Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և դատախազը» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետից հանել «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 282-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «կամ դատախազի» բառերը:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին։ Միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան և հսկող դատախազին կարող է ուղարկել պաշտոնական էլեկտրոնային փոստով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 283-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում: Դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ներկայացրած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ: Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը մասնակցում է միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Որոշումը կայացնելու օրը դատարանն այն ուղարկում է միջնորդություն հարուցած անձին, իսկ որոշման պատճենը՝ հսկող դատախազին:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 284-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում: Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ միջնորդության քննարկմանը մասնակցում է միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը։ Միջնորդությունը պետք է քննարկվի և որոշում կայացվի այն ստացվելուց հետո՝ 12 ժամվա ընթացքում:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ                                                                      Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

  • Քննարկվել է

    21.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8342

Տպել