Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Armen Akopyan 30.04.2018 13:32:44 Կարծում եմ, իրավաբանական անձանց «կլոր կնիքը» հանելու դեպքում անհրաժեշտ է հստակ սահմանել փաստաթղթերի հաստատման ձևերը։ Առաջարկում եմ սահմանել իրավաբանական անձանց ստորագրության չափորոշիչներն օրինակ. /անուն, ազգանուն, պաշտոն և այլն/ բացառելով խզբզանքը։ Չնայած լավ կլիներ վերականգնել կնիքի պարտադիր լինելը, քանի որ ընկերության կնիքը պարունակում է. ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը: Կարծում եմ, որ իրավաբանական անձանց կողմից կնքված գործարքի երաշխիք հանդիսանում է Կլոր կնիքով հաստատումը, քանի որ ֆիզիկանան անձը գործելով իրավաբանական անձի անունից դնում է իր ստորագրությունը իսկ գործարքի իրավաբանական ուժը հաստատվում է իրավաբանական անձի կլոր կնիքով։ Չի ընդունվել Իրավաբանական անձի համար կնիքի պարտադիր կիրառության պահանջի վերացումը պայմանավորված է «Գործարարությամբ զբաղվելը 2018» ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետության զբաղեցրած դիրքը, ինչի հիմք է հանդիսացել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ իրավաբանական անձանց համար կնիք ունենալու և կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը: Ինչ վերաբերում է փաստաթղթերի հաստատման ձևերի սահմանմանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից: Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը: Բացի այդ պայմանագրի ազատության սկզբունքին համապատասխան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է կողմերի համաձայնությամբ լրացուցիչ պահանջներ սահմանելու (որոշակի ձևաթղթի վրա կնքելը, կնիքով դրոշմված լինելը և այլն), ինչպես նաև այդ պահանջները չպահպանելու հետևանքներ նախատեսելու հնարավորություն: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդրությամբ հստակ սահմանված են պայմանագրի կնքման վավերապայմանները, ինչպես նաև պայմանագիր կնքելիս կնիքի կողմերի համաձայնությամբ պարտադիր կիրառելիություն երաշխավորելու հնարավորություն: