«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «համապատասխան» բառից առաջ լրացնել «համակարգի» բառով:
Հոդված 2. Oրենքի 4-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Oրենքի 5-րդ հոդվածում «նորմատիվ» բառը փոխարինել «իրավական» բառով:
Հոդված 4. Oրենքի 7-րդ հոդվածի 4-6-րդ մասերում «քաղաքացիներն», «քաղաքացիները» և «քաղաքացու» բառերը փոխարինել համապատասխանաբար «անձինք» և «անձի» բառերով։
Հոդված 5. Oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 6. Oրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» կետով.
«դ1) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը.»․
2) 4-րդ մասում «մարմնի ակտերով» բառերը փոխարինել «մարմնի իրավական ակտերով» բառերով՝ համապատասխան փոփոխություններ կատարելով նաև Օրենքի ամբողջ տեքստում:
3) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս․
«Հետախուզական և հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ։»։
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածից «(ծառայությունների, բաժինների, բաժանմունքների)» և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում,» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 4-րդ կետը «ներթափանցում» բառից առաջ լրացնել «իրենց իրավասության սահմաններում» բառերով.
2) 5․6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․7-րդ կետ.
«5.7) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով ստանում են հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձևաչափով։ Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.»․
3) 10-րդ կետից «զննում, նրանց» բառերը հանել.
4) 11-րդ կետից «սահմանված կարգով» և «, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը» բառերը հանել.
5) 12-րդ կետից «, օրենքով սահմանված կարգով,» բառերը հանել.
6) 18-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «ու տեղական ինքնակառավարման» բառերով.
7) 21-րդ կետում «նախապատրաստության» բառը փոխարինել «պատրաստության» բառով.
8) 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1 կետ.
«24․1) պետական սահմանի պահպանության նպատակով իրականացնում են հետախուզական գործունեություն, որի իրականացման կարգը, ինչպես նաև հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազորված մարմնի իրավական ակտերով․»․
9) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«25) տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով.».
28-րդ կետում «և թմրանյութերի» բառերը փոխարինել «, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով, իսկ «բռնությամբ փոխելու» բառերը՝ «բռնի տապալելու» բառերով.
10) 31-րդ կետը «իրականացմանը,» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ «պետական մարմիններում» բառերից հետո՝ «, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում» բառերով,
11) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«32) արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, իրականացնում են միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանը.».
12) 42-րդ կետը «օտարերկրյա» բառից առաջ լրացնել «իրենց իրավասությունների շրջանակում» բառերով.
13) 48-րդ կետն «ակտեր» բառից առաջ լրացնել «իրավական» բառով.
14) 49-րդ կետը «պայքարի» բառից հետո լրացնել «և գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության» բառերով,
15) 53-րդ կետում «ապահովում են» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերը, «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումները» բառերով.
16) 54-րդ կետը «մարմինների» բառից առաջ լրացնել «ծառայության» բառով.
17) 59-րդ կետում «ներկայացուցչություններում» բառը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմիններում օրենքով սահմանված կարգով» բառերով, «միջոցառումներ» բառը՝ «միջոցառումները» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը հանել,
18) 62-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 62.1-ին կետ․
«62.1) կիրառում են հատուկ տեխնիկական միջոցներ՝ լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով․»։
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․
«Հաշվեցուցակային զենքի ու հատուկ միջոցների հատկացման և հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։»։
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով։
Հոդված 12․ Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 13․ Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից հանել «բերման ենթարկելը,» և «անձի,» բառերը․
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են» բառերը փոխարինել «այն անձի, ով ուսման ընթացքում անցել է» բառերով․
2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում, ինչպես նաև կառուցվածքային այլ ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ և հմտություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար ծառայության կարող են ընդունվել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները:».
3) 3-րդ մասի 3-րդ կետում «հանցագործություն» բառը փոխարինել «հանցանք» բառով, իսկ «համար.» բառը՝ «համար, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.» բառերով:
4) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության կարող է անցնել այն քաղաքացին, որը դատապարտվել է հանցանք կատարելու համար և որի դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է։»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «հետախուզական ու հակահետախուզական» բառերը փոխարինել «հակահետախուզական ու սահմանապահ զորքերի հետախուզական» բառերով,
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով, իսկ «աշխատանքից» բառից հետո լրացնել «, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը» բառերով,
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում․»,
3) 3-րդ կետից «անձամբ» բառը հանել, իսկ «գործունեությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող անձանց» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
-
Քննարկվել է
18.08.2025 - 02.09.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 1633
Տպել