«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն, N 1180-Ն և N 1161-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«______»____________ 2025 ԹՎԱԿԱՆԻ N______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն, N 1180-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները ու փոփոխությունը՝
1) որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 41.1-ին կետի համաձայն՝ մինչև 18 տարեկան անձանց համար» բառերը ու լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերի մասնակցության բաղադրիչի գնահատման համար հիմք է հանդիսանում նաև միջավայրային գործոնների «е» ծածկագրերի վերաբերյալ ձեռքբերված տեղեկությունները։ «e» ծածկագրերի գնահատականները հաշվի են առնվում նաև ԾԱԾ-ի մշակման ժամանակ և ուղղված են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը և լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։».
2) որոշման 10-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունով․ «0-2 տարեկան երեխաների դեպքում գնահատվում են օրգանիզմի ֆունկցիաների «b», մարմնի կառուցվածքի «s» և միջավայրային գործոնների «e» ծածկագրերը։»․
3) որոշման հավելվածի 5-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«5. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՈՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ԴԵՊՔԵՐ
- Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում՝ առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա․ վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով (պոլիոմիելիտ), վիրահատական բուժման ոչ ենթակա ուռուցքներով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված խիստ արտահայտված շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա կամ տրիպլեգիա, պարապլեգիա կամ հեմիպլեգիա կամ մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ (G04, G11, G81-G83) (անձի ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով),
բ. մանկական ուղեղային կաթվածով պայմանավորված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա կամ տրիպլեգիակամ պարապլեգիակամ հեմիպլեգիակամ տետրապարեզկամ տրիպարեզ կամ պարապարեզ կամ հեմիպարեզ, գեներալիզացված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսքի խիստ արտահայտված խանգարումներ (G80-G83) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով),
գ․ խուլհամրություն, պրակտիկ խուլհամրություն (երկկողմանի խլություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով) (H90, H91.3) (անձի ֆունկցիոնալության ծանր, միջին աստիճանի սահմանափակումով),
2) հոգեկան և մտավոր խանգարումներ՝
ա.մտավոր հետամնացություն F70-F79,
բ. թուլամտություն (դեմենցիա) F00-F03,
գ. զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9. (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).
3) վիրաբուժական հիվանդություններ՝
ա․ անդամահատումներ, եթե առկա չէ արատավոր ծայրատ(S48, S58, S68, S78, S88, S98,T05). (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով),
բ. կոկորդի հեռացում (Z90.0).
4) չարորակ նորագոյացություններ՝
ա. արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով (C00-C97),
բ.գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ (C70-C71).
5) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. սրտի բնածին արատներ` միափորոք սիրտ, ատրեզիաներ, մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, ամոքիչ վիրահատություններից հետո (արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտաթոքային շունտավորում) արյան շրջանառության կայուն չափավոր, արտահայտված և խիստ արտահայտված խանգարումով (Q20-Q21) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով)․
6) շարակցական հյուսվածքի հիվանդություններ՝
ա. ռևմատոիդ արթրիտ՝ բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ (հոդերի արտահայտված դեֆորմացիա, կոնտրակտուրաներ, անկիլոզներ) (M05-M06),
բ. անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ` ողնաշարի արտահայտված դեֆորմացիա, պերիֆերիկ հոդերի կոնտրակտուրոներ, անկիլոզներ (M45), (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով),
գ. համակարգային սկլերոդերմիա՝ մաշկի խիստ արտահայտված կարծրացում հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաների զարգացմամբ (M34). (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով)․
6) ներզատական համակարգի հիվանդություններ`
ա․ բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման չափավոր խանգարումով (E00-E03) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով)․
7) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):
- Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով (I10-I15), (անձի ֆունկցիոնալության կայուն խորը աստիճանի սահմանափակումով),
բ. սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50), (անձի ֆունկցիոնալության կայուն խորը աստիճանի սահմանափակումով),
գ. թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (J44) (անձի ֆունկցիոնալության կայուն խորը աստիճանի սահմանափակումով)․
2) շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)`
ա․ դիաբետիկ պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիա (տեսողության սրության արտահայտված անկումով և/կամ տեսողության դաշտի երկկողմանի նեղացումով),
բ․ դիաբետիկ նեֆրոպաթիա՝ տերմինալ երիկամային անբավարարության փուլում (N18.0),
գ․ սրտային անբավարարություն` 3-րդ փուլ ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50),
դ․ դիաբետիկ ոտնաթաթ` ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա և նեյրոպաթիա` նեկրոտիկ փուլ),
(անձի ֆունկցիոնալության կայուն խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).
3) երիկամների խրոնիկ հիվանդություններ, խրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ շրջան՝ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում (N18.5). (անձի ֆունկցիոնալության կայուն խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).
4) պատվաստված օրգաններ (Z94).
5) ստամոքսի լրիվ հեռացում(Z90.3).
6) մեկ թոքի բացակայություն(Z90.2) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).
7) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա կամ պարապլեգիա կամ տրիպլեգիա կամ տետրապլեգիա կամ տոտալ աֆազիա, (G00- G99, G04, G11, G81-G83), (անձի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով)․
8) վիրաբուժական հիվանդություններ և ձևախեղումներ՝
ա. կղանքային խուղակներ և ստոմաներ (Z93) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով)․
9) հոգեկան խանգարումներ
ա․ Շիզոֆրենիա, կայուն դեֆեկտ), (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).
- Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ (K74),
բ. լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով (C81-C96)․
2) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական, խոսակցական, տեսողական չափավոր կայուն խանգարումներով (հեմիպարեզ կամ պարապարեզ կամ տրիպարեզ կամ տետրապարեզ) (S14G00- G99, G04, G11, G81-G83), անձի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով)․
3) հոգեկան խանգարումներ
ա․ Շիզոֆրենիա, աճող դեֆեկտ), (անձի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով).
- Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը`
1) երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16).
2) լյարդի ցիռոզ՝ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի (K74)․
3) բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q78.0).
4) նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա (E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (E75.2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0).
5) պատանեկան արթրիտ (M08.3) կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
6) համակարգային կարմիր գայլախտ (M32.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
7) համակարգային սկլերոզ (M34.0)՝ տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
8) բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0) դերմատոմիոզիտ (M33.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
9) օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ՝ ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
10) ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
11) շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում՝ մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20).
12) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (G80.1).
13) բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
14) Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)՝ առաջացած մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդությամբ (B20-24).
15) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0).
16) բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3).
17) վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն՝ բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն՝ 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98).
18) անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45).
19) չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)՝ արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 – C97).
20) կոկորդի բացակայություն՝ վիրաբուժական հեռացումից հետո.
21) վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա՝ ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն.
22) բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):
- Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝
1) գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված արտահայտված խանգարումներով (D33).
2) նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում՝ գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով.
3) սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր (I44-45, I47-49).
4) կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0).
5) ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված արտահայտված խանգարումներով:
- Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է հինգ տարի ժամկետով՝
1) չարորակ նորագոյացություններ, այդ թվում՝ սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97).
2) զարգացման ընդհանուր խանգարումներ (F84.0-F84.9).
3) սկոլիոզ՝ 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5).
4) դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36).
5) երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն՝ խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով (H90.5- H91.3).
6) երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն՝ 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3).
7) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1).
8) ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66).
9) մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աղ կորցնող ձև (E25).
10) առաջնային մակերիկամային անբավարարություն (E27.1).
11) պանհիպոպիտուիտարիզմ կամ հիպոպիտուիտարիզմ (E23).
12) շաքարային դիաբետ՝ 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10).
13) բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում՝ հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q81.0, F70-F79).
14) սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40):
- Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ։
- Նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով 7 տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ 8-րդ տարվա դիտարկման դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ։»:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշում 1-ի հավելվածի 2-րդ կետում «աստիճանը որոշելու և» բառերը փոխարինել «աստիճանը որոշելու կամ» բառերով, իսկ «ծրագիրը կազմելու» բառերից հետո լրացնել «կամ ծառայությունների անհատական ծրագրում ներառված միջոցառումների վերանայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու» բառերով․
2) որոշում 1-ի ավելվածի 7-րդ կետում «մասնագետները» բառից հետո լրացնել «՝ մասնագետների ռեեստրում ընգրկված լինելու պարագայում» բառերը․
3) որոշում 1-ի հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«17. Սույն կարգի 13-րդ կետով և 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման (այդ թվում վիրահատական) սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ սույն կարգի 9-րդ գլխով սահմանված` անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման: Սույն կարգի 9-րդ գլխում թվարկված հիվանդություններից (ախտաբանական վիճակներից) որևէ մեկի առկայությունը բավարար է անձի առողջական վիճակը որպես վերականգնման հեռանկար չունեցող որակելու և անձի ֆունկցիոնալության գնահատման՝ առանց եռամսյա ժամկետի պահպանման, ուղեգրելու համար: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրում առնվազն նշվում են գնահատվող անձի ախտորոշումը, իրականացված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:»․
4) որոշում 1-ի հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով՝ «17.1 Սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպությունն անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման առողջապահության նախարարի հրամանով սահմանված՝ ուղեգրման պահին անհրաժեշտ պարտադիր տեղեկատվության առկայության պարագայում։»․
5) որոշում 1-ի հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. Ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը էլեկտրոնային համակարգ է մուտքագրում այն անձը, որի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի (այսուհետ՝ գնահատվող) կամ նրա ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան։ Դիմումը մուտքագրելիս լրացվում է գնահատվողի անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը։ Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա մուտքագրում է նաև իր անձնագրի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը։»,
6) որոշում 1-ի հավելվածի 21-րդ կետի 2-րդ նախադասության «ներկայացվում են» բառը փոխարինել «մուտքագրվում են» բառերով, իսկ «անձնագիրը կամ նույնականացման քարտը» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,
7) որոշում 1-ի հավելվածի 23-րդ կետի առաջին նախադասության մեջ «փաստաթղթերից» և «փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկատվություն» բառով՝ համապատասխան հոլովումներով, 23-րդ կետի 1-ին ենթակետի «, որն ստացվում է» բառերը փոխարինել «ստացվում են» բառերով,
2-րդ ենթակետում «ինքնագնահատման» բառից առաջ լրացնել «դիմումը մուտքագրելիս լրացվում է նաև» բառերը, 3-րդ ենթակետում՝ «դեպքում» բառից հետո «մուտքագրվում է» բառը․
8) որոշում 1-ի հավելվածի 24-րդ կետում «Ըստ անհրաժեշտության կարող են ներկայացվել» բառերը փոխարինել «Էլեկտրոնային համակարգը կարող է տեղեկատվություն ստանալ» բառերով, իսկ նույն կետի «պատճենները» բառը՝ «վերաբերյալ» բառով․
9) որոշում 1-ի հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«26. Հաշվառում չունեցող անձինք ֆունկցիոնալության գնահատման դիմումը մուտքագրելիս նշում են փաստացի բնակության հասցեն: Օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող անձինք մուտքագրում են Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթի համարը։»․
10) որոշում 1-ի հավելվածի 29-րդ կետում «ծառայություն է ներկայացնում» բառերը փոխարինել «էլեկտրոնային համակարգ է մուտքագրում» բառերով․
11) որոշում 1-ի հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30. Անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը էլեկտրոնային համակագ մուտքագրվում է առցանց՝ https://e-disability.am/user-application հղումով կամ այցելելով ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ նշված հղումով մուտքագրման հարցում աջակցելու նպատակով։»․
12) որոշում 1-ի հավելվածի 31-րդ կետում հանել առաջին նախադասությունը, իսկ 2-րդ նախադասությունից հանել «և ներկայացնում» բառերը․
13) որոշում 1-ի հավելվածի 32-րդ, 39-րդ, 40-րդ և 41․1-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․
14) որոշում 1-ի հավելվածի 33-րդ կետում «, որը տրվում կամ ուղարկվում է դիմումատուին՝ փոստով կամ էլեկտրոնային փոստով» բառերը փոխարինել «ինքնաշախատ եղանակով ուղարկվում է գնահատվողի կողմից դիմումում նշված էլեկտրոնային հասցեին» բառերով․
15) որոշում 1-ի հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «34. Էլեկտրոնային համակարգում սույն կարգի 17-րդ, 18-րդ, 19-րդ և 23-րդ կետերով նախատեսված ուղեգրման կարգի, պայմանների խախտման, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկանքների բացակայության պարագայում, դիմումի հետագա ընթացքը մերժվում է՝ ծանուցում ուղարկելով ուղեգրող կազմակերպությանը և դիմողին։»․
16) որոշում 1-ի հավելվածի 35-րդ կետում «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները ներբեռնվելուց հետո էլեկտրոնային» բառերը փոխարինել «Էլեկտրոնային» բառով.
17) որոշում 1-ի հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«36․ Ամփոփագիր մշակող մասնագետը չի կարող ընդգրկվել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կազմում։ Ամփոփագիր մշակող մասնագետն էլեկտրոնային համակարգով ստանում է ծանուցում վարչական վարույթի էլեկտրոնային գործի մասին։ Ամփոփաթերթը մշակելուց հետո, այդ մասին համակարգը ինքնաշխատ ծանուցում է ուղարկում Ծառայության սոցիալական սատարողին՝ գնահատվողի գտնվելու վայր այց կատարելու և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մեթոդական ուղեցույցներով սահմանված՝ միջավայրային գործոնների գնահատման հարցաթերթը (այսուհետ՝ հարցաթերթ) լրացնելու համար։ Սոցիալական սատարողը հաղորդագրությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այցելություն, լրացնում հարցաթերթը։ Ամփոփագիր մշակող մասնագետը, որոշում է գնահատող հանձնաժողովի անդամների թիվը յուրաքանչյուր էլեկտրոնային կոնկրետ գործով՝ հաշվի առնելով գնահատվող յուրաքանչյուր անձի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման այն ծածկագրերը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն անձի ֆունկցիոնալության գնահատման տեսանկյունից։»․
18) որոշում 1-ի հավելվածի 37-րդ կետից հանել «, որից հետո ծառայությունն էլեկտրոնային համակարգով դրա մասին ստանում է ծանուցում» բառերը, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գնահատող հանձնաժողովի անդամների ընտրությունից հետո նույն օրը նրանք, և դիմողը էլեկտրոնային համակարգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ Ծառայության կողմից հեռախոսով,տեղեկացվում են ֆունկցիոնալության գնահատման ամսաթվի, վայրի, ժամի մասին։»․
19) որոշում 1-ի հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«41. Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում գնահատող մասնագետները չափորոշիչների հիման վրա գնահատում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով սահմանված օրգանիզմի ֆունկցիաների «b», մարմնի կառուցվածքի «s», գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերը՝ անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան, էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերի մասնակցության բաղադրիչի գնահատման համար հիմք է հանդիսանում նաև միջավայրային գործոնների «e» ծածկագրերի վերաբերյալ տեղեկությունները, և մասնակցության «d» ծածկագրերի գնահատականը տրվում է նաև միջավայրային արգելքների գնահատման հիման վրա։ Բացի այդ, միջավայրային գործոնների «е» ծածկագրերը չափորոշիչների հիման վրա գնահատվելու արդյունքում կիրառվում են նաև գնահատվողի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ որոշելու (ցուցելու) համար, որոնք պետք է ուղղված լինեն հասարակական կյանքում նրա մասնակցության ապահովմանը։»․
20) որոշում 1-ի հավելվածի 42-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունը հանդիսանում է ֆունկցիոնալության գնահատման որոշման անբաժանելի մասը։»․
21) որոշում 1-ի հավելվածի 48-րդ կետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«48. Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) մասին e-disability էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ծանուցում է ուղարկվում Էլեկտրոնային կենսաթոշակ տեղեկատվական շտեմարանին։»․
22) որոշում 1-ի հավելվածի 49-րդ կետից հետո լրացնել նոր՝ 49.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«49.1 Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի
6-11-րդ կետերով սահմանված որևէ պատճառական կապով, եթե անձի ձեռք բերած հիվանդությունների կամ վնասվածքների անմիջական հետևանքները կամ բարդությունները առնվազն ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության են հանգեցնում։
Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եթե անձի ֆունկցիոնալության առնվազն միջին աստիճանի հաշմանդամության են հանգեցնում մինչև 18 տարին լրանալը ձեռք բերած հիվանդությունները կամ վնասվածքները, դրանց անմիջական հետևանքները կամ բարդությունները։».
23) որոշում 1-ի հավելվածի 73-րդ կետի 1-ին ենթակետում «խիստ արտահայտված շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսակցական խիստ արտահայտված խանգարումներ (տոտալ սենսոմոտոր), թուլամտություն (G04, G11, G81-G83)» բառերը փոխարինել «հենաշարժական ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներ՝ տետրապլեգիա կամ տրիպլեգիակամ պարապլեգիա կամ հեմիպլեգիակամ մոնոպլեգիա կամ գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, խոսակցական խիստ արտահայտված խանգարումներ (տոտալ սենսոմոտոր) (G04, G11, G81-G83)» բառերով․
24) որոշում 1-ի հավելվածի 76-րդ կետի 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» նշանով․
25) որոշում 1-ի հավելվածի 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 8-րդ ենթակետով՝
«8) ողնաշարի սկոլիոզ։»․
26) որոշում 1-ի հավելվածի 77-րդ կետի ա․ պարբերությունում «հեմոդիալիզի․» բառը փոխարինել «հեմոդիալիզի (N18)՝» բառով, իսկ նույն կետի դ․ պարբերության «հեմոդիալիզի)» բառից հետո լրացնել «(N18)» թվով և ուժը կորցրած ճանաչել՝ ե․ պարբերությունը․
27) որոշում 1-ի հավելվածի 78-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) բարձր աստիճանի բարդացած կարճատեսություն օպտիմալ կորեկցիայի պայմաններում լավ տեսնող աչքում ոչ ավելի, քան 0,3.»․
28) որոշում 1-ի հավելվածի 78-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ և 5-րդ ենթակետերով՝
«4) ցանցաթաղանթի աբիոտրոֆիաներ.
5) տեսաներվի սուբատրոֆիա կամ ատրոֆիա:»։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 2) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) Որոշում 2-ի հավելվածի 2-րդ կետում «արդյունքում» բառը փոխարինել «արդյունքներով» բառով․
2) Որոշում 2-ի հավելվածի 3-րդ կետում «միասին» բառից հետո լրացնել «,բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ վերագնահատումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու հիմքով» բառերը․
3) Որոշում 2-ի հավելվածի 6-րդ կետը «երաշխավորությունները» բառից հետո լրացնել «(ցուցումները)» բառով․
4) Որոշում 2-ի հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» նշանով․
5) Որոշում 2-ի հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ ենթակետով․
«4) գնահատված անձին նոր ծառայություն ցուցելու անհրաժեշտության դեպքում։»․
6) Որոշում 2-ի հավելվածի 15-րդ կետում «2-րդ» բառերից հետո լրացնել «կամ 4-րդ» բառերով․
7) Որոշում 2-ի հավելվածի 18-րդ կետ և 20-րդ կետերում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով․
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
22.09.2025 - 07.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 740
Տպել