Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «տրամադրման,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել «հասցեների ռեեստրի վարման, անշարժ գույքի հասցեավորման, հասցեների ռեեստրի տեղեկատվական բազայի ստանդարտացման, ճշգրտության և ամբողջականության ապահովման,» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում․

     1) Ուժը կորցրած ճանաչել հետևյալ բովանդակությամբ չհամարակալված պարբերությունը․

«անշարժ գույքի հասցե՝ վավերապայմանների որոշակիորեն համակարգված համախումբ, որով միանշանակորեն որոշվում է հասցեավորման օբյեկտի տեղը բնակավայրում և որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի հերթական համար.»,

    2) վերջին չհամարակալված պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով

    3) վերջին չհամարակալված պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր չհամարակալված պարբերություններ․

«հասցեների ռեեստր՝ հասցեների անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից վարվող հասցեավորված օբյեկտների միասնական պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

հասցեների ռեեստրի տեղեկատվական բազա` հասցեների ռեեստրում առկա հաստատված ստանդարտներին համապատասխան հասցեների վերաբերյալ տվյալների համախումբ։»։

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Գույքի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքների պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաև անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը, եթե ներկայացվում է անշարժ գույքերի միավորման կամ անշարժ գույքի միավորների բաժանման գրանցման դիմում, բացառությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված դեպքերի:»։

 

Հոդված 4Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, հասցեների տրամադրման որոշումը» բառերը։

 

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 44.    Անշարժ գույքի հասցեավորման, հասցեի փոփոխման առանձնահատկությունները

  1. Անշարժ գույքի հասցեավորումը, բացառությամբ անշարժ գույքի միավորի բաժանման կամ միավորման դեպքերի, իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ընթացքում, անշարժ գույքի նոր հասցեներ տրամադրվելու կամ անշարժ գույքի հասցեների փոփոխության դեպքում, հիմք ընդունելով հասցեների ռեեստրի տեղեկատվական բազայում առկա տվյալները։
  2. Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ընթացքում նոր հասցեի տրամադրման կամ հասցեի փոփոխության պարագայում, այն անմիջապես արտացոլվում է հասցեների ռեեստրում։
  3. Նոր հասցեի տրամադրում կամ հասցեի փոփոխություն անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կարող է իրականացվել նաև առանձին՝ առանց գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու:
  4. Անշարժ գույքի հասցեն համարվում է տրամադրված կամ փոփոխված` հասցեների ռեեստրում նոր կամ փոփոխված հասցեն մուտքագրելու պահից:
  5. Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանում է Կառավարությունը:
  6. Հասցեների ռեեստրում անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության հիմքով անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձանց ծանուցվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակի միջոցով, իսկ վերջիններիս դիմումով նրանց տրամադրվում է նաև նոր գրանցման վկայական` հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով:»։

 

Հոդված 6. Օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 7.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո երեք ամսվա ընթացքում։

 

 

Հանրապետության նախագահ                                                         Վ. Խաչատուրյան

                  ՀՕ-  -Ն

            Երևան, 2025 թ․

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1 «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի  ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«22) տալիս է համայնքի վարչական տարածքում բաժանվող կամ միավորվող անշարժ գույքերի հասցեների տրամադրման թույլտվություն.»։

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։

 

 

Հանրապետության նախագահ                                                         Վ. Խաչատուրյան

                  ՀՕ-  -Ն

           Երևան, 2025 թ․

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) տալիս է համայնքի վարչական տարածքում բաժանվող կամ միավորվող անշարժ գույքերի հասցեների տրամադրման թույլտվություն.»։

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։

 

 

Հանրապետության նախագահ                                                         Վ. Խաչատուրյան

                  ՀՕ-  -Ն

         Երևան, 2025 թ․

 

  • Քննարկվել է

    20.08.2025 - 09.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1612

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: