Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
օգոստոս 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը սահմանելու մասին» N 1183-Ն որոշման՝
- վերնագրում «ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառից առաջ լրացնել «ՏՆԱՅԻՆ ԿԱՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐ» բառերը, «ՎՃԱՐՄԱՆ» բառից հետո լրացնել «ՉԱՓՆ ՈՒ» բառերը, իսկ «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառը փոխարինել «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառով.
- նախաբանում «17-րդ հոդվածի 2-րդ մասը» թվերն ու բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը» թվերով և բառերով.
- 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով, «այցելությունների» բառից առաջ լրացնել «տնային կամ գտնվելու վայր» բառերը, իսկ «վճարման» բառից հետո լրացնել «չափն ու» բառերը.
- 2-րդ և 2.1-ին կետերում «Սահմանել» բառերը փոխարինել «Հաստատել» բառերով.
- 2-րդ կետի 1-ին ենթակետում և հավելվածի 1-ին կետում «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «տնային կամ գտնվելու վայր այցելությունների, այդ թվում՝» բառերը, իսկ «համար» բառից առաջ լրացնել «(այսուհետ՝ այցելություն)» բառերը.
- 2-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունում «200» թիվը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզերում՝ 200 դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 300» բառերով և թվերով.
- Հավելվածի 1-ին կետից հանել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի,» բառերը.
- Հավելվածի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն,» բառերը.
- Հավելվածի 2-րդ կետում, 3-րդ կետի 2-րդ ենթակետում, Ձև 1-ում և Ձև 2-ում «N 534-Ն որոշմամբ սահմանված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող» բառերը.
- Հավելվածի 3-րդ կետից հանել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետները» բառերը.
- Հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն,» և «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող կամ» բառերը, իսկ «որոշումներով» բառը փոխարինել «որոշումով» բառով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
28.07.2025 - 12.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 965
Տպել