Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

  

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2025 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023  ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 583-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
  • 295-րդ կետում «եռաքլորդիֆևիլով» բառը փոխարինել «եռաքլորդիֆենիլով» բառով,
  • Հավելվածի բովանդակությունը լրացնել՝

 «ԳԼՈՒԽ 27. ՊՈԼԻՔԼՈՐԱՑՎԱԾ ԲԻՖԵՆԻԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԻՉ ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերով։

3) Հավելվածը լրացնել 27-րդ գլխով, հետևյալ բովանդակությամբ՝

«ԳԼՈՒԽ 27

ՊՈԼԻՔԼՈՐԱՑՎԱԾ ԲԻՖԵՆԻԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԻՉ ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Էլեկտրատեղակայանքներ շահագործողները կամ տնօրինողները, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով պարզում են էլեկտրական տրանսֆորմատորներում, կոնդենսատորներում, անջատիչներում, համանման սարքերում և մալուխներում (այսուհետ՝ սարքավորումներ) որպես էլեկտրական մեկուսիչ ու սառեցնող հեղուկ կիրառվող պոլիքլորացված բիֆենիլների (դիֆենիլներ) առկայությունը կամ դրանց բացակայությունը, հիմնվելով.

1) տվյալ արտադրանքի՝ սարքավորման, էլեկտրական մեկուսիչ յուղի, հատուկ հեղուկի տեխնիկական անձնագրի, համապատասխանության մասին հայտարարագրի, որակի կամ համապատասխանության սերտիֆիկատների, արտադրանքը բնութագրող համանման այլ փաստաթղթերի, արտադրման և ձեռքբերման տարեթվերի, արտադրանքի գործարանային պիտակի կամ մակնշվածքի վրա առկա տվյալների կամ

2) տվյալ արտադրանքից վերցված էլեկտրական մեկուսիչ յուղերի և հատուկ հեղուկների (այսուհետ՝ մեկուսիչ յուղեր) նմուշների լաբորատոր հետազոտման արդյունքների վրա։

  1. Մեկուսիչ յուղերի նմուշառումը և լաբորատոր հետազոտությունները պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ միջազգային կանոնակարգերին և ստանդարտներին համապատասխան։
  2. Արգելվում է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի Ա հավելվածի 2-րդ մասով և «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» ՄՄ ՏԿ 030/2012 տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածի «Արտադրանքի բնութագրերին ներկայացվող պահանջներ» աղյուսակով սահմանված՝ 50 մգ/կգ սահմանաչափը գերազանցող կոնցենտրացիայով պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերի (այսուհետ՝ պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղեր) ձեռքբերումը կամ օգտագործումը, այդ թվում՝ վերաօգտագործումը։
  3. Արգելվում է սարքավորումների ձեռքբերումը կամ շահագործումը, որոնցում առկա են սույն կանոնների 626-րդ կետում նշված սահմանաչափը գերազանցող պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղեր։
  4. Շահագործման մեջ գտնվող սարքավորումները, որոնց պոլիքլորացված բիֆենիլներ պարունակելու հանգամանքը հնարավոր չէ պարզել սույն կանոնների 624-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տվյալների հիման վրա և որոնք հերմետիկ փակ են կամ սարքավորման տեխնիկական անձնագրով խորհուրդ չի տրվում սարքավորումից նմուշառում կատարել՝ վերջինիս տեխնիկական հերմետիկության պահպանման և հետագա անվտանգ շահագործմամբ պայմանավորված, մեկուսիչ յուղերի նմուշառման և լաբորատոր հետազոտման ենթակա են սարքավորման ընթացիկ նորոգմանը կամ սպասարկմանը զուգահեռ, եթե դա հնարավոր է, հակառակ դեպքում՝ սարքավորումը շահագործումից հանելուց անմիջապես հետո:
  5. Մինչև ՄՄ ՏԿ 030/2012 տեխնիկական կանաոնակարգի ուժի մեջ մտնելը (2014 թվականի մարտի 31-ը) արտադրված կամ ձեռք բերված մեկուսիչ յուղերը և դրանք պարունակող սարքավորումները, որոնց պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակելու հանգամանքը պարզված չէ, դիտարկվում են որպես պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող արտադրանք, դրանց գործածության ընթացքում ապահովելով պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերի և սարքավորումների համար սույն կանոններով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վտանգավոր քիմիական նյութերին ներկայացվող պահանջների կատարումը։
  6. Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող սարքավորումների և մեկուսիչ յուղերի հաշվառման մատյանում գրանցման ենթակա են.

      1) պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող սարքավորումները և դրանցում առկա մեկուսիչ յուղերը,

      2) տարաներում առկա պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերը, այդ թվում՝ բանեցված յուղերը,

      3)  պոլիքլորացված բիֆենիլներով աղտոտված տարածքները։

  1. Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման մատյանում ըստ նույնականացման համարների գրանցվում են մեկուսիչ յուղերում և սարքավորումներում պոլիքլորացված բիֆենիլների պարունակությունը որոշելու ուղղությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների, դրանց արդյունքների կամ սույն կանոնների 624-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ տվյալ արտադրանքը բնութագրող փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա կազմված արձանագրությունների, այդ աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ տվյալները, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերի և սարքավորումների տեղադիրքը, դրանց տեսակը, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի քանակը, այդ յուղի մեջ պոլիքլորացված բիֆենիլների պարունակությունը՝ զանգվածային միավորներով (մգ/կգ), պոլիքլորացված բիֆենիլներով յուղեր պարունակող սարքավորումների տեսակը, քանակը, դրանց զանգվածը, ինչպես նաև պոլիքլորացված բիֆենիլներով աղտոտված տարածքների մակերեսն ու տեղադիրքը։
  2. Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող սարքավորումներին և մեկուսիչ յուղեր պարունակող տարաներին պետք է փակցնել պիտակ կամ կատարել մակնշում, որը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝ պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող սարքավորումների կամ տարաների հաշվառման մատյանում գրանցման (նույնականացման) համարը, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղի զանգվածը, այդ յուղի մեջ պոլիքլորացված բիֆենիլների պարունակությունը զանգվածային միավորներով, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր քիմիական նյութ պարունակելու վերաբերյալ գրառումը կամ համապատասխան նշագրումը։
  3. Եթե սույն կանոնների 624-րդ կետով սահմանված եղանակով պարզվում է, որ մեկուսիչ յուղը կամ սարքավորումը պոլիքլորացված բիֆենիլներ չեն պարունակում կամ յուղի մեջ պոլիքլորացված բիֆենիլների կոնցենտրացիան չի գերազանցում 50 մգ/կգ-ը, ապա սարքավորմանը կամ յուղի տարային փակցվում է պիտակ կամ կատարվում է մակնշում, որը պարունակում է պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակելու վերաբերյալ գրառումը, պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակող սարքավորումների և մեկուսիչ յուղերի հաշվառման մատյանում գրանցման համարը։
  4. Պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակող սարքավորումների և մեկուսիչ յուղերի հաշվառման մատյանում գրանցման ենթակա են.

      1) պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակող սարքավորումները,

      2) տարաներում առկա պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակող մեկուսիչ յուղերը, այդ թվում՝ բանեցված յուղերը։

  1. Պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման մատյանում ըստ նույնականացման համարների գրանցվում են մեկուսիչ յուղերում և սարքավորումներում պոլիքլորացված բիֆենիլների պարունակությունը որոշելու ուղղությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների, դրանց արդյունքների կամ սույն կանոնների 624-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ տվյալ արտադրանքը բնութագրող փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա կազմված արձանագրությունների, այդ աշխատանքների իրականացման ժամկետների և տվյալ արտադրանքի տեղադիրքի վերաբերյալ տվյալները։
  2. Սարքավորումներին և մեկուսիչ յուղերի տարաներին ամրացվող պիտակները պետք է պատրաստված լինեն ամուր, ջերմության տատանումների ու խոնավության հանդեպ դիմացկուն նյութից և ապահով կերպով ամրացված: Անհրաժեշտության դեպքում կարելի է կիրառել կպչուն պիտակներ կամ համապատասխան մակնշում կատարել ներկանյութերի միջոցով:
  3. Անընթեռնելի կամ վնասված պիտակը կամ մակնշումը անմիջապես ենթակա են փոխարինման կամ թարմացման։
  4. Արգելվում է պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերի հետ այլ յուղերի կամ հեղուկների խառնումը, դրանցում պոլիքլորացված բիֆենիլների կոնցենտրացիան նվազեցնելու նպատակով։
  5. Սարքավորումներից դատարկված մեկուսիչ յուղերի օգտագործումը թույլատրվում է լաբորատոր հետազոտության արդյունքների կամ սույն հավելվածի 624-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան տվյալների և փաստաթղթերի հիման վրա՝ պոլիքլորացված բիֆենիլներ չպարունակելու հանգամանքը պարզելուց հետ։
  6. Կազմակերպության ղեկավարը՝ պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերը և դրանք պարունակող սարքավորումները հայտնաբերելու, դրանց վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրելու և արձանագրություններ կազմելու կամ համապատասխան լաբորատոր հետազոտությունների անցկացումը կազմակերպելու,  սարքավորումներն ու մեկուսիչ յուղերը հաշվառելու, հաշվառման մատյանները և նշված ապրանքների ուսումնասիրման ու հետազոտման վերաբերյալ փաստաթղթերը պահպանելու, այդ ապրանքները պիտակավորելու կամ մակնշելու, մինչև շահագործումից հանելը դրանց անվտանգ շահագործումն ու պահպանությունն ապահովելու, շահագործումից հանելուց հետո դրանք որպես պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոններ հաշվառելու և պահպանելու, ինչպես նաև կազմակերպության տարածքում պոլիքլորացված բիֆենիլներով աղտոտված տարածքները հայտաբերելու և հաշվառելու համար նշանակում է պատասխանատու անձ և համապատասխան մասնագետներից ձևավորում է աշխատանքային խումբ։ Սարքավորում շահագործող կամ տնօրինող անհատ ձեռնարկատերերը իրենք են պատասխանատու սույն կետով նախատեսված գործողությունների ապահովման համար։
  7. Շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի, տեխնիկական կանոնակարգման, առողջապահության և բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների գրավոր պահանջի դեպքում, վերջիններիս ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում մուտք գործել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող սարքավորումների և յուղերի տեղակայման վայրեր, ծանոթանալ պոլիքլորացված բիֆենիլների հաշվառման մատյաններին, ստանալ պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերի և սարքավորումների, ինչպես նաև պոլիքլորացված բիֆենիլներով աղտոտված վայրերի վերաբերյալ սույն կանոններով սահմանված տեղեկությունները։
  8. Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող մեկուսիչ յուղերի և սարքավորումների գործածության (շահագործման, նորոգման, պահպանության, նմուշառման և լաբորատոր փորձաքննության, որպես պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող արտադրանք նույնականացման և հաշվառման աշխատանքների, շահագործումից հանման, փոխադրման, պահման) ընթացքում դրանց հետ աշխատող անձնակազմը և տվյալ տարածք մուտք գործելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ՝ պաշտպանիչ դիմակներ և հանդերձանք, ռետինե ձեռնոցներ՝ պոլիքլորացված բիֆենիլների գոլորշիները շնչելուց կամ պոլիքլորացված բիֆենիլների հետ մաշկի շփումից խուսափելու համար։
  9. Կազմակերպություններն իրենց կողմից ընդունվող ներքին ստանդարտներում, տեխնիկական պայմաններում ներառում են նաև պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և սարքավորումների հայտնաբերման, հաշվառման, նույնականացման նպատակով հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացման, այդ արտադրանքի պիտակավորման կամ մակնշման, անվտանգ գործածության և շահագործումից դուրս բերման, ինչպես նաև յուղերի և սարքավորումների թափոնների անվտանգ հեռացման համար մշակված ընթացակարգերը, դրանց մշակման ընթացքում առաջնորդվելով ՄՄ ՏԿ 030/2012 տեխնիկական կանոնակարգով, շրջակա միջավայրի ոլորտում լիազոր մարմնի կողմից մշակված համապատասխան ուղեցույցերով, հրահանգներով։
  10. Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների հաշվառումը, փաթեթավորումը, պիտակավորումը կամ մակնշումը, պահումն ու հեռացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների հաշվառման և գործածության համար սահմանված կանոններին ու պահանջներին համապատասխան, իսկ այդ թափոնների գործածությունը՝ «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխան լիցենզավորված անձանց միջոցով։
  11. Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի պահպանման և փոխադրման ընթացքում անհրաժեշտ է ապահովել առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված N 2.1.7.001-09 սանիտարական կանոններով և նորմերով վտանգավոր քիմիական նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարումը։
  12. Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և սարքավորումների փոխադրումը պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վտանգավոր բեռների փոխադրմանը ներկայացվող պահանջներին համապատասխան։»։

 

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկու հարյուրերորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ

                                                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2025 թ.

Երևան

  • Քննարկվել է

    25.08.2025 - 09.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1514

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: