Հիշել նախագիծը
ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում հստակ չի սահմանվում մրցութային հանձնաժողովի կազմը, ձևավորման կարգը և անդամների ընտրության չափորոշիչները։ Սա լուրջ բաց է, քանի որ առանց նման կարգավորման չի ապահովվում ընտրության թափանցիկությունն ու հավասար հնարավորությունները։ Իրավական առումով անհրաժեշտ է, որ հանձնաժողովի կազմը ներառի տարբեր խմբերի ներկայացուցիչներ (ոչ միայն նախարարության աշխատակիցներ), ապահովի մասնագիտական բազմազանություն և անկախություն, բացառի շահերի բախումը և քաղաքական ենթակայությունը։ Առաջարկում ենք մրցութային հանձնաժողովում համաձայնությամբ ընդգրկել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին։ | Առաջարկը ընդունվել է ի գիտություն: Մրցութային հանձնաժողովի կազմը, ձևավորման կարգը և անդամների ընտրության չափորոշիչները որոշելու է Նախարարությունը: | |||
| 27 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում սահմանված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը պետք է ավարտի փաստաթղթերի ստուգման փուլը։ | Առաջարկը ընդունվել է: | |||
| 28 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածը սահմանում է, որ հարցազրույցը կազմակերպվում է՝ «երեխայի, տարեցի և հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իմացության, Նախարարության և Կազմակերպությունների լիազորությունների ու գործառույթների, նրա՝ այդ լիազորություններին ու գործառույթների իրականացմանն աջակցելու գիտելիքների ու հմտությունների պարզելու համար»։ Այս ձևակերպումը չափազանց ընդհանրական է և չի ապահովում չափելիության ու թափանցիկության պահանջները։ «Իմացության պարզելու համար» ձևակերպումն իրավական և ընթացակարգային առումով չափելի չէ։ | Առաջարկը չի ընդունվել: Մշտադիտարկում իրականացնող անձը պարտավոր է տեղեկացված լինել և գործնականում պատկերացնել, թե ինչպես են կիրառվում կամ պաշտպանվում երեխայի, տարեցի և հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները, Նախարարության և Կազմակերպությունների լիազորությունները ու գործառույթները և հարակից այլ հարցեր: | |||
| 29 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածով նախատեսված է, որ հարցազրույցի հարցաշարը կազմվում է մրցութային հանձնաժողովի կողմից՝ այն փուլում, երբ արդեն հայտնի են դիմողները։ Այս մոտեցումը հակասում է մրցույթի անաչառության և հավասարության սկզբունքին։ Եթե հարցաշարը մշակվում է այն բանից հետո, երբ հանձնաժողովին հայտնի են թեկնածուների ինքնությունը, նախապատմությունը կամ մասնագիտական ոլորտը, ապա միշտ կա վտանգ, որ հարցերը ձևավորվեն՝ հաշվի առնելով կամ անուղղակիորեն հարմարեցնելով կոնկրետ թեկնածուներին։ Բացի այդ, եթե հարցաշարը ենթակա է նախարարի տեղակալի համաձայնեցմանը, ապա գործնականում հանձնաժողովը կորցնում է իր ինքնուրույնությունը։ Հարցաշարի կազմումը պետք է ամբողջությամբ հանձնվի մրցութային հանձնաժողովին՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով խորհրդատվական աջակցություն, բայց ոչ պարտադիր համաձայնեցում։ | Առաջարկը չի ընդունվել: Քանի որ հարցերը ներառվելու են բացառապես մասնագիտական գործունեության առնչությամբ, այդ հարցերի չիմացությունը շահարկելը որպես վտանգ իրատեսական չէ: | |||
| 30 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածով նախատեսվում է, որ նախարարն ունի իրավունք վերադարձնելու մրցութային հանձնաժողովի որոշումը վերանայման՝ «օբյեկտիվ այլ հիմքերի առկայության դեպքում»։ Այս ձևակերպումն իրավական առումով անորոշ է և մեկնաբանման չափազանց լայն դաշտ է թողնում, քանի որ չի սահմանում՝ ինչն է համարվում «օբյեկտիվ հիմք», ով և ինչպես է որոշում այդ հիմքի առկայությունը, և արդյոք այդ հիմքը վերաբերում է բովանդակային հարցերին։ Այս անորոշությունը փաստացի հնարավորություն է տալիս նախարարին վերաքննել հանձնաժողովի որոշումը բովանդակային առումով, ինչը հակասում է մրցութային գործընթացի անկախության և անաչառության սկզբունքին։ Սա վտանգավոր է, որովհետև գործնականում նախարարը կարող է չհաստատել կամ հետ ուղարկել հանձնաժողովի արդյունքները՝ առանց հստակ իրավական չափանիշների։ | Առաջարկը չի ընդունվել: Յուրաքանչյուր դեպքում դա կհիմնավորվի՝ Նախարարի կողմից նման վերադարձի դեպքում: | |||
| 31 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նշվում է, որ հարցազրույցից առաջ մրցութային հանձնաժողովին ներկայացվում են դիմողների ամբողջական տվյալները և իրենց կարծիքը նրանց՝ որպես Խմբի անդամ ընդգրկելու վերաբերյալ։ Այս ձևակերպումն անորոշ է և վտանգավոր, քանի որ չի հստակեցնում՝ ու՞մ կարծիքն է ներկայացվում, ո՞վ է պատրաստում այդ կարծիքը, և ո՞րն է դրա իրավական կամ գնահատողական նշանակությունը։ Եթե «իրենց կարծիք» արտահայտությունը վերաբերում է նախարարության ստորաբաժանումներին կամ պաշտոնյաներին, ապա ստեղծվում է իրական վարչական ազդեցության և տարբերակված վերաբերմունքի ռիսկ։ Հանձնաժողովը, նույնիսկ ենթագիտակցաբար, կարող է առաջնորդվել այդ կարծիքներով՝ թեկնածուների նկատմամբ ձևավորելով նախնական դրական կամ բացասական վերաբերմունք։ | Առաջարկը չի ընդունվել: Նորմը սպառիչ թվարկում է պահանջները: | |||
| 32 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նշվում է որ յուրաքանչյուր Կազմակերպությունում Խումբը տարեկան կատարում է առնվազն երկու պլանային այցելություն»։ Այս պահանջը գործնականում չկշռադատված և անիրատեսական է, քանի որ Խումբը գործում է հասարակական հիմունքներով, առանց պետական ֆինանսավորման կամ մշտական բյուջեի։ Հավելվածում նշվում է որ յուրաքանչյուր Կազմակերպությունում Խումբը տարեկան կատարում է առնվազն երկու պլանային այցելություն։ Այս պահանջը գործնականում չկշռադատված և անիրատեսական է, քանի որ Խումբը գործում է հասարակական հիմունքներով, առանց պետական ֆինանսավորման կամ մշտական բյուջեի։ Պլանային այցելությունները, հատկապես՝ տարբեր մարզերում գործող բազմաթիվ շուրջօրյա խնամքի կազմակերպություններում, պահանջում են զգալի տրանսպորտային և կազմակերպչական ծախսեր։ Խնամք տրամադրող կազմակերպությունների շրջանակը բաց սահմանում ունի՝ ներառելով ոչ միայն պետական, այլև համայնքային կամ ոչ պետական կազմակերպություններ։ Այսպիսով, այցելությունների քանակը կարող է աճել՝ առանց ֆինանսական և մարդկային ռեսուրսների։ Պահանջը հակասում է հասարակական մասնակցության կամավորության և գործառնական համաչափության սկզբունքին։ Պետությունը չի կարող պարտադրել քաղաքացիական խմբին իրականացնել թվային ձևակերպմամբ պարտավորություններ՝ առանց դրա համար միջոցների կամ կազմակերպչական աջակցության։ | Առաջարկը չի ընդունվել: Քանի որ Խմբի գործունեությունը մշտադիտարկումն է, ինչը ենթադրում է նաև պարբերականություն և համեմատական վերլուծություններ, 2 այցելությունն այն նվազագույն շեմն է, որը պետք է ապահովվի յուրաքանչյուր կազմակերպության համար: Սա պարտադրանք չէ, այլ մշտադիտարկման բաղկացուցիչ, և եթե անձը գիտակցաբար դառնում է հասարակական դիտորդ, այն կամավոր ստանձնում է նվազագույն գործողություններ կատարելու պատրաստակամություն: | |||
| 33 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածով անհրաժեշտ է ամրագրել, որ Խմբի ձևավորումից հետո Նախարարությունը Խմբին է փոխանցում շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների ցանկը և հասցեները, իսկ դրանց փոփոխության դեպքում՝ փոփոխված տվյալները։ | Առաջարկը չի ընդունվել: Այդ ցանկը հասանելի է լինելու Նախարարության կայքէջում, կրում է տեխնիկական բնույթ և նույն նախագծի կարգավորման առարկայից դուրս է: | |||
| 34 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ այցելությունները կազմակերպելիս և իրականացնելիս անհրաժեշտ է բացառել Խմբի անդամի շահերի բախումը։ Ձևակերպումը չի հստակեցնում՝ ո՞վ է պարզում շահերի բախման առկայությունը, ի՞նչ ընթացակարգով է անդամը հայտարարում դրա մասին, և ի՞նչ հետևանքներ են նախատեսվում շահերի բախման չբացահայտման դեպքում։ Առաջարկում ենք սահմանել, որ խմբի անդամը պարտավոր է խուսափել իրավիճակներից, որոնք կարող են հանգեցնել շահերի բախման։ Խմբի անդամը պարտավոր է Խմբին նախապես գրավոր հայտարարություն ներկայացնել շահերի բախման հնարավորության վերաբերյալ, եթե 1) նա ունի ընտանիքի անդամ կամ մտերիմ կապ Կազմակերպությունում աշխատողի կամ ծառայությունից օգտվողի հետ, 2) աշխատում է կամ նախկինում աշխատել է տվյալ հաստատությունում, 3) կամ առկա է այլ հանգամանք, որը կարող է կասկած հարուցել նրա անաչառության վերաբերյալ։ Այս հայտարարությունը քննարկվում է Խմբի կողմից, և անհրաժեշտության դեպքում տվյալ անդամը շահերի բախման հիմքով չի մասնակցում այդ հաստատության այցին կամ տվյալ հարցի քննարկմանը։ | Առաջարկը չի ընդունվել: Շահերի բախում համընդհանուր ընդունված ձևակերպում է և դրա բացառումը մասնագիտական գործունեության և բարեվարքության բաղկացուցիչ մաս է: | |||
| 35 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նախատեսվում է, որ ոչ պլանային այցելությունները կարող են իրականացվել «անհրաժեշտության դեպքում»՝ առանց հստակեցնելու, թե ինչ է դիտվում որպես անհրաժեշտություն։ Այս ձևակերպումը չափազանց բաց և իրավական առումով անորոշ է, ինչը ստեղծում է երկու հիմնական ռիսկ. 1) տարբեր դիտորդներ կամ խմբեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել «անհրաժեշտությունը». 2) նախարարությունը կամ կազմակերպությունները կարող են վիճարկել այցելության իրավաչափությունը՝ պնդելով, որ «անհրաժեշտություն» չի եղել։ Առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոչ պլանային այցելություն կարող է իրականացվել այն դեպքերում, երբ առկա է առնվազն հետևյալ հանգամանքներից մեկը. 1) Նախարարություն կամ Խումբ է ստացվել բողոք կամ հաղորդում՝ խնամք ստացող անձի իրավունքների հնարավոր խախտման վերաբերյալ, 2. Խմբի անդամի կողմից հայտնաբերվել է կամ լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում տարածվել է հրապարակային տեղեկություն խախտումների, բռնության կամ անպատշաճ վերաբերմունքի վերաբերյալ, 3) Կազմակերպությունում արձանագրվել է արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակ (օրինակ՝ հիվանդության բռնկում, մահվան դեպք, զանգվածային բողոք և այլն), 4) Նախորդ այցելության ընթացքում արձանագրված թերությունները չեն վերացվել սահմանված ժամկետում։»։ | Առաջարկը չի ընդունվել: Սպառիչ ցանկ նախատեսել հնարավոր չէ, իսկ անհրաժեշտությունը որոշվելու է կոնկրետ դեպքով: | |||
| 36 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածով սահմանվում է, որ ոչ պլանային այցելությունը պետք է լինի «գրավոր պատճառաբանված և հիմնավորված», սակայն չի հստակեցվում՝ ո՞վ է ներկայացնում պատճառաբանությունը, ու՞մ է այն ուղղվում, և ո՞վ է ընդունում կամ գրանցում այն։ Այս բացը կարող է առաջացնել կազմակերպչական խառնաշփոթ։ Առաջարկում ենք սահմանել, որ ոչ պլանային այցելության հիմնավորումը ներառվում է այցի հաշվետվությունում։ | Առաջարկը չի ընդունվել: Տրամաբանական է, որ դա ներկայացնում է Խումբը՝ ոչ պլանային այցելություն կատարելու համար: Հիմնավորումը պետք է ներկայացվի մինչ այցելություն կատարելը, հետևաբար նաև հաշվետվություն կազմելը: | |||
| 37 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Ներկայիս ձևակերպմամբ նշվում է, որ այցելությունները կատարվում են՝ «չխախտելով Կազմակերպության բնականոն գործունեությունն ու ներքին կանոնակարգը»։ Այս ձևակերպումը չափազանց ընդհանուր է և կարող է մեկնաբանվել այնպես, որ Կազմակերպությունը՝ հղում անելով իր ներքին կանոնակարգին, սահմանափակի դիտորդների մուտքը, շփումը կամ փաստաթղթերի հետ ծանոթությունը։ Առաջարկում ենք սահմանել, որ սա վերաբերում է բացառապես խնամք ստացող անձանց անվտանգությանը և առողջությանը, այլ ոչ թե կազմակերպության ներքին վարչական ընթացակարգերին։ | Առաջարկը չի ընդունվել: Այս սահմանափակումը պայմանավորված է հանրային գերակա շահերով կամ բժշկական հանգամանքներով: Կետը խմբագրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով: Կազմակերպությունում գտնվող անձանց համար պատասխանատու է պետությունը, հետևաբար այդ անձանց տվյալների հրապարակման կամ ներկայացման, նրանց մասնակցությամբ գործողությունների կատարման և թվարկված հարցերի համար պատասխանատու է պետությունը: | |||
| 38 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Ներկայիս ձևակերպմամբ «համաճարակային իրավիճակից ելնելով կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խնամք ստացող անձանց կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով այցելությունները Կազմակերպություն սահմանափակվում են Կազմակերպության տնօրենի հրամանով»։ Այս դրույթն իրավական առումով անթույլատրելի է, քանի որ տնօրենը հանդիսանում է հենց այն կազմակերպության ղեկավարը, որի գործունեությունը ենթակա է հասարակական վերահսկողության։ Հետևաբար՝ նա չի կարող որոշել այդ վերահսկողության իրականացման սահմանափակման մասին, քանի որ դա շահերի բախում է։ Սահմանափակման որոշման համար չի սահմանվում ոչ մի հիմք, չափանիշ կամ ժամկետ, ինչը բացում է դուռ կամայականության և մշտադիտարկման արգելման համար։ Սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում և լիազոր մարմնի որոշմամբ, ոչ թե վերահսկվող կազմակերպության ղեկավարի հայեցողությամբ։ Անհրաժեշտ է հստակ ամրագրել, որ վերահսկողությունը չի դադարեցվում ամբողջությամբ, այլ իրականացվում է այլ ձևաչափերով, օրինակ՝ առցանց մշտադիտարկման, փաստաթղթային ուսումնասիրության կամ հեռավար հարցազրույցների միջոցով։ | Առաջարկը չի ընդունվել: Այս սահմանափակումը պայմանավորված է հանրային գերակա շահերով կամ բժշկական հանգամանքներով: Կետը խմբագրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով: | |||
| 39 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Ներկայիս ձևակերպմամբ նախատեսվում է, որ «Խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել Կազմակերպության ցանկացած տարածք՝ Կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ՝ չխախտելով Կազմակերպության ներքին կանոնակարգը»։ Այս ձևակերպումը թույլ է տալիս երկակի մեկնաբանում։ Այն կարող է ընկալվել որպես անվտանգության ապահովման պահանջ, բայց նաև որպես նախապայման մուտքի համար, ինչը հնարավորություն է տալիս Կազմակերպությանը ձգձգել կամ խոչընդոտել մուտքը՝ հղում անելով «ներկայացուցչի բացակայությանը»։ Իրավական տեսանկյունից դա հակասում է հասարակական վերահսկողության անկախության սկզբունքին և մոնիթորինգային մանդատի ազատ իրացման պահանջին։ | Առաջարկը չի ընդունվել: Կազմակերպության բնականոն աշխատանքը չպետք է տուժի մշտադիտարկման դեպքում: | |||
| 40 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նշվում է, որ Խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել Կազմակերպության ցանկացած տարածք՝ չխախտելով Կազմակերպության ներքին կանոնակարգը։ Սա իրավական առումով վտանգավոր ձևակերպում է, քանի որ ներքին կանոնակարգերը ենթաօրենսդրական բնույթի ներքին փաստաթղթեր են, և չեն կարող սահմանափակել օրենքով ամրագրված իրավունքները։ Կազմակերպությունները հաճախ ներքին կանոնակարգերում ներառում են դրույթներ, որոնք արգելում են մուտքը որոշ գոտիներ (օր.՝ բուժասենյակ, խնամքի սենյակ), ինչը կարող է փաստացի դարձնել մշտադիտարկումն անարդյունավետ։ Այս ձևակերպումն առանց հակակշռի բացառիկ ուժ է տալիս կազմակերպությանը, որպեսզի վերջինս հղում անի իր ներքին կանոնակարգին և արգելի մուտքը։ Հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել, որ ներքին կանոնակարգերը կիրառելի են միայն այնքանով, որքանով չեն սահմանափակում օրինական մուտքի իրավունքը։ | Առաջարկը չի ընդունվել: Կազմակերպության բնականոն աշխատանքը չպետք է տուժի մշտադիտարկման դեպքում: | |||
| 41 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նշվում է, որ «Խմբի անդամները չեն կարող իրականացնել ձայնագրություններ կամ տեսաձայնագրություններ, բացառությամբ օրենքում ուղղակի ամրագրված դեպքերում կամ եթե ձայնագրվող կամ տեսաձայնագրվող բոլոր անձինք հայտնել են իրենց համաձայնությունը»։ Դիտորդը չի կարող ապացուցել խոչընդոտման, անպատշաճ վերաբերմունքի կամ բռնության դեպքերը, եթե ձայնագրության իրավունքը կախված է հաստատության կամ ներգրավված անձանց համաձայնությունից։ Հաստատության տնօրենը կամ աշխատակիցները կարող են պարզապես չտալ համաձայնություն՝ խուսափելով փաստագրումից։ Սա վերածում է վերահսկողությունը ձևական մեխանիզմի։ Եթե Խմբի անդամը տեսնում է, որ աշխատողը հրում, վիրավորում կամ սպառնում է երեխային կամ խնամք ստացող այլ անձի, նա չի կարող կանգնել ու խնդրել «գրավոր համաձայնություն»՝ տեսաձայնագրելուց կամ լուսանկարելուց առաջ։ Այս դրույթը գործնականում կանխում է ցանկացած փաստագրություն և ծածկում է հնարավոր բռնության դեպքերը, քանի որ առանց փաստական ապացույցի մշտադիտարկման եզրակացությունը կորցնում է ապացուցողական ուժը։ | Առաջարկը չի ընդունվել: Սույն հրամանը հղում է կատարում օրենքին, իսկ դիտորդները պարտավոր են ենթարկվել ՀՀ օրենքներին: | |||
| 42 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | «Եթե ձայնագրության կամ տեսաձայնագրության ներկա գտնվող անձն անգործունակ է, ապա նրա փոխարեն համաձայնություն հայտնում է հաստատությունը»։ Այս դրույթը հակասում է մարդու իրավունքների մի շարք հիմնարար սկզբունքների։ Սա թույլ է տալիս հաստատության ղեկավարությանն արգելել ձայնագրությունը նույնիսկ այն դեպքերում, երբ տեղի է ունենում խոշտանգում։ | Առաջարկը չի ընդունվել: Հաստատությունը հանդիսանում է այդ անձի օրինական ներկայացուցիչը: Խոշտանգման կամ այլ հանցագործությունների դեպքում սահմանափակումները չեն կիրառվում՝ հաշվի առնելով հանրային շահը, և նշված օրինակը նշելով թույլատրել ցանկացած նկարահանում՝ մարդու իրավունքների խախտում է: | |||
| 43 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ «արգելվում է Կազմակերպության աշխատողների անձնական իրերի կամ առարկաների կամ աշխատանքային փաստաթղթերի և նյութերի տեսաձայնագրությունը կամ նկարահանումը»։ «Աշխատանքային փաստաթղթեր և նյութեր» արտահայտությունը չափազանց լայն է և կարող է ներառել ցանկացած փաստաթուղթ՝ անգամ այն, որը փաստում է խախտումը։ Սա տալիս է հաստատությանը հնարավորություն՝ արգելելու նույնիսկ իրավունքի խախտման ապացույցների նկարահանումը։ Արգելքը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ այն վերաբերում է անձնական կամ գաղտնի տեղեկության տարածմանը, այլ ոչ թե ընդհանուր աշխատանքային միջավայրին։ | Առաջարկը չի ընդունվել: Դիտորդներն աշխատողների նկատմամբ մշտադիտարկում չեն իրականացնում, հետևաբար նշված արգելքը ողջամիտ է և տրամաբանական: | |||
| 44 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ Խմբի անդամներն իրավունք ունեն առանձնազրույց ունենալ Կազմակերպության ծառայություններից օգտվող անձանց հետ՝ նրանց բանավոր համաձայնության դեպքում, իսկ երեխայի դեպքում՝ կազմակերպության մանկավարժի կամ հոգեբանի գրավոր համաձայնությամբ կամ անմիջական ներկայությամբ։ Եթե մանկավարժը կամ հոգեբանը պարտադիր ներկա լինեն, դա կարող է խանգարել անձի անկեղծ հաղորդակցությանը, հատկապես՝ եթե հնարավոր խախտումները վերաբերում են հենց այդ մասնագետներին կամ հաստատությանը։ Եթե դա թողնվի Կազմակերպության որոշմանը, այն կարող է կամայականորեն պարտադրել մասնագետի ներկայություն՝ խաթարելով գաղտնիության սկզբունքը։ | Առաջարկը չի ընդունվել: Ի լրումն 19 կետում նշվածի, հարկ է փաստել, որ այդ կարգավորումը վերաբերում է բացառապես երեխաներին, ովքեր ՀՀ օրենսդրության համաձայն համարվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ, իսկ մանկավարժի կամ հոգեբանի ներկայությունն այլընտրանք է նրա համաձայնությանը, այլ ոչ թե պարտադիր միակ պայմանը: | |||
| 45 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ Խմբի անդամներն իրավունք ունեն ծանոթանալ Կազմակերպության փաստաթղթերի բովանդակությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը՝ Կազմակերպության պատասխանատու աշխատողի ներկայությամբ, պահպանելով Կազմակերպության շահառուների անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը, ինչպես նաև չխախտելով Կազմակերպության կանոնադրությունը կամ օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները։ Այս ձևակերպումը հնարավորություն է տալիս Կազմակերպությանն ինքնուրույն որոշել, թե որ փաստաթղթերն են հասանելի և երբ, ինչը փաստացի դարձնում է Խմբի հասանելիությունը թույլտվության վրա հիմնված, ոչ անկախ։ Կազմակերպությունը կարող է ցանկացած պահի մերժել հասանելիությունը՝ պատճառաբանելով, օրինակ, «պատասխանատու աշխատողը ներկայումս բացակայում է», «օրվա գրաֆիկով զբաղված ենք»։ Այսպիսի իրավիճակներում Խումբը չի կարող փաստեր ստուգել կամ փաստաթղթերով հաստատել խախտումները։ | Առաջարկը չի ընդունվել: Կազմակերպությունում գտնվող անձանց համար պատասխանատու է պետությունը, հետևաբար այդ անձանց տվյալների հրապարակման կամ ներկայացման, նրանց մասնակցությամբ գործողությունների կատարման և թվարկված հարցերի համար պատասխանատու է պետությունը: | |||
| 46 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Անհրաժեշտ է հավելվածով նախատեսել, որ Խումբն իր գործունեության առաջին երկու ամսվա ընթացքում հաստատում է անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը, որով էլ կկարգավորվեն տվյալների մշակման հարցերը։ | Առաջարկը չի ընդունվել: Անձնական տվյալների պաշտպանությունն իրականացվում է համանուն օրենքով: | |||
| 47 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Նախագծի համաձայն՝ «Խմբի անդամը չպետք է օգտագործի Խմբի անդամ լինելու փաստն անձնական շահերի համար»։ «Անձնական շահ» հասկացությունը չի հստակեցվել։ Խոսքը վերաբերում է ֆինանսակա՞ն, քաղաքակա՞ն, մասնագիտակա՞ն, թե՞ այլ շահին։ Առանց հստակեցման, ցանկացած գործողություն կամ անգործություն կարող է մեկնաբանվել որպես խախտում։ | Առաջարկը չի ընդունվել: Նման եզրույթ կիրառվում է նաև այլ ակտերում, օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքում և դրա հիման վրա ձևավորված է ծավալուն դատական պրակտիկա, որը նախագծում ներկայացնելը նպատակահարմար չէ: | |||
| 48 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ «Խմբի անդամի կողմից օրենսդրությամբ նախատեսված արգելքները և սահմանափակումները չպահպանելու դեպքում նա ենթակա է վարչական կամ քրեական պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Այս ձևակերպումը ոչինչ չի ավելացնում, քանի որ «օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության ենթարկվելու» դրույթն առանց այդ էլ գործում է ցանկացած քաղաքացու նկատմամբ՝ առանց հատուկ հիշատակման։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նորմը հստակ հիշեցնում է հնարավոր պատասխանատվության մասին, որը կարող է առաջանալ մասնագիտական գործունեություն իրականացնելիս արգելքները և սահմանափակումները չպահպանելու դեպքում: Ցանկացած քաղաքացի չի կարող մուտք գործել կազմակերպություն, առավել ևս ներկայացված նախագծով սահմանված գործառույթներ իրականացնել: | |||
| 49 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ պարտականությունը մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի պատճառով չկատարելու դեպքում Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը, և զրկելու որոշում կայացնելու դեպքում՝ միջնորդությամբ դիմում Նախարարին Խմբի անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Չկա սահմանում, թե ինչ է համարվում հարգելի կամ անհարգելի բացակայություն։ Սա թույլ է տալիս տարբեր մեկնաբանություններ՝ կախված անձից կամ իրավիճակից։ Չի նշվում՝ ով է որոշում բացակայության պատճառի գնահատումը՝ Խմբի նախագա՞հը, թե՞ ամբողջ Խումբը քվեարկությամբ։ | Առաջարկը չի ընդունվել: Պարտականություն չկատարելու հարգելի կամ անհարգելի լինելը որոշվում է ընդհանուր կանոններով, ինչպես դա կատարվում է գործող օրենսդրությամբ այլ ոլորտներում, օրինակ՝ հարգելի է հիվանդությունը, Հանրապետությունից բացակայությունը, մերձավոր ազգականի մահը կամ ծանր հիվանդությունը և այլն: | |||
| 50 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Նախարարի հրամանով, եթե առկա է Խմբի կողմից Նախարարին ուղղված միջնորդություն՝ Խմբի որևէ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։ Խումբը ձևավորվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնց դերակատարությունը դիտորդական է, ոչ վարչական։ Եթե նախարարությունը վերջնական որոշում է կայացնում Խմբի կազմի վերաբերյալ, ապա Խմբի անկախությունը դառնում է ձևական։ Սա հակասում է նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի տրամաբանությանը, որտեղ նախարարությանը տրված է միայն կարգավորող և հաստատող, ոչ թե կազմը կառավարող դեր։ Նախարարությունը կարող է հրաժարվել հաստատել Խմբի որոշումը՝ քաղաքական կամ անձնական նկատառումներով։ Դա փաստացի հնարավորություն է տալիս նախարարությանը հսկել խմբի կազմը, հետևաբար՝ նաև նրա դիրքորոշումները։ Նախարարությունը կարող է պահանջել Խմբից որոշման իրավաչափության հիմնավորում այն դեպքում, եթե առկա են փաստացի տվյալներ ընթացակարգային խախտման կամ շահերի բախման մասին։ | Առաջարկը չի ընդունվել: Ներկայացված կարգավորման համաձայն Խումբն է որոշում անդամի լիազորությունների դադարեցման հարցը, կազմում միջնորդություն, որն ուղարկում է Նախարարին, որն էլ կայացնում է համապատասխան հրաման: Քանի որ Խմբի կազմը հաստատում է Նախարարը, յուրաքանչյուր անդամի փոփոխություն նույնպես պետք է ամրագրվի հրամանով: |