Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

      ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

 

Հայաստանի Հանրապետության օրհներգը պետական խորհրդանիշներից է, որի կատարման ձևը, ժամանակն ու տարբերակները պետք է հստակ կարգավորվեն՝ համապատասխան պետական արարողակարգի, կրթական, մշակութային և միջազգային ձևաչափերի պահանջներին։ 2025 թվականի մարտի 5-ին  կատարված «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով օրենսդրորեն ամրագրվեցին օրհներգի երկար և կարճ տարբերակները՝ համապատասխան երաժշտական և տեքստային խմբագրություններով։ Սակայն մինչ այդ կարգավորումները օրհներգի միայն մեկ՝ ստանդարտ տարբերակն էր գործնականում կիրառվում, ինչի հետևանքով բացակայել էր հստակություն, թե որ տարբերակը երբ և որտեղ պետք է կատարվի։ Այս փոփոխություններից հետո առաջացավ անհրաժեշտություն՝ Միանշանակ ու հստակ սահմանելու, թե որ իրավիճակներում պետք է կիրառվեն կարճ կամ երկար տարբերակները, Կանոնակարգելու օրհներգի կատարման ձևերն ու գործիքավորումը՝ նվագախմբային, երգչախմբային, ձայնագրությամբ, մեներգի կամ այլ կազմերի կատարմամբ, թույլ տալու միջոցառման ֆորմատից ելնելով՝ օգտագործել համապատասխան խմբագրություններ՝ առանց խախտելու օրենսդրության պահանջները, Խուսափելու ձևական, ոչ պատշաճ կամ հակասական կատարումներից՝ հատկապես կրթական, պաշտոնական և միջազգային միջոցառումների ժամանակ։ Նախկին կարգը, որը ստեղծվել էր մինչև օրենքի վերոնշյալ փոփոխությունները, չէր ապահովում օրհներգի բազմաբնույթ խմբագրությունների կիրառման անհրաժեշտ ճկունությունն ու միաժամանակ օրենքի պահանջների լիարժեք պահպանումը։ Ուստի, նոր կարգի ընդունումը դարձել էր անհրաժեշտ։

 

 

 

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման հարաբերությունները ներկայումս կարգավորվում են ՀՀ կառավարության հաստատած նախկին կարգով։ 2025 թվականին «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարված փոփոխություններով օրենսդրորեն սահմանվել են օրհներգի մի քանի խմբագրություններ՝ երկար և կարճ տարբերակներ, նվագախմբային, երգչախմբային և մեներգային կատարման ձևեր։ Սակայն այս խմբագրությունների կիրառման կանոնները գործնականում դեռևս հստակ կարգավորված չեն։ Չկան հստակ չափանիշներ կամ ցուցումներ, թե՝ որ խմբագրությունն (երկար/կարճ, մեներգ/նվագախմբային/երգչախմբային) երբ, որտեղ և ինչպես պետք է հնչի։ Օրենքում արդեն ամրագրվել են երկար և կարճ խմբագրությունները, սակայն կարգը չի սահմանում, թե կոնկրետ որ դեպքերում պետք է կիրառվի կարճ տարբերակը, իսկ երբ՝ ամբողջական (երկար) տարբերակը։ Տարբեր ոլորտներում կիրառման անհամաչափություն Օրհներգը տարբեր ոլորտներում (կրթություն, սպորտ, մշակույթ, պետական կառույցներ) հնչում է տարբեր ձևերով՝ հաճախ առանց օրենքով սահմանված խմբագրությունների պահպանումի։ Անհամապատասխանություն միջոցառումների ձևաչափին Որոշ միջոցառումներ՝ օրինակ մարզական պարգևատրման արարողությունները, պահանջում են կարճ տարբերակ, սակայն կարգը թույլ չի տալիս այդ ճկունությունը։ Նվագախմբերի տարբեր կազմերի համար համապատասխանեցում չկա Մասնավորապես՝ փողային նվագախմբերը կամ փոքր կազմերը հաճախ հայտնվում են անորոշության մեջ՝ ինչ տարբերակով կամ փոխադրումով կատարեն օրհներգը։ Կատարողների իրավունքների և պարտականությունների բացակայություն Չկան հստակ սահմանումներ՝ ով և ինչ պայմաններում կարող է կատարել օրհներգը, անհրաժեշտ է արդյոք թույլտվություն այլընտրանքային տարբերակի համար։ Պատասխանատվության բացակայություն կարգի խախտման դեպքում Մինչ օրս գործող կարգում չկա իրավական հետևանքների սահմանում այն դեպքերի համար, երբ օրհներգը չի կատարվում օրենքի պահանջներին համապատասխան։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մշակել նոր կարգ, որը կհստակեցնի օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձևաչափեը: Կարգի ընդունումը կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։

 

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նոր կարգը հստակ սահմանում է թե որ դեպքերում պետք է օգտագործվի երկար խմբագրությունը, իսկ երբ՝ կարճ տարբերակը։ Սա կնպաստի օրհներգի առավել արդյունավետ, միջոցառման ձևաչափին համապատասխան և ժամանակի սահմանափակումներին համապատասխան կիրառմանը՝ առանց բովանդակային և արարողակարգային շեղումների: Հստակեցվում է նաև թե ինչ ձևաչափի արարողություններին, օրհներգի որ տարբերակն է կատարվելու՝ նվագախմբային կամ նվագախմբային և երգչախմբային կամ միայն երգչախմբային կամ մեներկային կամ մենանվագային:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
  2. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

Չկա

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

       Չկա

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    10.09.2025 - 26.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1342

Տպել

Առաջարկներ`

Անի Ավետիսյան

23.09.2025

Քանի որ օրհներգի կատարման խախտումները միշտ չէ, որ կարող են դիտավորյալ լինել (օրինակ՝ տեխնիկական պատճառներով ձայնագրության չհնչեցում), կարելի է սահմանել նախազգուշացում կամ կրթական բնույթի միջոցառում, իսկ տուգանքը կիրառել միայն կրկնվող կամ դիտավորյալ խախտումների դեպքում։

Բալասան Հակոբյան

15.09.2025

Ուսումնական հաստատություններում օրհներգը առաջարկում եմ կատարել ոչ թե պարզ ձայնագրությամբ, այլ նաև մասնակի կենդանի կատարմամբ (օր.՝ դպրոցի երգչախումբը կամ նվագախումբը)՝ կրթական-դաստիարակչական նպատակով։

Լիլիթ Ափոյան

11.09.2025

Առաջարկում եմ կանոնակարգել կատարման ձևերը: Կարգը պետք է մանրամասնի օրհներգի կատարման ձևերը՝ նվագախմբային, երգչախմբային, ձայնագրությամբ, մեներգի կամ այլ կազմերով, և հստակեցնի, թե որ ձևաչափի միջոցառումներին որ տարբերակը պետք է կիրառվի։ Սա հատկապես կարևոր է փողային նվագախմբերի և փոքր կազմերի համար, որոնք հաճախ անորոշության մեջ են հայտնվում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: