Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

   1. Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

   2021 թվականի դեկտեմբերի 26-ին ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, մասնավորպես՝ նպատակ ունենալով բացառել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։ Միաժամանակ, Օրենքի անցումային դրույթներով սահմանվեց, որ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաև` Կառավարության որոշում) սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Այսինքն օրենսդրորեն ամրագրված է, որ այդ կառույցները կարող են օրինականացվել:

   Միաժամանակ ՀՀ վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի N 02/12.21/22818-2025 հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել է․ «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր համապատասխան իրավական ակտի նախագծի մշակման ուղղությամբ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ որոշակի ժամկետով երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ(ներ)ը՝ նկատի ունենալով նաև, որ սահմանվող ժամկետ(ներ)ը լրանալուն պես լրացուցիչ երկարաձգում չի նախատեսվելու»»

   2. Կարգավորման առարկան և բնույթը.

   Օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ 2022 թվականի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշումը։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի հիման վրա հաստատվել է ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը։ Վերջինով սահմանված են նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման և դրանց օտարման իրավահարաբերությունների կարգավորման դրույթները։

   Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները։ Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով։

   Ներկայումս փաստացի առկա են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցված են մինչև օրնքով սահմ ժամկետը, սակայն չեն ընդգկվել հաշվառման գործընթացում։

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է սույն նախագծերի փաթեթը՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել վերոնշյալ անձանց վերջնականապես լրացնելու համապատասխան փաստաթղթերը և իրականացնել հաշվառում։

   3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում, (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։

   4. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

   5. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

   Նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    29.07.2025 - 18.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5927

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: