Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___» _________ 2025 թվական N __ - Լ

 

 

 

2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2) 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում տեղացած կարկուտի հետեվանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցության գումարների չափը՝ համաձայն N 2 հավելվածի:

2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

      Հայաստանի Հանրապետության

                      վարչապետ՝                                                                  Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

                                                                                  - - - - -  N _____    - Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 

  1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կանոնակարգվում են 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում տեղացած կարկուտի հետեվանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց աջակցությունը տրամադրվում է այն հողօգտագործողներին (այսուհետ՝ շահառու), որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման համաձայն համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված և հրապարակված ակտերի հիման վրա գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը կազմել է 30-100 տոկոս։
  3. Պատճառված վնասի դիմաց հողօգտագործողներին աջակցության գումարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում սահմանված ըստ մշակաբույսերի ապահովագրական գումարի նվազագույն մակարդակը (այն մշակաբույսերը, որոնց համար սահմանված չէ ապահովագրական գումար հիմք է ընդունվել տվյալ մշակաբույսերի մշակության համար ծախսերի օպերատիվ միջինացված հաշվարկները), դրա նկատմամբ վնասի չափից ելնելով հաշվարկվել է վնասի հատուցման գումարը՝ նվազեցնելով ապահովագրական ընկերությունների կողմից չհատուցվող գումարը և ապահովագրավճարը։
  4. Կարգը հաստատվելուց հետո շահառուները մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 2-րդ կետին համապատասխանելիության և աջակցություն ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը և կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր։ Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով չի հանդիսանում շահառու։ Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
  5. Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև սեպտեմբերի 30-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը, որոնցում ներառվում է կարկուտի հետևանքով նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ։ Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ։ Ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում՝ վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ (բացակայության դեպքում համայնքի ղեկավարի կողմից տեղեկանքի առկայության մասին)։ Համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող ակտի ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) և կարգի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում համապատասխան մարզպետների աշխատակազմերին՝ համայնքներին տրամադրելու համար:
  6. Համայնքային հանձնաժողովները կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում, կազմված ակտերը համապատասխան հիմքերով (շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականներ, հողամասի օգտագործումը հավաստող փաստաթղթեր և այլն) ներկայացնում են մարզային հանձնաժողովների քննարկմանը։
  7. Մարզային հանձնաժողովները 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային հանձնաժողովների հետ քննարկում են կարգի 6-րդ կետով ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և հաստատում է ակտերը և տրամադրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ ՆԳՆ)։ ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է Նախարարությանը: Ներկայացված տվյալներում միայն տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները Նախարարություն ներկայացնելու համար։
  8. Կարգով սահմանված աջակցությունը հատկացվում է ՆԳՆ-ի կողմից Նախարարությանը տրամադրված, համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված և հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան ցանքատարածություններին և այգետարածքներին հասցված վնասների չափերի վերաբերյալ կազմված ամփոփ ակտերի և N 2 հավելվածում զետեղված հաշվարկների հիման վրա:
  9. Նախարարությունը կարգի 8-րդ կետում նշված ակտերի հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գումարները շահառուներին փոխանցելու նպատակով մարզպետի աշխատակազմին տրամադրում է տեղեկատվություն՝ ըստ համայնքների շահառուներին հատկացվող գումարի չափի վերաբերյալ։
  10. Մարզպետի աշխատակազմը 9-րդ կետով սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխանցման ենթակա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Մարզպետի աշխատակազմը 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։ Չօգտագործված ֆինանսական միջոցները մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը վերադարձվում են պետական բյուջե և նախարարություն ներկայացնում տեղեկություն՝ վերադարձված միջոցների վերաբերյալ։
  11. Մարզպետի աշխատակազմը 10 աշխատանքային օրվա ընթացքում գումարները փոխանցում է շահառուների հաշվեհամարներին։
  12. Կարկուտի հետևանքով վնասված ցանքատարածությունը կամ այգետարածքը մեկից ավելի անձանց ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսանալու դեպքում, աջակցությունը տրամադրվում է ընդհանուր սեփականության մասնակիցներից միայն մեկին՝ նոտարական կարգով վավերացված կամ համայնքի ղեկավարի կողմից հաստատված՝ անշարժ գույքի սեփականության մյուս մասնակիցների համաձայնությամբ:
  13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:
  14. Շահառուի մահվան պատճառով չվճարված գումարի առկայության դեպքում այն վճարվում է շահառուի ամուսնուն կամ վերջինիս համաձայնությամբ կամ վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի չափահաս զավակին (վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի 14 տարին լրացած երեխային), եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) համայնքին են ներկայացվում մահվան պետական գրանցումից հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում։
  • Քննարկվել է

    30.07.2025 - 19.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1566

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: