Հիշել նախագիծը
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լիդա Հովհաննիսյան 14.07.2025 23:46:33 | Հարգելի հեղինակներ ես կողմ եմ այս օրենսդրական բացերի լրացմանը, բայց այստեղ կան բավականին բացեր և այստեղ անհրաժեշտ է այնպիսի կարևոր , պրոֆեսյոնալ կադրեր , ճիշտ անձնակազմ որ այս փաթեթը իր նպատակին հասցնեն։ Ու ցածր տոկոսով հիքոտեկային վարկերը տարիքը ային շեմը իջացնեն, ինչպես նայև նախնական կանխավճարը շեմը իջեցնեն։ Շնորհակալություն | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Կոնկրետ բացերը ներկայացված չեն, ուստի չենք կարող արձագանքել։ Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա Նախարարությունն իրականացնում և իրականացնելու է անհրաժեշտ գործողություններ ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկման հարցում։ Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերին, ապա նշված առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից։ |