Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման կարգը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, էկոպարեկային ծառայողների, հարկադիր կատարողների և պրոբացիայի ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշման նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                                                                                                                                   

N________Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1․ Հաստատել պետական ծառայողի կատարողականի կառավարման՝ աշխատանքի պլանավորման, պլանավորված աշխատանքների մշտադիտարկման, կատարողականի գնահատման, կատարողականի արդյունքների հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը` համաձայն N 1 հավելվածի։

2․ Հաստատել քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների և էկոպարեկային ծառայողների կատարողականի կառավարման կարգը` համաձայն N 2 հավելվածի։

3․ Հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կատարողականի կառավարման կարգը` համաձայն N 3 հավելվածի։

4․ Հաստատել պրոբացիայի ծառայողների կատարողականի կառավարման կարգը` համաձայն N 4 հավելվածի։

  1. Սահմանել, որ Ազգային ժողովի աշխատակազմում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են այնքանով, որքանով որ չեն հակասում այդ մարմնում գործող աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման կարգերին:

6․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգեվատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշումը:

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ գլխի, որը ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

N ___ -Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․ Սույն կարգով սահմանվում են Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում, մարզպետների աշխատակազմերում, անկախ պետական մարմիններում և ինքնավար մարմիններում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, քննչական մարմիններում (այսուհետ` մարմին) պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների (այսուհետ` կատարողական) կառավարման գործընթացի կազմակերպման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման հետ կապված հարաբերությունները։

2․ Այն մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն կարգով գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները և գործողությունները իրականացնում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձը։ Այն տեսչական մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն կարգով գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները և գործողությունները իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։

  1. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայության պաշտոն զբաղեցնողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության պաշտոն զբաղեցնողների վրա։

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

4․ Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է։

5․ Կատարողականի կառավարման փուլերն են՝ աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), պլանավորված աշխատանքների մշտադիտարկումը, կատարողականի գնահատումը։

 

  1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

6․ Աշխատանքի պլանավորման փուլում կազմվում և հաստատվում են հաջորդ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) աշխատանքային ծրագրերը։

7․ Մարմնի աշխատանքային ծրագրում տվյալ աշխատանքային տարվա նպատակները (այսուհետ՝ նպատակ) սահմանվում են՝ հաշվի առնելով մարմնի կանոնադրական նպատակները, օրենսդրությամբ մարմնին վերապահված գործառույթները: Պետական կառավարման համակարգի մարմիններում և մարզպետների աշխատակազմերում նպատակները սահմանվում են՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով հաստատված նպատակները։

8․ Մարմնի աշխատանքային ծրագրում սահմանված նպատակները, ըստ կանոնադրական գործառույթների բաշխվում են գրասենյակների, կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների, պետական ծառայողների (այսուհետ՝ ծառայող) աշխատանքային ծրագրերում։ Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմելիս հիմք է ընդունվում պաշտոնի անձնագրով նրան վերապահված գործառույթները։

  1. Մարմնի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա աշխատանքային ծրագիրը մարմնի ղեկավարը հաստատում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը՝ հիմք ընդունելով իր տեղակալների և (կամ) մարմնի գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված առաջարկությունները։ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատանքային ծրագիրը հաստատում է Հանրապետության նախագահը, Վարչապետի աշխատակազմում՝ վարչապետը, Ազգային ժողովի աշխատակազմում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ Սահմանադրական դատարանի նախագահը՝ հիմք ընդունելով համապատասխան աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունները։ Վիճակագրական կոմիտեի աշխատանքային ծրագիրը վիճակագրության պետական խորհուրդը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում։

10․ Մարմնի աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են գրասենյակների, կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների աշխատանքային ծրագրերը։

11․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորի դեպքում՝ ներքին կառուցվածքային միավորի աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կառուցվածքային ստորաբաժանումների կազմում չընդգրկված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է նրա անմիջական ղեկավարի աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կարգի 67-րդ կետով սահմանված կարգով նախատեսվում է անցկացնել հարցազրույց։

12․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատում և աշխատանքային ծրագրով սահմանված միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը։

  1. Նոր պաշտոնի նշանակված ծառայողն իր աշխատանքային ծրագիրը կազմում և հաստատման է ներկայացնում իր ծառայողական պարտականությունների կատարմանը անցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

       14․ Օրենսդրությամբ տվյալ մարմնի կանոնադրական նպատակների, մարմնին վերապահված գործառույթների փոփոխության դեպքում մարմնի աշխատանքային ծրագրում ըստ անհրաժեշտության կատարվում են փոփոխություններ և (կամ) լրացումներ։ Մարմնի աշխատանքային ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել նաև սույն կարգի 32-րդ կետով սահմանված հիմքով։ Պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների աշխատակազմերի աշխատանքային ծրագրերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով հաստատված նպատակների փոփոխության դեպքում։

15․ Մարմնի աշխատանքային ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում մարմնի գրասենյակների, կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների և ծառայողների աշխատանքային ծրագրերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են մարմնի աշխատանքային ծրագրի փոփոխությունները և (կամ) լրացումները հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

  1. Մարմնի աշխատանքային ծրագիրը կազմվում և հաստատվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում (այսուհետ՝ Համակարգ)։

17․ Աշխատանքային ծրագրերը կազմվում են՝ համաձայն N 1 ձևի:

  1. Մարմնի ղեկավարի տեղակալները և գլխավոր քարտուղարը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված առաջարկությունները Համակարգով մարմնի ղեկավարին են ուղարկում մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ը:

19․ Մարմնի ղեկավարը մարմնի աշխատաքային ծրագիրը Համակարգում հաստատում է իր հասցեից և այն վերադարձնում է գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարը հաստատված աշխատանքային ծրագիրը տեղեկացնում է մարմնի գրասենյակների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կազմում չընդգրկված ծառայողներին՝ իրենց աշխատանքային ծրագրերը կազմելու և հաստատման ներկայացնելու համար:

20․ Կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագիրն է, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորի աշխատանքային ծրագիրը՝ տվյալ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ներքին կառուցվածքային միավորի ղեկավարի ծրագիրն է։

21․ Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատանքային ծրագրերը սույն կարգով սահմանված ընթացակարգով Համակարգ են մուտքագրվում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի հասցեից։

22․ Մարմնի աշխատանքային ծրագիրը ստանալուց հետո սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում գրասենյակի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կազմում և մարմնի ղեկավարի հաստատմանն են ներկայացնում հաջորդ աշխատանքային տարվա աշխատանքային ծրագիրը։ Գրասենյակի կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության ոլորտը համակարգող պաշտոնատար անձի (այսուհետ` համակարգող) առկայության դեպքում, հաջորդ աշխատանքային տարվա ծրագիրը մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացվում համակարգողի հետ համաձայնեցնելուց հետո:

23․ Մարմնի ղեկավարը աշխատանքային ծրագիրը հաստատում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

24․ Աշխատանքային ծրագրի վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում մարմնի ղեկավարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային ծրագիրը առաջարկություններով և դիտողություններով վերադարձնում է լրամշակման։ Համապատասխան փոփոխությունները կատարվում և լրամշակված աշխատանքային ծրագիրը սահմանված կարգով հաստատման է ներկայացվում մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

25․ Կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորի աշխատանքային ծրագիրը համապատասխան պաշտոնատար անձի կողմից հաստատվելուց և ծառայողին տեղեկացնելուց հետո, ծառայողը իր աշխատանքային ծրագիրը երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և հաստատման է ներկայացնում անմիջական ղեկավարին։ Ծառայողի աշխատանքային ծրագրի հաստատման ժամանակ անմիջական ղեկավարը Համակարգում ընտրում է նաև յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ կոմպետենցիաները, որոնք ինքնաշխատ ներբեռնվում են Համակարգ էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային եղանակ)՝ ծառայողի անձնական էջից։

26․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը անմիջական ղեկավարը հաստատում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

27․ Առարկություններ ունենալու դեպքում անմիջական ղեկավարը ծառայողի աշխատանքային ծրագիրը առաջարկություններով վերադարձնում է լրամշակման։ Ծառայողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան փոփոխություններ և լրամշակված աշխատանքային ծրագիրը ներկայացնում է հաստատմանը։

28․ Մարմնի բոլոր ծառայողների աշխատանքային ծրագրերը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր քարտուղարը գրասենյակների և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կազմում չընդգրկված ծառայողների աշխատանքային ծրագրերը Համակարգով միավորում է մարմնի աշխատանքային ծրագրի հետ, իսկ գրասենյակների, կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների ղեկավարները իրենց ենթակաների աշխատանքային ծրագրերը միավորում են իրենց աշխատանքային ծրագրերի հետ։

 

  1. ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

29․ Աշխատանքների մշտադիտարկման նպատակը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների պատշաճ իրականացման ապահովումն է։ Մշտադիտարկումն իրականացվում է անմիջական ղեկավարի և ծառայողի միջև աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ պարբերաբար անցկացվող աշխատանքային քննարկումների, ինչպես նաև կատարված աշխատանքների գնահատման ժամանակ վերհանված թերությունների և խնդիրների վերաբերյալ Համակարգում մեկնաբանություններ կատարելու միջոցով։

  1. Աշխատանքային քննարկումները նախաձեռնում է անմիջական ղեկավարը: Աշխատանքային քննարկումները կարող է նախաձեռնել նաև ծառայողը՝ աշխատանքների իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների ուղղությամբ լուծումներ գտնելու նպատակով։
  2. Աշխատանքների մշտադիտարկման փուլում անմիջական ղեկավարը աշխատանքի գնահատականի վերաբերյալ Համակարգում ներկայացնում է հիմնավորում սույն կարգի 47-րդ կետով սահմանված դեպքում:

32․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով սույն կարգով սահմանված ժամկետներում և ընթացակարգով կարող են վերանայվել աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների նպատակները, եթե պարզվել է, որ սահմանված ժամկետում հնարավոր չէ ձեռք բերել տվյալ նպատակի ակնկալվող արդյունքը։

33․ Անմիջական ղեկավարը ծառայողի աշխատանքային ծրագրի նպատակները փոփոխելու հիմքերի վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է իր վերադասին, ով երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է առաջարկությունը և ներկայացնում է մարմնի ղեկավարի հաստատմանը, իսկ առաջարկությունը հիմնավոր չհամարելու դեպքում՝ վերադասը այն վերադարձնում է առաջարկությունը ներկայացնողին։ Գլխավոր քարտուղարի և մարմնի ղեկավարի տեղակալների աշխատանքային ծրագրի նպատակները փոփոխելու հիմքերի վերաբերյալ առաջարկությունը գլխավոր քարտուղարը ներկայացնում է մարմնի ղեկավարի հաստատմանը։ Ներկայացված առաջարկությունը հիմնավոր չհամարելու դեպքում մարմնի ղեկավարը առաջարկությունը վերադարձնում է առաջարկությունը ներկայացնողին։ Մարմնի ղեկավարի տեղակալների և գլխավոր քարտուղարի աշխատանքային ծրագրի նպատակները փոփոխելու հիմքերի վերաբերյալ առաջարկություն կարող է ներկայացնել նաև մարմնի ղեկավարը։

34․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով պետական կառավարման համակարգի մարմնի հաջորդ աշխատանքային տարվա՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրից բխող միջոցառումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ առաջարկությունները ներկայացվում են յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը։

 

 

 

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

35․ Ծառայողի կատարողականի գնահատումը աշխատանքային ծրագրով սահմանված աշխատանքի արդյունքների գնահատումն է, որն իրականացնում է անմիջական ղեկավարը:

36․ Կատարողականի գնահատման գործընթացը նպատակաուղղված է մարմնի կանոնադրական նպատակների իրականացմանը, ինչպես նաև ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

37․ Ծառայողի կատարողականի գնահատման նպատակը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, անհատական ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը և դրանց հիման վրա զարգացման անհատական ծրագրերի կազմումը և հաստատումը։

38․ Կատարողականի գնահատման արդյունքները հաշվի են առնվում սույն կարգի 77-րդ, 79-րդ և 81-րդ կետերով սահմանված աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցները կիրառելու, վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու, հանրային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախապատվության իրավունքից օգտվելու, տեղափոխում, փոխադրում, գործուղում իրականացնելու, հիմնական աշխատավարձի բնականոն աճ կիրառելու կամ կասեցնելու, հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը օրենքով սահմանված կարգով իջեցնելու, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու կամ լիազորությունները դադարեցնելու համար։ 

39․ Կատարողականի գնահատումը իրականացվում է Համակարգով: Յուրաքանչյուր տարվա ավարտին իրականացվում է կատարողականի տարեկան գնահատականի ամփոփում (ընդհանուր գնահատական), որը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է։ Գնահատման ժամանակահատվածը ընդգրկում է յուրաքանչյուր օրացուցային տարվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը։ Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացվում է կատարողականի կիսամյակային (ընթացիկ) գնահատում:

40․ Համակարգով գնահատվում են աշխատանքի կատարման ժամկետը, որակը, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ և պաշտոնի անձնագրով նախատեսված կոմպետենցիաների տիրապետման մակարդակը։ Կոմպետենցիաների տիրապետման մակարդակը գնահատվում է հիմք ընդունելով դրանց վարքագծային ցուցիչները (վարքագծային նկարագրությունը)։ Կոմպետենցիաների տիրապետման մակարդակի գնահատման վարքագծային ցուցիչների օրինակելի ձևը սահմանված է ձև N 2-ով։

  1. Յուրաքանչյուր կիսամյակի վերջին աշխատանքային օրը կատարողականի կիսամյակային գնահատականը Համակարգում ամփոփվում է տվյալ կիսամյակի ընթացքում կատարված յուրաքանչյուր աշխատանքի համար տրված գնահատականների հիման վրա:
  2. Աշխատանքների կատարման ժամկետը և որակը գնահատվում է յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով ծառայողի կողմից աշխատանքը հանձնելու ժամկետները, որակը, իսկ կոմպետենցիայի տիրապետման մակարդակը գնահատվում է յուրաքանչյուր կիսամյակի ավարտին՝ կիսամյակի վերջին երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 58-րդ կետով նախատեսված դեպքի: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի ժամկետը և որակը գնահատվում է Աղյուսակ 1-ով սահմանված գնահատականների միջակայքերում, իսկ կոմպետենցիաների տիրապետման մակարդակը գնահատվում է Աղյուսակ 2-ով սահմանված գնահատականների միջակայքերում:

 

 

 

 

 

Աղյուսակ 1

Աշխատանքի կատարման

որակը

Աշխատանքի

կատարման

ժամկետը

Կատարված է առանց թերությունների

Կատարված է
ոչ էական թերություններով

Կատարված է էական թերություն-ներով

Կատարված չէ

Սահմանված ժամկետին

100

90-94

75-80

0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով (ժամկետի բացթողումը աշխատանքից ակնկալվող արդյունքի վրա բացասական ազդեցություն չի ունեցել)

95-99

81-89

60-74

0

Սահմանված ժամկետի էական բացթողումներով (ժամկետի բացթողումը աշխատանքից ակնկալվող արդյունքի վրա ունեցել է բացասական ազդեցություն)

75

70-74

60

0

 

Աղյուսակ 2

N

Կոմպետենցիա անվանումը

Բացառիկ

Համապատասխանող

Զարգացման ենթակա

Անհամապատասխան

1.

 

95-100

85-94

75-84

<75

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

  1. Սույն կարգի 42-րդ կետով հաստատված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում ներկայացված թվերի միջակայքերում Համակարգը հնարավորություն է տալիս գնահատողին ընտրելու այդ միջակայքի թվերից յուրաքանչյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ յուրաքանչյուր աշխատանքի որակի և ժամկետի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինը 75 միավորից ցածր է: Այս դեպքում Համակարգը թույլ չի տալիս ծառայողի կոմպետենցիան գնահատել 75 միավորից բարձր:
  2. Յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո ծառայողն իր նախապատրաստած փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը Համակարգով ուղարկում է անմիջական ղեկավարի հաստատմանն ու գնահատմանը` տվյալ աշխատանքը Համակարգում նախապես միավորելով աշխատանքային ծրագրով նախատեսված համապատասխան աշխատանքի (գործողության) հետ:
  3. Անմիջական ղեկավարը հաստատում և գնահատում է ծառայողի նախապատրաստած փաստաթուղթը, իսկ առաջարկություններ ունենալու դեպքում այն վերադարձնում է ծառայողին, ով ներկայացված առաջարկություններին համապատասխան լրամշակում է փաստաթուղթը և նորից ներկայացնում հաստատման ու գնահատման։
  4. Աշխատանքը հաստատվելուց հետո գնահատման համար Համակարգում արտածվում է սույն կարգի 42-րդ կետով նախատեսված Աղյուսակ 1-ը, որին համապատասխան ծառայողը գնահատվում է տվյալ աշխատանքի համար:

47․ Գնահատումն իրականացնելիս Համակարգում արտածվում է «նշումներ» դաշտ, որտեղ ղեկավարը կարող է հիմնավորել տրված գնահատականը։ Աշխատանքների ժամկետի և որակի, ինպես նաև կոմպետենցիաների համար տրված գնահատականները 81 միավորից ցածր լինելու դեպքում դրանց վերաբերյալ հիմնավորում ներկայացնելը պարտադիր է։

  1. Այն աշխատանքները (իրավական ակտերի նախագծերը), որոնք քննարկվում են մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում, մշտապես գործող նախարարական կոմիտեի համապատասխան դիրքորոշման հիման վրա Համակարգով գնահատվում են Աղյուսակ 3-ով սահմանված գնահատականներին համապատասխան։

Աղյուսակ 3

 

Առանց թերությունների կոմիտեում հավանության արժանացած և ընդունված նախագիծ

Կոմիտեում արված առաջարկության կամ դիտողության հիման վրա կամ առկա խմբագրական թերություններով լրամշակման ենթակա և ՀՀ կառավարության նիստ ներկայացնելու նախագիծ

Թերություններ ունեցող և լրամշակման վերադարձված նախագծեր

Մերժված նախագծեր

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 1-ին անգամ

100

90

80

0

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 2-րդ անգամ

85

80

75

0

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 3-րդ անգամ և ավելի

75

70

60

0

  1. Հիմք ընդունելով մշտապես գործող նախարարական կոմիտեի դիրքորոշման հիման վրա տրված գնահատականը՝ աշխատանքը (իրավական ակտերի նախագիծը) ներկայացրած պետական մարմնի համապատասխան ոլորտը համակարգող ծառայողի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանում գործող ներքին կառուցվածքային միավորի ղեկավարի) այդ աշխատանքը վերագնահատվում է անմիջական ղեկավարի կողմից՝ հիմք ընդունելով նախարարական կոմիտեի նիստի արձանագրությունը։
  2. Մշտապես գործող նախարարական կոմիտեի դիրքորոշման հիման վրա տրված գնահատականը վերագնահատման (գնահատականի իջեցման) պահանջ չի առաջացնում, եթե ծառայողը այդ աշխատանքը հաստատման ուղարկելիս Համակարգի «Գործողություններ» դաշտում ներկայացրել է մշտապես գործող նախարարական կոմիտեի դիրքորոշման բովանդակությանը համապատասխանող դիտարկումներ։
  3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողների, ինչպես նաև այն ծառայողների աշխատանքները, որոնց ելքն ու մուտքը չի իրականացվում Համակարգով, այդ աշխատանքների կատարման ժամկետը և որակը (օրինակ՝ տեսչական աշխատանքները, հարկադիր կատարողների կողմից իրականացվող աշխատանքները և այլն) գնահատվում են որոշակի պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ՝ եռամսյակի վերջին երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 4-րդ եռամսյակում՝ վերջին աշխատանքային օրվանից ոչ շուտ, քան հինգ և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ: Այս դեպքում ծառայողը աշխատանքային ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցագիր է ներկայացնում անմիջական ղեկավարի հաստատմանը, որը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գնահատում է տվյալ աշխատանքի կատարման ժամկետը և որակը: Կոմպետենցիաների տիրապետման մակարդակը գնահատվում է յուրաքանչյուր կիսամյակի վերջին երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 53-րդ կետով սահմանված դեպքերի։
  4. Սույն կարգի 51-րդ կետով նախատեսված զեկուցագիր ներկայացնելու ժամկետում արձակուրդում գտնվելու կամ օտարերկրյա պետություն գործուղման մեկնելու դեպքերում ծառայողը զեկուցագիրը ներկայացնում է արձակուրդը սկսվելուն կամ գործուղման մեկնելուն նախորդող օրը։

53․ Այն դեպքում, երբ ծառայողը հաշվետու ժամանակահատվածում փաստացի աշխատել է, սակայն սույն կարգի 51-րդ կետով նախատեսված ժամկետում զեկուցագիր չի ներկայացրել ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով, նրա կատարողականը գնահատվում է առանց զեկուցագրի։

  1. Ծառայողի կիսամյակային կատարողականը գնահատվում է, եթե նա տվյալ կիսամյակում աշխատել է վեց ամիս, որից առնվազն երեք ամիսը ներառում է փաստացի աշխատած ժամանակահատվածը, իսկ մնացած ժամանակահատվածում գտնվել է ամենամյա կամ չվճարվող արձակուրդում, հայրության արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության, գործուղման մեջ, մեկնել է վերապատրաստման, բացառությամբ այն վերապատրաստումների, որոնց ընթացքում վարձատրություն չի նախատեսվում, ներգրավվել է զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին։ Այդ ժամանակահատվածում ներառվում է նաև ծառայողի ծառայողական քննության կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով լիազորությունների կասեցման ժամանակահատվածները։

55․ Այն դեպքում, երբ սույն կարգի 51-րդ կետով սահմանված ժամկետներում ծառայողի կողմից փաստացի աշխատանքներ չեն կատարվել սույն կարգի 54-րդ կետով թվարկված հանգամանքների առկայության պատճառով, ծառայողի կատարողականը չի գնահատվում։

  1. Ծառայողի կատարողականի կիսամյակային գնահատականը ձևավորվում է անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր աշխատանքի համար ըստ որակի և ժամկետի տրված գնահատականների կշռված թվաբանական միջինից և կոմպետենցիաների համար տրված գնահատականների թվաբանական միջինից։ Կատարողականի կիսամյակային գնահատականը ըստ պաշտոնների խմբերի և ենթախմբերի որոշվում է հետևյալ բանաձևերով՝

 Մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԿԳ=ՈԺԳx90% + ԿԳx10%,

Մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԿԳ=ՈԺԳx70% + ԿԳx30%,

Մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԿԳ=ՈԺԳx60% + ԿԳx40%,

Ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԿԳ=ՈԺԳx50% + ԿԳx50%,

Ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԿԳ=ՈԺԳx40% + ԿԳx60%, որտեղ`

ԿԿԳ-ն` կատարողականի կիսամյակային գնահատականն է,

ՈԺԳ-ն` յուրաքանչյուր աշխատանքի որակի և ժամկետի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինն է,

ԿԳ-ն` կոմպետենցիաների համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինն է:

57․ Կատարողականի գնահատականը համարվում է գերազանց, եթե այն 95-100 միավոր է, 81-94 միավորը համարվում է լավ արդյունք, 75-80 միավորը՝ բավարար արդյունք։ Կատարողականի գնահատականը համարվում է անբավարար, եթե այն ցածր է 75 միավորից։ 75 միավոր և բարձր գնահատականը համարվում է կատարողականի դրական արդյունք, իսկ մինչև 75 միավորը՝ բացասական արդյունք։

58․ Ընթացիկ տարում տվյալ պաշտոնում ծառայողի աշխատանքային ծրագիրը փոփոխելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, մինչև նոր աշխատանքային ծրագրի հաստատումը գործող աշխատանքային ծրագրի յուրաքանչյուր միջոցառման շրջանակում կատարված աշխատանքները և կոմպետենցիաների տիրապետման մակարդակը գնահատվում են, որի հիման վրա Համակարգում ձևավորվում է ծառայողի տվյալ ժամանակահատվածի կատարողականի գնահատականը: Նույն ընթացակարգով են գնահատվում տվյալ տարվա հաջորդ աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում կատարված աշխատանքները: Այս դեպքերում ծառայողի կատարողականի կիսամյակային գնահատականը որոշվում է հաշվետու ժամանակահատվածում աշխատանքային ծրագրերից յուրաքանչյուրի համար Համակարգում ամփոփված աշխատանքի որակի և ժամկետի կշռված միջին թվաբանական արդյունքներով, ինչպես նաև կոմպետենցիաների գնահատականների միջին թվաբանական արդյունքով: Օրինակ՝ եթե տվյալ կիսամյակի 2 ամսիներին ծառայողը աշխատել է մի աշխատանքային ծրագրով, իսկ մնացած 4 ամիսներին՝ մեկ այլ ծրագրով, ապա աշխատանքի որակի և ժամկետի, ինչպես նաև կոմպետենցիաների կիսամյակային գնահատականները որոշվում են հետևյալ բանաձևերով՝

ՈԺԳ = (ՈԺԳx2 + ՈԺԳx4)/6,

ԿԳ = (ԿԳx2+ ԿԳx4)/6։

59․ Սույն կարգի 56-րդ կետով սահմանված կատարողականի կիսամյակային գնահատականի որոշման բանաձևերը, ինչպես նաև կոմպետենցիաների վարքագծային ցուցիչները պետական այլ ծառայություններում կիրառելու համար պաշտոնների ենթախմբերին համապատասխանությունը որոշելու համար հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար պաշտոնների որոշման վերաբերյալ դրույթը։

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

60․ Յուրաքանչյուր աշխատանքի համար տրված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում ոչ ուշ, քան գնահատմանը հաջորդող աշխատանքային օրը ծառայողը կարող է այն բողոքարկել անմիջական ղեկավարի վերադասին, որի մասին անմիջական ղեկավարը Համակարգով ստանում է ծանուցում։

61․ Սույն կարգի 53-րդ կետով սահմանված դեպքում, երբ ծառայողի կատարողականը գնահատվում է առանց զեկուցագրի, ծառայողը գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկել ոչ ուշ, քան աշխատանքի ներկայանալու հաջորդող աշխատանքային օրը, իսկ ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում կամ գործուղման մեջ լինելու դեպքում՝  աշխատանքի ներկայանալու հաջորդ օրը։։

62․ Գնահատականը բողոքարկելիս ծառայողը պետք է Համակարգով ներկայացնի գնահատականի հետ համաձայն չլինելու պատճառները։

63․ Բողոքարկվող աշխատանքի վերաբերյալ ծառայողի անմիջական ղեկավարը իր վերադասին է ներկայացնում գնահատման պատճառաբանված հիմնավորումները ոչ ուշ, քան բողոքը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը։

64․ Ծառայողի անմիջական ղեկավարի վերադասը բողոքը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և տալիս եզրակացություն բողոքարկված աշխատանքի գնահատման արդյունքների վերաբերյալ։ Եզրակացությամբ կա՛մ հաստատվում է անմիջական ղեկավարի կողմից տրված գնահատականը, կա՛մ աշխատանքը վերադարձվում է վերագնահատման (գնահատականի բարձրացման)։

65․ Յուրաքանչյուր աշխատանքի համար տրված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում գլխավոր քարտուղարը սույն կարգի 60-րդ կետով սահմանված ժամկետում գնահատականը բողոքարկում է մարմնի ղեկավարին։ Մարմնի ղեկավարը գլխավոր քարտուղարի գնահատման պատճառաբանված հիմնավորումները ներկայացնում է գլխավոր քարտուղարին՝ գնահատականը թողնելով անփոփոխ կամ վերագնահատում է աշխատանքը (բարձրացնում է գնահատականը)։

66․ Կոմպետենցիաների կիսամյակային գնահատականը բողոքարկվում է սույն կարգի 60-65-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում։

 

 

  1. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՎ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ

67․ Հարցազրույցը մշտադիտարկման արդյունքում կատարված դիտարկումների, ինչպես նաև ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային ծրագրի միջոցառումները և այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարիքների քննարկումն է:

68․ Հարցազրույցը կարող է իրականացվել Համակարգում անմիջական ղեկավարի կամ ծառայողի ներկայացրած գրավոր պահանջով։ Հարցազրույցի ընթացքում կարող են քննարկվել նաև ծառայողի ծառայողական գործունեությանն առնչվող այլ հարցեր։

69․ Հարցազրույցը անցկացվում է հաջորդ տարվա հունվարի 3-ից մինչև հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցազրույցի օրը որոշվում է կողմերի համաձայնությամբ։

70․ Հարցազրույցի ընթացքում քննարկվում են նաև ծառայողի՝ ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրի միջոցառումների կշիռները, իրականացման վերջնաժամկետները, ակնկալվող արդյունքները, միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաները, որից հետո դրանք հաստատվում են Համակարգում։

71․ Ծառայողի յուրաքանչյուր աշխատանքային տարվա աշխատանքային գործունեության արդյունքները հաստատվում են էլեկտրոնային եղանակով սույն կարգի N 3 ձևով հաստատված ամփոփագրում։ Ամփոփագրում Համակարգից ինքնաշխատ եղանակով արտածվում են տվյալ աշխատանքային տարվա աշխատանքային ծրագրով հաստատված միջոցառումները, դրանց կշիռները և կշռված գնահատականները, այդ միջոցառումների շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ժամկետի գնահատականների կշռված թվաբանական միջինը, կիրառված կոմպետենցիաները, դրանց կիսամյակային և տարեկան գնահատականները, ինչպես նաև կատարողականի կիսամյակային և ընդհանուր գնահատականները։ Ամփոփագրում այլ տվյալները լրացվում են անմիջական ղեկավարի կողմից։

72․ Ամփոփագրում նշվում են հարցազրույցի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը (եթե իրականացվել է հարցազրույց), ծառայողի և անմիջական ղեկավարի տվյալները։ Ամփոփագրում ծառայողի պաշտոնի անձնագրից ինքնաշխատ եղանակով արտածվում են նաև պաշտոնի ծածկագիրը, տվյալ պաշտոնի նշանակման օրը, ամիսը, տարեթիվը։

73․ Ամփոփագրում նշվում են ծառայողի վերապատրաստման կարիքները, իսկ կատարողականի գերազանց կամ լավ արդյունք ունեցող ծառայողների դեպքում անմիջական ղեկավարը ներկայացնում է առաջարկություն սույն կարգի 79-րդ և 81-րդ կետերով սահմանված աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցներից մեկը կիրառելու վերաբերյալ։

74․ Ծառայողը, ցանկության դեպքում, ամփոփագրում նշում է կարիերայի զարգացման ցանկությունները։ Ծառայողը կարող է ներկայացնել նաև մեկնաբանություններ հարցազրույցի արդյունքների վերաբերյալ։

75․ Ծառայողը և անմիջական ղեկավարը ամփոփագիրը հաստատում են էլեկտրոնային եղանակով։

76․ Ամփոփագիրը էլեկտրոնային եղանակով հաստատվում է հաջորդ աշխատանքային տարվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հարցազրույց անկացվելու դեպքերում ամփոփագիրը հաստատվում է հարցազրույցի օրը։

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

77․ Կատարողականի կիսամյակային դրական արդյունքի դեպքում ծառայողը պարգևատրվում է համապատասխան մարմնի ծառայողների պարգևատրման ֆոնդից։ Առաջին կիսամյակի համար պարգևատրումը տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:

  1. Ծառայողի պարգևատրման չափը հաստատում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ սույն կարգի 90-րդ կետով սահմանված բանաձևի հիման վրա։

79․ Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գերազանց կամ լավ արդյունքի դեպքում ծառայողին կարող է տրամադրվել նաև լրացուցիչ վճարովի արձակուրդ։ Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գերազանց արդյունք ունենալու դեպքում ծառայողին կարող է տրամադրվել լրացուցիչ վճարովի արձակուրդ 20 օր տևողությամբ։ Այն դեպքում, երբ երկու տարի անընդմեջ ծառայողի կիսամյակային կատարողականներից առնվազն մեկը գնահատվել է լավ, իսկ մյուս երեքը՝ գերազանց, ապա ծառայողին կարող է տրամադրվել լրացուցիչ վճարովի արձակուրդ 10 օր տևողությամբ։ Լրացուցիչ վճարովի արձակուրդը տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային տարում։

80․ Սույն կարգի 79-րդ կետով սահմանված խրախուսանքի միջոցը կիրառելիս տվյալ կիսամյակում ծառայողին պարգևատրում չի տրվում։

81․ Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գերազանց արդյունքի դեպքում ծառայողի հիմնական աշխատավարձի նկատմամբ կիրառվում է արագացված աճ։ Ընդ որում, տվյալ պաշտոնում հիմնական աշխատավարձի արագացված աճ ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ոչ ավելի, քան երկու անգամ։

82․ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքում կատարողականի արդյունքները հիմք են նաև ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու համար։

83․ Կատարողականի տարեկան անբավարար արդյունքի դեպքում ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կասեցվում է մեկ տարով, եթե «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ծառայողի լիազորությունները չեն դադարեցվում։

84․ Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան արդյունքները անբավարար լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ծառայողի հիմնական աշխատավարձը իջեցնում է մեկ մակարդակով, եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց։

85․ Կատարողականի լավ, բավարար, անբավարար արդյունքների դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման, իսկ գերազանց արդյունքի դեպքում ծառայողը կարող է վերապատրաստվել իր ցանկությամբ՝ որպես իրավունք։

  1. Ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս:

87․ Մեկ կիսամյակի ընթացքում առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման դեպքում ծառայողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կիսամյակային կատարողականները գնահատվել են դրական: Այդ դեպքում ծառայողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի աշխատած օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:

  1. Այն դեպքում, երբ ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո գտնվում է կադրերի ռեզերվում և առկա են սույն կարգի 86-րդ կետով նախատեսված պայմանները, ապա նա պարգևատրվում է համապատասխան մարմնի ծառայողների պարգևատրման ֆոնդից, գործունեությունը դադարեցված մարմնի ծառայողները պարգևատրվում են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին հատկացված համապատասխան միջոցներից:
  2. Ծառայողը պարգևատրվում է նաև այն դեպքում, եթե առկա են սույն կարգի 86-րդ կետով նախատեսված պայմանները, և նա պարգևատրման պահին տվյալ պետական մարմնում զբաղեցնում է այլ պաշտոն։
  3. Յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը որոշելու համար հաշվարկվում է պարգևատրման գործակիցը հետևյալ բանաձևով.

         

ԿՊՖ

Գ =             -----------------------------------------------------------------------------------

((Ա1  * ԿԿԳ%) + (Ա2 * ԿԿԳ%) + (Ա3 * ԿԿԳ%)…..+ (Աո * ԿԿԳ%))

 

 որտեղ` ԿՊՖ-ն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված կիսամյակային պարգևատրման ֆոնդն է, Ա1, Ա2 ... Աո -ը՝ տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը, ԿԿԳ-ն` տվյալ աշխատողի կատարողականի կիսամյակի գնահատականը, իսկ Գ-ն` պարգևատրման գործակիցը:

Պարգևատրման գործակիցն արտահայտվում է տոկոսով (Գ*100= Գ%):

Յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՊՉ = (Ա1 * ԿԿԳ%)* Գ%

 

9 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

91․ Յուրաքանչյուր տարի հունվարի 3-ից մինչև հունվարի 20-ը մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումն ամփոփում է նախորդ տարվա աշխատանքային գործունեության արդյունքների ամփոփագրերը և էլեկտրոնային եղանակով աշխատակազմի ղեկավարին կամ գլխավոր քարտուղարին է փոխանցում ամփոփագրերում ներկայացված առաջարկությունների և ծառայողի կողմից կատարված մեկնաբանությունների հիման վրա կազմված գործողությունների ծրագիրը, որը ներառում է տվյալներ ըստ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերապատրաստվողների թվի, առաջարկվող խրախուսման տեսակների և խրախուսվողների  թվի, հիմնական աշխատավարձի բնականոն աճի կասեցման, հիմնական աշխատավարձի՝ մեկ մակարդակով իջեցման դեպքերի, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ծառայողի լիազորությունները դադարեցնելու, ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելու դեպքերի վերաբերյալ։

92․ Գլխավոր քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հաստատում է գործողությունների ծրագիրը, իսկ համաձայն չլինելու դեպքում առաջարկություններով վերադարձնում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում։

93․ Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան փոփոխությունները և փոփոխված գործողությունների ծրագիրը ներկայացնում է գլխավոր քարտուղարի հաստատմանը՝ փոփոխությունների մասին ծանուցելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։

94․ Գործողությունների ծրագիրը հաստատվելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կազմակերպում է սույն կարգի 8-րդ գլխով սահմանված աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացմանն ուղղված գործընթացները։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

NN

ը/կ

Նպատակը

   Միջոցառումները

Ակնկալվող

արդյունքը

Կշիռ

Պլանավորված մարդ/օրերը

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

6

7

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

  1. Համակարգի «Կատարողական» բաժնի «Նոր կազմվող ծրագիր» ենթաբաժնի մասերը լրացվում են սույն ձևով նախատեսված սկզբունքներով`

1) «Նպատակ» սյունակի համապատասխան տողերում լրացվում են մարմնի կանոնադրական նպատակների, օրենսդրությամբ մարմնին վերապահված գործառույթների կատարմանը միտված ընդհանրական արդյունքների հակիրճ նկարագրությունը․

2) «Միջոցառում» սյունակի համապատասխան տողերում լրացվում են այն գործողությունները (աշխատանքները), որոնք հանդիսանում են համապատասխան նպատակին հասնելու ուղղակի միջոց.

3) «Ակնկալվող արդյունք» սյունակի համապատասխան տողերում հակիրճ նշվում է միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը, որը պետք է լինի չափելի, հստակ և նկարագրի տվյալ միջոցառումից ակնկալվող փոփոխությունները։ Դրա միջոցով գնահատվում է նպատակների ձեռքբերման մակարդակը: Ակնկալվող արդյունքը կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայություններ, փաստաթղթերի նախագծում, խորհրդատվությունների տրամադրում, վերապատրաստումների իրականացում և այլն) այն հիմնական բնութագիրն է, որը կարևոր է պլանավորված նպատակները ձեռք բերելու համար և որի հիման վրա պետք է գնահատվի տվյալ միջոցառման իրականացման մակարդակը։ Եթե մարմնի աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումները նախատեսված են նաև պետական բյուջեի մասին օրենքի նախագծով, ապա դրանց իրականացումից ակնկալվող արդյունքները (ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշները) պետք է նույնական լինեն։

4) «Կշիռը» սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալ տարում կատարման ենթակա միջոցառումների կշիռները։ Մարմնի աշխատանքային ծրագրում կշիռները սահմանվում են ըստ ծրագրային գերակայությունների, իսկ ծառայողի աշխատանքային ծրագրում կշիռները սահմանվում են՝ ելնելով աշխատանքի կարևորությունից՝

ա. յուրաքանչյուր միջոցառում կշռվում է ամբողջի մեջ, ընդ որում, առաջնային խնդիրներին երկրորդային խնդիրների համեմատությամբ տրվում է ավելի մեծ կշիռ,

բ. կշիռներն արտահայտվում են տոկոսներով և սահմանվում են տարեկան կտրվածքով։

5) «Պլանավորված մարդ/օրեր» սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալ միջոցառման կատարման համար անհրաժեշտ ծրագրվող աշխատանքային ռեսուրսների պահանջները՝ մարդ/օր հաշվարկով, որը պետք է սահմանվի տվյալ տարվա աշխատանքային օրերի քանակով.

6) «Կատարման ժամկետը» սյունակի համապատասխան տողերում լրացվում է միջոցառման մեկնարկի ամսաթիվը, որը համարվում է տվյալ աշխատանքային տարվա առաջին աշխատանքային օրը և միջոցառման ծրագրված ավարտման ամսաթիվը: Այն դեպքում, երբ միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքները կրում են մշտական բնույթ կամ կատարվում են պարբերաբար, ապա տվյալ միջոցառման ավարտման ժամկետը սահմանվում է տվյալ աշխատանքային տարվա վերջին աշխատանքային օրը: Աշխատանքային տարվա ընթացքում աշխատանքային ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միջոցառման մեկնարկի ամսաթիվ է համարվում փոփոխված ծրագիրը հաստատվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։

  1. Աշխատանքային ծրագրերում նախատեսվում են նաև՝

1) «Այլ ընթացիկ աշխատանքներ», որը ենթադրում է ամենօրյա պարբերաբար կատարվող և (կամ) հիմնական գործառույթների կատարմանն օժանդակող աշխատանքների ներկայացում: Ընդ որում աշխատանքային տարվա ընթացքում ծառայողի պաշտոնից ազատվելու դեպքում նրա աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները բաշխվում են տվյալ ստորաբաժանման առկա այլ ծառայողների միջև այլ ընթացիկ աշխատանքների հաշվին, եթե նրանց մոտ այդ միջոցառումները (աշխատանքները) բացակայում են:

2) Այլ ընթացիկ աշխատանքների համար կշիռներն ու կատարման ժամկետները նախատեսվում են սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

  1. Բոլոր միջոցառումների, ինչպես նաև այլ ընթացիկ աշխատանքների կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի 100 տոկոսի:
  2. Կշիռների գումարը 100 տոկոսը գերազանցելու կամ 100 տոկոսից պակաս լինելու դեպքում Համակարգը ծառայողին հնարավորություն չի տալիս աշխատանքային ծրագիրն ուղարկել հաստատման:

 

Ձև N 2

Ընդհանրական կոմպետենցիաների ցանկ

 

 

Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբեր

Պետական ծառայության գլխավոր խմբի պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբեր

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Պետական ծառայության գլխավոր խմբի պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբեր

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբեր

Պետական ծառայության առաջատար խմբի պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբեր

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբեր

Պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթախմբեր

1

Առաջնորդում և ռազմավարական պլանավորում

Առաջնորդում

 Առաջնորդման ներուժ

 Թիմային աշխատանք

Թիմային աշխատանք

2

Արդյունավետ որոշումների կայացում

Արդյունավետ որոշումների կայացում

Վերլուծություն և որոշումների կայացում

Վերլուծություն և որոշումների կայացում

Վերլուծություն և որոշումների կայացում

3

Նորարարությունների խթանում և փոփոխությունների ուղղորդում

Նորարարությունների ապահովում և փոփոխությունների ուղղորդում

Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

4

Արդյունքների կառավարում և ապահովում

Արդյունքների կառավարում և ապահովում

Արդյունքների ապահովում

Արդյունքների ապահովում

Արդյունքների ապահովում

5

Կարողությունների զարգացման ապահովում

Կարողությունների զարգացման ապահովում

Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

6

Բարեվարքություն

Բարեվարքություն

Բարեվարքություն

Բարեվարքություն

Բարեվարքություն

7

Համագործակցություն և գործընկերություն

Համագործակցություն և գործընկերություն

 

 

 


 

ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր,

Պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Առաջնորդում և ռազմավարական պլանավորում

Խորությամբ պատկերացնում է մարմնի և կառավարության շուրջ առկա գործընթացներն ու խնդիրները, ներառյալ՝ դրանց վրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական և տեխնոլոգիական ազդեցությունները և բոլոր տեսակի խտրականությունները։

 

Առաջնորդում է թիմը, սահմանում է բարձր ստանդարտներ, լուծում է կատարողականի հետ կապված ցանկացած խնդիր և օժանդակում է բարձր ցուցանիշների ապահովմանը:

 

Ոգեշնչում է իր աշխատակազմին՝ ստանձնել նոր մարտահրավերներ և հասնել ավելի բարձր կատարողականի:

 

Իր նպաստն է բերում մարմնի և կառավարության տեսլականի, ռազմավարության և քաղաքականության ձևավորման գործում:

 

Ձևավորում է հստակ և երկարաժամկետ ռազմավարություններ, որոնց առանցքում քաղաքացու արժեքի բարձրացումն է։

Ապահովում է իրական, տևական փոփոխություններ մարդկանց օգտակար լինելու համար և ապահովում է այդ փոփոխություններում նրանց դերակատարումը։

 

Կանխատեսում և արագորեն արձագանքում է ոլորտում և առավել ընդգրկուն միջավայրում տեղի ունեցող զարգացումներին:

 

Լիարժեք շփվում է այլ ղեկավարների հետ և օգտագործում է նրանց փորձն ու գիտելիքները՝ ի նպաստ ռազմավարական որոշումների կայացման և կենսագործման:

 

 

 

Արդյունավետ որոշումների կայացում

Տեսնում է խնդիրների միջև առկա փոխադարձ կապերն ու ընկալում դրանց ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ այլ հետևանքները բարձր մակարդակում։

 

Խնդրի լուծման վաղ փուլերում որոշումների կայացման գործընթացներում ներգրավում է ճիշտ շահագրգիռ կողմերի և գործընկերների և շարունակում է ակտիվ շփումները նրանց հետ։

 

Որաշակիացնում և կենտրոնացնում է ուշադրությունը բարդ տեղեկատվությամբ և իրավիճակներով առանցքային խնդիրների շուրջ աշխատելիս։

 

Ղեկավարներին տրամադրում է ոչ միայն ցանկալի տեղեկատվություն, այլ հիմնվելով հուսալի վերլուծության վրա՝ տրամադրում է անկողմնակալ խորհուրդներ։

 

Կայացնում է ողջամիտ և հիմնավորված որոշումներ՝ գիտակցելով դրանց ազդեցությունն ու հետևանքները։

 

Համալիր և բարդ խնդիրներին տալիս է հետևողական լուծումներ և դրանց մասին տեղեկացնում է հիմնական շահառուներին։

 

Ապահովում է գենդերազգայուն կառավարումը՝ մարմնի մակարդակով։

 

 

Նորարարությունների խթանում և փոփոխությունների ուղղորդում

Ձևավորում է այնպիսի կազմակերպական մշակույթ, որտեղ քաջալերվում են ստեղծագործ աշխատանքը, ուսումնառությունն ու փորձարարությունը։

 

Խրախուսում է թիմին զարգացնելու սեփական տեխնիկական հմտությունները և կիրառել նոր տեխնոլոգիաներ։

 

Գտնում է նորարարության հնարավորություններ և ունի բավարար խիզախություն՝ ստանձնելու ռիսկեր և արմատապես փոխելու աշխատելու ընդունված եղանակները։

 

Քննադատական մոտեցում ունի մարմնի ամենաբարձր մակարդակով և հանրային ծառայության համակարգում գործող ընթացիկ պրակտիկայի ընդունված մոտեցումների նկատմամբ։

 

Ամբողջությամբ վերլուծում է նորարարության և փոփոխության ազդեցությունը մարմնի մշակույթի, այլ մարմինների և և ընդհանրապես առաջընթացի վրա։

 

 

 

Արդյունքների ապահովում

Հանդիսանում է ընդօրինակման արժանի օրինակ, ցուցադրում է ուժեղ ղեկավարի հատկանիշներ, ապահովում է հաշվետվողականություն՝ հանուն մարմնի նպատակներից բխող միջանկյալ արդյունքների։

 

Նախաձեռնում և անձնական պատասխանատվություն է ստանձնում իր գործունեության ոլորտում արդյունքների ապահովման և ծառայությունների մատուցման համար։

 

Կառավարում է բազմաթիվ օրակարգեր և գործընթացներ, կարևորագույն փոփոխությունների կառավարման նպատակով կատարում է ռեսուրսների վերաբաշխումներ։

 

Առաջնորդում և ապահովում է այնպիսի աշխատանքային մշակույթ, որը շեշտում է շարունակական կատարելագործման, արդյունավետության ու ծախսարդյունավետության կարևորությունը։

 

Պահպանում է հստակ սևեռումը՝ ռեսուրսների ծախսարդյունավետությունն առավելագույնի հասցնելու, ռազմավարական առաջնահերթությունների համեմատությամբ գործողությունների արժեքը շարունակաբար հարցականի տակ դնելու շուրջ։

 

Սահուն կերպով վերլուծում է ֆինանսական տվյալների և կատարողականի հետ կապված տեղեկատվության լայն շրջանակ և այն օգտագործում է՝ քաղաքականության ու ռազմավարության կենսագործումը ուղղորդելու համար։

 

 

 

Կարողությունների զարգացման ապահովում

Պաշտպանում է մարդկանց տաղանդի կառավարման և զարգացման խնդիրների ռազմավարական կարևորությունը՝ ձևավորելով շարունակական կրթության և գիտելիքի տարածման արդյունավետ մշակույթ։

 

Գործում է ներառականության, հավասարության և բազմազանության իրազեկության բարձր մակարդակով և կարողանում է մշակել և իրականացնել կարողությունների զարգացման ռազմավարություններ՝ աշխատողների մասնագիտական աճը, կարիերայի առաջխաղացումը և անհատական ներուժի բացահայտումը խթանելու նպատակով։

 

Կարող է նախաձեռնել և վերահսկել կարիերայի զարգացման հավասար հնարավորությունների և մեխանիզմների ներդրումը՝ արդարացի և թափանցիկ առաջխաղացման քաղաքականության հիման վրա:

 

Կարողանում է ստեղծել և պահպանել նվիրվածության մթնոլորտ՝ շահադրդելով աշխատողներին զբաղվելու փորձարարությամբ և միասին հասնելու արդյունքների։

 

Ցուցաբերում է առաջնորդման կարողություններ փոխհամաձայնություն ստեղծելու, տեղեկություններ ստանալու և նպատակներին հասնելու համար, ի վիճակի լինելով կառուցել արդյունավետ համագործակցություն համապատասխան գործընկերների հետ։

Նախաձեռնում է ինքնազարգացման միջոցառումներ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտներում՝ ծառայելով որպես օրինակ մյուսների համար։

Ցուցադրում է անձնական նվիրվածություն ստանձնած դերին՝ պահպանելով վճռականություն և հաստատակամություն։

 

 

Կարողանում է սահմանել համալրման, առաջխաղացման և գնահատման հստակ չափանիշներ՝ ապահովելով լիակատար թափանցիկություն:

 

 

 

Բարեվարքություն

Ցուցաբերում է վստահելի, ազնիվ և հարգալից վերաբերմունք՝ գիտակցելով հանձնառություններին հավատարիմ մնալու կարևորությունը։

 

Գիտակցում է տրամադրված ծառայություններում քաղաքացու կենտրոնական դերը երաշխավորելու կարևորությունը։

 

Կարողանում է ներդնել համաչափ և արդար մոտեցումներ բոլոր աշխատակիցների նկատմամբ՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ի վիճակի է ստեղծել աշխատանքային միջավայր, որտեղ բոլոր աշխատակիցները զգում են արժևորված և հավասար վերաբերմունք

 

Տիրապետում է դիմակայունության և սթափության պահպանման կարողություններին նույնիսկ անբարենպաստ կամ բարդ իրավիճակներում։

 

Նախաձեռնում է և կարողանում է ձևավորել էթիկայի և բարեվարքության չափանիշներին համապատասխան մշակույթ։

 

Ցուցաբերում է անձնական պատասխանատվություն մարմնի ներսում մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքների ապահովման համար։

 

 

 

Համագործակցություն և գործընկերություն

Կառուցում է համագործակցության և գործընկերային հարաբերությունների ամուր հենք մարմնում և մարմնից դուրս, ինչպես նաև միջազգային հարթակներում՝ կազմակերպական և ավելի ընդգրկուն նպատակներին հասնելու համար։

 

Կարողանում է առաջ մղել ներառական, բազմազան և համագործակցային աշխատանքային մշակույթ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների վրա։

 

Ցուցաբերում է հաստատակամություն՝ կարողանալով կառուցողական և հարգալից ձևով դիմակայել առկա խնդիրները և մարտահրավերին։

 

Տիրապետում է մարմնում և մարմնից դուրս համագործակցության և գործընկերային հարաբերություններ կառուցելու հմտություններին, ինչպես նաև միջազգային հարթակներում՝ կազմակերպական և ավելի ընդգրկուն նպատակներին հասնելու համար։

 

Կարողանում է համոզիչ փաստարկներով ձևավորել փոխհամաձայնություն՝ տիրապետելով արդյունավետ հաղորդակցման հմտություններին՝ ցուցաբերելով հարգանք, ուշադրություն բոլոր կարծիքների նկատմամբ, կիրառելով և խրախուսելով հուզական բանականության և համապատասխան հաղորդակցման հմտություններ, ստեղծելով վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ։

 

Ի վիճակի է ոգեշնչել իր աշխատակազմին և ցուցաբերում է խոսքի և գործողությունների միասնականություն բոլոր աշխատակիցների հետ հաղորդակցվելիս՝ կիրառելով ներառական լեզու և խուսափելով գենդերային կարծրատիպերից։

 

 

Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբեր

Պետական ծառայության գլխավոր խմբի պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբեր

 

Առաջնորդում

Ձևավորում է այնպիսի ռազմավարություններ և պլաններ, որոնք օգնում են կենսագործելու մարմնի տեսլականը և ապահովում դրանց երկարաժամկետ ուղղվածությունը, ներառյալ այլ մարմիններին առնչվող մոտեցումներում:

 

Կանխատեսում և հաշվի է նստում ազգային և միջազգային մասշտաբով տեղի ունեցող զարգացումների, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, բնապահպանական, սոցիալական, և տեխնոլոգիական ազդեցությունների և բոլոր տեսակի խտրականությունների երկարաժամկետ ներգործությունը ոլորտի վրա։

 

Ամբողջական պատկերացում ունի ոլորտի ազդեցության շրջանակի, շահառուների, քաղաքացիների, ծառայությունների, համայնքների և շուկաների, ինչպես նաև առավել ընդգրկուն հանրային հատվածի վերաբերյալ։

 

Օգնում է համախմբել ուշադրությունը և առաջնորդում բարձր կատարողականի հասնելու և դրանք պահպանելու գործընթացները՝ միաժամանակ արձագանքելով կատարողականին առնչվող ցանկացած խնդրի:

 

Առաջնորդում և առավելագույնի է հասցնում թիմի, որպես մեկ ամբողջության ընկալման մեջ սեփական ներդրումը։

 

Հստակորեն սահմանում է խնդիրներ, նպատակներ և արդյունավետորեն պատվիրակում է աշխատանքները՝ խրախուսելով սեփական նախաձեռնությունն ու կատարման պատասխանատվությունը:

 

 

 

Արդյունավետ որոշումների կայացում

Խորությամբ ուսումնասիրում է խնդիրները՝ դրանց լուծման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները և դրանք հավաքագրելու համար պատշաճ ձևով խորհրդակցում է շահագրգիռ կողմերի հետ։

 

Հասկանում է բարդ խնդիրները՝ ճշգրտորեն վերլուծելով և գնահատելով տվյալները (թե՛ քնակական և թե՛ որակական)։

Կարողանում է բացահայտել և ձևակերպել խոշորամասշտաբ ազդեցություն ունեցող ռիսկերն ու դրանցով պայմանավորված ազդեցությունները, ներառյալ՝ տնտեսական, բնապահպանական, քաղաքական, սոցիալական և որևէ տեսակի խտրականություններ ենթադրող ռիսկերը՝ առաջարկելով դրանց կառավարման ու մեղմման գործողությունների հստակ ծրագրեր։

 

Ռազմավարական մակարդակում՝ մարմնի նպատակներին հասնելու աշխատանքներն առաջ տանելու նպատակով՝ կայացնում է իրավիճակին համապատասխան և հիմնավորված որոշումներ։

 

Հաշվի է առնում որոշումներից բխող առավել ընդգրկուն հետևանքները, օրակարգերն ու նրբությունները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի վրա դրանց հնարավոր ներգործությունը։

 

 

 

Նորարարությունների խթանում և փոփոխությունների ուղղորդում

Որոնում, խրախուսում և ընդունում է նոր գաղափարներ, նախաձեռնություններ, բարելավումներ: Ոլորտում առավել արդյունավետ մոտեցումների և ծառայությունների տրամադրման նպատակով ստանձնում է կառավարելի ռիսկեր։

 

Խրախուսում է պատկերավոր մտածողությունը, փորձից քաղվող դասերը և մտածելակերպի ընդլայնումը, լսում և ընդունում է աշխատողներից և շահագրգիռ կողմերից ստացվող գաղափարները։

 

Որոշակիացնում է այն աստիճանական փոփոխությունները, որոնք դրականորեն փոխակերպում են ճկունությունը, արձագանքման միտվածությունն ու ծառայության որակը։

 

Քննադատական մոտեցում ունի իր գործունեության և հարակից ոլորտներում առկա ընթացիկ պրակտիկայի նկատմամբ արդյունք ավելացնող բարելավումների ու փոփոխության հասնելու նպատակով։

 

Ստեղծում է արդյունավետ ծրագրեր, համակարգեր և կառավարման մեխանիզմներ՝ ղեկավարելու փոփոխությունները և ճիշտ ժամանակին արձագանքելու վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձությունները։

 

 

 

Արդյունքների կառավարում և ապահովում

Ստանձնում է պատասխանատվություն դժվարին առաջադրանքների համար և ժամանակին ապահովում է սահմանված չափանիշներին բավարարող արդյունքներ։

 

Աշխատանքները պլանավորում և տեսակավորում է ըստ առաջնահերթությունների՝ ելնելով դրանց կարևորությունից, ժամանակացույցերից և նախատեսված ռեսուրսային սահմանափակումներից: Փոփոխվող հանգամանքներից ելնելով վերանայում է առաջնահերթությունները։

 

Ապահովում է, որպեսզի շահառուների որակյալ և արդյունավետ սպասարկումն ունենա գերակա նշանակություն նախանշված աշխատանքների շրջանակներում։

 

Քննադատաբար դիտարկում է խնդիրները՝ հասկանալու համար, հետագա հնարավոր բարելավման հատվածները։

 

Ապահովում է, որպեսզի սահմանված լինեն հսկողության ու կատարողականի գնահատման մեխանիզմներ՝ ծախսարդյունավետ ու բարձրարժեք ծառայություններ մատուցելու համար։

 

Արդյունավետ ղեկավարում է մեկից ավել և բովանդակային առւոմով իրար հետ չառնչվող նախագծեր։

 

 

Կարողությունների զարգացման ապահովում

Մարմնի կարողությունների ընդլայնման նպատակով, կարողանում է ապահովել բոլոր աշխատողների ուսումնառության ու ներուժի զարգացման հնարավորությունները։

 

Ցուցաբերում է օրինակելի, ներառական և ընդօրինակման արժանի վարքագիծ աշխատավայրում ուսումնառության տեսակետից և ի վիճակի է խրախուսել բոլոր աշխատողների՝ փորձառության զարգացումը, ներուժի բացահայտումն ու կարիերայի աճը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հավասարությանն և ներառականության ապահովմանը։

 

Ներառական հաշվետվողականության, տարբերակված առաջադրանքների և բոլորի համար հասանելի շարունակական հետադարձ կապի միջոցով կարողանում է ուղղորդել և սատարել իր գործընկերներին՝ մասնագիտական զարգացման գործընթացներում։

 

Առկա փորձից սովորելու և մարմնի գործընթացներին և ծրագրերին հարմարվելու համար հաստատում և առաջնորդում է իր թիմի ներսում և թիմից դուրս քննարկումները։

 

Կարողությունների հարցում որոշակիացնում է սահմանված պահանջները, որոնք անհրաժեշտ են ապագայում անձնակազմի նպատակներին հասնելու համար, և գիտակցում է տարբեր փորձառություն ունեցող աշխատողների նկատմամբ զարգացման հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը՝ արդյունքների հասնելու գործում:

 

 

Բարեվարքություն

Կարողանում է մոտիվացնել և շարունակաբար ապահովել կատարողականի կառավարման բարձր մակարդակ։

 

Գիտակցում է անձնական պատասխանատվության, ազնվության, վստահարժանության և հուսալիության կարևորությունը։

 

Կարողանում է երաշխավորել տրամադրված ծառայություններում քաղաքացու կենտրոնական դերը՝ անկախ նրանց անձնական հատկանիշներից։

 

Սեփական օրինակով խթանում է էթիկայի և բարեվարքության, ինչպես նաև ներառականության և հարգանքի չափանիշերի ստեղծմանը և պահպանմանը։

 

 

 

Համագործակցություն և գործընկերություն

Ներառականության սկզբունքների հիման վրա նախաձեռնում և ստեղծում է համագործակցության և գործընկերային հարաբերությունների ամուր հենք մարմնում և մարմնից դուրս, ինչպես նաև միջազգային հարթակներում՝ կազմակերպչական և ավելի ընդգրկուն նպատակներին հասնելու համար՝ ապահովելով մասնակիցների հավասար ներգրավումը՝ անկախ անձնական հատկանիշներից։

 

Գիտակցում է աշխատանքային հարցերի շուրջ բաց և կառուցողական քննարկումներ կառուցելու կարևորությունը։

 

Կարողանում է ձևավորել ստորաբաժանման ոլորտի արդյունավետ կատարողականի կառավարում՝ ապահովելով աշխատողների համախմբվածությունը ընդհանուր նպատակների շուրջ։

Ցուցաբերում է հանդարտություն և վերահսկողություն աշխատանքում՝ ոգեշնչելով և աջակցելով գործընկերներին իրենց լավագույն կատարողականությունը ցուցեբերելու համար։

 

Արդյունավետ կերպով ներգրավում է շահագրգիռ կողմերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքացիներ, հանրային ծառայոողներ և  հանրային պաշտոն զբաղեցնողներ։

 

 

 

 

 

 

Մասնագիտական պաշտոններ.

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Պետական ծառայության Գլխավոր խմբի պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբեր

 

 Առաջնորդման ներուժ

Արդյունավետություն ապահովելու համար աշխատում է գործընկերների հետ՝ մշակելով մի քանի իրատեսական նպատակներ՝ ըստ անհրաժեշտության անդրադառնալով մասնագիտական ոլորտի խնդիրներին։

 

Սահմանում է սեփական ոլորտի վրա ինստիտուցիոնալ և քաղաքական առաջնահերթությունների և ռազմավարությունների հետևանքները՝ ապահովելով ծրագրերում և գործողություններում դրանց առկայությունը։

 

Գործող քաղաքականությունների և գործունեության ոլորտի վերաբերյալ առավել ընդհանրական պատկերացում կազմելու համար միավորում է շահագրգիռ կողմերի մասնագիտական տեսակետներն ու փորձագիտական կարծիքները:

 

Հստակ տեղեկատվություն և մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում գործընկերներին՝ ներկայացվող խնդիրների վերաբերյալ։

 

Մշակում և իրականացնում է սահմանված նպատակներին հասնելու արդյունավետ աշխատանքի նոր կառուցակարգեր և մեթոդներ։

 

Առաջնորդում է սեփական օրինակով՝ ըստ անհրաժեշտության ուղղորդելով և աջակցելով գործընկերներին։

 

Ճկուն է և պատրաստակամ հարմարվելու՝ իր դրական նպաստն ունենալով փոփոխությունների իրականացման գործընթացներում։

 

 

Վերլուծություն և որոշումների կայացում

Իր թիմի ներսում որոշումների կայացումը ուղորդում է ճիշտ մակարդակի՝ թույլ չտալով ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ և կառուցակարգեր, որոնք կսահմանափակեն նորարարությունն ու արդյունքների ապահովումը։

 

Հիմնավորված որոշումներ կայացնելու նպատակով վերլուծում և գնահատում է տարբեր աղբյուրներից ստացված տվյալները, վեր է հանում թեր և դեմ կողմերը, հատկորոշում ռիսկերը։

 

Ձևակերպում և ներկայացնում է ողջամիտ եզրակացություններ՝ հիմնվելով ամբողջական և համալիր ապացույցների ու տվյալների վրա: Նույնիսկ հստակ մանրամասների բացակայության պայմաններում ունակ է գործել կամ կայացնել ինքնուրույն որոշումներ։

 

Համալիր խնդիրների շրջանակում որոշակիացնում է գլխավոր հարցերը, լավագույն տարբերակի ընտրության նպատակով հստակեցնում է ընկալումն ու շահագրգիռ կողմերի ակնկալիքները։

 

Հիմնավոր ու արդարացված որոշումների կայացման նպատակով օգտագործում է սեփական դատողությունը և հավատարիմ մնում դրանց՝ ի հայտ եկող խնդիրների համար, առաջարկելով այլընտրանքային լուծումներ։

 

 

Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

Հասկանում և կարևորում է թվային տեխնոլոգիաների դերը հանրային ծառայությունների մատուցման և քաղաքականությունների իրականացման գործում։

 

Խրախուսում և ընդունում է նախաձեռնողականության ու նորարարության մշակույթը, որը կենտրոնացած է արժեքի ստեղծման շուրջ և մարդկանց օժտում է բավարար ազատությամբ։

 

Արդյունավետ եղանակներով հավաքագրում, օգտագործում և տարածում է շահառուների դիտարկումներն ու տեսակետները՝ ապահովելու համար ավելի արդյունավետ քաղաքականությունների մշակումը և կենսագործումը։

 

Նկատում է սխալ ուղղություն մատնանշող ահազանգերը և վճռականորեն արձագանքում է կատարողականի ապահովման հարցում ծագող մարտահրավերներին։

 

Կառուցողական մարտահրավերներ է առաջադրում ղեկավարներին ՝ փոփոխությունների այնպիսի առաջարկների վերաբերյալ, որոնք կարող են ազդել գործունեության ոլորտի վրա։

 

 

Արդյունքների ապահովում

Ստանձնում է պատասխանատվություն և հաշվետու է փոխհամաձայնեցված նպատակներին հասնելու համար։

 

Հաջողությամբ միաժամանակ ղեկավարում է տարբեր մասնագիտական նախագծեր և աշխատանքային գործողություններ։

 

Ունի տրամաբանական և պրագմատիկ մոտեցում՝ առկա ռեսուրսներով հասնելու հնարավոր լավագույն արդյունքների։

 

Իր նախաձեռնությամբ վեր է հանում բարելավման ենթակա մասնագիտական խնդիրները և մշակում է գործնական առաջարկներ՝ դրանց իրականացման նպատակով։

 

Կիրառում է ճիշտ համակարգեր և գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել բոլոր գործողությունների ու միջանկյալ արդյունքների որակը։

 

Ներքին և արտաքին շահառուների համար կիրառում և խթանում է ուշադրության կենտրոնացում՝ բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։

 

 

 

Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

Ի վիճակի է բացահայտել ընթացիկ եւ ապագա աշխատանքի կատարման համար անհրաժեշտ անհատական կարողությունների պահանջները և դրանց պակասը։

 

Կարողանում է հատկորոշել և զարգացնել թիմի անդամների ներուժը ՝ սատարելով հաջորդող քայլերի պլանավորմանը, ժամանակ հատկացնելով ուղղորդելու, մենթորություն անելու և զարգացնելու համար ներառականությունը։

 

Ցուցաբերում է պատասխանատվություն սեփական աշխատանքի որակի համար և կարողանում է որոնել շարունակական ուսումնառության միջոցով կատարելագործման հնարավորություններ։

 

Տիրապետում է իր գործունեության ոլորտի վերաբերյալ մասնագիտական և հանրային հատվածի մասին գիտելիքների պահանջվող մակարդակին։

 

 

 

Բարեվարքություն

Ցուցաբերում է աշխատանքները բարձր մակարդակով կատարելու ձգտում՝ մեծ էներգիա ներդնելով փոխհամաձայնեցված նպատակների իրագործման համար։

 

Ցուցաբերում է կայունություն դժվարին հանգամանքների և չնախատեսված պահանջների նկատմամբ։

 

Գիտակցում է անձնական վստահարժանության և հուսալիության կարևորությունը։

 

Կարողանում է երաշխավորել տրամադրված ծառայություններում շահառուների կենտրոնական դերը՝ անկախ նրանց անձնական հատկանիշներից։

 

Ի վիճակի է հետևել ազնվության, էթիկայի, բարեվարքության, գենդերազգայունության և ներառականության չափանիշներին և նույն կերպ քաջալերում է գործընկերներին:

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբեր

Պետական ծառայության առաջատար խմբի պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբեր

 

 

Թիմային աշխատանք

Նպաստում է ոլորտի ռազմավարության ըմբռնմանը և այն պահանջի ընկալմանը, թե ինչպես է դա նպաստում ինստիտուցիոնալ առաջնահերթությունների ապահովմանը և շահառուների որպես վերջնական օգտագործողների համար արժեքի ստեղծմանը։

 

 

Ջանքեր է գործադրում և փոխանցելով իր փորձը՝ նպաստում է իր աշխատանքի և անձնակազմի գործունեության ոլորտի մասին պատշաճ ընկալմանն ու մասնագիտական գիտելիքների զարգացմանը։

 

 

Զգոն է ի հայտ եկող այնպիսի խնդիրների ու միտումների նկատմամբ, որոնք կարող են բացասաբար ազդել իր կամ թիմի աշխատանքների վրա։

 

 

Ճկուն է և պատրաստակամ՝ հարմարվելու՝ իր դրական նպաստն ունենալով փոփոխությունների իրականացման գործընթացում։

 

 

Տեսակետ է ձևավորում կարևոր մասնագիտական խնդիրների վերաբերյալ և իր նպաստն է բերում բազմաբնույթ իրավիճակներում։

 

 

Առավելագույնի է հասցնում թիմում իր ներդրումը՝ խրախուսելով մյուսների անհատական մասնակցությունը, աջակցում է և արդյունավետ աշխատում գործընկերների հետ՝ զերծ մնալով որևէ տեսակի խտրական վերաբերմունքից։

 

 

 

 

 

Վերլուծություն և որոշումների կայացում

Ըստ անհրաժեշտության կայացնում է որոշումներ, նույնիսկ եթե պարզվում է, որ դրանք բարդ են կամ բարդեցված։

 

 

Հմուտ է քաղաքականության վերլուծության և մշակման գործում: Վիճարկելով ընթացիկ պրակտիկան և որդեգրելով լայնախոհ մոտեցում կարող է առաջարկել հստակ լուծումներ:

 

 

Բացահայտում է տեղեկությունների վերաբերելի ու վստահելի աղբյուրների լայն սպեկտր և ըմբռնում է ներքին ու արտաքին աղբյուրներից ըստ անհրաժեշտության նոր տվյալների հավաքագրման անհրաժեշտությունը։

 

 

Ընկալում է տվյալների լայն սպեկտրում առկա օրինաչափություններն ու միտումները և կատարում է կարևոր եզրահանգումներ՝ կանխատեսելով ծախսերը, օգուտները, ռիսկերն ու հավանական արձագանքները։

 

Մարտահրավերներ է առաջադրում և, ըստ նպատակահարմարության, գործընկերներին ներգրավում է որոշումների կայացման գործում՝ նպաստելով ներառականության ապահովմանը և արդյունավետ առաջարկությունների ներկայացմանը։

 

 

Հասկանում է որևէ հարցի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում ունենալու տրամաբանական հետևանքները։

 

 

 

 

 

Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

Ավելի արդիականացված ռեսուրսներով ծառայությունները մատուցելու համար գտնում է համակարգերն ու կառուցակարգերը բարելավելու ուղիներ։

 

 

Բարելավման ենթակա ոլորտները պարզելու և գործընթացներն ու որոշումների կայացումը պարզեցնելու նպատակով՝ կանոնավոր կերպով գործընկերների հետ վերանայում է ընթացակարգերը և համակարգերը։

 

 

Պատրաստ է գնալ կառավարելի ռիսկերի՝ ապահովելով դրանց նախապես պլանավորումը և ազդեցության գնահատումը։

 

 

Խրախուսում է աղբյուրների լայն շրջանակից և շահագրգիռ կողմերից գաղափարների ստացումը և դրանք օգտագործում է իր տեսակետները հիմնավորելու համար։

 

 

Պատրաստակամ է դիմակայելու բարդ ու դժվար փոփոխությունների մարտահրավերներին՝ խրախուսում և աջակցում է մյուսներին՝ նույն կերպ վարվելու համար։

 

 

Նախապատրաստվում և պատշաճ կերպով արձագանքում է այն հնարավոր փոփոխություններին, որոնք կարող են ազդեցություն ունենալ իր աշխատանքային գործունեության և անձնակազմի վրա

 

 

 

 

 

Արդյունքների ապահովում

Անձնական պատասխանատվություն է ստանձնում սահմանված խնդիրների և նպատակների իրականացման համար։

 

 

Հաջողությամբ ղեկավարում և ուղղորդում է բազմաթիվ նախագծեր ու աշխատանքային միջոցառումներ։

 

 

Ճիշտ է գնահատում նախագծերի ժամանակային ցուցիչները: Արդյունավետ տնօրինում է իր ժամանակը՝ կանխատեսելով խոչընդոտները և պայմաններ ստեղծելով դրանց հաղթահարման համար։

 

 

Զարգացնում և խրախուսում է արդյունքների մասին իրազեկվածությունը՝ օգտագործելով արդյունավետության պարզ ու հստակ օրինակներ և վերջարդյունքների չափման միջոցներ։

 

 

Հասկանում է բոլոր գործողությունների արժեքը և ռեսուրսները խնայողաբար օգտագործելու նպատակով ընտրում է ամենաարդյունավետ եղանակը։

 

 

Համեմատությամբ ստուգում է պլանավորված և իրական ռեսուրսների առկայությունը, հայտնաբերում է շեղումները և հետևում դրանց վերացմանը։ 

 

 

 

 

 

Կարողությունների  ձեռքբերում և ինքնազարգացում

Գիտակցում է իր դերը, խնդիրներն ու թիրախները ստորաբաժանման ու մարմնի աշխատանքների շրջանակներում՝ հարգելով բազմակարծությունը և նպաստելով ներառական մոտեցումներին։

 

 

Ի վիճակի է զարգացնել իր կարողությունները և հատկորոշել սեփական բացերը, իր գործառույթները բարձր մակարդակով կատարելու համար՝ փորձով փոխանակվելով տարբեր փորձառություն ունեցող գործընկերների հետ։

 

 

Ցուցաբերում է նախաձեռնողական մոտեցում այնպիսի խնդիրների ու առանցքային զարգացումների վերաբերյալ տեղեկացված լինելու հարցում, որոնք կարող են ազդեցություն ունենալ իր աշխատանքային գործունեության, մարմնի և (կամ) ավելի լայն հանրային ծառայության ոլորտի վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հավասարությանն ու ներառականությանը։

 

 

Կարողանում է հետևողականորեն վերանայել իր աշխատանքի արդյունավետությունը և իր առջև դնել նոր նպատակներ ու թիրախներ՝ նպաստելով ներառական մոտեցումների, գործընթացների և արդյունքների ստացմանը։

 

 

 

 

Բարեվարքություն

Ձգտում է իր պարտականությունները կատարել բարձր մակարդակով՝ բոլորի հանդեպ արդարացի մոտեցմամբ։

 

 

Պահպանում է հետևողականությունը լարված իրավիճակներում և դիմացկուն է կառուցողական քննադատության ու աշխատանքային դժվարությունների նկատմամբ։

 

 

Անձամբ արժանի է վստահության և հուսալի է և բոլոր գործընթացներում ու ծառայությունների մատուցման կառուցակարգերում քաղաքացուն հատկացնում է կենտրոնական դեր։

 

Կարողանում է հետևել ազնվության, էթիկայի եւ բարեվարքության սկզբունքների չափանիշերին և սեփական օրինակով քաջալերում է գործընկերներին՝ ստեղծելու այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ բոլորը զգում են իրենց հարգված և ընդունված:

 

 

 

 

 

 

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբեր

Պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթախմբեր

 

Թիմային աշխատանք

Ընկալում է սեփական և թիմային աշխատանքի նշանակությունը ինստիտուցիոնալ առաջնահերթությունների իրագործման և քաղաքացիների սպասարկման գործում։

 

 

Զարգացնում և պահպանում է ոչ խտրական աշխատանքային հարաբերություններ՝ ըստ անհրաժեշտության փոխանակելով տեղեկություններ և գիտելիքներ։

 

 

Ուշադրությունը կենտրոնացնում է ոչ միայն կոնկրետ առաջադրանքի վրա, այլ այն ընդհանուր նպատակի և մտադրության, որին փորձում է հասնել մարմինը և կամ ստորաբաժանումը, առաջարկում է իր սեփական գաղափարներն ու մտքերը։

 

 

 

 

 

Վերլուծություն և որոշումների կայացում

Արդյունավետ է աշխատում տեղեկությունների աղբյուրների լայն շարքի հետ՝ ուսումնասիրելով բոլոր վերաբերելի հարցերը։

 

 

Հասկանում է տեղեկությունների գործնական նշանակությունը, որոնք առնչվում են ավելի լայն ընթացակարգերի, ստորաբաժանման նպատակների հետ։

 

 

Ճիշտ է հավաքագրում և մեկնաբանում տեղեկատվությունը ՝ կատարելով նաև ճշգրիտ հաշվարկներ։

 

 

Հանգում է ճիշտ եզրակացությունների և ներկայացնում է հավասարակշռված առաջարկություններ՝ դրանք հիմնավորելով ապացույցներով։

 

 

Որոշումներն ու առաջարկությունները հիմնավորելու համար՝ իրականացնում է պատշաճ վերլուծություններ։

 

 

Հետևում է կարգերին ու ընթացակարգերին՝ հասկանալով դրանց արժեքն ու հետևանքները։

 

 

 

 

 

Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

Տիրապետում և կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ՝ արդյունավետ գործարար ու անձնական արդյունքների հասնելու համար։

 

 

Նախաձեռնում է բարելավումներին միտված գաղափարներ՝ կառուցողական հետադարձ կապ ապահովելով գործընկերների հետ՝ հարգելով ներառականությունը, հավասարությունը և բազմազանությունը։

 

 

Համագործակցում է, բաց է փոփոխության ընձեռած հնարավորությունների համար և դիտարկում է իր աշխատանքային գործառույթներում փոփոխություններ իրականացնելու և դրանց հարմարվելու եղանակները։

 

 

Կառուցողական վերաբերմունք ունի ղեկավարների մոտ կատարված փոփոխությունների և ծառայության վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ հարցեր բարձրացնելու նկատմամբ։

 

 

Մի կողմ է դնում կանխակալ կարծիքը և դիտարկում է նոր էական գաղափարներ։

 

 

 

 

 

Արդյունքների ապահովում

Պատասխանատվություն է ստանձնում առաջադրանքների կատարման նկատմամբ և վճռական է դրանք ցանկալի ավարտին հասցնելու հարցում

 

 

Ունի տրամաբանական և պրագմատիկ մոտեցում: Սահմանում է նպատակներ և առկա ռեսուրսներով հասնում է հնարավոր լավագույն արդյունքների՝ արդյունավետ սահմանելով առաջնահերթությունները:

 

 

Շահառուներին արդյունավետ ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով՝ կառուցողական տեսանկյունից վիճարկում է առկա մոտեցումները:

 

 

Ճիշտ է  գնահատում նախագծերի ժամանակային ցուցիչները ՝ պայմաններ ստեղծելով խոչընդոտների հաղթահարման համար։

 

 

Նվազագույնի է հասցնում սխալները՝ վերանայելով սովորելու գործընթացը և ապահովելով շտկման միջոցների առկայությունը։

 

 

 

 

 

Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

Կարողանում է զարգացնել և պահպանել պարտականություններն արդյունավետորեն կատարելու համար անհրաժեշտ հմտություններն ու փորձը՝ ինչպես ինքուրույն, այնպես էլ գործընկերների աջակցությամբ։

 

 

Ցուցաբերում է հստակ պատկերացում իր դերի, խնդիրների ու թիրախների վերաբերյալ, ինչպես նաև գիտակցում է, թե ինչպես են դրանք նպաստում ստորաբաժանման և մարմնի կողմից ծառայությունների մատուցմանը՝ բոլորի համար հասանելի և հարգալից կերպով։

 

 

Ձգտում է ինքնազարգացման և շարունակ փնտրում է ուղիներ սովորելու և կատարելագործելու իր կարողությունները՝ ներառյալ ներառականության և գենդերազգայունության հարցերում։ 

 

 

Ի վիճակի է գիտելիքներով կիսվել թիմի և գործընկերների հետ՝ անկախ նրանց անձնական հատկանիշներից՝ նպաստելով անձնակազմի ընդհանուր կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը։

 

 

 

 

Բարեվարքություն

Ցուցաբերում է նվիրվածություն իր աշխատանքին, մշտապես ձգտում է իր պարտականությունները կատարել բարձր մակարդակով՝ բոլորի հանդեպ արդարացի մոտեցմամբ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն տրամադրելով գործընկերներին։

 

 

Կարողանում է լինել դիմացկուն և համառ նպատակներին հասնելու գործում՝ չնայած խոչընդոտներին և անհաջողություններին ։

 

 

Գիտակցում է, որ շահառուների սպասարկումը պետք է լինի իր և անձնակազմի աշխատանքի հիմքում՝ ապահովելով բոլորի համար հավասար հնարավորություններ և ծառայություններ։ 

 

 

Ցուցաբերում է ազնվություն և վստահարժանություն գործընկերների և շահառուների նկատմամբ։

 

 

Կարողանում է հետևել ազնվության, էթիկայի և բարեվարքության սահմանված չափանիշներին և նպաստել այնպիսի աշխատանքային միջավայրի ստեղծմանը, որտեղ բոլորը զգում են իրենց հարգված և ընդունված:

 

 

 

         

 

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՑԱՆԿ

Փաստաթղթերի կազմում

Բանակցությունների վարում

Ծառայությունների մատուցում

Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

Ճգնաժամային կառավարում

աստաթղթերի կազմման հմտությունները հիմնված են գաղափարներն ու տեղեկատվությունը (հաճախ՝ տեխնիկական բնույթի) հարգալից ոճով, գրավոր հաղորդելու կարողության վրա՝ տեղեկատվությունն ու ուղերձները հասկանալի լինելու և ցանկալի արդյունքի հանգեցնելու նպատակով։

Բանակցություններ վարելու հմտությունը ուղղակիորեն կապված է փոխշահավետ արդյունքի հասնելուն միտված ջանքերի գործադրման և ճկուն գործելակերպ դրսևորելու կարողության հետ: Բարձր օղակներում այս կոմպետենցիան առնչվում է սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածության հետ։ Ավելի ցածր օղակներում այս կոմպետենցիան ենթադրում է բանակցությունների ընթացքում ընդդիմախոսներին և նրանց հետ հաղորդակցվելու կարգը հասկանալու կարողություն։

Պետության կողմից կամ նրա անունից նյութական և ոչ նյութական ծառայությունների մատուցման ոլորտը հանրային շահի սպասարկման հիմնախարիսխը լինելով ուղղված է ՀՀ քաղաքացիների և հանրության բարօրության ապահովմանը։ Արդ, ծառայությունների մատուցման որակով և արդյունավետությամբ է պայմանավորվում քաղաքացիների ընկալումը մասնավորապես՝ տվյալ հանրային ծառայության և պետական կառավարման համակարգի մասին, ընդհանրապես։ Ծառայությունը որակյալ է եթե այն անանձնական է մատուցող պետական աշխատողի համար և արդյունավետ՝ քաղաքացիակենտրոն լինելու դեպքում։

Ֆինանսների և ռեսուրսների կառավարումը ենթադրում է մարդկային, ֆինանսական և գործառնական ռեսուրսների հետ կապված խնդիրների ըմբռնում, դրանց արդյունավետ լուծմանն ուղղված ծրագրերի կազմում և իրականացում, ինչպես նաև մարմնի աշխատանքի արդյունավետության բարելավմանը միտված որոշումների կայացում:

Ճգնաժամային կառավարման հմտությունը միտված է բազում ռիսկեր և սահմանափակ տեղեկատվություն պարունակող սթրեսային իրավիճակներում լավագույն որոշումների կայացմանը՝ միաժամանակ կարևորելով բնակչության առողջությունն ու բարօրությունը, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացումը և ճգնաժամերին դիմագրավելու կարողությունը:

Կառավարիչները (Ղեկավարները) պետք է կարողանան հասնել իրենց աշխատակիցների (ենթակաների) ներուժի առավելագույն իրացմանը՝ նրանց քաջալերելով և ներգրավելով աշխատանքային գործընթացում՝ խթանելով համագործակցությունը և պահպանելով աշխատանքային էթիկայի կանոններն ու արտակարգ իրավիճակներում գործելու ծրագրերը:

 

 

Փոփոխությունների կառավարում

Կոնֆլիկների կառավարում

Մշտադիտարկում և վերահսկողություն

Փոփոխությունների կառավարումը ենթադրում է համապատասխան մարմնի փոփոխությունների գործընթացներն արդյունավետորեն կառավարելու և վերահսկելու հմտություն։ Այն ներառում է փոփոխությունների պլանավորումը, իրականացումը, վերահսկումը և գնահատումը՝ նպատակ ունենալով ապահովել համակարգի արդյունավետ փոփոխությունը և զարգացումը։

Կոնֆլիկտների կառավարումը ենթադրում է հնարավորինս կառուցողական մոտեցում կոնֆլիկտի կողմերի նկատմամբ, ոչ կոնֆլիկտային փոխհարաբերությունների հաստատում, համապատասխան հմտությունների և կարողությունների առկայություն, այն է՝ իրավիճակը ախտորոշելու, կանխատեսելու, գնահատելու, հակասությունների պատճառները վերլուծելու և նպատակաուղղված լուծումներ մշակելու և կանխարգելելու ունակություն։

Այս ոլորտում արդյունավետությունը վերաբերում է մասնագիտական հմտության և հասարակությանը ծառայություններ մատուցելու փորձի գնահատմանը և մոդելավորմանը՝ հաշվի առնելով շահառուների տարաբնույթ կարիքներն ու պահանջները: Ղեկավարների պարագայում սա նշանակում է ստեղծել միջավայր՝ հանրային ծառայությանը գործառնական գերազանցություն մատուցելու և մատուցման առավել համապատասխան և ծախսարդյունավետ մոդելներ ստեղծելու համար


 

Ղեկավար պաշտոններ

Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Փաստաթղթերի կազմում

Տիրապետում է ռազմավարական ու իրավական փաստաթղթերի կազմման սկզբունքներին, միջգերատեսչական փաստաթղթաշրջանառության ապահովման մեխանիզմերին, ինչպես նաև համապատասխան մարմինների համար նախատեսված գրավոր հաղորդակցման ընթացակարգերին

 

Ի վիճակի է գնահատել կատարված աշխատանքները՝ համապատասխան մարմնի առաքելության համատեքստում, ինչպես նաև գնահատել փաստաթղթերի համապատասխանությունը գերատեսչական պահանջներին։

 

 

Ցուցաբերում է փաստաթղթերի ամբողջական մշակման գործընթացը կազմակերպելու կարողություն։

 

 

 

Բանակցությունների վարում

Կարողանում է բանակցությունների ընթացքում գործադրել կառուցողական ջանքեր՝ փոխշահավետ լուծման հասնելու ուղղությամբ։

 

Կարողանում է բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունները հաղթահարել ստեղծարար լուծումների առաջբերման միջոցով։

 

Կարողանում է կիրառել բանակցությունների տարբեր ոճեր (օրինակ՝ մրցակցում, համագործակցում, խուսափում, փոխզիջում, հարմարեցում) քննարկման բովանդակության համատեքստում։

 

Հաստատուն է իր դիրքորոշման մեջ՝ միևնույն ժամանակ դրսևորելով հանդուրժողականություն դիմացինի տեսակետի նկատմամբ։

 

 

 

Ծառայությունների մատուցում

Ընկալում է համապատասխան մարմնի իրավասություններով պայմանավորված ոչ նյութական և նյութական ծառայությունների շրջանակը, ապահովելով համապատասխան մարմնում շահառուների պահանջների լայն շրջանակի յուրացման արմատավորումը։

 

Ի զորու է ապահովել ոլորտի առանձանահատկություններով պայմանավորված՝ հանրության համար անհրաժեշտ արդյունքների, գիտակցումը ծառայությունների մատուցման շղթայում ընդգրկված բոլոր ատորաբաժանումների աշխատողների կողմից։

 

Կարողանում է նույնականացնել համապատասխան մարմնի վարկանիշի վրա ոչ բավարար անվտանգությամբ և հաղորդակցությամբ մատուցվող ծառայության ազդեցությունը։

 

Տիրապետելով հաղորդակցության շրջանակին՝ կարողանում է շահառուների կողմից հետադարձ կապով ստացած դիտարկումները կիրառել՝ հանրային ծառայությունների արդյունավետությանը նոր որակ հաղորդելու գործում։

 

Ի վիճակի է անձնակազմի ուշադրությունը սևեռել ծառայությունների մատուցման քաղաքացիակենտրոնության վրա և ապահովել ծառայության մատուցումից քաղաքացու բավարարվածության չափանիշով պայմանավորված կատարողականի ինքնագնահատման հավաքական ընկալումը։

 

Կարողանում է ապահովել ոլորտում հանրային ծառայությունների մատուցման կառուցակարգերի պարզեցման և խոչընդոտների նվազեցման քաղաքականության իրականացումը։

 

 

Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

Կարող է հստակ սահմանել առաջնահերթությունները, որոշել համապատասխան մարմնին վերապահված գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացման նպատակով մարդկային ռեսուրսների պահանջարկը և մշակել դրա բավարարմանն ուղղված ծրագրեր, բաշխել մարդկային ռեսուրսները՝ ներքին և արտաքին մարտահրավերներին անձագանքելու կարողությունները զարգացնելու նպատակով։

 

Կարող է գնահատել որոշումների ֆինանսական ազդեցությունը և ապահովել ֆինանսական ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակումը։

 

Կարող է ղեկավարել համատեղ պլանավորման և կանխատեսումների գործընթացը՝ կիրառելով ներքին և արտաքին փորձագիտական աղբյուրներից ժամանակակից մեթոդներով ստացված տեղեկությունները։

 

Կարող է ապահովել բյուջետավորման գործընթացի համապատասխանությունը ռազմավարական պլանավորման։

 

 

Ճգնաժամային կառավարում

Ճգնաժամային իրավիճակներում ժամանակին միջոցներ է ձեռնարկում հստակ, ճշգրիտ հաղորդակցում կազմակերպելու համար։ Նախաձեռնում է արդյունավետ, հակիրճ և նպատակային հաղորդակցում ներքին և արտաքին լսարանների հետ՝ սահմանափակ, անհայտ, սթրեսային և բացասական իրավիճակների դիմագրավման նպատակով։

 

Կարողանում է մոբիլիզացնել կազմակերպական և գործընկերային ռեսուրսները՝ արձագանքման անմիջական (փոփոխվող) կարիքների բարելավման նպատակով։

 

Վտանգի, անորոշության կամ սպառնալիքների առկայության պայմաններում ցուցաբերում է ուժ, հաստատակամություն և նպատակասլացություն։

 

Ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերում է պրոֆեսիոնալիզմ և հուսալիություն։

 

Գիտակցում է սեփական անձի և այլոց վրա ճգնաժամի ունեցած ազդեցությունը և խթանում դրական փոխգործակցություն՝ արտակարգ իրավիճակին արդյունավետ արձագանքելու նպատակով:

 

Արտակարգ իրավիճակներում ի վիճակի է հստակեցնել (որոշել) կենսականորեն կարևոր բաղադրիչները (գործոնները), և տիրապետած տեղեկատվությունն օգտագործել ռազմավարական առաջնորդման, առաջնահերթությունների հավասարակշռման և հետևանքների կանխատեսման համար։

 

 

 

Փոփոխությունների կառավարում

Կարող է հանդես գալ որպես փոփոխությունների առաջնորդ՝ համապատասխան մարմինը արդյունավետ կերպով անցումային իրավիճակից տանելով ռազմավարական նպատակների իրականացմանը։

 

Ի վիճակի է տարածել փոփոխության տեսլականը, հետևողականորեն գնահատել դրանց ազդեցությունը և արդյունավետորեն ուղղորդել համապատասխան մարմնի փոփոխություններին միտված գործողությունները՝ ապահովելով գործընթացների շարունակական բարելավումը։

 

Տիրապետում է նորարարական մոտեցումներին և ունի կազմակերպական այնպիսի մշակույթի ձևավորման հմտություն, որը նպաստում է փոփոխությունների ընկալմանն ու խթանում է նոր գաղափարների առաջացումը։

 

Տիրապետում է փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ միջոցառումների պատշաճ կազմակերպման հմտությանը, կարողանում է գործողությունների անհրաժեշտ ծրագիրը ներկայացնել ենթականերին և խրախուսել դրա պատշաճ իրականացումը՝ օրինակ ծառայելով փոփոխությունների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման հարցում։

 

 

Կոնֆլիկտների կառավարում

Կարողանում է ստեղծել նպաստավոր միջավայր բանավեճի առարկա խնդիրների և գաղափարների շուրջ առողջ քննարկման համար՝ ի շահ կազմակերպության առաջընթացի։

 

Կարողանում է ստեղծել մշակույթ, որտեղ կառուցողական կոնֆլիկտը տանում է դեպի շարունակական բարելավման և համագործակցության։

 

 

 

Մշտադիտարկում և վերահսկողություն

Կարողանում է սահմանել նպատակին ծառայող վերահսկողության շրջանակներ և ապահովել համապատասխան մարմնի կամ այլ մարմինների կողմից վերահսկողության քաղաքականության իրականացումն ու լիակատար համապատասխանությունը։

 

Կարողանում է գնահատել կառավարման և ֆինանսական վերահսկողության կանոնակարգերի փոփոխման և լավագույն փորձի կիրառման ֆինանսական հետևանքները, խթանել համակարգում արձագանքման միջոցառումների իրականացումը։

 

Ի վիճակի է ստեղծել ռիսկահեն կառավարման շրջանակներ՝ բարդ և արտասովոր գործարար միջոցառումների և հարցերի քննության նպատակով։

 

Կարողանում է ղեկավարել գնահատման չափանիշների կամ գործընթացների բարելավման նախաձեռնությունները՝ մշտադիտարկումն ու վերահսկողությունը կատարելագործելու նպատակով։

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբեր

Պետական ծառայության գլխավոր խմբի պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբեր

 

Փաստաթղթերի կազմում

Ի վիճակի է փոխակերպել մասնագիտական տեղեկատվությունը՝ ոչ մասնագիտական լսարանին մատչելի դարձնելու նպատակով։

 

Տիրապետում է միջգերատեսչական փաստաթղթերի մշակման մոտեցումներին և գրավոր հաղորդակցման մեխանիզմերին։

 

Ունակ է հաղորդակցությունը համապատասխանեցնել ըստ հասցեատիրոջ և համատեքստի՝ քաղաքականության ևբարեփոխումների ուղղությունների վրա ներազդելու նպատակով։

 

Դրսևորում է ստորաբաժանման կողմից մշակվող ռազմավարական փաստաթղթերի համապատասխանությունը ստուգելու կարողություն։

Կարողանում է ամփոփիչ ձևով վերանայել և հաստատել միջգերատեսչական նշանակության փաստաթղթերը, պատշաճ քննության առնել հանրության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ գրություններն ու դիմումները, դրանց համարժեք արձագանքել կամ ուշադրության արժանացնել կամ լուծում առաջարկել։

 

 

 

 

Բանակցությունների վարում

 

Ցուցաբերում է պատասխանատու վարքագիծ՝ բանակցություններին նախապես պատրաստվելով, կառուցելով համակողմանի քննարկում և առաջնորդելով գործընթացը հստակ նպատակին հասցնելու ուղղությամբ։

 

 

Բարդ իրավիճակներում ցուցաբերում է ինքնազսպվածություն և կառուցողական մտածողություն՝ խթանելով գործընկերային մթնոլորտի պահպանմանը բանակցությունների ընթացքում։

 

 

Իր վարքագծով նպաստում է հարգալից և պրոֆեսիոնալ միջավայրի ստեղծմանը և պահպանմանը՝ խուսափելով անձնական վերաբերմունքն արտահայտելուց կամ կողմնակալ մոտեցում դրսևորելուց։

 

Դրսևորում է զգայունություն կողմերի մշակութային և սոցիալական առանձնահատկությունների նկատմամբ՝ ցուցաբերելով հարգալից վերաբերմունք այն արժեքային դիրքորոշումների հանդեպ, որոնք կարող են տարբերվել իր անձնական կամ կազմակերպության դիրքորոշումներից։

 

 

 

Ծառայությունների մատուցում

Ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված կարող է ապահովել հանրությանը մատուցվող ծառայությունների համակարգված չափանիշերի մշակումը, ներդնումն ու կատարելագործումը։

 

Կարողանում է աշխատակազմի կողմից ծառայությունների որակի բարելավմանն օժանդակելու նպատակով նպաստել շահառուների տեսանելի ներգրավվածությանը։

 

Ի վիճակի է ապահովել ծառայությունների մատուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառումն ըստ անհրաժեշտության, ինչպես նաև հետամուտ է լինում առաջարկվող ծառայությունների և շահառուների իրական կարիքների փոխկապակցվածությունը։

 

Կարողանում է ղեկավարել և աջակցել ծառայությունների մատուցման գործընթացների պարզեցմանը և խոչընդոտների նվազեցմանը միտված անձնակազմի նախաձեռնությունները։

 

 

 

Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

Տիրապետում է ռեսուրսների արդյունավետ բաշխման, ինչպես նաև իրականացվող աշխատանքների արդյունավետության վրա ազդող գործոնների բացահայտման, խնդիրների լուծման նպատակով առաջարկություններ մշակելու և ներկայացնելու հմտություններին։

 

Կարող է պլանավորել և վերահսկել իր համակարգման ոլորտում ֆինանսական ռեսուրսների օգտագործումը՝ ըստ առկա նպատակների և առաջնահերթությունների։

 

Կարող է բաշխել մարդկային ռեսուրսները ըստ միջոցառումների (աշխատանքների), ինչպես նաև տարանջատել առաջադրանքները աշխատանքային պրոցեսների՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան ծրագրային արդյունքներին հասնելու նպատակով:

 

 

Կարող է վերլուծել, ամփոփել և համադրել արտաքին աղբյուրներից ստացված տեղեկությունները՝ օրինաչափությունների վերհանման և շահառուների վարքագծի կանխորոշման նպատակով։

 

 

Կարող է ներկայացուցչական տվյալների հավաքագրման և վերլուծության արդյունքների հիմնան վրա կատարել նպատակային և իրատեսական կանխատեսումներ:

 

Կարող է համապատասխան մեթոդների կիրառմամբ նախապատրաստել մարմինը մարդկային և ֆինանսական ռեսուրսների ակնկալվող փոփոխություններին և օժանդակել հաղթահարել դրանք։

 

 

 

Ճգնաժամային կառավարում

Ի վիճակի է համոզիչ և հստակ ներկայացնել ճգնաժամային իրավիճակը, առաքելությունը, արձագանքման թիմի անդամներից ակնկալիքները և կայացված որոշումները։

 

Գործում է հանրային առողջության էթիկայի սկզբունքների, հանրային առողջությանն առնչվող օրենսդրությանը և կազմակերպության (գերատեսչության) հիմնարար արժեքների համաձայն՝ հանուն ճգնաժամին արձագանքողների (ճգնաժամային արձագանքման խմբերի) և դրա ազդեցությունը կրող անձանց բարօրության:

 

Ճգնաժամային իրավիճակներում ընդունակ է ճանաչելու բնազդները և սթրեսի նշանները, ցուցաբերում է հոգեբանական զսպվածություն և պահպանում է ինքնատիրապետումը։

 

Ծրագրի շրջանակում համադրում է առկա տեղեկատվությունը՝ գործառնությունների, մարտավարական քայլերի և լոգիստիկ միջոցառումների ընթացքում որդեգրելով հստակ, բայց և ճկուն ռազմավարություն և առաջնահերթություններ:

 

 

 

Փոփոխությունների կառավարում

Կարողանում է համագործակցել այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ փոփոխությունների պատճառների, դրանց ազդեցության և փոփոխությունների կառավարմանը միտված հետագա ծրագրերի շուրջ նախաձեռնությունների վերլուծության ու գնահատման հարցերով։

 

Կարողանում է ուղղորդել աշխատողներին՝ իրենց անձնական և մասնագիտական ներուժը բացահայտելու, զարգացնելու և իրացնելու, խրախուսում է դրանց շարունակական բարելավումը՝ ուղղված փոփոխությունների գործընթացի պատշաճ ապահովմանը։

 

Ի վիճակի է բացահայտել և վերլուծել (անհրաժեշտության դեպքում չեզոքացնել կամ առաջարկել չեզոքացմանն ուղղված քայլեր) այն գործոնները, որոնք կարող են խաթարել փոփոխությունների նախաձեռնության գործընթացը՝ ապահովելով համապատասխան մարմնում փոփոխությունների արդյունավետ և կայուն իրականացում։

 

 

 

Կոնֆլիկտների կառավարում

 

Բարդ իրավիճակներում դրսևորում է ինքնավստահ, հավասարակշիռ ու կողմնորոշող վարքագիծ՝ նպատակաուղղված լինելով ուղղորդող հարցերի միջոցով իրավիճակի հստակեցմանը, բոլոր կողմերի շահերը լսելուն և իրատեսական, փոխընդունելի լուծումների ձևավորման միջոցով գործընթացը կառուցողական հունով տանելու կարողությամբ։

 

Լարված իրավիճակներում դրսևորում է հանգիստ, հավասարակշիռ և նրբանկատ վարքագիծ՝ պահպանելով հստակ դիրքորոշում և գործընթացը վերահսկողության տակ պահելու հաստատակամություն։

 

Կարևոր, բարդ և հակասական հարցերի շուրջ քննարկումների ժամանակ ցուցաբերում է հարգալից, բաց, ակտիվ, պատասխանատու և ինքնավստահ վարքագիծ:

 

 

 

Մշտադիտարկում և վերահսկողություն

Կարողանում է էականորեն բարելավել և մշտադիտարկել ֆինանսական վերահսկողության ռիսկահեն համակարգը, լուծումներ մշակել վերահսկողության առկա գործիքների արդյունավետության և ռիսկերի կառավարման համար։

 

Ի վիճակի է համակարգի վերահսկման գործիքների կիրառմամբ և առկա թվային լուծումների միջոցով կառավարել, կատարելագործել և ապահովել ընթացակարգերի միասնականությունը, սահմանել և իրագործել շահառուների հասանելիությունը կառավարման գործընթացներին։

 

 

 

 

 

Մասնագիտական պաշտոններ.

 Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբեր

Պետական ծառայության գլխավոր խմբի պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբեր

 

Փաստաթղթերի կազմում

Տիրապետում է վերլուծական, հիմնավորող փաստաթղթերի կառուցման մոտեցումներին։

 

 

Ի վիճակի է գնահատել փաստարկների համապատասխանությունը և փաստաթղթի կառուցվածքային ամբողջականությունը։

 

Կարողանում է մշակել առաջարկությունների նախագծեր՝ հիմնված ոլորտային վերլուծության վրա։

 

 

Կարողանում է քննության առնել հանրության կողմից ներկայացված դիմումներում բարձրացված մասնագիտական հարցերը և ունի այդ մասնագիտական հարցերին տրամաբանական և գրավոր խոսքի կանոնների պահպանմամբ բազմակողմանիորեն անդրադառնալու կարողություն։

 

Դրսևորում է հաղորդակցությունը ըստ ընթերցողի և համատեքստի՝ քաղաքականության և բարեփոխումների ուղղությունների վրա ներազդելու նպատակով ներկայացնելու կարողություն։

 

 

 

Բանակցությունների վարում

Ցուցաբերում է բանակցային զգայունություն՝ վերլուծելով և հասկանալով բանակցող կողմերի նվազագույն կամ առավելագույն պայմանները:

 

 

Բանակցային գործընթացում հիմնվում է անմիջական դիտարկումների և տրամադրված ճշգրիտ տեղեկության վրա՝ ապահովելով օբյեկտիվություն և բացառելով կողմնակի կամ ոչ հավաստի աղբյուրների ազդեցությունը:

 

Մշակութային խոչընդոտների և ելակետային տարբերությունների հաղթահարման համատեքստում դրսևորում է հարգալից և ըմբռնող վերաբերմունք բանակցային կողմերի նկատմամբ՝ աչալուրջ և ակտիվ լսելով և խթանելով նրանց ներառականությունը:

 

 

Բանակցային փուլում իր հետ ոչ համակարծիք բանակցային կողմերի հետ դրսևորում է օբյեկտիվ և հավասարակշռված վարքագիծ։

 

 

 

Ծառայությունների մատուցում

Կարողանում է շահառուների սպասարկման ընթացքում դրսևորել դրական գործելակերպը խրախուսող օրինակելի վարքագիծ։

 

Ի վիճակի ստեղծել մատուցված ծառայությունների առնչությամբ հանրության գնահատականների վերհանման և արձագանքման մեխանիզմներ։

 

Տիրապետում է աշխատակազմի ներկայացուցիչների, շահառուների (և) կամ ծառայություն մատուցող այլ գործընկերների ներգրավմամբ ծառայությունների մատուցման որակը բարելավելու առաջարկությունների մշակման կարողությանը։

 

Կարող է վեր հանել հանրային ծառայությունների քաղաքականության կամ ընթացակարգերի հետ կապված այն խնդիրներն ու թույլ կողմերը, որոնք ներազդում են ծառայությունների մատուցման վրա և վատթարացնում այն։

 

 

 

Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

Կարող է, իր լիազորությունների շրջանակներում, տրամադրել և վերահսկել ռեսուրսները։

 

 

Կարող է գնահատել ֆինանսական և մարդկային ռեսուրսների կանխատեսվող փոփոխությունների և դրանց նկատմամբ   պահանջարկի համապատասխանությունը։

 

Կարող է իրականացնել ռեսուրսների կառավարման ծրագրով սահմանված աշխատանքները, ըստ անհրաժեշտության, ներգրավել շահագրգիռ կողմերին՝ աշխատանքը ժամանակին ավարտելու համար։

 

Կարող է իրականացնել ֆինանսական վերլուծելություններ և համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները։

 

Կարող է նախագծել կազմակերպությունում ընթացող գործընթացները և աշխատուժի պլանավորումը, զգայուն է ինչպես կազմակերպությունում, այնպես էլ համակարգում տեղի ունեցող փոփոխություններին և շարժի նկատմամբ։

 

Կարող է իրականացնել աշխատուժի առաջարկի վերլուծություն, պահանջարկի կանխատեսում, աշխատակիցների կանխատեսվող պահանջարկի և առաջարկի համապատասխանեցում:

 

Կարող է բացահայտել ռազմավարական նպատակների ձեռքբերման վրա ազդող գործոնները՝ առկա ռեսուրսները, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատուժի հոսունությունը և մարդկային ռեսուրսների հետ կապված այլ մարտահրավերներ:

 

 

 

Ճգնաժամային կառավարում

Նախաձեռնում է հաղորդակցություն ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով՝ հետամուտ լինելով ղեկավարության և գործընկերների իրազեկվածությանը։

 

Ամփոփում է ճգնաժամային իրավիճակներում կազմված ցանցերի գիտելիքները՝ առաքելության նպատակների հաջող իրականացման համար։

 

Հակաճգնաժամային գործընթացների հանդեպ դրսևորում է կայունություն՝ հանգուցալուծելով առաջացած խնդիները՝ հիմնվելով պատշաճ վերլուծության վրա։

 

 

Հաշվի է առնում և արձագանքում է թիմի անդամների, շահառուների և ճգնաժամի ազդեցությունը կրող անհատների կարիքներին, զգացմունքներին և կարողություններին։

 

 

Կանխատեսում է հնարավոր իրադրությունները, մշակում է նորարարական և ճկուն լուծումներ՝ ընթացիկ և պոտենցիալ ճգնաժամային իրավիճակների հաղթահարման համար:

 

 

 

 

Փոփոխությունների կառավարում

Կարող է մասնակցել փոփոխությունների նախաձեռնություններին՝ ցուցաբերելով ակտիվ ներգրավվածություն և նպաստելով համապատասխան մարմնում փոփոխությունների արդյունավետ և կայուն իրագործմանը։

 

Կարող է մշակել անհրաժեշտ ծրագրեր՝ փոփոխությունների նախաձեռնություններին նպաստելու և դրանց արագ իրագործմանը աջակցելու նպատակով։

 

Կարող է հաղորդակցվել ինչպես փոփոխությունների անհրաժեշտության պատճառների, այնպես էլ դրանց իրականացման ծրագրերի շուրջ՝ նպաստելով փոփոխությունների ընդունման գործընթացի արդյունավետությանը։

 

 

 

Կոնֆլիկների կառավարում

Ի վիճակի է ցուցաբերել կոնֆլիկտի առաջացման դեպքում իրավիճակին ժամանակին արձագանքելու նախաձեռնողականություն և կառուցողական լուծումներ գտնելու պատրաստակամություն:

 

Կոնֆլիկտային իրավիճակներում աչալուրջ է այլոց արձագանքին և ցուցաբերում է զգայունություն այլոց տեսակետների նկատմամբ՝ նախապատվություն տալով փոխըմբռնմանն ուղղված հաղորդակցությանը։

 

Կոնֆլիկտային իրավիճակներում ցուցաբերում է վերլուծական մտածողություն՝ հիմնավոր կերպով ուսումնասիրելով պատճառներն ու հիմնական գործոնները, ներառյալ այլոց տեսակետները, մրցակցող հետաքրքրությունները և առկա ռեսուրսների սահմանափակ լինելու հանգամանքը՝ ամբողջական պատկերացում կազմելու և հիմնավորված լուծումներ առաջարկելու նպատակով։

 

Խնդիրների լուծման գործընթացում պատշաճ հանգուցալուծման չհասնելու պարագայում, ցուցաբերում է պատասխանատվություն՝ ժամանակին տեղեկացնելով ղեկավարությանը և ներկայացնելով առկա հարցերը:

 

 

 

Մշտադիտարկում և վերահսկողություն

Կարողանում է օժանդակել կառավարման և ֆինանսական գործընթացների վերահսկողության մշակմանն ու իրականացմանը։

 

 

Ի վիճակի է սահմանել համապատասխան մարմնի մեթոդաբանության համահունչ գործընթացներ՝ ֆինանսական վերահսկողության համապատասխանության և արդյունավետության մշտադիտարկման նպատակով․ ըստ անհրաժեշտության, կարողանում է հատկորոշել, զարգացնել և իրականացնել գործընթացների բարեփոխումներ։

 

Ի վիճակի է իրականացնել տվյալների ամբողջականության և անձնակազմի հասանելիության վերահսկողություն՝ կոնկրետ գործընթացների հետ կապված ռիսկերի նվազեցման նպատակով։

 

Կարողանում է գնահատել պարտականությունների տարանջատման հակասությունների պոտենցիալ ազդեցությունը, հատկորոշել և իրականացնել վերականգնման և (կամ) փոխհատուցման վերահսկողական միջոցառումներ։

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբեր

Պետական ծառայության առաջատար խմբի պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբեր

 

Փաստաթղթերի կազմում

Տիրապետում է գրագրության կանոններին և փաստաթղթաշրջանառության ընթացակարգերին։

 

Ի վիճակի է գնահատել փաստաթղթի ամբողջականությունը, տեխնիկական ճիշտ կատարումը և համակցել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը սեղմ և ներդաշնակ շարադրանքի տեսքով։

 

Հմտորեն կիրառում է գծապատկերներ և աղյուսակներ՝ թվային տվյալների արդյունավետ ներկայացման նպատակով։

 

Կարողանում է տրամաբանորեն, սպառիչ և սեղմ ձևաչափով կազմել գրություններ, կազմակերպել փաստաթղթերի պատշաճ շրջանառություն և հանձնում։

 

 

 

Բանակցությունների վարում

Բանակցային կետերի հայտնաբերման և քննարկման գործընթացում ներգրավվելու հարցում ցուցաբերում է նախաձեռնող և վերլուծական մոտեցում:

 

Տարբեր կարծիքներ լսելիս ցուցաբերում է հարգալից վերաբերմունք՝ միաժամանակ խթանելով փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտը:

 

Ուշադիր է այլոց արձագանքների նկատմամբ և պատրաստակամ է կատարել քայլեր՝ նպաստելով արդյունավետ փոխգործակցությանը։

 

Ուշադրություն է դարձնում վարքագծի պատճառահետևանքային կապերին՝ փորձելով ընկալել դիմացինի գործողությունների ներքին դրդապատճառները։

 

 

 

Ծառայությունների մատուցում

Կարողանում է բացատրել շահառուներին ծառայությունների մատուցման ընթացակարգերը և առաջարկներ ու պարզաբանումներ ներկայացնել առկա խնդիրների հնարավոր ելքերի և լուծումների վերաբերյալ։

 

Տիրապետում է կոնֆլիկտային շահառուների հետ հարաբերվելու հմտություններին և ծառայությունների մատուցման ընթացքում կարողանում է հաղորդակցությունը մղել կառուցողական հարթություն։

Ի վիճակի է ծառայությունների մատուցման ոլորտում ապահովել կառուցողական երկխոսության մասնագիտական հմտություն և փորձառություն։

 

Ծառայությունների մատուցման ընթացքում կարողանում է պահպանել՝ սահմանված ընթացակարգերը, այդ թվում՝ ապահովելով անվտանգությունն ու խտրականությունը բացառող գործելակերպ։

 

 

Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

Կարող է իրականացնել գործառնական կարիքներին առնչվող ռեսուրսների բաշխումը և հատկացումը։

 

Կարող է իրականացնել ռեսորսների կառավարման ծրագրով սահմանված աշխատանքները, սահմանել ժամանակացույցեր, ըստ անհրաժեշտության, ներգրավել շահագրգիռ կողմերին՝ աշխատանքը ժամկետում ավարտելու համար։

 

Կարող է տրամադրել հիմնավոր և ճշգրիտ խորհրդատվություն՝ ֆինանսական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ։

 

Կարող է վերլուծել նախորդ ժամանակահատվածների եկամուտներն ու ծախսերը՝ միտումների բացահայտման և տարեկան պահանջների կանխատեսման նպատակով։

 

Կարող է կատարել ֆինանսական ցուցանիշների վերլուծություն՝ որպես բյուջետավորման գործընթացի բաղադրիչ։

 

Գիտակցում է մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացներում իր դերակատարումը, և կազմակերպության այլ աշխատողների հետ հաղորդակցվելիս ցուցաբերում է անհրաժեշտ սոցիալական հմտություններ։

 

Կարող է գնահատել ներկա իրավիճակը և ռեսուրսները՝ միաժամանակ հաշվի առնելով հնարավոր խոչընդոտները և դրանք հաղթահարելու միջոցները:

 

 

 

Ճգնաժամային կառավարում

Հաղորդակցվում է ճգնաժամային կառավարման սահմանված կանոններին խիստ համապատասխան:

 

Ճգնաժամային իրավիճակներում աշխատելիս և գործելիս ցուցաբերում է վարքագծային ճկունություն (իրավիճակին համապատասխան վարքագիծ):

 

 

 

Փոփոխությունների կառավարում

Կարող է գնահատել փոփոխության կարևորությունը որպես շարունակական բարելավման գործոն՝ արձագանքելով նոր նախաձեռնություններին և աջակցելով դրանց արդյունավետ իրագործմանը։

 

Կարող է գիտակցել փոփոխության անհրաժեշտությունը և ընդունել դրա իրագործման կարևորությունը՝ աջակցելով դրա ընթացքին և նպատակների իրականացմանը։

 

 

 

Կոնֆլիկնտերի կառավարում

Ցուցաբերում է իրատեսական վերաբերմունք կոնֆլիկտների նկատմամբ՝ ընդունելով դրանց գոյության անխուսափելիությունը և ձգտում է բաց և արդյունավետ հաղորդակցությամբ նպաստել լուծման ճանապարհների որոնմանը:

 

 

Խնդիրների լուծման գործընթացում կոնֆլիկտային իրավիճակներում ցուցաբերում է նախաձեռնողականություն՝ ժամանակին տեղեկացնելով ղեկավարությանը՝ պատշաճ հանգուցալուծմանը հասնելու (չհասնելու) առնչությամբ:

 

 

 

Մշտադիտարկում և վերահսկողություն

Կարողանում է ըմբռնել ներքին վերահսկողության շրջանակը և նվազեցման ենթակա ռիսկերի տեսակները։

 

Ի վիճակի է որոշարկել, մեկնաբանել և կիրառել կառավարման կոնկրետ խնդիրների վերահսկողության ուղենիշները և պահանջները։

 

Կարողանում է ակտիվորեն խթանել ռիսկերի կառավարման և ռիսկահեն դիրքորոշման կիրառումը մշտադիտարկման և վերահսկողության ընթացակարգերում։

 

Ի վիճակի է գործարկել ֆինանսական վերահսկողություն, կոնկրետ օգտատիրոջ հասանելիության և (կամ) տվյալների ամբողջականության վերահսկում, իրականացնել պարտականությունների տարանջատմանն առնչվող հակասությունների պարբերական վերլուծություններ։

 

 

 

 

 

 

 

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբեր

Պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթախմբեր

Փաստաթղթերի կազմում

Ի վիճակի է գնահատել փաստաթղթի տեխնիկական ամբողջականությունը, համապատասխանեցնել փաստաթղթերի ձևաչափային ձևավորմանը (օրինակ՝ բովանդակությունը, ոճն ու մատուցման միջոցները)։

 

Կարողանում է հակիրճ ներկայացնել նյութը, կազմել գրություններ, տեղեկանքներ և ապահովել ներքին շրջանառություն։

 

Տիրապետում է փաստաթղթերի գրանցման և արխիվացման գործընթացների կանոններին։

 

 

Բանակցությունների վարում

Բանակցային կետերի վերհանման և քննարկման գործընթացում ներգրավվելու հարցում ցուցաբերում է պատշաճ մասնակցություն:

 

 

Հարգալից վերաբերմունք է դրսևորում տարբեր կողմերի տեսակետների հանդեպ և հնարավորության չափով խթանում փոխըմբռնման հաստատմանը:

 

 

Ցուցաբերում է լսելու ունակություն և ելնելով իրավիճակի առանձնահատկություններից դրսևորում է համապատասխան վարքագիծ ։

 

 

 

Ծառայությունների մատուցում

Ծառայությունների մատուցման ընթացքում տիրապետում է շահառուի պահանջների կանխատեսման ու վերջինիս մոտ հանրային ծառայության վերաբերյալ դրվատական տպավորության ստեղծման համար անհրաժեշտ հաղորդակցության ոճաբանությանը։

 

Կարողանում է ակտիվորեն տեղեկատվություն հայթայթել հանրությունից՝ նրա կարիքները և ակնկալիքները հասկանալու և տեղեկատվությունն ըստ պատշաճի կառավարելու համար։

 

Ի վիճակի է քայլեր ձեռնարկել ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների կանխման ուղղությամբ՝ ըստ անհրաժեշտության զեկուցագրելով այդ հարցերը։

 

Կարող է քաջալերել հանրությանը՝ ստանալու վերաբերելի տեղեկատվությունը կամ աջակցությունը, դրանով իսկ օգնելով մարդկանց հասկանալու և առավել արդյունավետորեն օգտվելու մատուցվող ծառայություններից։

 

 

Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

Կարող է կազմակերպել ռեսուրսների օգտագործումը սահմանված պահանջներին համապատասխան և վեր հանել առկա խնդիրները։

 

Կարող է մասնակցել ներքին և արտաքին ռեսուրսների կառավարմանը՝ հանձնարարությունները սահմանված ժամկետներում կատարելու նպատակով։

 

Տիրապետում է համապատասխան հմտությունների՝ տվյալների հավաքագրման և մուտքագրման համար՝ բյուջետավորման կամ կանխատեսման գործընթացին աջակցելու նպատակով։

 

Կարող է հասկանալ մարդկային ռեսուրսների զարգացման կարիքները՝ մարդկային ռեսուրսների պլանավորման գործընթացին օժանդակելու նպատակով:

 

 

Ճգնաժամային կառավարում

-

 

 

Փոփոխությունների կառավարում

Կարող է ըմռնել փոփոխության՝ որպես շարունակական բարելավման գործոնի կարևորությունը և այդ ընկալումը դնել իր գործողությունների հիմքում։

 

Գիտակցում և ընդունում է փոփոխության իրագործման կարևորությունը և արհրաժեշտությունը։

 

 

 

 

Կոնֆլիկտների կառավարում

Ցուցաբերում է իրատեսական վերաբերմունք կոնֆլիկտների նկատմամբ՝ գիտակցելով դրանց անխուսափելիությունը և հնարավորության չափով աջակցում է լուծման ճանապարհների որոնմանը:

 

 

Կոնֆլիկտային իրավիճակներում պատրաստակամություն է դրսևորում հարցերը ներկայացնելու ղեկավարությանը՝ դրանց պատշաճ հանգուցալուծմանը չհասնելու պարագայում։

 

 

 

 

Մշտադիտարկում և վերահսկողություն

Կարողանում է ըմբռնել ներքին վերահսկողության շրջանակը և նվազեցման ենթակա ռիսկերի տեսակները։

 

Ի վիճակի է որոշարկել, մեկնաբանել և կիրառել կառավարման կոնկրետ խնդիրների վերահսկողության ուղենիշները և պահանջները։

 

Կարողանում է ակտիվորեն խթանել ռիսկերի կառավարման և ռիսկահեն դիրքորոշման կիրառումը մշտադիտարկման և վերահսկողության ընթացակարգերում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 ծառայողի աշխատանքային գործունեության արդյունքների

Աշխատանքային տարի՝ ____________թ.

 

Ծառայող

 

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

 

 

Պաշտոնի անվանում

 

 

 

Պաշտոնի ծածկագիր

 

 

 

Պաշտոնի նշանակման օրը, ամիսը,տարեթիվը

 

 

 

Անմիջական ղեկավար

 

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

 

 

Պաշտոնի անվանում

 

 

 

Պաշտոնի ծածկագիր (առկայության դեպքում)

 

 

 

1.     Տվյալ աշխատանքային տարվա աշխատանքային ծրագրով հաստատված միջոցառումները

 

 

 

Աշխատանքային ծրագրով հաստատված միջոցառումները

Առաջին կիսամյակ

Երկրորդ կիսամյակ

 

 

Կշիռը

Կշռված գնահա-տականը

Կշիռը

Կշռված գնահա-տականը

 

 

1)

 

 

 

 

 

 

 

2)

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

n)

 

 

 

 

 

 

 

Կատարված աշխատանքների որակի և ժամկետի գնահատականների կշռված թվաբանական միջինը

 

 

 

 

 

 

2.     Կիրառված կոմպետենցիաները

 

 

 

 

 

Կիրառված կոմպետենցիաները

Կոմպետենցիայի տիրապետման մակարդակը

 

 

Առաջին կիսամյակի գնահատականը

Երկրորդ կիսամյակի գնահատականը

Տարեկան միջին գնահատականը

 

 

1)

 

 

 

 

 

 

2)

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

n)

 

 

 

 

 

 

Կոմպետենցիաների միջին գնահատականը

 

 

 

 

 

3.    Կատարողականի կիսամյակային և տարեկան (ընդհանուր) գնահատականները

 

 

 

 

Առաջին կիսամյակի կատարողականի գնահատականը

Երկրորդ կիսամյակի կատարողականի գնահատականը

Կատարողականի ընդհանուր գնահատականը

 

 

 

 

 

 

 

4.    Հարցազրույցի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը

 

 

 

 
 

 

 

 

 

5.    Ծառայողի վերապատրաստման կարիքները

 

 

1)

Մասնագիտական գիտելիքները, որոնք ունեն կատարելագործման կարիք

1.

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

2)

Կոմպետենցիաները, որոնք ունեն կատարելագործման կարիք

n.

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

6. Անմիջական ղեկավարի առաջարկությունը՝ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոց կիրառելու վերաբերյալ  

 

n.

 

 

 

 

 

 

 

7.    Ծառայողի կարիերայի զարգացման ցանկությունները

 

 

1)

Գիտաժողովների, համաժողովների, սեմինարների, աշխատաժողովների, վարպետաց դասերի, վեհաժողովների, գագաթնաժողովների, ֆորումների, ուսումնական և ճանաչողական այցերի, սիմպոզիումների մասնակցություն

 

 

 

2)

Որակավորման ստացում (բարձրացում)

 

 

 

3)

Վերապատրաստման անհատական ծրագրում չընդգրկված վերապատրաստումներին մասնակցություն

 

 

 

4)

Այլ բարձր պաշտոնի նշանակում

 

 

 

5)

Այլ

 

 

 

8.   Ծառայողի մեկնաբանությունները հարցազրույցի արդյունքների վերաբերյալ

 

 

 

 

 

 

 

 

 
                                                         

 

 

9. Հաստատման գործընթացը

 

Անմիջական ղեկավար

 
     

 

     

 

 

 

 

Անուն, ազգանուն

 

ստորագրություն

 

«        » ______________________ 20_______թ.

 
     

 

     

Ծառայող

 

 

 

 

 
 

Անուն, ազգանուն

 

ստորագրություն

 
             

«        » ______________________ 20_______թ.

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

N ___ -Ն որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների և էկոպարեկային ծառայողների (այսուհետ՝ ծառայող) կատարողականի կառավարման առանձնահատկությունները:
  2. Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որի փուլերն են աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), աշխատանքների մշտադիտարկումը, կատարողականի գնահատումը։

3․ Մարմնի աշխատանքային ծրագրում սահմանված նպատակները, ըստ կանոնադրական գործառույթների բաշխվում են կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների, ծառայողների աշխատանքային ծրագրերում։ Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմելիս հիմք է ընդունվում պաշտոնի անձնագրով նրան վերապահված գործառույթները։

4․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատում է անմիջական ղեկավարը։

  1. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մարմնի աշխատանքային ծրագիրը հաստատվում է վերադաս պետական մարմնի աշխատանքային ծրագրի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը:

6․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմվում և հաստատվում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագրիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարի ստորագրությամբ՝ համաձայն N 1 ձևի:

7․ Նոր պաշտոնի նշանակված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

8․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով սույն կարգով սահմանված ժամկետներում և ընթացակարգով կարող են վերանայվել աշխատանքների նպատակները, եթե պարզվել է, որ սահմանված ժամկետում անհնար է ձեռք բերել տվյալ նպատակի ակնկալվող արդյունքը։

  1. Աշխատանքների մշտադիտարկման նպատակով յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվան հաջորդող առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարը գնահատում է ծառայողի կատարողականը՝ հիմք ընդունելով նրա կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները: Այն դեպքում, երբ ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև եռսամյակի ավարտը, նրա կատարողականը գնահատվում է աշխատանքից ազատման օրը։ Ընդ որում, մի եռամսյակի ընթացքում նույն մարմնում պաշտոնի փոփոխության դեպքում կատարողականի գնահատումը կատարվում է յուրաքանչյուր պաշտոնում կատարած աշխատանքների համար։
  2. Կատարողականի գնահատման ցուցիչները պետք է բխեն տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող նպատակներից և խնդիրներից և բնութագրեն դրանց պատշաճ իրականացման մակարդակը (ակնկալվող արդյունքը)։
  3. Յուրաքանչյուր ստորաբաժանման կատարողականի գնահատման ցուցիչները հաստատվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագրով, որը համարվում է տվյալ ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը։
  4. Կատարողականի գնահատականը համարվում է գերազանց, եթե այն 95-100 միավոր է, 81-94 միավորը համարվում է լավ արդյունք, 75-80 միավորը՝ բավարար արդյունք։ Կատարողականի գնահատականը համարվում է անբավարար, եթե այն ցածր է 75 միավորից։ 75 միավոր և բարձր գնահատականը համարվում է կատարողականի դրական արդյունք, իսկ մինչև 75 միավորը՝ բացասական արդյունք։
  5. Կատարողականի ընդհանուր գնահատականը եռամսյակային գնահատականների միջին թվաբանականն է։
  6. Կատարողականի ընդհանուր գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար։

 

 


Ձև N 1

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

(պաշտոնի անվանումը)

NN

ը/կ

Աշխատանքի անվանումը

Աշխատանքի նպատակը

Կատարողականի

գնահատման ցուցիչը

ԺԱՄԿԵՏԸ

պլանը

իրականը

1

2

3

4

5

6

1.

Անվանում 1

 

 

 

 

2.

Անվանում 2

 

 

 

 

3.

Անվանում 3

 

 

 

 

4.

Անվանում 4

 

 

 

 

5.

Անվանում 5

 

 

 

 

6.

Անվանում 6

 

 

 

 

7.

Անվանում 7

 

 

 

 

8.

Անվանում 8

 

 

 

 

9.

Անվանում 9

 

 

 

 

10.

Անվանում 10

 

 

 

 

11.

Անվանում 11

 

 

 

 

12.

Անվանում 12

 

 

 

 

13.

Անվանում 13

 

 

 

 

14.

Անվանում 14

 

 

 

 

15.

Անվանում 15

 

 

 

 

16.

Անվանում 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ ընթացիկ

աշխատանքներ

 

X

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

                                                             

Պետական ծառայողի ստորագրություն                                               

                       

Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                                __________________________

                                                               

  Անմիջական ղեկավարի ստորագրություն                       

                                         

Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                                __________________________


 Հավելված 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

N ___ -Ն որոշման

 

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն)՝ հարկադիր կատարման ծառայողների (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) կատարողականի կառավարման առանձնահատկությունները։
  2. Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որի փուլերն են աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), աշխատանքների մշտադիտարկումը, կատարողականի գնահատումը։
  3. Մարմնի աշխատանքային ծրագրում սահմանված նպատակները, ըստ կանոնադրական գործառույթների բաշխվում են կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների, հարկադիր կատարողների աշխատանքային ծրագրերում։ Հարկադիր կատարողի աշխատանքային ծրագրում ընդգրկվում են ստորաբաժանման կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:

4․ Հարկադիր կատարողի աշխատանքային ծրագիրը հաստատում է անմիջական ղեկավարը։

  1. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մարմնի աշխատանքային ծրագիրը հաստատվում է վերադաս պետական մարմնի աշխատանքային ծրագրի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը՝ համաձայն N 1 ձևի:

6․ Հարկադիր կատարողի աշխատանքային ծրագիրը կազմվում և հաստատվում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագրիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարի ստորագրությամբ՝ համաձայն N 2 ձևի:

7․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով սույն կարգով սահմանված ժամկետներում և ընթացակարգով կարող են վերանայվել աշխատանքների նպատակները, եթե պարզվել է, որ սահմանված ժամկետում անհնար է ձեռք բերել տվյալ նպատակի ակնկալվող արդյունքը։

  1. Նոր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։

9․ Յուրաքանչյուր տարվա ավարտին իրականացվում է կատարողականի տարեկան գնահատականի ամփոփում (ընդհանուր գնահատական), որը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է։ Գնահատման ժամանակահատվածը ընդգրկում է յուրաքանչյուր օրացուցային տարվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը։ Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացվում է կատարողականի կիսամյակային (ընթացիկ) գնահատում:

  1. Աշխատանքների մշտադիտարկման նպատակով յուրաքանչյուր կիսամյակի վերջին երեք աշխատանքային օրերի ընթացքում անմիջական ղեկավարը գնահատում է հարկադիր կառտարողի կատարողականը՝ հիմք ընդունելով նրա կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները: Այն դեպքում, երբ հարկադիր կատարողն աշխատանքից ազատվում է մինչև կիսամյակի ավարտը, նրա կատարողականը գնահատվում է աշխատանքից ազատման օրը։ Ընդ որում, մի կիսամյակի ընթացքում նույն մարմնում պաշտոնի փոփոխության դեպքում կատարողականի գնահատումը կատարվում է յուրաքանչյուր պաշտոնում կատարած աշխատանքների համար։

11․ Կատարողականի գերազանց կամ լավ գնահատականի դեպքում հարկադիր կատարողը պարգևատրվում է առավելագույնը հիմնական աշխատավարձի 100 տոկոսի չափով։  

  1. Հարկադիր կատարողի պարգևատրման չափը որոշում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ հիմք ընդունելով կատարողականի ընդհանուր գնահատականը։ Ընդ որում, կատարողականի գնահատականը համարվում է գերազանց, եթե այն 95-100 միավոր է, 81-94 միավորը համարվում է լավ արդյունք, 75-80 միավորը՝ բավարար արդյունք։ Կատարողականի գնահատականը համարվում է անբավարար, եթե այն ցածր է 75 միավորից։ 75 միավոր և բարձր գնահատականը համարվում է կատարողականի դրական արդյունք, իսկ մինչև 75 միավորը՝ բացասական արդյունք։

13․ Կատարողականի ընդհանուր գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար։

 

  1. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ, ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

  1. Ծառայության տարածքային մարմինների (բացառությամբ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող ստորաբաժանումների) հարկադիր կատարողների կատարողականների գնահատումն ամփոփվում է կիսամյակային կտրվածքով` հաշվի առնելով կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ընթացիկ գնահատումների արդյունքները, որի համար հիմք են ընդունվում կատարողականի գնահատման ցուցիչները:
  2. Կատարողականի գնահատման ցուցիչներն են՝

1) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում բռնագանձված գումարի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսվա բռնագանձման ենթակա գումարին։ Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 1 միավորի.

2) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում կարճված և ավարտված կատարողական վարույթների քանակի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսում ընթացք տրված կատարողական վարույթների քանակին։ Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 2 միավորի.

3) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճված կատարողական վարույթների քանակի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսվա ընթացքում կարճված կատարողական վարույթների ընդհանուր քանակին։ Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 3 միավորի.

4) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-15-րդ կետերի հիմքով կարճված կատարողական վարույթների քանակի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսվա ընթացքում կարճված կատարողական վարույթների քանակին։ Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 1 միավորի։

  1. Սույն հավելվածի 15-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված կատարողականի գնահատման ցուցիչների հիման վրա յուրաքանչյուր ամսվա ավարտին հաշվարկված միավորների հանրագումարը համարվում է տվյալ ամսվա ընթացիկ գնահատական։ Կատարողականի գնահատականը համարվում է գերազանց, եթե հաշվարկված միավորների հանրագումարը 501-ից ավելի է, գնահատականը համարվում է լավ, եթե հաշվարկված միավորների հանրագումարը 401-500 է, գնահատականը համարվում է բավարար, եթե հաշվարկված միավորների հանրագումարը 301-400 է։ 300 միավորից ցածրը հանդիսանում է անբավարար արդյունք։
  2. Ամսական ընթացիկ գնահատականների միջին թվաբանականը կատարողականի կիսամյակային գնահատականն է, որը որոշվում է սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով։
  3. Ծառայության տարածքային մարմինների (բացառությամբ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող ստորաբաժանումների) բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի ամսական ընթացիկ և կիսամյակային գնահատումը կատարվում է սույն հավելվածի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով։ Ընդ որում, հաշվարկի համար հիմք է ընդունվում բաժնի (բաժանմունքի) բոլոր հարկադիր կատարողների՝ համապատասխանաբար ամսական ընթացիկ և կատարողականի կիսամյակային գնահատականների միավորների միջին թվաբանականը։

 

III. ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

  1. Ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող և կենտրոնական մարմնի հարկադիր կատարողների կատարողականը գնահատվում է կիսամյակային հաշվետվության հիման վրա՝ անմիջական ղեկավարի կողմից։ Անմիջական ղեկավարը կատարողականը գնահատում է՝ հիմք ընդունելով հաշվետու ժամանակահատվածում կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ կամ աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացումը։
  2. Ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող և կենտրոնական մարմնի բաժինների (բաժանմունքների) պետերի և բաժնի պետի տեղակալների կատարողականի գնահատականը որոշվում է՝ հաշվարկի համար հիմք ընդունելով բաժնի (բաժանմունքի) բոլոր հարկադիր կատարողների տվյալ ամսվա (կիսամյակի) կատարողականի գնահատման հիմք հանդիսացող միավորների միջին թվաբանականը։
  3. Ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող և կենտրոնական մարմնի բաժինների հարկադիր կատարողների ամսական ընթացիկ և կիսամյակային կատարողականի գնահատումն իրականացվում է սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված կարգով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

(ստորաբաժանման անվանումը)

 

NN

ը/կ

Աշխատանքի անվանումը

Աշխատանքի տեսակը

(նպատակային կամ ընթացիկ)

Աշխատանքի նպատակը

Աշխատանքի

արդյունքի ձևը

ԺԱՄԿԵՏԸ

պլանը

իրականը

1

2

3

4

5

6

7

1.

Անվանում 1

 

 

 

 

 

2.

Անվանում 2

 

 

 

 

 

3.

Անվանում 3

 

 

 

 

 

4.

Անվանում 4

 

 

 

 

 

5.

Անվանում 5

 

 

 

 

 

6.

Անվանում 6

 

 

 

 

 

7.

Անվանում 7

 

 

 

 

 

8.

Անվանում 8

 

 

 

 

 

9.

Անվանում 9

 

 

 

 

 

10.

Անվանում 10

 

 

 

 

 

11.

Անվանում 11

 

 

 

 

 

12.

Անվանում 12

 

 

 

 

 

13.

Անվանում 13

 

 

 

 

 

14.

Անվանում 14

 

 

 

 

 

15.

Անվանում 15

 

 

 

 

 

16.

Անվանում 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ ընթացիկ աշխատանքներ

 

X

X

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը

 

 Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                                __________________________

                                                                                     

 

Գլխավոր հարկադիր կատարողի ստորագրությունը

 

 Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                              __________________________

                                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

(ստորաբաժանման անվանումը)

 

NN

ը/կ

Աշխատանքի անվանումը

Աշխատանքի տեսակը (նպատակային կամ

ընթացիկ)

Աշխատանքի նպատակը

Աշխատանքի արդյունքի

ձևը

ԺԱՄԿԵՏԸ

պլանը

իրականը

1

2

3

4

5

6

7

1.

Անվանում 1

 

 

 

 

 

2.

Անվանում 2

 

 

 

 

 

3.

Անվանում 3

 

 

 

 

 

4.

Անվանում 4

 

 

 

 

 

5.

Անվանում 5

 

 

 

 

 

6.

Անվանում 6

 

 

 

 

 

7.

Անվանում 7

 

 

 

 

 

8.

Անվանում 8

 

 

 

 

 

9.

Անվանում 9

 

 

 

 

 

10.

Անվանում 10

 

 

 

 

 

11.

Անվանում 11

 

 

 

 

 

12.

Անվանում 12

 

 

 

 

 

13.

Անվանում 13

 

 

 

 

 

14.

Անվանում 14

 

 

 

 

 

15.

Անվանում 15

 

 

 

 

 

16.

Անվանում 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ ընթացիկ

աշխատանքներ

 

X

X

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

Հարկադիր կատարողի ստորագրությունը

 

 Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                                __________________________

                                                                                     

 

 

Անմիջական ղեկավարի ստորագրությունը

 

 Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                                __________________________

                                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հավելված 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

N ___ -Ն որոշման

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգով սահմանվում են պրոբացիայի ծառայողների (այսուհետ՝ ծառայող) կատարողականի կառավարման առանձնահատկությունները:
  2. Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որի փուլերն են աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), աշխատանքների մշտադիտարկումը, կատարողականի գնահատումը:
  3. Մարմնի աշխատանքային ծրագրում սահմանված նպատակները, ըստ կանոնադրական գործառույթների բաշխվում են կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների, ծառայողների աշխատանքային ծրագրերում։ Ծառայողի աշխատանքային ծրագրում ընդգրկվում են ստորաբաժանման կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:
  4. Ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատում է անմիջական ղեկավարը:
  5. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մարմնի աշխատանքային ծրագիրը հաստատվում է վերադաս պետական մարմնի աշխատանքային ծրագրի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը՝ համաձայն N 1 ձևի:

6․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմվում և հաստատվում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագրիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարի ստորագրությամբ՝ համաձայն N 1 ձևի: 5. Աշխատանքային ծրագրում պետք է ընդգրկվեն ծառայողի կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:

  1. Նոր պաշտոնի նշանակված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։

8․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով սույն կարգով սահմանված ժամկետներում և ընթացակարգով կարող են վերանայվել աշխատանքների նպատակները, եթե պարզվել է, որ սահմանված ժամկետում անհնար է ձեռք բերել տվյալ նպատակի ակնկալվող արդյունքը։

  1. Կատարողականի գնահատումը, աշխատանքային ծրագրերի կազմումը և հաստատումն իրականացվում է e-probation էլեկտրոնային համակարգի միջոցով` հաշվի առնելով հաշվետու ժամանակահատվածում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացնելը:
  2. Ծառայողի կատարողականը գնահատվում է անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ հիմք ընդունելով ծառայողի կողմից փաստացի կատարած աշխատանքի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները:
  3. Յուրաքանչյուր տարվա ավարտին իրականացվում է կատարողականի տարեկան գնահատականի ամփոփում (ընդհանուր գնահատական), որը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է։ Գնահատման ժամանակահատվածը ընդգրկում է յուրաքանչյուր օրացուցային տարվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը։ Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացվում է կատարողականի կիսամյակային (ընթացիկ) գնահատում:
  4. Յուրաքանչյուր ստորաբաժանման կատարողականի գնահատման ցուցիչները հաստատվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագրով, որը համարվում է տվյալ ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը։
  5. Կատարողականի գնահատման ցուցիչները պետք է բխեն տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող նպատակներից և խնդիրներից և բնութագրեն դրանց պատշաճ իրականացման մակարդակը (ակնկալվող արդյունքը):
  6. Կատարողականի գնահատականը համարվում է գերազանց, եթե այն 95-100 միավոր է, 81-94 միավորը համարվում է լավ արդյունք, 75-80 միավորը՝ բավարար արդյունք։ Կատարողականի գնահատականը համարվում է անբավարար, եթե այն ցածր է 75 միավորից։ 75 միավոր և բարձր գնահատականը համարվում է կատարողականի դրական արդյունք, իսկ մինչև 75 միավորը՝ բացասական արդյունք։
  7. Փաստացի իրականացվող աշխատանքների գնահատման համար նախատեսված 100 միավորից աշխատանքային ծրագրով նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի (միջոցառման) համար հատկացվում է առավելագույնը 10 միավոր, որից 3-ը` աշխատանքները ժամանակին, 3-ը` աշխատանքներն ամբողջ ծավալով, իսկ 4-ը` պատշաճ որակով իրականացնելուն: Եթե աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թիվը (անվանումը) պակաս է 7-ից, ապա 100 միավորից մնացած մյուս միավորների ընդհանուր հանրագումարը բաժանվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թվի միջև, որի արդյունքում ստացված միավորը հավասարապես հատկացվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող յուրաքանչյուր աշխատանքին` աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով և պատշաճ որակով իրականացնելուն հատկացնելով (գնահատելով) հավասար միավորներ:
  8. Կատարողականի ընդհանուր գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար։
  9. Կատարողականը գնահատելիս և հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կազմելիս անմիջական ղեկավարը որոշում է ծառայողի հետագա վերապատրաստման կարիքները։

Ձև N 1

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
(պաշտոնի անվանումը)

 

NN

ը/կ

Աշխատանքի (միջոցառման) անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողականի գնահատման ցուցիչը

Աշխատանքի (միջոցառման) կատարման ժամկետը

Մեկնաբանություն/ բացատրություն տրված գնահատականի

համար

1

2

3

4

5

6

1.

Անվանում 1.

 

 

 

 

2.

Անվանում 2.

 

 

 

 

3.

Անվանում 3.

 

 

 

 

4.

Անվանում 4.

 

 

 

 

5.

Անվանում 5.

 

 

 

 

6.

Անվանում 6.

 

 

 

 

7.

Անվանում 7.

Այլ ընթացիկ  աշխատանքներ

 

 

 

 

 

Ընդամենը

 

X

 

 

 

Պետական ծառայողի ստորագրությունը

 

 Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                                __________________________

                                                                                     

 

 

Անմիջական ղեկավարի ստորագրությունը

 

 Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                                _________________________

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի և 15-րդ հոդվածի 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18.         Քաղաքացիական ծառայողի կատարողականի կառավարումը

  1. Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է:
  2. Կատարողականի կառավարման գործընթացի փուլերն են՝ աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), պլանավորված աշխատանքների մշտադիտարկումը և կատարողականի գնահատումը:

3․ Աշխատանքի պլանավորումը քաղաքացիական ծառայողի աշխատանքային ծրագրի կազմման գործընթացն է։

4․ Աշխատանքների մշտադիտարկումը քաղաքացիական ծառայողի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացիկ վերահսկողությունն է։

5․ Կատարողականի գնահատումը քաղաքացիական ծառայողի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքների գնահատումն է։

  1. Քաղաքացիական ծառայողի աշխատանքների մշտադիտարկումն իրականացնում է, կատարողականը գնահատում է անմիջական ղեկավարը։
  2. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացվում է կատարողականի կիսամյակային (ընթացիկ) գնահատում: Տարվա ավարտին իրականացվում է կատարողականի տարեկան գնահատականի ամփոփում (ընդհանուր գնահատական), որը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է։

8 Կատարողականի ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն բողոքարկել անմիջական ղեկավարի վերադասին։

  1. Կատարողականի ընդհանուր գնահատականը հիմք է օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայողին դրամական պարգևատրում կամ լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու կամ հիմնական աշխատավարձի արագացված աճ կիրառելու, վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու, հանրային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախապատվության իրավունքից օգտվելու, տեղափոխում, փոխադրում, գործուղում իրականացնելու, հիմնական աշխատավարձի բնականոն աճ կիրառելու կամ կասեցնելու, հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը օրենքով սահմանված կարգով իջեցնելու, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու կամ լիազորությունները դադարեցնելու համար։
  2. Քաղաքացիական ծառայողի կատարողականի կառավարման կարգը հաստատում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները:»։

 

Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․

«4.1. Հիմնական աշխատավարձի արագացված աճն իրականացվում է, եթե պետական ծառայողի կատարողականը երկու տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է գերազանց: Տվյալ դեպքում յուրաքանչյուր սանդղակի 1-4-րդ մակարդակներում՝ բնականոն աճն իրականացվում է երկու մակարդակով, իսկ յուրաքանչյուր սանդղակի 5-11-րդ մակարդակների դեպքում՝ հաջորդ մակարդակին անցնելու համար պահանջվող տարիների քանակը կրճատվում է մեկ տարով: Տվյալ պաշտոնում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի արագացված աճը կարող է իրականացվել ոչ ավելի, քան երկու անգամ։»։

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե պետական ծառայողի նախորդ տարվա կատարողականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է բացասական։»․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե երկու տարի անընդմեջ պետական ծառայողի կատարողականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է բացասական, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:»․

3) 4-րդ մասի «կիսամյակային» բառը փոխարինել «տարեկան» բառով և հանել  «կամ կիսամյակային հաշվետվությունը» բառերը։

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել․

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, և նա տվյալ կիսամյակում աշխատել է վեց ամիս, որից առնվազն երեք ամիսը ներառում է փաստացի աշխատած ժամանակահատվածը, իսկ մնացած ժամանակահատվածում գտնվել է ամենամյա կամ չվճարվող արձակուրդում, հայրության արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության, գործուղման մեջ, մեկնել է վերապատրաստման, բացառությամբ այն վերապատրաստումների, որոնց ընթացքում վարձատրություն չի նախատեսվում, ներգրավվել է զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին։ Այդ ժամանակահատվածում ներառվում է նաև ծառայողի ծառայողական քննության կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով լիազորությունների կասեցման ժամանակահատվածները։»․

3) 6.1-ին մասի առաջին նախադասությունից հանել «կիսամյակային հաշվետվությունները կամ» բառերը․

4) 6.2-րդ մասից հանել «կիսամյակային հաշվետվությունը կամ» բառերը․

5) 7-րդ մասի «Կիսամյակային հաշվետվության» բառերը փոխարինել «Կատարողականի կիսամյակային գնահատականի» բառերով.

6) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8․ Պետական ծառայողի կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։»։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  1. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
  2. Օրենքի 20-րդ հոդվածի 4․1-ին մասով սահմանված դրույթը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայողների կատարողականների գնահատման արդյունքների հիման վրա։

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «գործունեության (կատարողականի) գնահատման» բառերը փոխարինել «կատարողականի կառավարման» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով․

2) 1-ին մասի «գնահատումն» բառը փոխարինել «կառավարումն» բառով, իսկ «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով․

3) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «և կատարողականի գնահատման» բառերը։

 

Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 73-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 5. Օրենքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«2․ Երկու տարի անընդմեջ կատարողականի գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու դատական կարգադրիչի լիազորությունները։»։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ,» բառից հետո լրացնել «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ,» բառերով։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33․1-ին հոդվածով․

«Հոդված 33.1 Դիվանագետի կատարողականի կառավարումը

1․ Դիվանագետի (բացառությամբ՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի) կատարողականի կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով․

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․1-ին հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝

  • վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով․

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----2025 թվականի N –Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝ որոշում է

  1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 3-Ն որոշմամբ սահմանված հավելվածի N 1 և N 2 ցանկերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

      փոխվարչապետ                                                Տ Խաչատրյան

 

 

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2025 թվականի —————— ի

թիվ –Ն որոշման

 

Ցանկ N 1

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ

 

Ղեկավար պաշտոնների ենթախումբը

Ընդհանրական կոմպետենցիաները

1-ին ենթախումբ
2-րդ ենթախումբ

1. Առաջնորդում և ռազմավարական պլանավորում

2. Արդյունավետ որոշումների կայացում

3. Նորարարությունների խթանում և փոփոխությունների ուղղորդում

4. Արդյունքների կառավարում և ապահովում

5. Կարողությունների զարգացման ապահովում

6. Բարեվարքություն

7. Համագործակցություն և գործընկերություն

 

3-րդ ենթախումբ
4-րդ ենթախումբ
5-րդ ենթախումբ

1. Առաջնորդում

2. Արդյունավետ որոշումների կայացում

3. Նորարարությունների ապահովում և փոփոխությունների ուղղորդում

4. Արդյունքների կառավարում և ապահովում

5. Կարողությունների զարգացման ապահովում

6. Բարեվարքություն

7. Համագործակցություն և գործընկերություն

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ

 

Մասնագիտական պաշտոնների ենթախումբը

Ընդհանրական կոմպետենցիաները

1-ին ենթախումբ
2-րդ ենթախումբ

1. Առաջնորդման ներուժ

2.Վերլուծություն և որոշումների կայացում

3. Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

4. Արդյունքների ապահովում

5. Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

6. Բարեվարքություն

3-րդ ենթախումբ
4-րդ ենթախումբ
5-րդ ենթախումբ

1. Թիմային աշխատանք

2. Վերլուծություն և որոշումների կայացում

3. Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

4. Արդյունքների ապահովում

5. Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

6. Բարեվարքություն

6-րդ ենթախումբ
7-րդ ենթախումբ
8-րդ ենթախումբ

1.  Թիմային աշխատանք

2. Վերլուծություն և որոշումների կայացում

3. Նորարարությունների և փոփոխությունների ապահովում

4. Արդյունքների ապահովում

5. Կարողությունների ձեռքբերում և ինքնազարգացում

6. Բարեվարքություն

 

 

Ցանկ N 2

 

Ընտրանքային կոմպետենցիաներ ղեկավար և մասնագիտական պաշտոնների խմբերի համար

 

  1. Փաստաթղթերի կազմում
  2. Բանակցությունների վարում
  3. Ծառայությունների մատուցում
  4. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  5. Ճգնաժամային կառավարում
  6. Փոփոխությունների կառավարում
  7. Կոնֆլիկտների կառավարում
  8. Մշտադիտարկում և վերահսկողություն
  • Քննարկվել է

    25.07.2025 - 11.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1496

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: