Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
51 ԱրմԴոկ - վավերագրողների հայկական ասոցիացիա 07.08.2025 16:49:04 Առաջարկվող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հիմնարար հակասություններ է պարունակում միջազգային իրավունքի և ՀՀ սահմանադրության հետ: 1. Միջազգային պարտավորությունների խախտում Նախագիծը հակասում է երեք միջազգային կոնվենցիայի և ՀՀ սահմանադրությանը: Մասնավորապես՝ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» կոնվենցիային (2017): 2. Գույքային իրավունքների կենտրոնացում Նախագծի հիմնական նպատակը՝ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմի գույքային իրավունքների ձեռքբերումը հիմնադրամի կողմից՝ ստեղծում է մենաշնորհային համակարգ, ստեղծում լուրջ կոռուպցիոն ռիսկեր և սահմանափակում է արտադրողների ազատությունը: 3. Հիմնավորման բացակայություն Փաստաթղթում չի նշված՝ գործող օրենքի որ կետը չի համապատասխանում ներպետական կամ միջազգային օրենսդրությանը: Բացակայում են կոնկրետ հղումները և փաստերի հիմնավորումները: 4. Իրավական հիերարխիայի խաթարում Նախագծի հեղինակները առաջարկում են օրենքը համապատասխանեցնել ակտերին՝ մինչդեռ իրավական հիերարխիան հակառակ սկզբունքով է գործում: Ակտերը պետք է համապատասխանեն օրենքին, ոչ թե հակառակը: 5. Ոլորտի շահերի անտեսում Նախագիծը ստեղծվել է կինոհամայնքի մասնակցության և ներդրման բացակայությամբ: Առկա չէ մշակութային կամ տնտեսական վերլուծություն, որը կհիմնավորեր առաջարկվող փոփոխությունները: 6. Համատեղ արտադրության սահմանափակում Առաջարկվող փոփոխությունները կբերեն հայկական կինոյի միջազգային համատեղ նախագծերից մեկուսացման, ինչը կվնասի ոլորտի զարգացմանը: Ներկայացվող նախագիծը ոչ միայն հիմնավորված չէ, այլև հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին և սահմանադրական սկզբունքներին: Այն սպառնում է պետական մենաշնորհ ստեղծել մշակութային ոլորտում, սահմանափակել ստեղծագործական և տնտեսական ազատությունները, և մեկուսացնել հայկական կինեմատոգրաֆիան միջազգային շուկաներից: Առաջարկում ենք հրաժարվել տվյալ նախագծից, վերադառնալ եղած օրենքին` շտկելով թերույթյունները կամ ստեղծել նորը, համապարփակ մոտեցմամբ՝ կինոհամայնքի լայն մասնակցությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան:
52 Zakar(Zack) Demirtshyan 07.08.2025 20:53:03 Հաշվի առնելով ներքոհիշյալ բոլոր հակասությունները թե միջազգային և թե ՀՀ սահմանադրությանն, առաջարկս ինչպես հանրային, այդպես էլ այստեղ նույնն է՝ հետ կանչել ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԻԾԸ։ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ պետք է չհակասի կինոհամայնքի շահերին։
53 Gurgen Paronian 07.08.2025 20:53:29 Նախագիծը խաղտում է բոլոր հեղինակային իրավունքները և միջազգային կոնվենցիաները։ Սա ֆիլմարտադրության ոլորտի համար կատաստրոֆա է։ Չի կարելի ընդունել։
54 Օվսաննա Շեկոյան 07.08.2025 21:50:53 Նախագիծն առաջարկում է, որ « 1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ: 2. Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա:» Այս փոփոխությունը լրջագույն խոչընդոտ է հանդիսանալու հետագա համարտադրությունների համար, քանի որ համարտադրողը այլևս չի ունենա շահագրգռվածություն ռիսկի դիմել և մաս կազմել ֆիլմարտադրությանը մի երկրի ֆիլմարտադրողի հետ, որտեղ գործում է օրենքի այս խնդրահարույց կետը։ Աելին՝ Ազգային մարմնի ձեռնարկատիրական գործունեությունը ակնհայտ անահավասար պայմաններ է ստեղծելու անկախ կինոարտադրողների համար։ Փաստորեն, կարող է ստեղծվել մի փակ ցիկլ, որտեղ Ազգային մարմինը սահմանում է «խաղի կանոնները» - բաշխում է ֆինանսավորումը - իրականացնում է ֆիլմարտադրություն- ձեռք է բերում ֆիլմերի գույքային իրավունքները։ Այս փակ շրջափուլը խարխլելու է անկախ կինոյի ազատ մրցակցային հարաբերություններ։ Եվ ամենակարևորը՝ նախագիծը հակասում է միջազգային կոնվենցիաներին, այդ իսկ պատճառով անթույլատրելի է նման կարգավորումը, որը կարող Հայաստանին դուրս թողնել միջազգային մի շարք համագործակցային պայմանագրերից։
55 Սերգեյ Հովսեփյան 08.08.2025 02:10:09 Այս նախագծով մենք վերադառնում ենք 2005 թվականին և այն գաղափարին, որ կինոյի հիմնադրումը պետք է փակվի, հայտերն ընդունվեն միայն նախարարությունում, իսկ արտադրողը մնա միայն ու միայն «Հայֆիլմը»։ Դա օրենքի չափազանց կոպիտ գաղափարական փոփոխություն է։ Երբեմն թվում է, թե ոլորտից վրեժ են լուծում։
56 Արմեն Կարապետյան 08.08.2025 08:15:48 Սա աբսուրդ նախագիծ է։ Ցանկացած ստեղծագործության բացառիկ իրվունքների պատկանում են ստեղծագործողներին։ Բացառիկ տերմինը իրավունք չունի տեղ գտնել նմանատիպ օրինագծերում։ Համարտադրողը կարող է ունենալ կոմերցիոն իրավունք համապատասխան ներդման չափով։ Սակայն ոչ բացառիկ , քանի-որ կա նաև հեղինակային իրավունքներ, որոնք պատականում են հեղինակներին և կան ի հարկե հեղինակային մրցանակներ , որոնք չեն կարող պատկանել համարտադրողներին։ Իսկ բացառիկ գույքային իրավունքների պարագայում կարելի է սեփականաշնորհել նախագիծը։ Նաև սա խոչնդոտում է միջազգային համարտադրությանը, քանի-որ ոչ մի խելամիտ ներդնող ներդրում չի անի մի նախագծում, որի անագամ պրիմիտիվ կառավարմանը վրա լծակներ կամ հնարվորություններ չի ունենալու։ Աբսուրդ նախագիծ
57 Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 08.08.2025 23:42:02 Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները խորապես թերի են և վտանգավոր։ Այս նախագծի դրույթները ոչ միայն հակասում են միջազգային լավագույն պրակտիկային, այլև խախտում են ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքները՝ ստեղծագործական ազատությունը, սեփականության իրավունքը և արվեստի ինքնավարությունը։ Այս նախագիծը պետք է ամբողջությամբ մերժվի։ Յուրաքանչյուր կետի մանրամասն խնդիրները արդեն իսկ արձանագրվել են գործընկերներիս կողմից՝ մասնագիտական վերլուծություն, որի հետ համամիտ եմ։ Միևնույն ժամանակ ուզում եմ մատնանշել նախագծի հիմական խնդիրները։ 1․ Պետության կողմից ֆիլմերի գույքային իրավունքի տիրապետում Նախագծում նշվում է, որ ստեղծվելիք հիմնադրամը կարող է ունենալ ֆիլմի գույքային իրավունքները կամ համահեղինակ լինել, և որ ֆինանսավորումը պետք է դիտարկվի որպես վերադարձվող միջոց, ոչ թե՝ պետական աջակցություն։ Սա լրջագույն վտանգ է ներկայացնում ստեղծագործական ազատության և արտահայտվելու իրավունքների համար։ Ըստ Եվրոպական համատեղ արտադրության կոնվենցիայի, որին միացել է նաև Հայաստանը, պետությունը չի կարող հանդիսանալ համարտադրող կամ ֆիլմի համահեղինակ։ Պետությունը կարող է միայն աջակցել, բայց ոչ երբեք՝ վերահսկել։ 2․ Միջազգային համարտադրության ոչնչացում Իրավաբանական սեփականության նման պայմաններով ֆիլմերն այլևս չեն կարող մասնակցել միջազգային համարտադրություններին, ֆինանսավորվել արտասահմանյան հիմնադրամներից կամ ցուցադրվել համաշխարհային փառատոններում։ Հայաստանի կինոյի վերջին հաջողությունները՝ ներկայացնելով հայկական ինքնությունը և պատմությունները միջազգային հարթակներում, հնարավոր են եղել միայն շնորհիվ անկախ արտադրողների և աջակցող պետության։ Առաջարկվող մոդելը փակում է այդ բոլոր դռները։ 3․ Արվեստի ազատության խաթարում Երբ պետությունը դառնում է ֆիլմի սեփականատերը, այն ստանում է բովանդակությունը վերահսկելու և ուղղորդելու իրավասություն՝ փաստացի հաստատելով գրաքննություն։ Սա հակասում է Հայաստանի Սահմանադրության ազատ խոսքի և ազատ արտահայտման սկզբունքներին։ 4․ Տնտեսական չիմացություն և մշակութային քաղաքականության բացակայություն Առաջարկվող մոդելը լիովին անտեսում է պրոդյուսերների և ֆիլմարտադրողների դերը՝ որոնք աշխարհի բոլոր կինոարդյունաբերությունների ողնաշարն են։ Համարտադրության մոդելի շնորհիվ վերջին տարիներին Հայաստան են բերվել միլիոնավոր դրամներ, որոնք ծախսվել են Հայաստանում՝ մեծ քաղաքներից մինչև գյուղերում, տեղական տաղանդի, նկարահանող խմբերի և հարկերի վրա։ Սրանով ոչ միայն զարգացել է տեղական ոլորտը, այլև Հայաստանը աշխարհին ներկայացվել է որպես մշակութային ուժ։ Այս ամենը միանշանակորեն անտեսվում է։ Անտեսվում է նաև այն փաստը, որ միայն վերջին տարիներին անկախ ֆիլմերի շնորհիվ աշխարհին են ներկայացվել հայ հերոսներ, Հայաստանի տեղանքներ, հայկական պատմություններ, հայ մշակույթ և հայ ինքնությունը․ սա Հայաստանի դերը միջազգային հարթակում բարձր պահող մի ահռելի PR և լոբինգային աշխատանք է, որ մի փոքր գումարով քրտնաջան աշխատող հայ ֆիլմարտադրողներն անում են հենց այս ֆիլմերի միջոցով։ Եվ այնքան էֆեկտիվ է, որ թերևս երեսունապատիկ գումարը ուղիղ լոբինգի մեջ դնելով հազիվ թե հնարավոր լինի նույն իրազեկման արդյունքին հասնել։ 5․ Իրավական քաոսի և դատական գործընթացների վտանգ Այս փոփոխությունները կբերեն երկարատև դատական գործընթացների և իրավական անորոշության։ Մշակութային ոլորտի մասնակիցները կկանգնեն իրավաբանական բարդությունների առաջ, որոնք կխաթարեն ամբողջ ոլորտի գործունեությունը։ Եզրափակիչ խոսք Սա պարզապես վատ օրենք չէ։ Սա բխում է վտանգավոր մտածելակերպից, որը հիմնված է ավտորիտար մոդելների, անտեղյակության և մշակութային քաղաքականության բացակայության վրա։ Այն ո՛չ միայն հակասում է միջազգային կոնվենցիաներին, այլև ուղղակիորեն վնասում է Հայաստանի շահերին և միջազգային հեղինակությանը։ Հայաստանը ավտորիտար երկիր չէ։ Մեր մշակութային քաղաքականությունը չպետք է ձևավորվի ավտորիտար հասարակությունների օրինակով։ Այս նախագիծը սպառնում է ոչնչացնել այն բարդ, նուրբ ու արժեքավոր ֆիլմարտադրական էկոհամակարգը, որը տարիների ընթացքում կառուցվել է մեծ ջանքով։ Մենք կոչ ենք անում մերժել այս նախագիծը՝ լիովին և առանց փոփոխությունների, և վերադառնալ պրոֆեսիոնալ, բաց և միջազգային չափանիշներին համահունչ մշակութային համակարգի ներքո աշխատանքին։
58 Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 08.08.2025 23:43:20 Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները խորապես թերի են և վտանգավոր։ Այս նախագծի դրույթները ոչ միայն հակասում են միջազգային լավագույն պրակտիկային, այլև խախտում են ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքները՝ ստեղծագործական ազատությունը, սեփականության իրավունքը և արվեստի ինքնավարությունը։ Այս նախագիծը պետք է ամբողջությամբ մերժվի։ Յուրաքանչյուր կետի մանրամասն խնդիրները արդեն իսկ արձանագրվել են գործընկերներիս կողմից՝ մասնագիտական վերլուծություն, որի հետ համամիտ եմ։ Միևնույն ժամանակ ուզում եմ մատնանշել նախագծի հիմական խնդիրները։ 1․ Պետության կողմից ֆիլմերի գույքային իրավունքի տիրապետում Նախագծում նշվում է, որ ստեղծվելիք հիմնադրամը կարող է ունենալ ֆիլմի գույքային իրավունքները կամ համահեղինակ լինել, և որ ֆինանսավորումը պետք է դիտարկվի որպես վերադարձվող միջոց, ոչ թե՝ պետական աջակցություն։ Սա լրջագույն վտանգ է ներկայացնում ստեղծագործական ազատության և արտահայտվելու իրավունքների համար։ Ըստ Եվրոպական համատեղ արտադրության կոնվենցիայի, որին միացել է նաև Հայաստանը, պետությունը չի կարող հանդիսանալ համարտադրող կամ ֆիլմի համահեղինակ։ Պետությունը կարող է միայն աջակցել, բայց ոչ երբեք՝ վերահսկել։ 2․ Միջազգային համարտադրության ոչնչացում Իրավաբանական սեփականության նման պայմաններով ֆիլմերն այլևս չեն կարող մասնակցել միջազգային համարտադրություններին, ֆինանսավորվել արտասահմանյան հիմնադրամներից կամ ցուցադրվել համաշխարհային փառատոններում։ Հայաստանի կինոյի վերջին հաջողությունները՝ ներկայացնելով հայկական ինքնությունը և պատմությունները միջազգային հարթակներում, հնարավոր են եղել միայն շնորհիվ անկախ արտադրողների և աջակցող պետության։ Առաջարկվող մոդելը փակում է այդ բոլոր դռները։ 3․ Արվեստի ազատության խաթարում Երբ պետությունը դառնում է ֆիլմի սեփականատերը, այն ստանում է բովանդակությունը վերահսկելու և ուղղորդելու իրավասություն՝ փաստացի հաստատելով գրաքննություն։ Սա հակասում է Հայաստանի Սահմանադրության ազատ խոսքի և ազատ արտահայտման սկզբունքներին։ 4․ Տնտեսական չիմացություն և մշակութային քաղաքականության բացակայություն Առաջարկվող մոդելը լիովին անտեսում է պրոդյուսերների և ֆիլմարտադրողների դերը՝ որոնք աշխարհի բոլոր կինոարդյունաբերությունների ողնաշարն են։ Համարտադրության մոդելի շնորհիվ վերջին տարիներին Հայաստան են բերվել միլիոնավոր դրամներ, որոնք ծախսվել են Հայաստանում՝ մեծ քաղաքներից մինչև գյուղերում, տեղական տաղանդի, նկարահանող խմբերի և հարկերի վրա։ Սրանով ոչ միայն զարգացել է տեղական ոլորտը, այլև Հայաստանը աշխարհին ներկայացվել է որպես մշակութային ուժ։ Այս ամենը միանշանակորեն անտեսվում է։ Անտեսվում է նաև այն փաստը, որ միայն վերջին տարիներին անկախ ֆիլմերի շնորհիվ աշխարհին են ներկայացվել հայ հերոսներ, Հայաստանի տեղանքներ, հայկական պատմություններ, հայ մշակույթ և հայ ինքնությունը․ սա Հայաստանի դերը միջազգային հարթակում բարձր պահող մի ահռելի PR և լոբինգային աշխատանք է, որ մի փոքր գումարով քրտնաջան աշխատող հայ ֆիլմարտադրողներն անում են հենց այս ֆիլմերի միջոցով։ Եվ այնքան էֆեկտիվ է, որ թերևս երեսունապատիկ գումարը ուղիղ լոբինգի մեջ դնելով հազիվ թե հնարավոր լինի նույն իրազեկման արդյունքին հասնել։ 5․ Իրավական քաոսի և դատական գործընթացների վտանգ Այս փոփոխությունները կբերեն երկարատև դատական գործընթացների և իրավական անորոշության։ Մշակութային ոլորտի մասնակիցները կկանգնեն իրավաբանական բարդությունների առաջ, որոնք կխաթարեն ամբողջ ոլորտի գործունեությունը։ Եզրափակիչ խոսք Սա պարզապես վատ օրենք չէ։ Սա բխում է վտանգավոր մտածելակերպից, որը հիմնված է ավտորիտար մոդելների, անտեղյակության և մշակութային քաղաքականության բացակայության վրա։ Այն ո՛չ միայն հակասում է միջազգային կոնվենցիաներին, այլև ուղղակիորեն վնասում է Հայաստանի շահերին և միջազգային հեղինակությանը։ Հայաստանը ավտորիտար երկիր չէ։ Մեր մշակութային քաղաքականությունը չպետք է ձևավորվի ավտորիտար հասարակությունների օրինակով։ Այս նախագիծը սպառնում է ոչնչացնել այն բարդ, նուրբ ու արժեքավոր ֆիլմարտադրական էկոհամակարգը, որը տարիների ընթացքում կառուցվել է մեծ ջանքով։ Մենք կոչ ենք անում մերժել այս նախագիծը՝ լիովին և առանց փոփոխությունների, և վերադառնալ պրոֆեսիոնալ, բաց և միջազգային չափանիշներին համահունչ մշակութային համակարգի ներքո աշխատանքին։
59 Karine Simonyan 08.08.2025 23:46:22 Առաջարկվող նախագծից հստակ պարզ է դառնում, որ այս փոփոխությունների վրա աշխատել են մարդիկ, ովքեր մեղմ ասած "շատ հեռու" են կինոյից ու կինոարտադրությունից ընդհանրապես։ Եվ անընդունելին այն է, որ ոչ մի կինոարտադրող ընդգրկված չի եղել այս փոփոխություններն առաջարկող նախագծի ստեղծման գործընթացում։ Վերջին երեք տարիների ընթացքում, որպես երեք համատեղ լիամետրաժ ֆիլմի պրոդյուսեր, կարող եմ ասել, որ առաջարկվող փոփոխություններով ոչ մի օտարերկրյա արտադրող չի ցանկանա և իրականում, չի կարողանա համագործակցել Հայաստանի հետ։ Քանի որ․ 1. Եվրոպական երկրների հետ համատեղ արտադրությունների պայմանագրերը հիմնված են լինում Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի վրա, որի համաձայն համատեղ արտադրողները պետք է լինեն անկախ կինոարտադրողներ, ֆիլմի գույքային իրավունքը պետք է պատկանի միայն նրանց։ Մինչդեռ նախագծում խոսք է գնում Ազգային մարմնի կողմից գույքային իրավունքի ձեռք բերման մասին։ Այս մոտեցումով անհնարին է դառնում նաև «Եվրիմաժ» միջազգային հիմնադրամից աջակցություն ստանալը, որը ունի շատ մեծ հեղինակություն, և մեծ ազդեցություն է ունենում ֆիլմի միջազգային հաջողության վրա։ 2. Այս պարագայում անիմաստ է խոսել նույնիսկ ստեղծագործ Եվրոպայի մեդիա բաղադրիչով միանալու մասին։ 3. Աջակցության մեխանիզմի մերժումը խափանում է այն հիմնական սկզբունքը, որով իրականանում են համատեղ արտադրության կողմերի հանրային ֆինանսավորումները։ 4. Քանի որ ստեղծագործական ազատության սկզբունքը՝ կոնվենցիայի հիմնական սկզբունքներից է։ Լինելով եվրոպական արտադրող գործընկերների հետ մշտական շփման մեջ՝ ես արդեն իսկ ունեմ նրանց բացասական արձագանքը այս նախագծի ընդունման դեպքում համագործակցության անհնարինության մասին։ Եվ վերջապես, քանի որ նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք նպաստում են ոչ թե հայկական կինոյի զարգացմանը, այլ լրջորեն վտանգում այն, առաջարկում եմ նախագիծը դուրս բերել շրջանառությունից ու վերադառնալ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքին»։
60 ՊլատֆորմԴոկ 09.08.2025 02:05:41 Նախագիծը անընդունելի է, մի արեք էլի, խի եք ուզում գնանք ուրիշ երկրներում ուրիշների համար աշխատենք, հազիվ մի քիչ լավ ա կինոյի վիճակը, թողեք լինենք, դա էլ շատ համարեցիք???
61 Ovsanna Gevorgyan 09.08.2025 18:19:44 Տարբեր օրենքների, միջազգային կոնվենցիաների և սահմանադրության ահմապատասխանության հիմքով առաջարկված փոփոխությունների այս նախագիծը որևէ կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում, թե գործող օրենքի որ կետը ինչ օրենք կամ միջազգային կոնվենցիա է խախտում։ Մինդեռ հենց այս փոփխությունների նախագիծը այնքան օրենքներ և միջազգային ակտեր է խախտում, ՀՀ Սահամանադրությունն էլ հետը, որ դրա քննարկումն իսկ անընդունելի է։ Սա Հայաստանում ազատ կինոարտադրությանը վերջ դնելու, Հայաստանի կինոդաշտը մեկ կառույցի կողմից կառավարվող մենաշնորհ դարձնելու և մի շարք կոռուպցիոն ռիզկերի վտանգն ունի։ Եվրոպական արժեքների պաշտպանության դիրեքերից հանդես եկող կառավարության դեպքում այս նախագիծն առնվազն տարակուսելի է։ Այն հիշեցնում է խորհրդային կարգերը, ինչպես և ավտորիտար մի շարք երկրների արտադրական փորձը, երբ պետության պատվերով նկարվում է այն՝ ինչը որ պետության համար ընդունելի է և հարմար՝ այլ խոսքով ասած՝ պրոպագանդա։ Մյուս՝ ավելի կոնրետ իրավական խախտումների, տնտեսական հետևանքների և հայ կինոդաշտի մեկուսացման մասին գործընկերներս արդեն հանգամանլից խոսել են իրենց մեկնաբանություններում։ Բայց ես ևս ուզում եմ ասել, որ լիովին դեմ եմ այս փոփոխությունների նախագծին, սա համարում եմ հայ կինոյի համար կործանարար և պահանջում եմ, որ նախագիծը հետ կանչվի։
62 Րաֆֆի Մովսիսյան 09.08.2025 18:50:39 Որպես կինոքննադատ, պրոդյուսեր և ռեժիսոր՝ բացարձակապես անընդունելի եմ համարում «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որը նպատակ ունի վերացնել աջակցության մեխանիզմը և պետությանը տալ մենաշնորհային արտադրողի լիազորություններ։ Այս մոտեցումը ոչ միայն խաթարում է հայկական կինոյի անկախությունը և ստեղծագործական ազատությունը, այլև ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Նախագիծը հարված է մասնավոր նախաձեռնությանը, բացում է դռներ մոնոպոլիզացիայի և կոռուպցիոն ռիսկերի համար, սահմանափակում է ազատ մրցակցությունը և սպառնում է մեր միջազգային գործընկերների վստահությանը։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ․ 1. Անմիջապես դադարեցնել նախագծի վրա աշխատանքները։ 2. Գործող օրենքից հեռացնել բոլոր այն դրույթները, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և միջազգային կոնվենցիաներին։ 3. Սկսել նոր, ներառական գործընթաց ոլորտի ներկայացուցիչների պարտադիր ներգրավմամբ՝ մշակելու օրենքի փոփոխություններ, որոնք կապահովեն անկախությունը, կպաշտպանեն ստեղծագործական ազատությունը և կապահովեն արդար մրցակցային միջավայր։ Հակառակ դեպքում, այս նախագիծը կդառնա մշակութային և տնտեսական լրջագույն վնասի պատճառ՝ ոչ միայն ոլորտի ներսում, այլև Հայաստանի միջազգային հեղինակության համար։ Րաֆֆի Մովսիսյան Կինոքննադատ • Պրոդյուսեր • Ռեժիսոր
63 Armine Harutyunyan 09.08.2025 20:52:43 Удивляюсь терпению моих коллег и их бесконечной работоспособности, которые просто вынуждены серьезно размышлять над глупостью, анализировать очевидные абсурд и доказывать избитые истины. Хотелось бы, чтоб люди, инициирующие такие аборигенские поправки к закону, заканчивали хотя бы какие-то курсы ликбеза. Это ж постараться надо поместить столько маразма на один квадратный сантиметр. Надо умудриться пойти против всех европейских конвенций и соглашений и начисто развалить идею совместного производства вообще; претендовать на авторство ряда коррупционных схем, где государственный фонд имеет право производить фильмы и само же себя финансировать; быть глубоко уверенным, что ни одной ведущей стране мира, у которой многомиллионные государственные фильм-фонды, не пришло в голову производить самоокупаемое кино, а финансировать и создавать культурные ценности, и одна только крошечная Армения на своем собственном глобусе способна там что-то окупать и не просить денег у государства. А авторские и имущественные права? Государство отбирает права у авторов и производителя? А что оно с ним будет делать и куда деть закон об авторском праве? Эта же команда будет исправлять?))). Все это просто кричит об отсутствии элементарной культуры, знаний и опыта, а также понимания, что это такое в целом. Комедия в том, что все это знакомо, я знаю первоисточник …это у Туркмении они начитались, там такие законы на смех и радость всем цивильным странам, даже своим ближайшим соседям)) Как быть и что делать? Срочно отозвать это позорище и спрятать так далеко, чтоб больше никто его видел.
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: