Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Գնահատման ինստիտուտն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայուն և թափանցիկ գործունեության ապահովման համար։ Գնահատման արդյունքները լայնորեն կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքներում (գույքի առքուվաճառք, վարձակալություն, փոխառություն, գրավ և այլն), հարկային գործընթացներում, ինչպես նաև վարչական և դատական վարույթներում։ Այս ամենը վկայում է, որ գնահատման ծառայությունների մատչելիությունն ու որակն ունեն ուղղակի ազդեցություն ոչ միայն առանձին գործարքների օրինականության ու արդյունավետության, այլև տնտեսության ներդրումային միջավայրի կայունության վրա։

   «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) ներկայումս նախատեսում է գնահատման իրավունք միայն ՀՀ-ում որակավորված մասնագետների համար։ Սակայն տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, միջազգային ներդրումային ծրագրերի աճը և Հայաստանի Հանրապետության ինտեգրումը միջազգային շուկաներին առաջացնում են անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրելու հնարավորություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով (այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 23 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի շրջանակներում գնահատման գործունեության ծառայությունների իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումներ»)) ճանաչված որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներն ու կազմակերպությունները կարողանան իրականացնել գնահատման գործունեություն ՀՀ տարածքում։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունումը միտված է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության զարգացմանը՝ այն դարձնելով առավել մրցունակ, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությանը ներգրավվել միջազգային գնահատման շուկայում և ստեղծել այնպիսի համակարգ, որն ապահովում է բարձր որակի, վստահելի և ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում։

   Նախագծով նախատեսվում է Օրենքում կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում։ Մասնավորապես

  • սահմանվում են նոր հասկացություններ, որոնք անհրաժեշտ են նոր լրացվող դրույթներում իրավական հստակություն ապահովելու նպատակով,
  • նախատեսվում է գնահատման գործունեության իրականացում նաև ծառայություններ մատուցողների միջոցով, ինչը կնպաստի շուկայի մասնագիտական ներուժի և մատուցվող ծառայությունների բազմազանության ընդլայնմանը,
  • սահմանվում են իրավունքեր, պարտականություններ և սահմանափակումներ ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության որակավորված գնահատողների և գնահատման կազմակերպությունների համար՝ ապահովելով իրավահարաբերությունների հավասարակշռված և կարգավորված բնույթ,
  • կատարվում են փոփոխություններ հաշվառման ծրագրի կիրառման կարգում, մասնավորապես նախատեսվում է, որ Կադաստրի կոմիտեն մուտքանուն և գաղտնաբառ է տրամադրում ոչ միայն գնահատողներին, այլև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարին, ծառայություններ մատուցողներին, գնահատման կազմակերպությունների ղեկավարներին,
  • սահմանվում են նոր իրավասություններ Կադաստրի կոմիտեի համար՝ որպես գնահատման գործունեության ոլորտը կարգավորող, վերահսկող և որակավորում իրականացնող լիազոր մարմնի։ Մասնավորապես, հստակեցվում են Կոմիտեի իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում։

   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է

   Գնահատման ծառայությունների որակի բարձրացումՄիջազգային ճանաչում ունեցող մասնագետների և կազմակերպությունների ներգրավումը կնպաստի նոր մեթոդաբանությունների և գործիքների կիրառմանը։

Մրցակցային միջավայրի ձևավորումՄիջազգային մասնագետների և տեղական մասնագետների համատեղ գործունեությունը կստեղծի առողջ մրցակցային դաշտ։ Արդյունքում՝ կբարձրանա ծառայությունների մատուցման մակարդակը, կնվազի մոնոպոլիզացիայի ռիսկը, իսկ պատվիրատուները կստանան առավել որակյալ և բազմազան ծառայություններ։

Ներդրումային միջավայրի բարելավումՕտարերկրյա ներդրողների համար կձևավորվի վստահելի միջավայր, քանի որ նրանք հնարավորություն կունենան օգտվել միջազգային ճանաչում ունեցող մասնագետների և կազմակերպությունների ծառայություններից։ Սա կնպաստի ներդրումային ծրագրերի իրականացման արագացմանը, կնվազեցնի ներդրողների ռիսկերը և կբարձրացնի Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն։

   Տեղական մասնագետների մասնագիտական զարգացումՄիջազգային փորձի ներմուծումը և փոխանակումը հնարավորություն կտա տեղական գնահատողներին ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ։ Սա կնպաստի նրանց մրցունակության բարձրացմանը ինչպես ներքին շուկայում, այնպես էլ միջազգային մակարդակում։

   Փոխադարձության սկզբունքի կիրառումՆախագծով սահմանվող կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետության որակավորված գնահատողները հնարավորություն կունենան նույն փոխադարձության սկզբունքով իրականացնել համապատասխան գործունեություն այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսում են նման հնարավորություն։ Այս մոտեցումը կնպաստի մեր մասնագետների ծառայությունների միջազգային ճանաչմանը և շուկայի ընդլայնմանը։

   Այսպիսով, առաջարկվող լրացումները ոչ միայն կբարձրացնեն գնահատման գործունեության որակը և մատչելիությունը, այլև կնպաստեն Հայաստանի Հանրապետության ինտեգրմանը միջազգային տնտեսական և ներդրումային հարաբերությունների համակարգին։ Միևնույն ժամանակ, դրանք կբացեն նոր հնարավորություններ ինչպես օտարերկրյա մասնագետների ներգրավման, այնպես էլ մեր երկրի որակավորված գնահատողների միջազգային ճանաչման և արտագնա գործունեության համար։

   3Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   4Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով, մասնավորապես՝ Նախագիծը նպատակ ունի ամրապնդել շուկայական գնահատման ոլորտի ընդլայնումն ու կայացումը, ինչպես նաև գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ շուկայի մասնակիցների և հանրության վստահության բարձրացումը։

   6․ Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին․

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին»
N 877-Ն և
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» N 872-Ն որոշումներում, ինչպես նաև Կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 20-ի  «Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանելու մասին» N 238-Ն հրամանում:

 

  • Քննարկվել է

    20.08.2025 - 09.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1325

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: