Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԻՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

    1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է Կառավարությունը:

Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ համանման սոցիալական երաշխիքներ ամրագրված են ինչպես դատավորի, այնպես էլ պատգամավորի և Կառավարության անդամի համար:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, իսկ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված Կառավարության անդամի դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Ընդ որում, փոխհատուցման առավելագույն չափ «Երևան քաղաքում  բնակարան չունեցող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու չափի և կարգի մասին» Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ընտրվել է 100000 դրամը:

Վերոհիշյալը վկայում է «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

   2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

1) ամրագրվում են դատավորի կողմից դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը,

2) սահմանվում է 100000 դրամի չափով փոխհատուցման առավելագույն չափ,

3) նախատեսվում է, որ փոխհատուցումը տրամադրվում է առավելագույնը երկու տարի ժամանակահատվածի համար,

4) ամրագրվում են փոխհատուցման տրամադրման դադարեցման դեպքերը:

     3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

     4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգի, առավելագույն չափի ու ժամկետի հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    03.05.2018 - 18.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7238

Տպել