ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ________________ 2025 թվականի N____Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով.
- Որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով, «չերաշխավորված» բառը փոխարինել «չցուցված» բառով.
- Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «ծննդյան վկայական» բառերից հետո լրացնել «կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք» բառերը.
- Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու դեպքում՝» բառերը փոխարինել «ներկայացվում է» բառով.
- Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «9) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մանկական վերականգնողական և հիվանդանոցային պայմաններում մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը: Վերջինս տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին: Սույն ենթակետում նշված բժշկական կազմակերպությունների ցանկը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում: Այն փոփոխվում է՝ կնքված պայմանագրերը խզելու կամ նոր բժշկական կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում:».
- Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝ «1. Սույն Որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքն ստանալու համար ներկայացրած դիմումի մեջ շահառուն միաժամանակ նշում է նաև ՎԱԾ-ում գրված այն աջակցող միջոցի անվանումը, որը ցանկանում է ստանալ։ ՄՍԾ-ն կազմակերպում է հավաստագրի տրամադրումը առանց լրացուցիչ դիմում վերցնելու։ ».
- Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ը» պարբերության մեջ «պայմանավորված վիճակ» բառերից հետո հանել «, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության» բառերը.
- Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել նոր 9.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝ «9.1) հաշմանդամություն ունեցող անձանց բուժամարզական պրոթեզի հավաստագիր տրամադրելու դեպքում.».
- Որոշման N 1 հավելվածի 29-րդ կետում «պրոթեզի աղեկապը» բառերից հետո լրացնել «, պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան» բառերը.
- Որոշման N 1 հավելվածի 29-րդ կետից հետո լրացնել նոր 29.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ՝ «1. Ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ կրող շահառուն իր ցանկությամբ սրունքի սիլիկոնե լայների փոխարեն կարող է ստանալ պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա:».
- Որոշման N 1 հավելվածի 34-րդ կետում «բուժամարզական պրոթեզի հավաստագիր» բառերից հետո լրացնել «` ՄՍԾ եզրակացության հիման վրա» բառերը.
- Որոշման N 1 հավելվածի 38-րդ կետում «Յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «Տարեկան» բառով.
- Որոշման N 1 հավելվածի 39-րդ կետը խմբագրել հետևյալ նոր բովանդակությամբ՝ «39․ Ոտնաթաթի մակարդակում պրոթեզավորված անձանց պրոթեզի կոշիկ չի տրամադրվում։ Պրոթեզավորված անձանց տրամադրվում է պրոթեզի կոշիկներ, իսկ օրթեզավորված անձանց՝ օրթեզի կոշիկներ։ Եթե պրոթեզավորված կամ օրթեզավորված անձի մոտ առկա է պետական հավաստագրի հիման վրա օրթոպեդիկ կոշիկի տրամադրման ցուցումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցով սահմանված ցուցում, ապա ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով կարող է ցուցվել օրթոպեդիկ կոշիկ: Այս դեպքում տրամադրվում է ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով ցուցված կոշիկը։».
- Որոշման N 1 հավելվածի 47-րդ կետի 3-րդ ենթակետում «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով.
- Որոշման N 1 հավելվածի 50-րդ կետում «տասն» բառը փոխարինել «տասնհինգ» բառով.
- Որոշման N 1 հավելվածի Ձև N 4-ում «ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել «ՑՈՒՑՄԱՆ» բառով, «ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ» բառը փոխարինել «ՑՈՒՑՎԱԾ» բառով.
- Որոշման N 2 հավելվածի «Մեկ պետական հավաստագրի գնային արժեքը (դրամ)» վերտառությամբ սյունակում «Մեկ պետական հավաստագրի» բառերից հետո լրացնել «առավելագույն» բառը.
- Որոշման N 2 հավելվածի «Աջակցող միջոցն ստանալու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ սյունակում «երաշխավորված» բառերը փոխարինել «ցուցված» բառերով.
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 2.8-րդ կետում «էկզոսկելիտար» բառից հետո լրացնել «մոդուլյար» բառը.
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 3.2.1-ին կետից հետո լրացնել 3.2.1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
3.2.1.1
|
Միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզ
|
6 տարի
|
|
հատ
|
21000000
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 3.2.4-րդ կետից հետո լրացնել՝ 3.2.5-րդ և 3.2.6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
3.2.5
|
Ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Շոպարի
|
5 տարի
|
|
հատ
|
1700000
|
|
3.2.6
|
Ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի
|
հատ
|
635000
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.5-րդ կետում «Սրունք-թաթաթյին օրթեզ առանց հոդի, լամինացիայով (AF)» բառերը փոխարինել «Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, սիլիկոնից (AFO)» բառերով, «116000» թիվը փոխարինել «340000» թվով.
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.5-րդ կետից հետո լրացնել 6.5.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
6.5.1
|
Սրունք-թաթային դինամիկ օրթեզ առանց հոդի, պլաստիկից (DAFO)
|
մեծահասակներին՝ մեկ տարի
երեխաներին՝ վեց ամիս
|
|
հատ
|
75000
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.7-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերով.
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.12-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով կաշվից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, կաշվից» բառերով.
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.13-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, պլաստիկից» բառերով.
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 10.2-րդ կետից հետո լրացնել 10.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
10.3
|
Անկյունային հենակ/ դաստակի հենակ
|
6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ 2 (երկու) տարի
|
|
հատ
|
17160
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 11.4-րդ կետից հետո լրացնել 11.5-րդ և 11.6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
11.5
|
Բարձրությունը կարգավորող եռակետ ձեռնափայտ չսահող գլխիկներով
|
6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ 2 (երկու) տարի
|
|
հատ
|
9900
|
|
11.6
|
Բարձրությունը կարգավորող քառակետ ձեռնափայտ քառակետ ձեռնափայտ
|
6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ 2 (երկու) տարի
|
հատ
|
9900
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 12.2-րդ կետից հետո լրացնել 12.3-ից 12.8-րդ կետերով՝ հետևյալ բովադակությամբ.
«
|
12.3
|
Երկու մակարդակ ունեցող ծալովի քայլակ
|
մեծահասակներին` երեք տարի
|
|
հատ
|
24000
|
|
14-18 տարեկան երեխաներին` երկու տարի
|
|
12.4
|
Անիվներով քայլակ (ռոլլատորներ)․ եռանիվ
|
մեծահասակներին` երեք տարի
|
հատ
|
34500
|
|
14-18 տարեկան երեխաներին` երկու տարի
|
|
12.5
|
Անիվներով քայլակ (ռոլլատորներ)․ քառանիվ
|
մեծահասակներին` երեք տարի
|
հատ
|
18000
|
|
14-18 տարեկան երեխաներին` երկու տարի
|
|
12.6
|
Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ)
|
2-14 տարեկան երեխաներին՝ երկու տարի
|
հատ
|
30000
|
|
12.7
|
Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ) հետհենակային
|
2-14 տարեկան երեխաներին՝ երկու տարի
|
հատ
|
97000
|
|
12.8
|
Անիվներով քայլակ (ռոլլատորներ) հետհենակային
|
մեծահասակներին՝ երեք տարի
|
հատ
|
44850
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 17.3-րդ կետից հետո լրացնել 17.4-րդ կետով՝ հետևյալ բովադակությամբ.
«
|
17.4
|
Մանուալ անվասայլակ կեցվածքային աջակցությամբ
|
7 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց
|
|
հատ
|
222000
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 20-րդ կետից հետո լրացնել 20.1-ին և 20.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
20.1
|
Լոգանքի աթոռ՝ գերգիրություն ունեցող անձանց համար
|
2 տարի
|
|
հատ
|
71200
|
|
20.2
|
Լոգանքի բազմոց
|
3 տարի (տրամադրվում է 3-14 տարեկան երեխաներին)
|
հատ
|
140000
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 22-րդ կետից հետո լրացնել 22.1-ից 22.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
22.1
|
Մանկական սանիտարական հենարան
|
3 տարի (տրամադրվում է 6-18 տարեկան երեխաներին)
|
|
հատ
|
12000
|
|
22.2
|
Աթոռ-սայլակ սանիտարական հարմարանքով փոքր անիվներով՝ 6 համար
|
3 տարի (տրամադրվում է 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)
|
հատ
|
75000
|
|
22.3
|
Աթոռ-սայլակ սանիտարական հարմարանքով մեծ անիվներով
|
3 տարի (տրամադրվում է 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)
|
հատ
|
120000
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 26-րդ կետից հետո լրացնել 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
27.
|
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐ
|
|
27.1
|
Ձայնի անհատական ուժեղացուցիչ
|
1 տարի
|
Հաշմանդամություն ունեցող անձինք
|
հատ
|
42000
|
|
27.2
|
Զգայական էկրանով պլանշետներ, սմարթֆոններ
|
7 տարի (տրամադրվում է 3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)
|
Հաշմանդամություն ունեցող անձինք
|
հատ
|
150000
|
|
27.2
|
ՓիՍիԱյ 5 վիդ ԹիԴի քոնթրոլ (PCEYE 5 with TD control)
|
հատ
|
932000
|
|
27.3
|
Սայլակից կամ ցանկացած այլ մակերևույթից ամրացվող ձող դիրքավորման համար (TC L3D 3QSՍ)
|
հատ
|
195000
|
|
27.4
|
Տօբիի ՓիՍիԱյ Բրեքիտ (Tobii PCEYE Bracket)
|
հատ
|
162000
|
|
27.5
|
էֆէՍ Տելե Լոք (FS Tele Lock) սարքի տեղադրման հենարան
|
հատ
|
580000
|
|
27.6
|
Ծրագիր՝ Լուք թու Լըրն (Look to Learn)
|
հատ
|
194000
|
|
27.7
|
Ծրագիր՝ Գրիդ 3 (Grid 3)
|
Հատ
|
270000
|
|
27.8
|
Ծրագիր՝ ԹիԴի Սնափ (TD Snap)
|
հատ
|
93000
|
|
28.
|
ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
|
|
28.1
|
Տեղորոշման սարքեր՝ ներդիրներ
|
2 տարի (3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)
|
|
հատ
|
58000
|
|
28.2
|
Տեղորոշման սարքեր՝ գրպանի կամ այլ օգտագործման
|
2 տարի (3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)
|
|
հատ
|
140000
|
|
29.
|
ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿՂԱՆՔԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
|
|
29.1
|
Միզահեռացման միջոց
|
1 ամիս
|
Հաշմանդամություն ունեցող անձինք
|
հատ
|
14000
|
|
29.2
|
Ընդմիջվող միզային կատետոր
|
ամսական 120 հատ կատետր
|
հատ
|
700
|
|
29.3
|
Ստոմայի պարկ
|
4 օրվա համար 1 հատ
|
հատ
|
12500
|
| |
|
|
|
|
|
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի II՝ « ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետով՝ հետևյալ բովադակությամբ.
«
|
6.1
|
պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա
|
1 տարի
|
|
|
220000
|
».
- Որոշման N 2 հավելվածի աղյուսակի II՝ « ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 8-րդ կետից հետո լրացնել 9-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
9
|
Մեկանգամյա օգտագործման տակդիր
|
Ամսական՝ 120 տակդիր
|
հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)
|
հատ
|
287
|
».
- Որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «գումարի չափը» բառերից հետո լրացնել «: Աղյուսակ 1-ի 12-րդ կետում նշված վերանորոգման փոխարեն շահառուին կարող է տրամադրվել պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա» բառերը.
- Որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 16-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 42-րդ, 43-րդ կետերում «ծայրատ» բառը փոխարինել «ծայրատի ընդունիչ» բառերով.
- Որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերում «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառը.
- Որոշման N 3 հավելվածի աղյուսակ 2-ի 7-րդ կետում «Ընդունիչի փոխարինում» բառերը փոխարինել «Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզի ընդունիչի փոխարինում» բառերով.
- Որոշման N 3 հավելվածի աղյուսակ 2-ի 51-րդ, 52-րդ, 54-րդ և 55-րդ կետերում «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառը.
- Որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 53-րդ կետում «Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում» բառերը փոխարինել «Սիլիկոնե լայներով ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում» բառերով.
- Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման՝
- 1-ին կետի 20-23-րդ և 35-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.
- 1-ին կետի 28-34-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.
- 1-ին կետի 36-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: