Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում 80 թիվը փոխարինել «100» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում`

1) «Սահմանադրական դատարանի նախագահ 16.00» պարբերության մեջ «16.00» թիվը փոխարինել «17․00» թվով.

2)

     «Ազգային ժողովի նախագահի տեղակալ

14.00»

 

պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանադրական դատարանի փոխնախագահ

16.00».

3) «Սահմանադրական դատարանի դատավոր 12․00» պարբերության մեջ «12․00» թիվը փոխարինել «15.00» թվով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

  • Քննարկվել է

    11.07.2025 - 27.07.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1902

Տպել

Առաջարկներ`

Արամ Հովակիմյան

11.07.2025

Ինչո՞ւ են էլի բարձրացվում առանց այն էլ ծայրահեղ բարձր աշխատավարձերը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: