Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10–ի N 412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծով առաջարկվող լրացումների անհրաժեշտությունը բխում է իրավական ակտի գործարկման ընթացքում նոր մեխանիզմների կիրառման և ոլորտի ավելի արդյունավետ կառավարման նպատակից։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10–ի N 412-Ն որոշմամբ առկա որոշ ձևակերպումներ և մեխանիզմներ չեն ապահովում ամբողջական և հստակ գործընթաց փաստացի կատարված ծախսերի իսկությունը գնահատելու տեսանկյունից։ Այս լրացումները բխում են հանրային միջոցների ծախսման արդյունավետության և թափանցիկության բարձրացման գործընթացից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Սույն իրավական ակտի նպատակն է Հայաստանում ֆիլմարտադրողների կողմից ոլորտում ներդրումների ավելացման հետաքրքրության բարձրացումը, ինչպես նաև  օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքի ավելացումը Հայաստան, ինչի շնորհիվ հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը՝ նպաստելով երկրի տնտեսական աճին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիազորված պետական մարմնի և օտարերկրյա ֆիլմարտադրողի ներկայացուցչի (ՀՀ ռեզիդենտ ֆիլմարտադրող ընկերություն) միջև կնքվում է ներդրումների 10-40 %-ի չափով վերադարձի պայմանագիր, այն ենթադրում է, որ Լիազորված պետական մարմինը նաև պետք է վստահ լինի փաստացի կատարված ծախսերը վճարելու և համապատասխան հաշվետվությունները պատրաստելու ու սահմանված կարգով հանձնելու մեջ։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն՝

  • հստակեցնել ֆիլմարտադրողների կողմից ներկայացված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև համոզվել հարկային պարտավորությունների կատարման մեջ,
  • Իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն ֆիլմարտադրողներին ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների նկատմամբ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնագետների կողմից:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
  2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Լրացումների ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  • Հանրային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում,
  • Հայաստանում գործող ֆիլմարտադրողների, ստեղծագործական, տեխնիկական աշխատողների համար կստեղծվեն բարենպաստ և փոխշահավետ պայմաններ, միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ, երկրի տնտեսության տարբեր ոլորտներում կխթանվի ֆինանսական հոսքերի աճը, ինչը կնպաստի երկրի տնտեսության և կինոարդյունաբերության զարգացմանը, աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը և ֆինանսական միջոցների գեներացմանը:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10–ի N 412-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:

 

  1. Այլ տեղեկություններ.

 

Չկան:

  • Քննարկվել է

    20.08.2025 - 04.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1368

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: