Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Լիլիթ Օհանյան 12.09.2025 07:05:49 Նախագծի արդյունավետ իրագործման և թափուր աշխատատեղերի համալրման գործընթացի թափանցիկության բարձրացման նպատակով առաջարկում եմ ներդնել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ կարձանագրվեն մարզերի պետական ուսումնական հաստատություններում առաջացած բոլոր թափուր աշխատատեղերը, նշվեն այդ աշխատատեղերով հայտարարված մրցույթների թվաքանակը և արդյունքները, տեղադրվեն տվյալներ նախարարության կողմից համապատասխան մասնագետ գործուղելու վերաբերյալ։ Արդյունքում կլինի թափուր աշխատատեղերի համալրման գործընթացի թափանցիկություն և վերահսկելիություն,իրավական և կազմակերպական անորոշությունների բացառում, ժամանակի և ռեսուրսների խնայողություն, հանրային վստահության ամրապնդում և մրցութային համակարգի նկատմամբ հետաքրքրության աճ։ Առաջարկվող լուծումը չի պահանջում էական լրացուցիչ բյուջետային ծախսեր, քանի որ կարող է գործարկվել նախարարության գործող տեղեկատվական համակարգերի հիման վրա։ Շնորհակալություն դիտարկման համար: Հայտնում եմ, որ մարզերի պետական ուսումնական հաստատություններում առաջացած բոլոր թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է https://kadrer.emis.am/ կայքում:
2 Lilit Naghdalyan 12.09.2025 17:26:26 Մարզերում ուսուցչի թափուր աշխատատեղը համալրելու համար առաջարկում եմ, որ գործի անհատական ուսուցման անցնելու կարգ և բարձր կուրսերի ուսանողները նախկինի նման իրավունք ստանան աշխատելու գոնե սահմանամերձ և լեռնային գյուղերում, քանզի այդ գյուղերի աշակերտների ուսուցումը ճիշտ կազմակերպելը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև` 1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը. 2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է. 3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ. 4) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված և կամավոր ատեստավորում անցած անձը:»:
3 Լիլիթ Ղազարյան 12.09.2025 18:41:41 Հաշվի առնելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և ԿԳՄՍ նախարարի 2020 թ. հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանի դրույթների միջև առկա հակասությունը՝ նպատակահարմար է մշակել հստակեցնող կարգավորում, որով կկարգավորվի մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու իրավական հիմքը։ Նախ` անհրաժեշտ է ստեղծել հանրային այնպիսի հարթակ, որ տեղեկույթը լինի հասանելի։ Երկրորդ` խնդրի համակարգային լուծման համար անհրաժեշտ է պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ մշակել համագործակցության մեխանիզմ, ըստ որի՝ նպատակային ծրագրի շրջանակում պարտադիր կամավոր-մասնագիտական պրակտիկայի կարգավիճակով ուսանողները ևս ներգրավվեն մարզերի դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքները ժամանակավորապես լրացնելու գործում, ինչը կապահովի ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացումը և դպրոցների ուսուցչական կազմի ծանրաբեռնվածության նվազեցումը։ Միաժամանակ հստակեցնել նրանց աշխատանքային իրավունքներն ու սոցիալական երաշխիքները։ Այս մոտեցումը թույլ կտա․ 1. Կրճատել մարզերում ուսուցիչների թափուր հաստիքների բացը։ 2. Ապահովել պետբյուջեի արդյունավետ ծախսը՝ պետվճարով սովորողների ուսուցման և հանրակրթության կարիքների կապի միջոցով։ 3. Բարձրացնել ուսանողների և մագիստրանտների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և մոտիվացիան՝ իրական դասավանդման փորձ ձեռք բերելու միջոցով։ Ճիշտ է, այսօր կա հեռավար ուսուցման եղանակը, բայց առերես հանդիպումները միշտ էլ ավելի արդյունավետ են լինում։ Շնորհակալություն, սույն նախագծին վերաբերելի չէ:
4 Արև Մկրտչյան 12.09.2025 20:35:19 Նախագծին կարելի է ավելացնել մի կետ, որը կպարտավորեցնի կրթության ոլորտի պատասխանատու մարմիններին՝ հավաքագրել և վերլուծել մարզերում ուսուցիչների թափուր տեղերի առաջացման և դրանց լրացման վերաբերյալ տվյալները: Սա թույլ կտա ստեղծել կենտրոնացված էլեկտրոնային համակարգ, որտեղ կգրանցվեն բոլոր թափուր տեղերը, հայտարարված մրցույթների ամսաթվերը, դիմորդների քանակը և գործուղման ենթարկված մասնագետների տվյալները։ Տվյալների վերլուծությունը թույլ կտա պարզել, թե որ մարզերում և որ առարկաների գծով են առավել հաճախ թափուր տեղեր առաջանում (օրինակ՝ ֆիզիկա, քիմիա, օտար լեզուներ)։ Սա կօգնի ԿԳՄՍ նախարարությանը կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ կազմակերպել նպատակային վերապատրաստումներ կամ խրախուսել ուսանողներին մասնագիտանալ պահանջարկ ունեցող ոլորտներում։ Շնորհակալություն դիտարկման համար: Նշված ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, իսկ կարգավորումը նորմատիվ իրավական ակտում ներառելու անհրաժեշտություն չունի:
5 Աննա Ասոյան 12.09.2025 21:16:41 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն այս փոփոխությունը տեղին է, և մարզերում մանկավարժական կադրերի համալրման համար օրենսդրական հակասությունը պետք է կարգավորվի։ Մի առաջարկ եմ ներկայացնում Ձեր դիտարկմանը ․ Մանկավարժական ԲՈՒՀ ավարտած ուսանողներին առանց մարցույթի, նպատակային գործուղղել մարզեր թափուր հաստիքները համալրելու համար, գրավիչ պայմաններով, մասնավորապես՝ աշխատավարձի և մասնագիտական առաջընթացի առաջարկով, երկու տարի աշխատանքային պայմանագրով։Ստորև ներկայացրած առաջարկով հնարավոր կլինի երիտասարդներին ուղղորդել դպրոց։ Շնորհակալություն Հարգանքով՝ Աննա Ասոյան Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև` 1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը. 2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է. 3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ. 4) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված և կամավոր ատեստավորում անցած անձը:»:
6 Ռուբեն Այվազյան 13.09.2025 20:05:38 Ողջունելի է փոփոխությունը, քանի որ այն հստակեցնում է ուսուցիչների թափուր հաստիքների համալրման կարգը և վերացնում օրենսդրական հակասությունները։ Առաջարկվում եմ նաև ստեղծել ուսուցիչների կադրային ռեզերվ, որտեղ մանկավարժները կարող են գրանցվել և առաջարկել իրենց մանկավարժական ծառայությունները՝ ներառյալ առցանց դասավանդման տարբերակով։ Շնորհակալություն դիտարկման համար:
7 Ռուբեն Այվազյան 13.09.2025 20:08:42 Եւ մեկ էլ ավելացրեք, որ ոչ մի դեպքում դպրոցի տնօրենը ժամեր չպարապի, քանի որ շատ հաճախ դիմողներ լինում են, բայց տնօրենը ասում է, որ դա ինքը պարապում է, այսինքն մրցույթը ձեւական է հայտարարված Կարգավորումը հաստատված է «Հանրակրթության մասին» օրենքով:
8 Վարդուհի Բադալյան 14.09.2025 19:05:20 Լիովին համամիտ եմ առաջարկվող փոփոխությանը: Մրցույթների կրկնակի պարտադիր անցկացումը դանդաղեցնում էր ուսուցիչների թափուր տեղերի համալրման ընթացքը և հաճախ հանգեցնում էր այնպիսի իրավիճակների, երբ դպրոցներում երկար ժամանակ մանկավարժական կադրերի պակաս էր նկատվում։ Փոփոխությունը հնարավորություն կտա առավել օպերատիվ լուծել այդ խնդիրը։ Մարզերի և հատկապես հեռավոր համայնքների դպրոցներում ուսուցիչների բացակայությունը լուրջ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Նախագծով առաջարկվող հստակեցումը կնպաստի կրթության հավասար հասանելիության ապահովմանը և ուսումնական գործընթացի անխափան կազմակերպմանը։ Հանրակրթության համակարգում կադրերի պակասի խնդիրը լուծելու նպատակով առաջարկում եմ կատարել լրացուցիչ փոփոխություն և հստակեցում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի կարգավորումներում։ Սահմանել, որ ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե մասնագետի գործուղումը օբյեկտիվ պատճառներով ուշանում է, դպրոցներին հնարավորություն տրվի ժամանակավոր (մինչև մեկ ուսումնական տարի) պայմանագրային հիմունքներով ներգրավելու մանկավարժական բուհերի 4-րդ կուրսի ուսանողներին, ովքեր սովորում են տվյալ մասնագիտությամբ և հաղթահարել են կամավոր ատեստավորման անցողիկ 60% շեմը: Սա կպաստի ուսուցիչների պակասի ժամանակավոր լրացմանը՝ հատկապես մարզային և հեռավոր համայնքների դպրոցներում, կլինի մոտիվացիա ուսանողների համար, ինչպես նաև աշխատանքային փորձի հնարավորություն: Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև` 1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը. 2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է. 3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ. 4) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված և կամավոր ատեստավորում անցած անձը:»:
9 Լիլիթ Մանասյան 15.09.2025 06:52:34 Նկատի ունենալով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և ԿԳՄՍ նախարարի 2020 թ. հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանի միջև գոյություն ունեցող թերությունները՝ անհրաժեշտություն կա մշակել հստակ վերակարգավորում, որը կսահմանի մարզային պետական կրթական հաստատություններ փորձառու մասնագետների ուղարկման իրավաբանական հիմունքները: Սկզբից՝ խնդրի համապարփակ լուծման նպատակով պետք է պետական և մասնավոր բուհերի հետ համատեղ ստեղծել գործակցության մոդել, որի համաձայն՝ մասնագիտական ծրագրի չափանիշներին համապատասխան պարտադիր կամ կամավոր-մասնագիտական պրակտիկայի կարգավիճակ ունեցող ուսանողները ևս կմասնակցեն մարզերի դպրոցներում դասավանդողական բացթողումների ժամանակային լրացման գործընթացին, ինչը կնպաստի ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը և կրթարանների դասավանդողական անձնակազմի բեռնաշատության մեղմացմանը: Նույն ժամանակ կարևոր է նշանակել նրանց աշխատանքային իրավասությունները և սոցիալական պաշտպանության միջոցները: Այս կարգավորումը հնարավորություն կտա՝ Կրճատել մարզային տարածքներում դասավանդողների բացակայության խնդիրը: Ապահովել պետական ֆինանսների արդյունավետ օգտագործումը՝ պետավճարով սովորողների ուսուցման և հանրակրթական կարիքների փոխկապվածության բարձրացման միջոցով: Բարձրացնել ուսանողների և մագիստրանտների մասնագիտական պատրաստության որակը և շահագրգռվածությունը՝ փաստական դասավանդման փորձառություն ստանալու ճանապարհով: Ճշմարիտ է, այսօր առկա է հեռակա ուսուցման հնարավորությունը, սակայն անմիջական շփման եղանակները մշտապես լավագույն արդյունքներ են բերում: Շնորհակալություն, սույն նախագծին վերաբերելի չէ:
10 Լիլիթ Մանասյան 21.09.2025 21:23:00 Կարծում եմ ճիշտ կլինի օրենսդրական կարգավորմամբ նախարարությանը տրամադրել լիազորություն՝ տարբեր դեպքերում կիրառել տարբեր մրցակցական ընթացակարգ՝ հաշվի առնելով տեղանքը, հաստիքների առաջնահերթությունը, տեղական իրավիճակն ու կադրային պահանջարկը: Շնորհակալություն դիտարկման համար: Ուսուցչի մրցույթի կարգը մեկն է, և կարգով սահմանված իրավակարգավորումները տարածվում են բոլոր մրցույթների վրա:
11 Մարիամ Մանուկյան 15.09.2025 19:09:53 Ըստ իս ներկայացված նախագիծը նպատակային և արդարացված նախաձեռնություն է՝ ուղղված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և նախարարի ենթաօրենսդրական ակտի միջև առկա իրավական հակասության վերացմանը։ Այս իրավական անճշտությունը հանգեցնում է մարզերում կադրերի համալրման գործընթացի արհեստական ձգձգմանը, ուսումնական հաստատությունների կրթության շարունակականության խաթարմանը, և, որն ամենակարևորն է, խախտում է երեխայի կրթության իրավունքը: Առաջարկում եմ ընդունել նախագծային փոփոխությունը, քանի որ այն ուղղված է ոչ միայն իրավական հստակեցմանը, այլև մարզերում կրթության մատչելիությանն ու որակի ապահովմանը։ Ընդունման դեպքում այն, ինչ խոսք, կնպաստի հանրակրթության համակարգի կայունությանը և արդյունավետ կառավարմանը։ Շնորհակալություն դիտարկման համար:
12 Լորետա Դումիկյան 16.09.2025 12:03:17 Ընթացիկ իրավակարգավորման անհամապատասխանությունը պահանջում է բազմակողմանի վերլուծություն և այլընտրանքային լուծումների գնահատում: Առաջին տարբերակ - Ժամկետային կարգավորում Օրենքում ներառել հստակ ժամանակացույց՝ առաջին մրցույթից հետո մեկամսյա պարտադիր ընկած, երկրորդ մրցույթից հետո՝ երկշաբաթյա: Սա կապահովի գործընթացի արագացում և կբացառի անհարկի ձգձգումները: Երկրորդ տարբերակ - Շրջանային մոտեցում Տարածքային հատկանիշների հիման վրա տարբերակված մրցութային պահանջներ: Մայրաքաղաքի և մարզկենտրոնների համար՝ երկու փուլ, հեռավոր բնակավայրերի դեպքում՝ մեկ փուլ: Նմանատիպ մոտեցում գործում է մի շարք եվրոպական երկրներում: Երրորդ տարբերակ - Ռեզերվային ցանկ Նախարարությունում ձևավորել որակավորված մանկավարժների հանրապետական բանկ, որից հնարավոր կլինի արագ լրացնել թափուր տեղերը: Այս համակարգը գործում է բժշկական ոլորտում և ապացուցել է իր արդյունավետությունը: Չորրորդ տարբերակ - Նախարարական լիազորությունների ընդլայնում Օրենսդրական փոփոխությամբ նախարարությանը տալ լիազորություն՝ տարբեր իրավիճակներում կիրառել տարբեր մրցութային կարգ՝ կախված տեղական պայմաններից և կադրային կարիքներից: Յուրաքանչյուր տարբերակ ունի իր առավելություններն ու սահմանափակումները, և ամենաարդյունավետ լուծումը կախված է կրթական համակարգի ընդհանուր ռազմավարությունից: Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
13 Լիլիթ Վարդանյան 17.09.2025 16:56:05 «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» 14 հոկտեմբերի 2020թ N 40-Ն հրամանում տեղ գտած 13-րդ կետի «ե» ենթակետի կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 ՀՀ դրամ նախատեսվող գումարը կարծում եմ խիստ անբավարար է, հաշվի առնելով այն փաստը, որ միայն բնական գազի սպառումից՝ ըստ վիճակագրական տվյալների, մեկ բաժանորդի միջին ամսեկան ծախսը ջեռուցման և ոչ ջեռուցման սեզոնների համար ներկայում կազմում է մոտ 13.000 ՀՀ դրամ: Իմ խորհին համոզմամբ, գործուղվող ցանկացած մասնագետին հարկավոր է տրամադրել անհրաժեշտ կենցաղային պայմաններ: Դա կհանգեցնի առավել որակյալ աշխատանքների կատարմանը: Հարկ եմ համարում նշել նաև, որ սույն հրամանում վերը նշված կետի «դ» ենթակետով սահմանված բնակարանային վարձերի գումարների չափաքանակները ևս վիճելի են, քանզի տվյալները այլևս ժամկետանց են և չեն համապատասխանում այժմյան առաջարկվող վարձով տրվող բնակարանների շուկայական արժեքներին: Իմ կողմից ներկայացված տվյալները առկա են «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»-ի վեբ կայքում՝ «Բնական գազ» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում: Հաշվարկը կատարել եմ ամբողջ 2024թ.-ի համար: ԼԻԼԻԹ ՎԱՐԴԱՆ Շնորհակալություն դիտարկման համար: Առաջարկը կքննարկվի հետագա տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացում:
14 Նվարդ Մարտիրոսյան 17.09.2025 19:36:25 Համամիտ եմ առաջարկվող փոփոխությանը: Մրցույթների կրկնակի պարտադիր անցկացումը դանդաղեցնում էր ուսուցիչների թափուր տեղերի համալրման ընթացքը և հաճախ հանգեցնում էր այնպիսի իրավիճակների, երբ դպրոցներում երկար ժամանակ մանկավարժական կադրերի պակաս էր նկատվում։ Մարզերի և հեռավոր համայնքների դպրոցներում ուսուցիչների բացակայությունը լուրջ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Նախագծով առաջարկվող հստակեցումը կնպաստի կրթության հավասար հասանելիության ապահովմանը և ուսումնական գործընթացի անխափան կազմակերպմանը։ Հանրակրթության համակարգում կադրերի պակասի խնդիրը լուծելու նպատակով առաջարկում եմ կատարել լրացուցիչ փոփոխություն և հստակեցում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի կարգավորումներում։ Սահմանել, որ ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե մասնագետի գործուղումը օբյեկտիվ պատճառներով ուշանում է, դպրոցներին հնարավորություն տրվի ժամանակավոր (մինչև մեկ ուսումնական տարի) պայմանագրային հիմունքներով ներգրավելու մանկավարժական բուհերի 4-րդ կուրսի ուսանողներին, ովքեր սովորում են տվյալ մասնագիտությամբ և հաղթահարել են կամավոր ատեստավորման անցողիկ 60% շեմը: Սա կարող կնպաստել ուսուցիչների պակասի ժամանակավոր լրացմանը։ Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև` 1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը. 2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է. 3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ. 4) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված և կամավոր ատեստավորում անցած անձը:»:
15 Ռուբինա Հարությունյան 17.09.2025 22:02:17 Ողջունում եմ ներկայացված նախագիծը, համարում այն նպատակային և արդարացված նախաձեռնություն է՝ ուղղված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և նախարարի ենթաօրենսդրական ակտի միջև առկա իրավական հակասության վերացմանը։ Այս կարգավորումը հստակ կիրառելու դեպքում կարող է կրճատել մարզային տարածքներում դասավանդողների խնդիրը և շատ կարևոր է նաև, որ նախագիծը կնպաստի պետական ֆինանսների արդյունավետ օգտագործմանը: Շնորհակալություն դիտարկման համար:
16 Մերի Ստեփանյան 18.09.2025 20:14:09 Նախագծի շրջանակներում կարելի է նաև ավելի լայն առաջարկություններ ներկայացնել՝ ուղղված մարզային դպրոցներում կադրերի պակասի խնդրի համալիր լուծմանը։ Օրինակ՝ • Միասնական մոտեցում: Առաջարկում եմ ստեղծել միասնական մեխանիզմ, որը կհստակեցնի մրցույթների և մասնագետների գործուղման գործընթացները՝ բացառելով հետագա հակասությունները։ • Մշակել խրախուսական մեխանիզմներ, որոնք կխթանեն երիտասարդ մասնագետներին աշխատանքի անցնել մարզային դպրոցներում (օրինակ՝ բարձր աշխատավարձ, բոնուսներ, բնակարանային աջակցություն և այլն)։ Շնորհակալություն դիտարկման համար, նախագծին վերաբերելի չէ:
17 Զեփյուռ Սարգսյան 18.09.2025 22:36:32 Համաձայն եմ ներկայացված փոփոխությանը, որով հստակեցվում է մարզերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետ գործուղելու կարգը և վերացվում է գործող իրավական հակասությունը։ Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկում եմ ստեղծել և կիրառել տվյալ մասնագիտությամբ հավաստագրված, սակայն մրցույթին չմասնակցած մասնագետների առանձին ցուցակ։ Անհրաժեշտության դեպքում նախարարությունը կարող է այդ ցուցակից ընտրել և գործուղել մասնագետներին թափուր աշխատատեղեր լրացնելու համար։ Սա կապահովի ուսումնական գործընթացի անխափան շարունակականությունը և կթուլացնի կադրերի դեֆիցիտի հետևանքները Շնորհակալություն դիտարկման համար:
18 Հերիքնազ Գևորգյան 20.09.2025 01:37:46 Ուսուցիչների և մանկավարժական հանրության անունից ցանկանում եմ աջակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվող նախագծին, որը նպատակ ունի հստակեցնել նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետներ գործուղելու կարգը։Նախ՝,իմ կարծիքով կվերանան իրավական հակասությունները,որովհետև նախագիծը հստակեցնում է կարգը՝ համապատասխանեցնելով այն օրենքին, ինչը ապահովում է օրինականության և ընթացակարգային հստակության ապահովում և կանխում դպրոցների ղեկավարների շփոթությունը։Մյուսը՝կաջակցի Մարզային ուսումնական հաստատություններին։Թափուր ուսուցչական տեղերը լրացնելու գործընթացը կդառնա արագ, ճկուն և նպատակային, ինչը կարևոր է հատկապես հեռավոր կամ փոքր համայնքների դպրոցների համար։Արդյունքում աշակերտների համար հասանելի դասաժամերի և մասնագետների առկայության կլինի,ինչի շնորհիվ, կփոխվի կրթության որակը և շարունակականությունը։Նաև՝մասնագիտական կադրերի շարժունակություն կլինի։Սա թույլ կտա նպատակային կրթություն ստացած ուսուցիչներին անմիջապես համալրել թափուր տեղերը, առանց երկար մրցութային գործընթացների, և կապահովի մարզերում մանկավարժական կադրերի ճիշտ և ժամանակին համալրում։Այսքանով հանդերձ,իմ համոզմամբ նախագծի ընդունումը կնպաստի պետական դպրոցներում մանկավարժական կադրերի որակյալ համալրմանը, կխթանի մարզերի դպրոցների գործունեության արդյունավետությունը և կնպաստի կրթական գործընթացի շարունակականությանը: Շնորհակալություն դիտարկման համար:
19 Նարա Սիմոնյան 20.09.2025 03:47:50 Կարևոր և նպատակային նախագիծ է՝ ուղղված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և նախարարի ենթաօրենսդրական ակտի միջև առկա իրավական հակասության վերացմանը։ Նախագծի հետ կապված կարևոր է դիտարկել այն, որ ուսուցչի թափուր տեղը երկու մրցույթից հետո համալրելու փոխարեն՝ մեկ մրցույթի դրույթը կարող է զգալիորեն արագացնել ուսուցչական կադրերի գործուղման գործընթացը։ Սա հատկապես կարևոր է այն դպրոցների համար, որտեղ կա սուր կադրային պահանջարկ։ Շնորհակալություն դիտարկման համար:
20 Թագուհի Ներսիսյան 21.09.2025 22:26:57 Կարծում եմ, որ տվյալ նախագծով մենք կունենանք ֆինանսական հավելյալ ծախս գործուղման համար։Հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկում եմ որ տվյալ ուսուցիչը, որը փոխարինում է մինչ երկրորդ մրցույթի ավարտը, կարող է փոխարինել այնքան ժամանակ մինչև տվյալ հաստիքի համալրումը։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
21 Արմենուհի Նավոյան 22.09.2025 12:57:51 Ողջունելի նախագիծ է։ Առաջարկում եմ ստեղծել ուսուցիչների բազա, որտեղ կներառվեն դասաժամերով թերծանրաբեռնված ուսուցիչներ,ինչպես նաև բուհերի ավարտական կուրսերի ուսսնողներ։ Առաջարկում եմ նաև դիտարկել առցանց կամ հիբրիդային ուսուցումը։ Շնորհակալություն դիտարկման համար:
22 Shushanik Melkonyan 24.09.2025 00:33:18 Ողջունում եմ նախագիծը, քանզի մի շարք դպրոցներ հատկապես գյուղական համայնքներում, տևական ժամանակ չեն կարողանում համալրել որոշ ուսուցիչների թափուր աշխատատեղեր։ Առաջարկում եմ ստեղծել ինչպես թերծանրաբեռնված, այնպես էլ ուսուցչի որակավորում ունեցող, սակայն տվյալ պահին ուսուցչական գործունեությամբ չզբաղվող մանկավարժների բազա, որ նման իրավիճակներում արագ համալրվեն ազատ աշխատատեղերը։ Շնորհակալություն դիտարկման համար:
23 Աննա Հովհաննիսյան 26.09.2025 00:58:35 Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, ես տալիս եմ դրական առաջարկություն՝ այն ընդունելու համար։ Ստորև ներկայացնում եմ իմ հիմնավորումները։ Ներկայացված նախագծի հիմնական նպատակն է վերացնել առկա իրավական հակասությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ ԿԳՄՍՆ) 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանի և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի միջև։ Գործող կարգավորման համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզային պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղումը հնարավոր է դառնում միայն այն դեպքում, երբ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը անցկացվել է նվազագույնը երկու անգամ և թափուր տեղը չի համալրվել։ Մինչդեռ, «Հանրակրթության մասին» օրենքը սահմանում է, որ նման գործուղումը հնարավոր է արդեն մեկ անգամ անցկացված անհաջող մրցույթից հետո։ Նախագիծը առաջարկում է հստակ և պարզ լուծում՝ ԿԳՄՍՆ N 40-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետում «առնվազն 2 անգամ» բառերը փոխարինել «առնվազն 1 անգամ» բառերով։ Նախագծի ընդունումը կվերացնի ենթաօրենսդրական ակտի և օրենքի միջև առկա հակասությունը, ապահովելով օրենսդրության միասնականությունն ու կանխատեսելիությունը։ Անհաջող մրցույթների թիվը երկուսից մեկի նվազեցնելը թույլ կտա զգալիորեն արագացնել մարզերում ուսուցիչների թափուր տեղերը համալրելու գործընթացը՝ նախարարության կողմից մասնագետ գործուղելու միջոցով։ Սա կարևոր քայլ է՝ ապահովելու կրթության շարունակականությունն ու որակը հեռավոր համայնքներում։ Փոփոխությունը կհստակեցնի նախարարության կողմից մասնագետ գործուղելու կարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ։ Այս փոփոխությունը պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնում և այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն չի ստեղծում։ Առաջարկվող փոփոխությունը կրթության որակի ապահովման կարևոր կարգավորում է, որն ուղղված է օրենսդրական դաշտի ներդաշնակեցմանը և մարզային դպրոցներում կադրային խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը։ Ելնելով վերոնշյալից՝ ես միանշանակ կողմ եմ նախագծի ընդունմանը։ Շնորհակալություն դիտարկման համար:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: