Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

   1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Կադաստրի կոմիտեն, թվայնացման ռազմավարության օրակարգի շրջանակում, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ թվային փոխակերպմանը նպաստող միջավայրի ձևավորման նպատակով։ Թվայնացման գործընթացների արագ զարգացումը և դրանցից բխող նոր մարտահրավերները պայմանավորում են նաև Կադաստրի կոմիտեի կողմից «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Գնահատման գործունեության մասին» օրենքերի պահանջներին համապատասխան Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող որակավորման վկայականների թվայնացման անհրաժեշտությունը։

   2 Ընթացիկ վիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը

   Գործող իրավակարգավորումների համաձայն՝ որակավորման վկայականները տրամադրվում են թղթային տարբերակով, ինչպես նաև սահմանված է դրանց կրկնօրինակների տրամադրումը։

   Նախագծերով առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայականների տրամադրման ամբողջական թվայնացումը՝ ապահովելով վարչարարության արդյունավետության սկզբունքի գործնական իրականացումը։ Թվայնացումը վերացնում է դիմողի ֆիզիկական ներկայության պահանջը և սահմանում է, որ որակավորման վկայականը տրվում է բացառապես էլեկտրոնային ձևաչափով՝ որակավորման անցկացվելու օրվան հաջորդող ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այն ուղարկելով մասնակցի կողմից դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

   Որակավորման վկայականի իսկության և վավերականության երաշխավորման համար վերանայվում են դրանց ձևերը՝ ներդրվում են արագ արձագանքման (QR) կոդ և հսկիչ համար՝ որպես միասնական և վերարտադրելի նույնականացուցիչներ։ Նշված մեխանիզմները հնարավորություն են տալիս երրորդ անձանց կողմից անմիջական առցանց ստուգման՝ Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում, ինչը բացառում է փաստաթղթային կրկնօրինակների շրջանառության անհրաժեշտությունը, նվազեցնում է սխալների և կեղծիքի հավանականությունը և բարձրացնում է վարչարարության թափանցիկությունը։

   Հաշվի առնելով որակավորման վկայականների ամբողջական թվայնացումը և այն հանգամանքը, որ որակավորման վկայականների թղթային կրկնօրինակների տրամադրման անհրաժեշտությունը վերանում է, ուստի Նախագծերով իրականացվող փոփոխություններով նախատեսվում է կրկնօրինակների տրամադրմանը վերաբերող ձևակերպումները հանել։

   3 Ակնկալվող արդյունքը

   Առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կրճատում են վարչարարության ժամկետները։ Փոփոխությունները համահունչ են հանրային ծառայության մատուցման արդիական ձգտումներին և «մեկ պատուհանի» տրամաբանությանը, ըստ որի՝ վարչական մարմինը պարտավորվում է սահմանել պարզ, արագ և ստուգելի ընթացք՝ առանց հավելյալ գործողությունների։

   Թվայնացման ամբողջականացման արդյունքում նվազում են թղթային շրջանառությունն ու գործարքային ծախսերը, բարձրանում են տվյալների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովվում է իրավական կանխատեսելիություն, իսկ շուկայում ձևավորվում է վստահության ավելի բարձր մակարդակ՝ տեխնիկապես վերահսկելի գործառույթներով (միասնական նույնականացուցիչներով)։ Միևնույն ժամանակ, ապահովվում է տվյալների ամբողջական արխիվացումը և անձնական տվյալների պաշտպանությունը՝ թույլ տալով վարչական մարմնին և դիմողին գործել ավելի արդյունավետ, անվտանգ և ժամանակակից ադմինիստրատիվ միջավայրում։

   4Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   5Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   6 Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

   Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն, ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1723-Ն որոշումներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 14-ի N 227-Ն հրամանում։

   7Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

  • Քննարկվել է

    01.10.2025 - 21.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1024

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: