Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2025 թ. № --------- -Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 17-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 982-Ա որոշման.
  • հավելված N 1-ի 4-րդ կետի 7-րդ, 59-րդ, 73-րդ, 97-րդ, 121-րդ և հավելված N 2-ի 2-րդ կետի 15-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
  • հավելված N 1-ի 2-րդ կետի 12-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«13) Միքայել Վահանի Ավետիսյան (ծնվ.՝ 03.10.2007 թ., հաշվառման վայրը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Ջրվեժ 45 փող., 52 տ., Փարիզ, Դոֆինի համալսարան-ՊՍԼ, Լոնդոնի մասնաճյուղ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

14) Դավիթ Վահեի Սարդարյան (ծնվ.՝ 18.05.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Նորաշեն թղմ., 32 շ., բն. 100, Փարիզ, Դոֆինի համալսարան-ՊՍԼ, Լոնդոնի մասնաճյուղ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

15) Լևոն Կարենի Առուստամյան (ծնվ.՝ 20.06.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Ավան, Սայաթ-Նովա թղմ., զ, բն. 8, Սորբոնի համալսարան (Աբու Դաբի)): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»,

3) հավելված N 1-ի 3-րդ կետի 13-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 14-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«14) Դավիթ Արմենի Բալասանյան (ծնվ.՝ 03.05.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Բագրատունյաց 18 շ., բն. 49, Մյունխենի տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»,

  • հավելված N 1-ի 6-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«7) Դավիթ Գարուշի Խաչատրյան (ծնվ.՝ 05.09.2006 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Վահրամ Փափազյան 21/2, բն. 41, Ֆուդանի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»

  • հավելված N 2-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) Թադե Արմոնդի Հաղվերդյանին (ծնվ.՝ 05.05.2003 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Ն. Զարյան 74բ, բն. 30, Բրիտանական Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    19.08.2025 - 04.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1460

Տպել

Առաջարկներ`

Vanuhi Hayrapetyan

30.08.2025

Տարկետումից օգտվող ուսանողները կարող են ստանձնել պարտավորություն հետագայում որոշակի ժամանակահատված աշխատել և ստացած գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանի գիտատեխնիկական ոլորտում։

Karine Kareyan

29.08.2025

Առաջարկում եմ՝ 1. Մեկնաբանել և հստակեցնել «նշանակալի նվաճումներ» հասկացության չափանիշները՝ ապահովելու համար որոշման կիրառման թափանցիկությունն ու հավասարությունը բոլոր դիմորդների համար։ 2. Սահմանել գնահատման անկախ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն գիտության և կրթության ոլորտի փորձագետներ։ 3. Տարկետման ժամկետների հաշվարկման ժամանակ հնարավոր դարձնել բացառություններ այն դեպքերում, երբ ուսումնառությունը կամ գիտական հետազոտական աշխատանքը պահանջում է շարունակականություն և ավարտին հասցնելը կարող է ապահովել բարձրարժեք գիտական արդյունք։

Հերմինե Ազատյան

28.08.2025

Նախագիծը դիտվում է որպես դրական քայլ՝ ուղղված երիտասարդ գիտնականների և տաղանդավոր սովորողների կրթական ընթացքի անխափան կազմակերպմանը և պաշտպանությանը՝ միաժամանակ պահպանելով զինվորական ծառայության պարտադիրության սկզբունքը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: