Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վաղինակ Հովհաննիսյան 08.07.2025 11:39:09 Հրամանի նախագծի նախաբանում հղում է կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին, որը վերաբերում է նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելուն, սակայն ոչ նախագծի վերնագրում, ոչ էլ բովանդակության մեջ չկա հիշատակում որևէ իրավական ակտ ուժը կորցրած ճանաչելու մասին:
2 Վաղինակ Հովհաննիսյան 08.07.2025 12:35:32 Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միասնական եզրույթ կիրառել աշխատակազմ բառի հետ (որոշ դեպքերում կիրառվում է համայնքի աշխատակազմ, իսկ որոշ դեպքերում՝ համայնքապետարանի աշխատակազմ: Ամեն դեպքում ճիշտը համայնքի աշխատակազմն է:)
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: