Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 3-ի № 471-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 3-ի № 471-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 3-ի N471-Ն (այսուհետ՝ Որոշում) որոշմամբ սահմանված է տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը։

Նշված Որոշմամբ ամրագրված կարգավորումները վերաբերում են միայն տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններին և չեն ընդգրկում օպերատորների կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության այլ ծառայությունները։

Բացի այդ, առկա կարգավորումները չեն սահմանում նաև ամրակցված և շարժական կապի ցանցերով ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման տվյալների հոսքի արագությունների վերաբերյալ մանրամասն նկարագրությունը, ծառայությունների ընդհատման կամ ծառայությունների որակի անկման դեպքերում բաժանորդներին փոխհատուցում տրամադրելու դեպքերը և կարգը, ինչպես նաև՝ օպերատորների կողմից տարբեր սակագնային փաթեթների կամ պլանների շրջանակում առաջարկվող ծառայությունների մատուցմանը վերաբերող որոշակի ընթացակարգային կամ նկարագրական պահանջներ (որոնց առնչությամբ որոշ դեպքերում բաժանորդների մոտ առաջանում էին տարընկալումներ)։

Նկատի ունենալով նշվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳՀՄ/CEPA) ամրագրված պարտավորություններն ու դրանց վերաբերող՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի N666-Լ որոշմամբ հաստատված N2 հավելվածի 105-րդ կետով սահմանված միջոցառումը` անհրաժեշտություն է առաջացել լրամշակել Որոշումը։

Մասնավորապես, Որոշումը լրամշակելիս հիմք են ընդունվել Համացանցի ազատ հասանելիության վերաբերյալ միջոցներ սահմանող 2015 թվականի նոյեմբերի 25-ի 2015/2120 կանոնակարգի (ԵՄ) 4-րդ՝ «Բաց ինտերնետ հասանելիության ապահովման թափանցիկության միջոցառումներ» հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգավորումները, որոնք վերաբերում են ինտերնետ մատակարարների կողմից բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի չափանիշների սահմանմանը և դրանց վերաբերյալ հանրությանը տեղեկատվության տրամադրմանը (թափանցիկությանը)։

Նախագծի մշակման ընթացքում, բացի վերը նշված հանձնառությամբ ամրագրված՝ մոտարկման ենթակա «Բաց ինտերնետ հասանելիության վերաբերյալ միջոցներ սահմանելու մասին» ԵՄ 2015/2120 կանոնակարգից, հաշվի է առնվել նաև նշված կանոնակարգից բխող՝ էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) կողմից ընդունված BoR (22) 81 ուղեցույցի 4-րդ («Բաց ինտերնետ հասանելիության ապահովման թափանցիկության միջոցառումներ») հոդվածի վերաբերյալ 4(1)-4(4) կետերով տրամադրված մեկնաբանությունները, ինչպես նաև ամրակցված և շարժական բջջային կապի օպերատորների առաջարկները,

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող լրամշակման արդյունքում նախատեսվում է սահմանել ամրակցված և շարժական կապի ցանցերով ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման որակի որոշակի չափանիշներ, մասնավորապես՝ նշված ծառայությունների մատուցման դեպքում բաժանորդային պայմանագրերում ամրագրման ենթակա տվյալների հոսքի արագությունների (ներբեռնման և վերբեռնման նվազագույն, սովորաբար հասանելի և առավելագույն (գովազդվող)) նկարագրությունը, միացման կամ ակտիվացման (վերաակտիվացման) համար անհրաժեշտ ժամանակահատվածի սահմանումը, ծառայությունների որակի վերաբերյալ բաժանորդների բողոքներին արձագանքման ժամանակահատվածը, ինչպես նաև ծառայությունների մատուցման ժամանակահատվածի հաշվարկի և ծառայությունների ակտիվացման նկարագրությունը, ներառյալ՝ ժամանակահատվածի տևողությունը, սկիզբը և ավարտը, ժամանակահատվածը ներառող օրերի, ժամերի և րոպեների հաշվարկման մոտեցումներն ու ծառայությունների ակտիվացման մանրամասն ընթացակարգը։ Կսահմանվեն նաև բաժանորդից անկախ տեխնիկական պատճառներով ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման (ներառյալ՝ խափանման կամ անսարքության) դեպքում` պատշաճ որակի կամ ընդհատված ծառայությունների վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, բաժանորդին տրամադրվող փոխհատուցման դեպքերը և կարգը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

     Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կապի օպերատորների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունումը կնպաստի սպառողների շահերի առավել պաշպանվածությանը և բաժանորդներին մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի բարձրացմանը։

  • Քննարկվել է

    29.09.2025 - 15.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 891

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: