Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու
մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <ը> ենթակետի պահանջների համաձայն շարքային կազմի և պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման պայմանները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 19.02.2018թ. N 155-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <ը> ենթակետի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված հարաբերությունները նախկինում կարգավորվել են զորակոչը կարգավորելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի զորակոչ անցկացնելու մասին հրամանով, որի կիրառման ընթացքում առաջանում էին մի շարք խնդիրներ և թերացումներ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու սպայական և շարքային կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ացկացման գործընթացի ամբողջականությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են շարքային կազմի և պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման, զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների գործունեության կարգերը, նրանց կողմից ընդունվող որոշումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <ը> ենթակետի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգի սահմանումը, զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածին:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ
այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ
ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման որոշման նախագիծը հանրային
քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում
-
Քննարկվել է
11.05.2018 - 26.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 9962
Տպել