ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի հավելվածով հաստատվող պահանջների. 1. 4-րդ և 5-րդ կետերը անհարկի կրկնում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 3-րդ մասի պահանջները, իսկ 4-րդ կետը նաև՝ սխալ։ |
Ընդունվել է մասնակի |
|||
| 2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | 2. Հստակեցման կարիք ունի, ով և ինչի հիման վրա է սահմանում գնման գործընթացի շրջանակներում ներհամայնքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագրերը։ Միաժամանակ, Ձև 1-ով նախատեսված չափորոշիչները սպառիչ չեն, ինչպես նաև առկա է կրկնություն։ |
Չի ընդունվել, քանի որ տեխնիկական բնութագիրը մշակվում է գնման գործընթացը կազմակերպող մարմնի կողմից, ուստի լրացուցիչ հստակեցման կարիք չկա։ |
|||
| 3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | 3. Ձև 2-ում՝ - Անհասկանալի է «Ժամանակացույցի տեսակը (ID)» հասկացությունը, ներքաղաքային երթուղիների չվացուցակները պետք է լինեն մի տեսակի, որը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, երևի լսել են, որ Խորհրդային տարիներին երթուղիները անձնագրավորված են եղել, կարծում եմ, որ (ID)-ն դրան է վերաբերվում, ներկայումս օրենսդրությամբ նման կարգավորում չկա։ |
Ընդունվել է |
|||
| 4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | - «Օրվա Ժամեր»-ը սահմանված են, դրանք կարելի է տեսնել Վիքիպեդիաում։ Սա մասնագիտական որակի բացակայության ցայտուն դրսևորում է։ Երևի այսուհետ ՀՀ-ում օրվա ժամերը պետք է համայնքների ղեկավարները հաստատեն։ |
Ընդունվել է ի գիտություն |
|||
| 5 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | - «Երթերի քանակ»-ը պետք է լինի մեկ թիվ, տվյալ սյունակը պետք չէ տրոհել տողերի։ |
Ընդունվել է ի գիտություն |
|||
| 6 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | - «Հակադարձ ուղղություն» էլ է «Երթուղու ուղղություն»։ | Երթուղին կարող է ունենալ հակառակ ուղղություն, որը կարող է տարբերվել երթուղու ուղղությունից | |||
| 7 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | - «Ժամանակահատվածը նախորդ մեքենայի մեկնումից հետո (րոպե)» սահմանելու անհաժեշտություն չկա, ամենակարևորը սահմանված չէ երթերի իրականացման ժամերը՝ սկզբնակետից և վերջնակետից։ Դա է չվացուցակի հիմնական բաղադրիչը «հարգելի» քաղաքականություն մշակողներ, տարրական դրույթներ սովորեք։ | Ընդունվել է | |||
| 8 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | 4. Առաջարկում եմ Ձև 3-ը ամբողջությամբ խմբագրել և որպես մրցույթի պայման սահմանել նաև երթուղու ուղեգիծը։ | Նախագծով սահմանվ են այն չափորոշիչները, որոնք հիմք կհանդիսանան գնման գործընթացի տեխնիկական առաջադրանքը մշակելու համար։ | |||
| 9 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | 5. Մասնագիտական «խորը գիտելիքների տեր» որոշման նախագիծը մշակողները նույն որոշման մեջ կարող են նույն բանի մասին գրելով, կիրառեն մի քանի տերմին, օրինակ «տրանսպորտային միջոց», «շարժակազմ», «մեքենա» և «ավտոբուս»։ | Կիրառվող հասկացությունները չեն հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին | |||
| 10 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | 6. Սկզբունքային եմ համարում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանել այն պայմանները և դրույթները համաձայն որոնց համայնքի ղեկավարը կընտրի համայնքում ինչ սկզբունք ընտել ներհամայնքային տրանսպորտի սպասարկումը կազմակերպելու համար՝ համայնքային կազմակերպության, թե գնման գործընթացի, թե մրցույթով կամ թե լիազոր մարմնին պատվիրակելու։ Հակառակ դեպքում անհասկանալի է թե ինչով է ուղորդվում համայնքի ղեկավարը, բացակայում է ընտրության հիմնավորումը։ Այսինքն ում ինչ դուր է գալիս այդպես էլ կազմակերպում են, բացակայում է ֆինանսա-տնտեսական հիմնավորումը, կառավարման, վերահսկողության, սպասարկման և անվտանգության գործոնների համադրումը։ | Ընդունվել է ի գիտույթուն | |||
| 11 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.09.2025 08:33:06 | 7. 2023 թվականի դեկտեմբերին այս հարթակում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Տվյալ նախագիծը և սույն նախագիծը գրեթե նույնաբովանդակ են։ Կարծում եմ, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջների հաստատելը ՀՀ կառավարության կողմից շատ կարևոր էր։ Բայց, քանի որ ներկայացված նախագիծը ոչինչ էլ չեր կարգավորում, իսկ սահմանվող պահանջներն էլ ոչնչի մասին էին, երևի նախագիծը այդպես էլ չընդունվեց, ավելին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասը խմբագրվեց և դրույթը, համաձայն որի ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվեին 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները, հանվեց։ Այսինքն կարելի է Օրենքում կատարել փոփոխություն՝ սահմանել դրույթ, համաձայն որի կառավարությանը վերապահել սահմանելու պահանջներ, հետո մշակել որոշման նախագիծ, հետո հասկանալ որ անհրաժեշտ չէ տվյալ որոշման նախագիծը կամ էլ չիմանալ ինչ գրել տվյալ որոշման մեջ և հանել շրջանառությունից, ապա նորից Օրենքը խմբագրել և պահանջը հանել։ Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, սակայն զրո արդյունքով, սա խոսում է ոչ արդյունավետ, ոչ հեռահար մտածելակերպի և գործելաոճի մասին։ Սակայն կարծում եմ, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջների ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջների սահմանումը շատ կարևոր է։ Երևի տվյալ որոշում էլ նույն բախտին կարժանանա, քանի որ ոչ մի իրատեսական խնդիր չի լուծում, ինչպես նաև բովանդակությունը նույն է։ Բայց ինչ կարևոր է կընդունվի որոշումը թե ոչ, կամ ընդունվելու դեպքում կկարգավորի արդյոք տվյալ ոլորտում ինչ որ մի բան թե ոչ, կարևորը աշխատանքի կատարման իմիտացիայի ցուցադրումն է, որի հիման վրա կարելի է պարգևատրում ստանալ։ | Ընդունվել է ի գիտություն |