի եղանակի կիրառմամբ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը որոշելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված մեխանիզմը չի կարող տարածվել ԱՖԳ և ԱՄԱ վարչության անձի ֆունկցիոնալության վերագնահատման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գնահատող մասնագետների վրա, քանի որ բողոքարկումները կազմում են գնահատումների 5.7%-ը, և քանակը նույնպես կանխատեսելի չէ: Բացի այդ, Բաժնի մասնագետները ևս գնահատող մասնագետներ են, չնայած իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ (կուտակային կենսաթոշակի հետվերադարծի վերաբերյալ եզրակացության տրամադրում, մահվան պատճառական կապի որոշում, դատական նիստերի մասնակցություն, միջազգային պայմանագրերով նախատեսված այլ գործառույթներ) ևս ունեն, որոնք ֆունկցիոնալության գնահատում չեն ենթադրում։ Այս դեպքում տարբերակված մոտեցում է լինում նույն համակարգի գնահատող մասնագետների միջև։

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

Վերոնշյալից բացի գործնականում կարող են առաջ գալ նաև այլ, նախապես անկանխատեսելի խնդիրներ և ռիսկեր, որոնք կարող են խոչընդոտել անձի ֆունկցիոնալության գնահատման ամենօրյա գործընթացը, խոչընդոտելով խոցելի խմբի իրավունքների իրացմանը, հակասելով նաև վարչարարության սկզբունքներին, հաշվի առնելով նաև անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը գործավճարի սկզբունքով կազմակերպելու նպատակահարմարության և գործնական կիրառության արդյունավետության ռիսկերը։

Նախագծով նախատեսվում է պահպանել անձի ֆունկցիոնալության գնահատման մասնագետների  վարձատրության գործող սկզբունքները՝ չխաթարելու համար նոր ներդրված համակարգի կայունությունը:

 

4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

    Անձի ֆունկցիունկցիոնալության գնահատման համակարգի կայունություն։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն  չի առաջանա։

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը փոխկապակցված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։»։

 

 

  • Քննարկվել է

    07.10.2025 - 23.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 910

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: