Հիշել նախագիծը

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 -----------------------------------------------------------------------------------------------------------

 

 

      Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրա-պետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

     <8) ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եզրակացության համաձայն հնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար>:

     Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի`

 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

    <4) hնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար` համաձայն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եզրակացության>.

    2) 2-րդ մասը <Ապաստանի> բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր նախադասությունով.

    <Ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եզրակացության համաձայն ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար>:

          Հոդված 3.  Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

             Փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարան-ներ վարձակալելու համար տրամադրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրա-պետության կառավարության սահմանած կարգով>:

    Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել <Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած> բառերը:  

     Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում փոխարինել  <երկամսյա ժամկետում> բառերով:

      Հոդված  6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    27.04.2018 - 13.05.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2213

Տպել