ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 2121-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-4-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԹՈՒՅՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2121-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը հաստատելու մասին» N 2121-Ն որոշմամբ սահմանվում է մարդու և կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը։
2024 թվականի սեպտեմբերի 24-ին ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ մարդու և կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը հաստատելու լիազորությունը վերապահվել է Առողջապահության նախարարին։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը հաստատելու մասին» N 2121-Ն որոշումը։
2. Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը հաստատելու մասին» N 2121-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատել մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը։
Միաժամանակ հիմք ընդունելով վերոնշյալ օրենսդրական իրավակարգավորումը՝ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի նախագիծը, որով սահմանվում է մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը, որի ուժի մեջ մտնելու ժամկետը նույնպես կսահմանվի 2026 թվականի հունվարի 1-ը:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող իրավական կարգավորումները համապատասխանեցնել «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված պահանջներին։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19-րդ կետի 19.1-րդ ենթակետի հետ և բխում է «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից, ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 574-Ա որոշման հավելվածի 10-րդ կետից:
Նախագծի ընդունմամբ գործող իրավական կարգավորումները կհամապատասխանեցվեն «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված պահանջներին։
-
Քննարկվել է
08.07.2025 - 23.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Նոր հրապարակման հղում
https://www.arlis.am/hy/acts/211879
Դիտումներ` 1147
Տպել