Հիշել նախագիծը
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N Լ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը՝
- Սահմանել Պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականցվող ուսումնասիրության իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Սահմանել Ծառայության կողմից իրականցվող մշտադիտարկման իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Վերահսկողության արդյունքներից բխող առաջարկությունների կատարման վերաբերյալ համակարգողը տարեկան հաշվետվություն է ներկայացնում Ծառայության ղեկավարին մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
-
Քննարկվել է
03.09.2025 - 18.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Ֆինանսական, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Գերատեսչություն
Պետական վերահսկողական ծառայություն
Դիտումներ` 1137
Տպել