Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի  Հանրապետության  կառավարության  «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը հավանություն տալու մասին»  որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  4-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ տարածքում ներդնելով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտան ՀՀ  ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից:

        1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ տարածքում ներկայումս շուրջօրյա ռադիոմոնիթորինգ իրականացվում է միայն Երևան քաղաքում,որի համար տեխնիկական բազա է հանդիսանում 2002 թվականին կանադական Aerosystems International ֆիրմայի կողմից տեղակայված  ռադիոմոնիթորինգի համակարգը` իր ծրագրային ապահովմամբ, որը կազմված է 3 բազային և 1 շարժական կայաններից, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 8 ժամյա աշխատանքային ռեժիմով մինիմալ տեխնիկական հնարավորություններով:

Ներկա վիճակում առկա սարքավորումներով հնարավոր չէ ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք ապահովել և զերծ պահել եթերային հեռուստառադիոծրագրերի հեռարձակման,  շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման ընթացքում վնասակար և չարտոնված խանգարումներից` չթույլատրված ռադիոհաճախականու-թյունների  հեռարձակումներից:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ

Նոր տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով վերազինել ռադիոմոնիթորինգի բազային և շարժական կայանների միասնական համակարգը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ ողջ տարածքով իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի ռադիոեթերը ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար  ռադիոհեռարձակումներց:

  1. Կարգավորման առարկան

ՀՀ ունենալով ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգ` հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա եթերի մշտադիտարկում և ժամանակին արձագանքել ռադիոեթերում ի հայտ եկած ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին  չհամապատաuխանող  վնասակար  ռադիոհեռարձակումներին:

   3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող  արդյունքը

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի ընդունման արդյունքում կունենանք ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ցանց, որը հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա մոնիթորինգ` ժամանակին հայտնաբերելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացառելու ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհեռարձակումները, որն էլ կապահովի պետության անվտանգության համակարգերի, տնտեսվարող սուբյեկտների ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքը:

 

ՑԱՆԿ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության  կառավարության  « Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին  հավանություն տալու մասին» որոշման նախագծի

 

           Հայաստանի Հանրապետության  կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի թիվ 54 արձանագրային որոշման  հիման վրա: 

 

ՑԱՆԿ

Հայաստանի Հանրապետության  կառավարության  «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին»  որոշման նախագծի հեղինակների

 

     Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և հեռահաղորդակցության վարչության և  իրավաբանական վարչության կողմից:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության « Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ  նվազեցման մասին

 

    Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության « Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման  ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

       Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.04.2018 - 12.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6789

Տպել