Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____   ________________ 2025 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N86-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝

1) նախաբանից հանել «12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի,» կետերը,

2) N3 հավելվածի N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի,

3) N4 հավելվածում՝

ա. 3-րդ կետում «եկամտային հարկի և սոցիալական վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի» բառերով, իսկ «հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) են եկամուտներ» բառերը փոխարինել «հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) եկամուտներից հաշվարկվել են դրոշմանիշային վճարներ» բառերով,

բ. 4-րդ կետում «եկամտային հարկի և սոցիալական վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի» բառերով,

գ. 4.1-ին կետում «եկամտային հարկի տարեկան հաշվարկի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի)» բառերով,

դ. 5-րդ կետում «Շահութահարկի հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հաշվարկի և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության» բառերը փոխարինել «Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական և դրոշմանիշային վճարների հաշվարկի կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության և դրոշմանիշային վճարի» բառերով,

ե. 7-րդ կետում «3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ, 4.1-ին և 5-րդ» բառերով, իսկ «Ընդարձակ նշման լեզվի (XML) ձևաչափով» բառերը փոխարինել «ինքնաշխատ համակարգի միջոցով» բառերով,

զ. 8-րդ կետում «3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ, 4.1-ին և 5-րդ» բառերով։

4) N5 հավելվածում՝

ա. 2.1-ին կետում «Անհատ ձեռնարկատերերի և նոտարների» բառերը փոխարինել «Վճարողի» բառով, «վճարված գումարների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև  հաշվարկների ճշտման արդյունքում հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարի չափի վերաբերյալ» բառերով,

բ. 2.1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցելուց հետո փոխանցված գումարի վերաբերյալ տվյալը հարկային մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։»,

գ. 2.2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետում նշված դեպքում, եթե ֆիզիկական անձը հաշվետու տարվա եկամուտներից դրոշմանիշային վճարներ է վճարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով, և դրոշմանիշային վճարները վերադարձվել են մասնակի, ապա համարվում է, որ դիմումի հիման վրա սահմանված կարգով նախ վերադարձվել են ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարները:»,

դ. 4-րդ կետում «հարկային մարմնում առկա» բառերից հետո լրացնել «կամ հատուցման հիմնադրամից ստացված» բառերով,

ե. 6-րդ կետում «օրվա ընթացքում» հետո լրացնել «ինքնաշխատ եղանակով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա-դ» պարբերությունները և 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա-գ» գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա։


 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2025 թվականի

-ի N       -Ն որոշման

 

«Ձև N 4

 

 __ _____20__ թ.

 

 N ____________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________________

_____________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը))

 

առ այն, որ 20__ թ-ի եկամուտներից հարկային գործակալի միջոցով վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմում է

_________________ դրամ, որից ըստ ամիսների՝

(թվերով և տառերով)

 

Ամիսը

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

_________________________________________________________________________________________

(համապատասխան պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավար)

_________________________________     ______________________________________________________

 

     (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.»

 


 

  • Քննարկվել է

    22.08.2025 - 06.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1421

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: