Հիշել նախագիծը

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 <<ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     ՀՈԴՎԱԾ 1. <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերում, 26-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում <<ունակության>> բառից հետո լրացնել <<առնվազն>> բառը:

     ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝

     1) 3-րդ մասի.

     ա. 1-ին կետում §որոշում է կայացնում¦ բառերը փոխարինել §եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին¦ բառերով.

     բ. 2-րդ կետում §վերաբերյալ կամ մերժում է նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ քաղաքացու դիմումը¦ բառերը փոխարինել §կամ քաղաքացու դիմումը մերժելու նպատակահարմարության վերաբերյալ¦ բառերով.

     2) 4-րդ մասի 2-րդ կետում §որոշում է կայացնում¦ բառերը փոխարինել §եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին¦ բառերով.

     3) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

     4) 7-րդ մասի 2-րդ կետում §որոշում է կայացնում¦ բառերը փոխարինել §եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին¦ բառերով.

    5) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

    6) 9-րդ մասում §որոշումները (եզրակացությունները)¦ բառերը փոխարինել §եզրակացությունները¦ բառով.

    7) լրացնել 11-րդ և 12-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.
     <<11. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:

  1. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ եզրակացությունները և դրանց արդյունքում տրված հրամանները, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունները և փորձաքննական եզրակացությունները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը` մինչև եզրակացությունների և դրանց արդյունքում տրված հրամանների, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունների և փորձաքննական եզրակացությունների վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը:>>:

     ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում §կազմի և¦ բառերը փոխարինել  <<և կրտսեր ենթասպայական կազմերի, ինչպես նաև>> բառերը:

    ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     <<10) վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.>>:

      ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետում <<ավարտը>> բառից առաջ լրացնել  <<և սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված հերթական արձակուրդի>> բառերը:

     ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում <<օրացուցային և>> բառերը փոխարինել <<օրացուցային ստաժը, իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող անհրաժեշտ օրացուցային ստաժի առկայության դեպքում՝ նաև>> բառերը:

   ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 61-րդ հոդվածի՝

    1) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    <<13. Սույն օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կամ հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:>>.

    2) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    <<15. Արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով 6 ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է դրամական ապահովությունը՝ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու կամ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:>>:

     ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    02.05.2018 - 17.05.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9418

Տպել