ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ ______________ 2025 ԹՎԱԿԱՆԻ N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման`
- N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը «Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագրերի» բառերով․
- N 4 հավելվածի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպությունների,» բառերով․
3) N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են այդ պայմանագրերին համապատասխան՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516- որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն`
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2․1-ին և 2․2-րդ կետերով ՝
«2․1․ «Հանրակացարանններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք շարունակում են բնակվել իրենց հատկացված կացարաններում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով, եթե այդ անձանց հետ կնքված պայմանագրերն ավելի վաղ չեն լուծվում՝ պայմանագրով սահմանված դեպքերում։ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվում են սույն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում և կարգով։
2․2․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել սույն որոշման 2․1-ին կետում նշված անձանց հետ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրի կնքումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Այն փախստականները, ովքեր սահմանված կարգով չեն կնքի պայմանագրեր, պետք է կացարաններն ազատեն օրենսդրությամբ սահմանված կարգով։»․
- Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում և N 6 հավելվածի 1-ին կետում ««Հանգրվան»» բառը փոխարինել ««Օթևան»» բառով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման՝
- 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության «NN 1 և 2 հավելվածներում» բառերը փոխարինել «NN 1, 2, 5 և 6 հավելվածներում» բառերով․
- 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից։
-
Քննարկվել է
11.08.2025 - 26.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1324
Տպել