Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 928․6-րդ հոդվածի 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին մասով․

«5․1․ Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին կարող են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության պետական դրամային պարտատոմսեր, որոնց դիմաց ստացված տոկոսները տնօրինվում են հատուկ հաշվի մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսների համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ այդ պարտատոմսերի իրացումից կամ մարումից ստացված միջոցները անմիջապես մուտքագրվում են միայն կառուցապատողի հատուկ հաշվին: Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական դրամային պարտատոմսերի նկատմամբ կիրառվում են կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները։»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցապատողի հատուկ հաշվում առկա մնացորդի վրա:

  • Քննարկվել է

    07.10.2025 - 24.10.2025

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 904

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: