Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 443-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը՝ փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 444-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

  • վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը.»

  • 1-ին և 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»  բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի հավելված N 1-ում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    11.07.2025 - 01.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1400

Տպել

Առաջարկներ`

Մարուսյա Բաբայան

14.07.2025

Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն ուղղված է իրավական նորմերի հստակեցմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը և կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդմանը, ողջունելի է։ Այնուամենայնիվ, քրեական օրենսգրքում կատարվող ցանկացած փոփոխություն պետք է խորապես վերլուծվի՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը քաղաքացիների իրավունքների, արդար դատաքննության սկզբունքների և իրավական համակարգի ամբողջականության վրա։ Ես կողմ կլինեի այս փոփոխությանը, եթե հիմնավորվի, որ այն նպաստում է. 1.Օրենքի հստակությանը և կիրառելիությանը: Ավելի հստակեցնելով, թե որ մարմինն է պատասխանատու կամ սահմանում է որոշակի ընթացակարգեր/նորմեր, խուսափելով երկիմաստություններից։ 2.Արդյունավետության բարձրացմանը: Եթե փոփոխությունը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործընթացների արդյունավետության բարձրացմանը։ 3.Հաշվետվողականության ապահովմանը: Հստակեցնելով պատասխանատու մարմնին՝ նպաստելով դերի և պատասխանատվության ավելի հստակ բաշխմանը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: