Հիշել նախագիծը
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Սողոմոնյան 23.07.2025 12:18:10 | Նախագծում նշահարման աշխատանքները ներառված են գեոդեզիական աշխատանքների խմբում։ Սակայն հողամասի նշահարումը ևս հանդիսանում է քարտեզագրման, կադաստրային չափագրման աշխատանքների մաս։ Առաջարկում եմ հողամասի նշահարման աշխատանքները ներառել քարտեզագրման, չափագրման աշխատանքների խմբում և համապատասխան իրավական ակտում սահմանել նշահարման աշխատանքների ակտի ձևանմուշ։ Նախորդ այս առաջարկությունը նշել էիք, որ մասմաբ ընդունված է, սակայն այս մասով ոչինչ փոխված չէ, խնդրում եմ ևս մեկ անգամ քննարկել և դիտարկել առաջարկությունը։ | Մասամբ ընդունվել է։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ դիտարկման հիման վրա նախագծում կատարվել է համապատասխան լրացում, մասնավորապես՝ հողամասերի և վարչատարածքային միավորների սահմանների սահմանակետերի նշահարման աշխատանքերը ներառվել են հողաշինարարական աշխատանքներում։ Չի ընդունվել։ Նշահարման աշխատանքների ակտի ձևանմուշ սահմանելը դուրս է նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։ |