Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) սահմանում են տարածքների և նրանց սահմաններում հողատարածքների ռացիոնալ և անվտանգ օգտագործման նպատակով բնական պայմանների և տեխնածին գործոնների ազդեցության ուսումնասիրման համար կատարվող ինժեներական հետազննությունների կազմակերպան ու կարգի դրույթներն ու պահանջները։
Սույն նորմերի պահանջները տարածվում են տարածքային պլանավորման փաստաթղթերի նախապատրաստման, տարածքի հատակագծման փաստաթղթերի մշակման, միջինից բարձր ռիսկայնության աստիճանի՝  նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, կազմաքանդվող շինարարության օբյեկտների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակման համար, և այդ օբյեկտների շահագործման ժամանակ ինժեներական հետազննությունների իրականացման վրա։
Սույն նորմերի պահանջները պարտադիր են պետական վերասկողական ծառայության և բոլոր կազմակերպությունների (անկախ դրանց սեփականության և պատկանելիության ձևից)  համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված են իրագործել ինժեներական հետազննություններ շինարարության համար։

  • Քննարկվել է

    02.07.2025 - 17.07.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1356

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: