ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.
Նախագծով առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով: Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն դեղը, սակայն պացիենտը ստիպված է լինում յուրաքանչյուր ամիս այցելել բժշկին` անհրաժեշտ դեղը ստանալու նպատակով:
Միաժամանակ 2025թ-ից ՀՀ-ում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրման ծրագիրը, որի շրջանակներում փոխհատուցվող դեղերի տրամադրումը իրականացնում է լիազոր մարմինը` դեղատների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա:
Նախագծի ընդունումը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների դեղերի դուրս գրման և դեղ ստանալու նպատակով բժշկին և դեղատուն այցերի կրճատմանը:
Միաժամանակ փոխհատուցվող դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը առաջարկվում է երկարաձգել 90 օրով, որը հնարավորություն կտա պացիենտին փոխհատուցվող դեղը բաց թողնել 90 օրերի ընթացքում նախկին 30 օրերի փոխարեն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության ու սպասարկման որակը, նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
5. Լրացուցիչֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը:
-
Քննարկվել է
01.08.2025 - 16.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1393
Տպել