Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Աշխեն Սարգսյան 10.10.2025 22:36:58 Գովելի առաջարկություն Շնորհակալություն:
27 Hermine Abroyan 11.10.2025 23:01:25 Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, միանշանակ տալիս եմ դրական եզրակացություն և առաջարկում եմ կողմ քվեարկել այս կարևոր փոփոխությանը։ Այստեղ պետք է կատարել մեկ քայլ ևս․ անհրաժեշտ է թեթևացնել երեխաների դպրոցական պայուսակները․ ճիշտ է՝ դրանք տպագրվում են երկու մասով, բայց խնդիրը դեռևս լուծված չէ ։ Երեխաները դպրոց են գնում ծանր պայուսակներով, որը բռնողին թվում է, թե քարերով լեցուն պարկ է վերցրել։ Սա լուծման մեկ տարբերակ ունի․ անհրաժեշտ է դասագրքերը տպագրել երկու օրինակով, որոնցից մեկը կմնա տանը, և երեխան մշտապես կօգտվի տանը, իսկ մյուսը դպրոցում միշտ կլինի, և երեխան դրանից կօգտվի միայն դպրոցում․ ահա այս կերպ է հնարավոր թեթևացնել երեխաների <<ծանր>> բեռը։ Եվ այս դեպքում գրքի երկրորդ օրինակը պետությունը պետք է անվճար տրամադրի, որպեսզի ծնողները չհրաժարվեն երկրորդ օրինակից, և երեխան չշարունակի կրել ծանր պայուսակը։ Շնորհակալություն, նման ընդլայնումը հնարավոր կլինի դիտարկել միայն պետական բյուջեի համապատասխան ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում։ Եթե առաջիկա տարիների բյուջետային պլանավորման շրջանակում առկա լինեն բավարար ռեսուրսներ, ապա Ձեր առաջարկած տարբերակը ներառվելով կդառնա քննարկման առանձին հարց։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: