«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ հուլիսի 2025 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ի N 422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը» բառերով.
2) 5-րդ կետում «հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «հունիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ը» բառերով.
3) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «հուլիսի 25-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 10-ը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
15.07.2025 - 30.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2368
Տպել