2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Լ
2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հաստատել`
1) 2025 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) 2025 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի․
3) 2025 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։
2․ Սահմանել, որ 2025 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից։
3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից՝ սույն որոշման շրջանակներում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված Վայոց ձորի մարզից 700 տոննան գերազանցող քանակությամբ փաստացի մթերված Արենի տեսակի խաղողի ծավալների վրա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
30.09.2025 - 15.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1081
Տպել