«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
1. Անհրաժեշտությունը |
|
|
Սույն որոշման նախագծով կանոնակարգվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հետ կապված հարցերը: |
|
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
ՀՀ կառավարության 06.11.2003թ. N1694-Ն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետի, համաձայն՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդի անդամների քանակը սահմանվում է 6 անդամից ` 3 անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, իսկ ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե, մեկական անդամ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության, էներգետիկական ոլորտին առնչվող ակադեմիական (գիտական) որևէ հաստատության կողմից: |
|
|
3. Կարգավորման նպատակը և բնույթը Սույն փոփոխությամբ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդի կազմում կընդգրկվեն մեկական անդամ ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ ֆինանսների նախարարությունից: Արդյունքում արդյունավետ կկզմակերպվի ընկերության կառավարման մարմինների գործունեության ապահովումը: |
|
|
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
|
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների կողմից: |
- 5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Կապը առկա չէ:
-
Քննարկվել է
23.07.2025 - 08.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1103
Տպել