Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀՇՆ - «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ -  «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

    1. Անհրաժեշտությունը

    Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հիդրոտեխնիկական կառուցվածքների, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեթոդների օգտագործման, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ հիդրոտեխնիկական կառուցվածքներին ներկայացվող պահանջների ապահովմամբ: Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է ճարտարապետական և քաղաքաշինական  նոր լուծումների ապահովման համար:    

 

   2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող հիդրոտեխնիկական կառուցվածքների, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների համապատասխան նորմատիվ  կարգավորումները (շինարարական նորմերը) բացակայում են, ուստի խիստ անհրաժեշտության դեպքում նախագծային և շինարարական կազմակերպությունները իրենց գործունեությունը կազմակերպում են սեփական  նախաձեռնությամբ և հայեցողությամբ՝ օգտվելով Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ համանուն նորմատիվ փաստաթղթերի (Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ 2.06.08-87 «Բետոնե և ե/բետոնե կոնստրուկցիաներ՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների» 39-րդ կետը) պահանջներից:

        Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքով:

      ՀՀՇՆ- «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (12.03.202 NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-25/3) վերաբերյալ։

      Պայմանագրի համաձայն՝ «Արմեն Խաչատրյան Պողոսի» ԱՁ ընկերությանը պատվիրվել են հիդրոտեխնիկական կառուցվածքների, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների մշակման, տեղայնացման աշխատանքների կատարումը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 300-րդ օրացուցային օրը ներառյալ (որը հաշվարկվում է 12.03.2025թ. կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից): Նախագիծը մշակվել է «Արմեն Խաչատրյան Պողոսի» ԱՁ ընկերության հայեցողությամբ ընտրված ՌԴ դաշնությունում գործող СП 41.13330.2012 «Бетонные и железобетонные конструкции гидротехнических сооружений. Актуализированная редакция СНиП 2.06.08-87 (с Изменением N 1) 2012 թվականի փաստաթղթին համապատասխան, բացառությամբ որոշ դրույթների, որը վերաբերյալ մանրամասն նկարագրությունը ներկայացված է մշակող հեղինակի կողմից ներկայացված 2025 թվականի հուլիսի 14-ի գրության մեջ (կցվում է)։

  2.1.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 1) ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում

Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,

2) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ- «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ․ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 «Արմեն Խաչատրյան Պողոսի» ԱՁ

  4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին:

 

 

  • Քննարկվել է

    25.07.2025 - 09.08.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1123

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: