ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, իսկ նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` համայնքի ավագանին հաստատում է համայնքի բյուջեն: Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմերով Հրազդան համայնքի ղեկավարը ավագանու հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագիծը:
Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին Հրազդան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
Բյուջեի նախագիծը կազմվել է հիմնվելով խնայողականության, արդյունավետության, հաշվեկշռվածության, թափանցիկության, իրատեսության, հավաստիության սկզբունքների վրա:
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին:
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և արդյունքների ձեռքբերում:
Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն կանխատեսվում է`
Եկամուտների գծով` 6 158 966 220 ՀՀ դրամ,
Ծախսերի գծով` 6 158 966 220 ՀՀ դրամ
Եկամուտների կանխատեսում.
Բյուջեի ընդամենը եկամուտներ տողում վարչական բյուջեի մասով ընդամենը նախատեսվել է 3 193 666 220 դրամ, որի մեջ մտնում են Հրազդան, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ և Ջրառատ բնակավայրերի եկամուտների պլանները: Ֆոնդային բյուջեի ընդամենը եկամուտներ տողում պլանավորված 2 965 300 000 ՀՀ դրամ պլանային թվի մեջ մտած է պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը 1 863 400 000 ՀՀ դրամի չափով և 1 101 900 000 ՀՀ դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումները:
Եկամուտների պլանի մեջ սեփական եկամուտները կազմում են 2 266 995 420 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա եկամուտներից պակաս է պլանավորվել 605 516 999 ՀՀ դրամով: Նվազել է շենք-շինությունների համար գույքահարկի պլանը, համայնքի վարչական տարածքում գտնվոց հողի հարկի պլանը, օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտների հավաքագրման պլանը: Համայնքի վարչական տարածքում ինքնակամ շենքերի, շինությունների օրիկանացման համար 2026 թվականին կանխատեսվել է հավաքագրել 60 000 000 ՀՀ դրամ, 2025 թվակնին «Գրինֆարմեր» ՍՊԸ-ի կողմից նախատեսվել է 420 000 000 ՀՀ դրամ-ի օրիկանացման վճար:
Հարկեր և տուրքեր եկամուտների 2026 թվականի պլանը կազմում է 705 672 142 ՀՀ դրամ գումար, որի մեջ մտնում են հինգ բնակավայրերի հարկերի և տուրքերի պլանային թվերը, նախորդ տարվա համեմատ ավել է պլանավորվել 48 709 540 ՀՀ դրամով:
Ըստ բնակավայրերի պլանային թվերը կազմվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 192-Ն «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումը:
Հարկերը հաշվարկելիս հիմք են հանդիսացել համայնքում պարտադիր գանձվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ցուցանիշները,որոնց միասնական բազան արտացոլված է «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի ծրագրում: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարները ենթակա են վճարման համայնքի բյուջե: Միևնույն ժամանակ համայնքների բյուջեների նախագծերում տեղական հարկերի մուտքերի կանխատեսման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել յուրաքանչյուր հարկատեսակի համար հաշվարկային գումարները, գնահատել պլանավորվող տարվա սկզբի դրությամբ կուտակվելիք ապառքների փոփոխության (մարման և/կամ նոր ապառքների առաջացման) շարժը և հարկային օրենսդրության հնարավոր խախտումների համար հաշվարկվելիք տույժերի և տուգանքների գծով համայնքի բյուջե գանձվելիք գումարների ծավալները: Հարկերի կանխատեսման և հավաքագրման հիմքում դրվում է հավաքագրման հնարավոր իրատեսական մակարդակը: Իրատեսական կանխատեսումների համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև նախորդ տարիներին այդ հարկերի գանձելիության մակարդակը: Անշարժ գույքի հարկի կանխատեսումներում անհրաժեշտ է հաշվի առնել, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: Բացի այդ, նույն հարկային օրենսգրքով սահմանվել է, որ 2021 թվականի, հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համա-պատասխան համայնքների բյուջեների վարչական մասի եկամուտների կազմում նախատեսվում են պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները: Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները հաշվարկվում են լիազորված պետական մարմնի կողմից` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան: 2026 թվակնին պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանը կազմում է 2 017 818 400 ՀՀ դրամ: Նախատեսվում է նաև պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ 6 754 400 ՀՀ դրամի՝ սուբվենցիաներ, որոնք տրամադրվում են համապատասխան ծրագրերով` կնքված պայմանագրերի սահմաններում:
Պաշտոնական դրամաշնորհներ եկամուտների գծով կանխատեսվող պլանային թիվը կազմում է 3 887 972 800 ՀՀ դրամ: Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 1 863 400 000 ՀՀ դրամի չափով:
Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը կանխատեսվում է 27 000 000 ՀՀ դրամի չափով, որից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար կանխատեսվել է 12 000 000 ՀՀ դրամի չափով, նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար եկամուտի պլանը կանխատեսվել է 15 000 000 դրամի չափով: Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) կատարելու թույլտվության համար կանխատեսվել է 395 000 ՀՀ դրամ:
Համայնքի բյուջե մուտքագրվող տեղական տուրքերի պլանը կանխատեսվել է 51 191 000 ՀՀ դրամի չափով, որից համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար կանխատեսվել է 6 100 000 ՀՀ դրամի չափով, քանդման թույլտվության համար 180 000 ՀՀ դրամի չափով, համայնքի տարածքում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար կանխատեսվել է 15 956 000 ՀՀ դրամի չափով: Համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և սեղմված բնական կամ նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության տուրքը կանխատեսվել է 6 600 000 ՀՀ դրամ: Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները, խաղատները ժամը 24:00 –ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքը կանխատեսվել է 950 000 ՀՀ դրամի չափով: Գովազդի թույլտվության տուրքը պլանավորվել է 12 600 000 ՀՀ դրամի չափով:
Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ եկամուտի տողում կանխատեսվել է 3 998 000 ՀՀ դրամ՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Այլ եկամուտներ տողում հենասյունների վարձակալության վճարի հավաքագրման պլանը նախատեսվել է 11 000 000 ՀՀ դրամի չափով, համայնքի սեփականություն համարվող հողամասերի սեփականության իրավունքի վկայագրերի պետական գրանցման վճարը 6 000 000 ՀՀ դրամի չափով, համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ տողի պլանային թիվը կազմում է 463 421 278 ՀՀ դրամ:Գույքի վարձակալությունից եկամտի պլանը կանխատեսվել է 46 354 278 ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է համայնքի սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների և այլ գույքի վարձակալությունից մուտքերի պլանային թիվը: Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամտի պլանը՝ 202 324 000 ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է Հրազդան համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարների պլանները: Նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարները կանխատեսվել է ամսական մեկ երեխայի հաշվարկով 6 000 ՀՀ դրամ:
Տեղական վճարներ տողի եկամտի պլանը՝ 161 745 000 ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է աճուրդների մասնակցության եկամուտի տողի պլանը՝ 745 000 ՀՀ դրամի չափով, աղբահանության վճարը՝ 97 000 000 ՀՀ դրամի չափով, ինքնակամ կառուցված շենքերի-շինությունների օրինականացման վճարների եկամուտների պլանները` 60 000 000 ՀՀ դրամի չափով, շինարարության ավարտը փաստագրելու համար վճարը՝ 4 000 000 ՀՀ դրամի չափով, մուտքեր տույժերից, տուգանքներից տողի եկամտի պլանը՝ 2 000 000 ՀՀ դրամի չափով:
- Ծախսերի կանխատեսում.
Ծախսային մասում պլանավորվել է 6 158 966 220 ՀՀ դրամի ծախս, որից վարչական բյուջեի մասով՝ 3 193 666 220 ՀՀ դրամի չափով, ֆոնդային բյուջեի մասով՝ 2 965 300 000 ՀՀ դրամի չափով:
1.1.1.51 գործառնական դասակարգմամբ բացված օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ծրագրով նախատեսվել է 571 692 500 ՀՀ դրամի ծախս, որից 550 492 500 ՀՀ դրամի ծախս է պլանավորվել վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով, 21 200 000 ՀՀ դրամի ծախս՝ ֆոնդային բյուջեի հոդվածներով:
Աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների գծով պլան նախատեսվել է 439 466 000 ՀՀ դրամի չափով: Այդ տողը ներառում է Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների և Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների աշխատավարձերի պլանները, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 15-ի N 116 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշումը, ինչպես նաև Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» 2025 թվականի օգոստոսի 15-ի N 141 որոշումը: Նախատեսվել են պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների համար 30 000 000 ՀՀ դրամի չափով, իսկ «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների համար 2 600 000 ՀՀ դրամի չափով:
Էներգետիկ ծառայություններ 4212 հոդվածի պլանը կազմում է 35 000 000 ՀՀ դրամ, որը ներառում է Հրազդան համայնքի վարչական շենքի, բնակավայրերի վարչական շենքերի էներգետիկ ծառայությունների՝ գազի, էլեկտրաէներգիայի գծով ծախսերը, կոմունալ ծառայությունների 4213 հոդվածով ծախսը 2 200 000 ՀՀ դրամով իր մեջ ներառում է ջրմուղ-կոյուղու գծով ծախսերը:
Կապի ծառայությունների գծով Հրազդան համայնքի և «ԷՍԷԼԿԱ ՔԸՆԵՔՇԸՆ» ՍՊԸ-ի հետ, «Տելեկոմ» ՓԲԸ-ի, «Նիկիտա մոբայլ» ՓԲԸ-ի և «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի չափով նախատեսվել են պլաններ, որոնց հանրագումարը կազմում է 2 670 500 ՀՀ դրամ:
Նախատեսվել են ապահովագրական ծախսեր 980 000 ՀՀ դրամի չափով, գույքի և սարքավորումների վարձակալության ծախսեր՝ 1 000 000 ՀՀ դրամի չափով, ներքին գործուղման ծախսեր` 500 000 ՀՀ դրամի չափով, աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման զարգացման ծառայությունների գծով ծախսեր` 200 000: Տեղեկատվական ծառայությունների գծով 4234 հոդվածով նախատեսվել են ծախսեր` 1 500 000 ՀՀ դրամի չափով ըստ՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՍՊԸ-ի և «Գործք» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի վճարումներ կատարելու համար: Նախատեսվել են կառավարչական ծառայությունների գծով 4235 հոդվածով ծախսեր 4 000 000 ՀՀ դրամի չափով, մասնագիտական ծառայությունների գծով 4241 հոդվածով ծախսեր` 4 000 000 և ներկայացուցչական 4237 հոդվածով ծախսեր` 1 000 000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 4239 հոդվածով` 1 340 000 ՀՀ դրամի չափով: Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 4251 հոդվածի գծով ծախս` 7 300 000 ՀՀ դրամի չափով: Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 հոդվածի գծով ծախս` 2 250 000 ՀՀ դրամի չափով: Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 հոդվածի գծով ծախս` 4 150 000 ՀՀ դրամի չափով: Տրանսպորտային նյութր 4264 հոդվածի գծով ծախս` 5 000 000 ՀՀ դրամի չափով: Կենցաղային և հանրային սննդի նյութեր 4267 հոդվածի գծով ծախս` 1 160 000 ՀՀ դրամի չափով: Հատուկ նպատակայնին այլ նյութեր 4269 հոդվածի գծով ծախս` 2 500 000 ՀՀ դրամի չափով: Այլ նպաստներ բյուջեից 4729 հոդվածի գծով ծախս` 400 000 ՀՀ դրամի չափով: Այլ հարկեր 4822 հոդվածի գծով ծախս` 600 000 ՀՀ դրամի չափով: Պարտադիր վճարներ 4823 հոդվածի գծով ծախս` 56 000 ՀՀ դրամի չափով: Կառավարման մարմինների գործումեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերանորոգում 4851 հոդվածի գծով ծախս` 620 000 ՀՀ դրամի չափով:
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 հոդվածով նախատեսվել է 10 000 000 ՀՀ դրամի ծախս, որով իրականացվելու է վարչական շենքի պատերի ամրացման և բակի բարեկարգման աշխատանքներ: 5122 հոդվածով նախատեսվել է 9 000 000 ՀՀ դրամ համակարգչային սարքավորումների ձեռք բերման նպատակով: 5129 հոդվածով նախատեսվել է 500 000 ՀՀ դրամի ծախս այլ մեքենաների և սարքավորումների ձեռք բերման նպատակով: 5134 հոդվածով նախատեսվել է 1 000 000 ՀՀ դրամ նախահետազոտական ծախսերի նպատակով: 5511 հոդվածով նախատեսվել է 700 000 ՀՀ դրամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և կապիտալ ակտիվի ձեռքբերման նպատակով ծախսեր:
1.3.3 ծրագրով նախատեսվել է 19 000 000 ՀՀ դրամի ծախս այդ թվում 4231 հոդվածով նախատեսել ենք 3 000 000 ՀՀ դրամի չափով վարչական ծառայությունների գծով ծախսեր, 4232 հոդվածով 10 000 000 ՀՀ դրամի ծախսեր՝ համակարգչային ծառայություններ ձեռք բերելու նպատակով: 4215 հոդվածով նախատեսել ենք 1 000 000 ՀՀ դրամի չափով ապահովագրական ծախսեր: 4216 հոդվածով նախատեսել ենք 500 000 ՀՀ դրամի չափով այլ մեքենաների վարձակալություն, 4239 հոդվածով նախատեսել ենք 2 000 000 ՀՀ դրամի չափով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ: Հատուկ նպատակային այլ նյութեր 4269 հոդվածի գծով ծախս` 500 000 ՀՀ դրամի չափով: 4822 այլ հարկերի գծով ծախսեր` 1 000 000 ՀՀ դրամի չափով: Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերանորոգում 4851 հոդվածի գծով ծախս` 1 000 000 ՀՀ դրամի չափով:
1.6.1.51 ծրագրով նախատեսել ենք ծախսեր 92 224 400 ՀՀ դրամի չափով, որից 4241 հոդվածով 8 000 000 ՀՀ դրամ Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների չափագրման և սահմանված կարգով հատակագծերի կազմման ծառայությունների մատուցման համար, 4511 հոդվածով 63 024 400 ՀՀ դրամ Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախահաշվով պահպանման ծախսեր, իսկ 4823 հոդվածով՝ 10 000 000 ՀՀ դրամ միասնական տեղեկանքների տրամադրման աշխատանքների համար, իրավունքի պետական գրանցման կամ դադարեցման աշխատանքների համար, այլ տեղեկատվության տրամադրման աշխատանքների համար, պատճենների տրամադրման, դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքի վճարման համար, 4239 հոդվածով՝ 2 000 000 ՀՀ դրամ ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ձեռք բերման համար: 4237 հոդվածով՝ 2 000 000 ՀՀ դրամ ներկայացուցչական ծախսերի համար: 4269 հոդվածով՝ 1 000 000 ՀՀ դրամ հատուկ նպատակայնի այլ նյութեր ձեռք բերելու համար: 4655 հոդվածով՝ 4 000 000 ՀՀ դրամ կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին: 5134 հոդվածով՝ 2 200 000 ՀՀ դրամ նախագծահետազոտական ծախսեր ձեռք բերելու նպատակով:
2.2.1 Քաղաքացիական պաշտպանության գծով՝ 4 500 000 ՀՀ դրամի չափով, 4237 հոդվածով ներկայացուցչական ծախսեր` 500 000 ՀՀ դրամի չափով: 4239 հոդվածով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ` 500 000 ՀՀ դրամի չափով:
4241 հոդվածի մասնագիտական ծառայությունների գծով ծախս` 1 000 000 ՀՀ դրամի չափով: Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 հոդվածի գծով ծախս` 500 000 ՀՀ դրամի չափով: Առողջապահական և լաբորատոր նյութեր 4266 հոդվածի գծով ծախս` 1 000 000 ՀՀ դրամի չափով: Կենցաղային և հանրային սննդի նյութեր 4267 հոդվածի գծով ծախս` 1 000 000 ՀՀ դրամի չափով:
2.5.1 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) ծրագրով՝ 1 000 000 ՀՀ դրամի չափով ծախս: 4239 հոդվածով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ` 500 000 ՀՀ դրամի չափով: Հատուկ նպատակայնին այլ նյութեր 4269 հոդվածի գծով ծախս` 500 000 ՀՀ դրամի չափով:
3.2.1 Փրկարար ծառայության ծրագրով նախատեսված են ծախսեր՝ 1 500 000 ՀՀ դրամի չափով ՝անհետաձգելի, արտակարգ իրավիճակների, տարերային աղետների ժամանակ բնակչության համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: 4239 հոդվածով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ` 800 000 ՀՀ դրամի չափով: Հատուկ նպատակայնին այլ նյութեր 4269 հոդվածի գծով ծախս` 200 000 ՀՀ դրամի չափով: Մասնագիտական ծառայություններ 4241 հոդվածի գծով ծախս` 500 000 ՀՀ դրամի չափով:
4.2.1 Գյուղատնտեսության ծրագրով նախատեսվել են ծախսեր` 18 200 000 ՀՀ դրամի չափով այդ թվում 4251 հոդվածով նախատեսվել է 2 000 000 ՀՀ դրամ գյուղերի դաշտային ճանապարհների բարեկարգման նպատակով: 4239 հոդվածով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ` 1 200 000 ՀՀ դրամի չափով: 5131 հոդվածով աճեցվող ակտիվներ` 15 000 000 ՀՀ դրամի չափով:
4.5.1.51 Ճանապարհային տրանսպորտ ծրագրով պլանավորվել է 1 053 500 000 ՀՀ դրամի
ծախս, որից 4251 հոդվածով 40 000 000 ՀՀ դրամի չափով՝ փոսալցման և գծանշման աշխատանքների համար, 4239 հոդվածով պլանավորվել է 8 000 000 ՀՀ դրամ տեղափոխման և այլ ընթացիկ ծառայությունների համար, 4241 հոդվածով նախատեսվել է 2 000 000 ՀՀ դրամ խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման համար, 4269 հոդվածով 1 500 000 ՀՀ դրամ նախատեսվել է ճանապարհային նշանների ձեռք բերման համար, 5113 հոդվածով՝ 988 000 000 ՀՀ դրամի ծախս է պլանավորվել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար, 5134 հոդվածով պլանավորվել է 10 000 000 ՀՀ դրամ նախագծանախահաշվային աշխատանքների ձեռք բերման նպատակով, վարչական սարքավորումների 5122 հոդվածով նախատեսվել է 4 000 000 ՀՀ դրամ:
5.1.1.51 Աղբահանության ծրագրով պլանավորվել է 629 422 400 ՀՀ դրամ գումարով ծախս, որից 4111 հոդվածով 185 000 000 ՀՀ դրամ ծախսը՝ «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի պահպանման նախահաշվով որպես աշխատավարձ, 81 684 000 ՀՀ դրամով պլանավորվել է «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով աշխատավարձի գծով ծախս: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի աշխատողների վարձատրությունը և պաշտոնային դրույքաչափերը հաստատվել է 2025 թվականի օգոստոսի 15-ի N 138 որոշմամբ: Պարգևատրման հոդվածով «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի համար նախատեսվել է 15 000 000 ՀՀ դրամի ծախս, իսկ «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով՝ 7 000 000 ՀՀ դրամի ծախս: Աղբահանության ծրագրով նախատեսվել են նաև կապի ծառայության վճար, աշխատողների ապահովագրության վճարներ, մեքենաների վարձակալության գումարներ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսեր, գրասենյակային նյութերի, հագուստի, հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման ծախսեր, բնապահպանական վճարների գծով ծախսեր: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի 4264 հոդվածով պլանավորվել է 90 000 000 ՀՀ դրամ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով: Նույն ծրագրի սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին 4521 հոդվածով նախատեսվել է 155 218 400 ՀՀ դրամ,այդ թվում նաև ծախսեր «Կոտայքի և Գեղարքունիկի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից համայնքի աղբահանությունը կազմակերպելու դիմաց վճարում կատարելու նպատակով: Նախատեսվել են նաև տրանսպորտային սարքավորումների, վարչական սարքավորումների, այլ մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև շենքերի և շինությունների ձեռքբերման ծախսեր:
6.3.1 Ջրամատակարարման ծրագրով նախատեսվել է 1 900 000 ՀՀ դրամ, այդ թվում 4251 հոդվածով նախատեսվել է ծախս 900 000 ՀՀ դրամի չափով ջրամատակարարման խողովակների ընթացիկ նորոգման նպատակով, իսկ 5129 հոդվածով՝ 1 000 000 ՀՀ դրամի ծախս:
6.4.1.51 Փողոցների լուսավորում ծրագրով նախատեսվել է 195 118 000 ՀՀ դրամ այդ թվում 4212 հոդվածով 60 000 000 ՀՀ դրամի ծախս, որում ներառված են համայնքի մեջ մտնող բնակավայրերի արտաքին լուսավորության ծախսը: Այս ծրագրում ներառել ենք «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսը՝ 105 118 000 ՀՀ դրամի չափով, որից 4511 հոդվածով 102 118 000 ՀՀ դրամի ծախս, 4655 հոդվածով 3 000 000 ՀՀ դրամի ծախս: Արտաքին լուսավորության ցանցի ընդլայման համար` 5112 հոդվածով 30 000 000 ՀՀ դրամի ծախս` սուբվենցիոն ծրագրով:
6.6.1 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ ծրագրով պլանավորվել է 40 500 000 ՀՀ դրամ գումարի ծախս, որն ուղղվելու է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար իզոգամի և թիթեղի ձեռքբերմանը, ինչպես նաև ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 4239 հոդվածով 1 000 000 ՀՀ դրամի ծախս, մասնագիտական ծառայություններ 4241 հոդվածով 1 500 000 ՀՀ դրամի ծախս, շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 4251 հոդվածով 2 000 000 ՀՀ դրամի ծախս, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 հոդվածով 1 000 000 ՀՀ դրամի ծախս, հատուկ նպատակային նյութեր 4269 հոդվածով 15 000 000 ՀՀ դրամի ծախս, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 հոդվածով 20 000 000 ՀՀ դրամի ծախս:
8.1.1 Հանգստի, սպորտի ծառայություններ ծրագրով նախատեսել ենք 17 000 000 ՀՀ դրամ, որից հատուկ նպատակային նյութեր 4269 հոդվածով 500 000 ՀՀ դրամի ծախս կրթական, մշակութային և սպորտային նպաստների գծով 4727 հոդվածով՝ 1 500 000 ՀՀ դրամի չափով, շենքերի և շինությունների կառուցում 5112 հոդվածով 10 000 000 ՀՀ դրամի չափով, այլ մեքենաներ և սարքավորումներ 5129 հոդվածով 4 000 000 ՀՀ դրամի չափով, նախագծահետազոտական ծախսեր 5134 հոդվածով 1 000 000 ՀՀ դրամի չափով:
8.2.3 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ ծրագրով պլանավորել ենք 130 531 000 ՀՀ դրամ գումար, որից 97 025 000 ՀՀ դրամի ծախս «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար, 30 506 000 ՀՀ դրամի չափով՝ «Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար:
Սուբսիդիաններ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններ 4511 հոդվածով 130 031 000 ՀՀ դրամ, կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների որ առևտրային կազմակերպություններ 4655 հոդվածով 500 000 ՀՀ դրամ:
8.2.4 Այլ մշակույթային կազմակերպություններ ծրագրով պլանավորել ենք 32 470 000 ՀՀ դրամ, որից ներկայացուցչական 4237 հոդվածով 1 000 000 ՀՀ դրամ, ընդանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածով 30 000 000 ՀՀ դրամ, գրասենյակային նյութեր և հագուստ 4261 հոդվածով 870 000 ՀՀ դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութեր 4267 հոդվածով 600 000 ՀՀ դրամ:
8.4.1 Երիտասարդական ծրագրեր ծրագրով պլանավորել ենք 1 100 000 ՀՀ դրամ, որից 4221 ներքին գուծուղումներ հոդվածով 100 000 ՀՀ դրամ, 4727 կրթական մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից հոդվածով 1 000 000 ՀՀ դրամ:
8.4.2 Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ ծրագրով պլանավորել ենք 2 780 000 ՀՀ դրամ, որից 4819 հոդվածով 2 780 000 ՀՀ դրամ պլանավորված գումարից նախատեսվել են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը և «Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն» երեխաների աջակցության հիմնադրամին նվիրատվություններ, հասարակական կազմակերպություններին երիտասարդեական ծրագրեր իրականացնելու համար:
9.1.1 Նախադպրոցական կրթության ծրագրով պլանավորվել է 2 692 883 900 ՀՀ դրամի ծախս, որից սուբսիդիա 1 029 483 900 ՀՀ դրամի չափով, 5113 հոդվածով սուբվենցիոն ծրագրով նախատեսվել է 100 000 000 ՀՀ դրամի ծախս Հրազդան համայնքի թիվ 15 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման համար, 5112 հոդվածով սուբվենցիոն ծրագրով նախատեսվել է 1 563 400 000 ՀՀ դրամ` թիվ 2, 9, 7 ՆՈՒՀ-երի համար նոր շենքերի կառուցման նպատակով:
Հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կառավարության 15 հուլիսի 2021 թվականի N 1169-Ն որոշման համաձայն կազմվել է 2026 թվականի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարեկան ծախսերը: 2 646 երեխայի համար կենցաղային և հանրային սննդի նյութեր 4267 հոդվածով նախատեսվել է 270 556 800 ՀՀ դրամի ծախս: Յուրաքանչյուր երեխայի համար հաշվարկվել է 400 դրամ սննդամթերքի ծախս, որը կազմում է 266 716 800 ՀՀ դրամ իսկ կենցաղային նյութեր ձեռք բերելու համար նախատեսվել է 3 840 000 ՀՀ դրամի ծախս տնտեսական ապրանքներ ձեռք բերելու համար: Մեկ խմբի հաշվով նախատեսվել է տարեկան 40 000 ՀՀ դրամ և գործում է 96 խումբ: Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 հոդվածով հաշվարկվել է տարեկան աշխատավարձ հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 10-ի N 63 որոշման, որի համաձայն ամսեկան աշխատավարձը կազմում է 54 339 650 ՀՀ դրամ իսկ տարեկանը 652 075 800 ՀՀ դրամ: Կապի ծառայության 4214 հոդվածով տարեկան գումաը կազմում է 984 000 ՀՀ դրամ: Էներգետիկ ծառայություներ 4212 հոդվածով նախատեսվել է 77 660 000 ՀՀ դրամ, որից ջեռուցման ծախսը կազմում է 51 200 000 ՀՀ դրամ: Էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կազմում է 26 460 000 ՀՀ դրամ: Կոմունալ ծառայություններ 4213 հոդվածով նախատեսվել է 9 121 900 ՀՀ դրամ: Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 4239 հոդվածով նախատեսվել է 5 292 000 ՀՀ դրամ: Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 հոդվածով նախատեսվել է 2 027 000 ՀՀ դրամ: Մասնագիտական ծառայություններ 4241 հոդվածով նախատեսվել է 3 038 400 ՀՀ դրամ: Հատուկ նպատակային այլ նյութեր 4269 հոդվածով նախատեսվել է 5 292 000 ՀՀ դրամ: Համակարգչային ծառայություններ 4232 հոդվածով նախատեսվել է 393 000 ՀՀ դրամ: Առողջապահական և լաբորատոր նյութեր 4266 հոդվածով նախատեսվել է 440 000 ՀՀ դրամ: Պարտադիր վճարներ 4823 հոդվածով նախատեսվել է 1 163 000 ՀՀ դրամ: Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 հոդվածով նախատեսվել է 566 000 ՀՀ դրամ: Վարչական ծառայություններ 4231 հոդվածով նախատեսվել է 130 000 ՀՀ դրամ: Տեղեկատվական ծառայություններ 4234 հոդվածով նախատեսվել է 280 000 ՀՀ դրամ: Աշխատակազմի մասնագիտական զարգացման վերապատրաստման 4233 հոդվածով նախատեսվել է 464 000 ՀՀ դրամ:
9.5.1 Արտադպրոցական դաստիարակության ծրագրով նախատեսել ենք 529 226 300 ՀՀ դրամ, որից աշխատավարձը հաշվարկվել է հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 205 որոշումը, որի համաձայն տարեկան աշխատավարձը 4111 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար՝ 225 838 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 102 136 000 ՀՀ դրամ: Էլեկտրաէներգիայի և ջեռուցման տարեկան ծախսը 4212 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 13 750 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 9 000 000 ՀՀ դրամ, ջրամատակարարման տարեկան ծախսը 4213 հոդվածով ՀՈԱԿ-ների համար նախատեսվել է 407 100 ՀՀ դրամ, իսկ բյուջետային հիմնարկների համար՝ 600 000 ՀՀ դրամ: Կապի ծառայության տարեկան ծախսը 4214 հոդվածով ՀՈԱԿ-ների համար նախատեսվել է 270 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 252 000 ՀՀ դրամ: Ներքին գործուղումները բյուջետային հիմնարկների համար 4221 հոդվածով նախատեսվել է 650 000 ՀՀ դրամ, արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 4222 հոդվածով բյուջետային հիմնարկների համար նախատեսվել է ՝ 400 000 ՀՀ դրամ, վարչական ծառայությունների գծով ծախսեր 4231 հոդվածով ՀՈԱԿ-ների համար նախատեսվել է 600 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 130 000 ՀՀ դրամ, տեղեկատվական ծառայությունների գծով ծախսեր 4234 հոդվածով նախատեսվել է բյուջետային հիմնարկների համար՝ 50 000 ՀՀ դրամ, ներկայացուցչական ծախսեր բյուջետային հիմնարկների համար 4237 հոդվածով նախատեսվել է ՝ 300 000 ՀՀ դրամ, ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով ծախսեր 4239 հոդվածով ՀՈԱԿ-ների համար նախատեսվել է 1 550 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 800 000 ՀՀ դրամ, մասնագիտական ծառայությունների գծով ծախսեր 4241 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 1 758 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 762 000 ՀՀ դրամ, շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանման գծով ծախսեր 4251 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 5 000 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 5 600 000 ՀՀ դրամ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանման գծով ծախսեր 4252 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 100 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 200 000 ՀՀ դրամ, գրասենյակային նյութեր և հագուստի գծով ծախսեր 4261 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 370 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 1 370 000 ՀՀ դրամ, առողջապահական և լաբորատոր նյութերի գծով ծախսեր 4266 հոդվածով նախատեսվել է բյուջետային հիմնարկների համար՝ 170 000 ՀՀ դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութերի գծով ծախսեր 4267 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 422 400 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 280 000 ՀՀ դրամ, հատուկ նպատակային այլ նյութր 4269 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 1 950 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 2 200 000 ՀՀ դրամ, սուբսիդյաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպությունների գծով ծախսեր 4511 հոդվածով ՀՈԱԿ-ների համար նախատեսվել է 251 974 500 ՀՀ դրամ, պարտադիր վճարների գծով ծախսեր 4823 հոդվածով նախատեսվել է ՀՈԱԿ-ների համար 224 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 1 351 800 ՀՀ դրամ, շենքերի և շինությունների կառուցման գծով ծախսեր 5112 հոդվածով նախատեսվել է բյուջետային հիմնարկների համար՝ 150 000 000 ՀՀ դրամ նոր երաժշտական դպրոցի կառուցման համար` սուբվենցիոն ծրագրով, վարչական սարքավորումների գծով ծախսեր 5122 հոդվածով նախատեսվել է բյուջետային հիմնարկների համար՝ 900 000 ՀՀ դրամ, այլ մեքենաների և սարքավորումների գծով ծախսեր 5129 հոդվածով նախատեսվել է բյուջետային հիմնարկների համար՝ 100 000 ՀՀ դրամ: Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվող յուրաքանչյուր երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց գանձվող տեղական վճարի չափը սահմանվել է Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 193-Ն որոշման համաձայն:
10.2.1 Ծերություն ծրագրով նախատեսել ենք 2 800 000 դրամի ծախս, որից 4216 հոդվածով 2 000 000 ՀՀ դրամ՝ ծերերի ժամանցի վայրերի վարձակալության գումար՝ Ռոզա Շահբազյանի հետ կնքված պայմանագրի շրջանակներում վճարում կատարելու նպատակով, 4269 հոդվածով 300 000 ՀՀ դրամ հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերման համար, այլ նպաստներ բյուջեի 4729 հոդվածով 500 000 ՀՀ դրամ:
10.7.1 Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով նախատեսել ենք 8 000 000 ՀՀ դրամ, որից 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 7 000 000 ՀՀ դրամի այլ նպաստներ բնակչությանը, հուղարկավորության նպաստներ բյուջեից 4726 հոդվածով 1 000 000 ՀՀ դրամ: Սոցիալական ոլորտում կատարվող ծախսերը իրականացվելու են համաձայն Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ին հաստատած «Տեղական սոցիալական ծրագիրը հաստատելու մասին» N 15 որոշման համաձայն, ըստ գնահատված կարիքների ստեղծված սոցիալական անձնագրերի:
11.1.2 Հրազդան համայնքի բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 113 617 720 ՀՀ դրամի պահուստային միջոցներ:
2026 թվականի համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող ՀՈԱԿ-ների աշխատողների, բյուջետային հիմնարկների և աշխատակազմի հաստիքների միջին տարեկան ցուցակային թիվը կազմում է 1038.4 հաստիքային միավոր:
2026 թվականին սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
- Հրազդան համայնքի նոր երաժշտական դպրոցի շենքի կառուցում:
- Հրազդան համայնքի թիվ 15 նախադպրոցական ուսումնական հաստատության համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգում:
- Հրազդան համայնքի թիվ 2, 9, 7 նախադպրոցական ուսումնական հաստատությունների համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի կառուցում:
- Հրազդան համայնքի տարածքում բազմամյա ծառերի, տնկիների ձեռք բերում - 9 011 000 ՀՀ դրամ բնապահպանական մասհանումներով, 5 989 000 ՀՀ դրամ համայնքի ներդրումով:
- Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում:
- Արտաքին լուսավորության ցանցի կառուցում 5112 հոդվածով 30 000 000 ՀՀ դրամի ծախս:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
-
Քննարկվել է
07.10.2025 - 01.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզ Հրազդանի համայնքապետարան
Դիտումներ` 929
Տպել