ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
----------------- 2025 թվականի N -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքենրի նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրահաղորդման գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով ու երկաթուղագծերով (այսուհետ` հաղորդակցուղի) հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում դրանց տեղադրման և վերատեղադրման (այսուհետ` տեղադրում) համար ճանապարհը տնօրինողի և հաղորդակցուղու տեղադրողի միջև կնքվող հաղորդակցուղու տեղադրման արդյունքում ճանապարհին հասցված վնասները վերականգնելու մասին պայմանագրով սահմանված չափի դրամագլխի գումարի գանձման համար։
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշիվում կուտակած և հաղորդակցուղու տեղադրողներին չվերադարձված միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
« » ____________ 2025 թ․
-
Քննարկվել է
11.08.2025 - 26.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 897
Տպել